Մասնակից:Seda2606/Ավազարկղ36

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Anycool V876 բջջային հեռախոս, որն ունի պտտվող էկրան:

Շանժայ (չին․ Shanzhai), կեղծված ապրանքներ նկարագրող չինական տերմին: Այս տիպի արտադրանքների ցանկում կարող են լինեկ կեղծ սպառողական և էլեկտրոնային ապրանքներ, որոնցում նկատվում են ապրանքանշանների օգտագործման խախտումներ: Տերմինի ժամանակակից կիրառումն ակտիվացել է 2008 թվականից, երբ կեղծված սմարթֆոնների օգտագործումը սկսեց ակտիվանալ[1][2][3][4][5][6][7]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ դինաստիայի ժամանակ (960–1279) շանժայ հասկացությունն օգտագործվում էր նկարագրելու այն ավազակախմբերին, որոնք ընդդիմանում էին կոռումպացված իշխանություններ դեմ[1]։

Շանժայ ապրանքները հաճախ համարվում են «հակառակորդ» ստեղծված առևտրային շուկայի դեմ: Շանժայ որոշ ապրանքներ ստեղծվել են գնորդներին խաբելու նպատակով[7][8][9][10]։

Ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանժայ արտադրանքները ներառում են էլեկտրոնիկայի և նորաձևության ոլորտի արտադրանքներ, որոնք կրում են առաջատար ապրանքանիշերի հիմնական տեսքը և գործառույթները[11]:

2000-ականների սկզբին սկսվեցին շանժայ արտադրանքների արտադրության վաղ դեպքերը, հիմնականում էլեկտրոնային ապրանքների պարզ կեղծմամբ, ներառյալ DVD և MP3 նվագարկիչներ[12]։

2000-ականների կեսերին ստեղծվեցին ավելի առաջադեմ ապրանքներ, ինչպիսիք են տարբեր որակների սմարթֆոններ, ինչը հանգեցրեց նրան, որ շանժայ տերմինը սկսվեց կիրառվել կեղծ ապրանքներ ապրանքներ նկարագրելու համար: Մինչև 2006 թվականի վերջը գնահատվում է, որ շանժայ բջջային հեռախոս արտադրողները կազմում էին Չինաստանի հեռախոսների ներքին շուկայի մոտ 30 տոկոսը[13]:

2009 թվականին հայտարարվել է, որ շանժայ բջջային հեռախոսները կարող են վաճառվել մոտ $100-ից $150 ԱՄՆ դոլլարով, մինչդեռ արտադրության արժեքը կազմել է ընդամենը $ 20 ԱՄՆ դոլլարով[14]։

2010 թվականին Financial Times թերթը գնահատել է, որ շանժայ հեռախոսները կազմում են 2G բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի մոտ 20%-ը: 2G դարաշրջանի շանժայ բջջային հեռախոսների պահանջարկ եղել է ոչ միայն Չինաստանում, այլ հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում[15]:

Շանժայ հեռախոսների տարածվածությունը սովորաբար վերագրվում է նրանց ցածր գնին, բազմաֆունկցիոնալ աշխատանքին և բջջային հեռախոսների գերժամանակակից դիզայնի նմանակմանը: Չնայած նման ապրանքներ արտադրող ընկերությունները չեն օգտագործում բրենդինգը որպես մարքեթինգային ռազմավարություն, նրանք հայտնի են դիզայնի իրենց ճկունությամբ՝ շուկայի հատուկ կարիքները բավարարելու համար:

Այնուամենայնիվ, շանժայը չի սահմանափակվում միայն բջջային հեռախոսներով: Ինչպես բացատրում է Յու Հուան[16].

Երբ կրկնօրինակված բջջային հեռախոսները ներխուժեցին Չինաստան, հայտնվեցին նաև կրկնօրինակված թվային տեսախցիկներ, MP3 նվագարկիչներ, խաղային կոնսուլներ և այլ արտադրանքներ: Կրկնօրինակված ապրանքանիշերն արագորեն ընդլայնվեցին՝ ներառելով գազավորված ըմպելիքներ, կաթ, դեղամիջոցներ, լվացքի միջոցներ և սպորտային կոշիկներ, և այդպիսով շանժայ բառը ներթափանցել է չինացիների կյանքի բոլոր ոլորտները:

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ականներից ի վեր Չինաստանում նկատվում է շանժայ ապրանքների տարածվածության նվազում: Թեև որոշ խմբեր և անհատներ դեռևս պատրաստում են հանրաճանաչ ապրանքների կրկնօրինակներ, էժան և/կամ բարձրորակ էլեկտրոնային ապրանքներ արտադրող տեղական ընկերությունների աճը ծածկել է կեղծ ապրանքների շուկայի մեծ մասը: Խմբերը, որոնք կեղծում են հայրենական ընկերությունների արտադրանքները, նույնպես հաճախ ենթարկվում են պատասխանատվության, մինչդեռ օտարերկրյա ապրանքների կեղծման համար քրեական հետապնդումը շատ ավելի դժվար է[9][13]։

Ինտերնետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ինտերնետի հասանելիության աճի պատճառով ստեղծվել են կայքեր, որոնք փորձում էին կեղծել իրական ապրանքները: 2019 թվականին Հանրային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ 2016 թվականից ի վեր փակվել են ավելի քան 5000 շանժայական կայքեր՝ 16000 առցանց խմբերի և 20000 հաշիվների հետ միասին[17]:

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի պետական վարչությունը հայտարարեցին շանժայ հեռախոսներ վաճառողների և արտադրողների դեմ ճնշումների մասին[18]:

Էլեկտրոնային առևտրի պլատֆորմ Pinduoduo-ն զգալի քննադատության է ենթարկվել չինական լրատվամիջոցներում՝ շանժայ արտադրանքներ վաճառելու համար: Այն բանից հետո, երբ 2018 թվականին այն ցուցակվեց Նասդաք ֆոնդային բորսայում, Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը հայտարարեց ընկերության նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին՝ հիմնվելով հարթակում առկա կեղծ նյութերի մասին զեկույցների վրա[11]:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Adidas թենիսի կեղծ կոշիկը վաճառվել է «Adibos» անունով՝ օգտագործելով Adidas տարբերանշանը։

Արևմտյան աշխարհի այնպիսի երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, շանժայ ապրանքները հաճախ դիտվում են ծիծաղելի ՝ իրական ընկերությունների անունները սխալ ընդօրինակելու պատճառով: Ընդհանրապես, այս արտադրանքներըը Արևմուտքում դիտվում է որպես անորակ, էժան և կեղծ, որը ստեղծում է այն ընկալումը, որ չինական արտադրության բոլոր ապրանքները ցածրորակ են կամ արտասահմանյան ապրանքների կեղծիքներ են[6]:

Շանժայ ապրանքները բացասաբար են ընկալվում բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնց արտադրանքը կեղծվել է ինչպես Չինաստանում, այնպես էլ արտերկրում: Չինաստանում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հուավեյը և Լենովոն, բախվել են փոքր ընկերությունների և խմբերի կողմից իրենց ապրանքների կեղծման հետ[19]:

Բիզնես վերլուծաբան Մայքլ Զակքուրը կարծում էր, որ շանժայ երևույթը նվազեցնում է օտարերկրյա ներդրումները Չինաստանում[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Landsberger, Stefan (2019), de Kloet, Jeroen; Fai, Chow Yiu; Scheen, Lena (eds.), «Shanzhai = Creativity, Creativity = Shanzhai», Boredom, Shanzhai, and Digitisation in the Time of Creative China, Amsterdam University Press, էջեր 217–224, doi:10.2307/j.ctvqr1bnw.17, hdl:1887/80088, JSTOR j.ctvqr1bnw.17, S2CID 241979497
  2. Schmidle, Nicholas (2010-08-19). «Inside the Knockoff-Tennis-Shoe Factory». New York Times. Արխիվացված օրիգինալից 3 November 2011-ին. Վերցված է 8 September 2010-ին.
  3. Gamsa, Mark (2011). «Translation and Alleged Plagiarism of Russian Literature in Republican China». Chinese Literature: Essays, Articles, Reviews. 33: 151–171. ISSN 0161-9705. JSTOR 41412924.
  4. Raustiala, Kal; Sprigman, Christopher (2013). «Fake It Till You Make It: The Good News About China's Knockoff Economy». Foreign Affairs. 92 (4): 25–30. ISSN 0015-7120. JSTOR 23526905.
  5. Liao, Zhimin; Chen, Xiaofang (2011). «Why the Entry Regulation of Mobile Phone Manufacturing in China Collapsed: The Impact of Technological Innovation». The Journal of Law & Economics. 54 (4): S207–S228. doi:10.1086/662991. ISSN 0022-2186. JSTOR 10.1086/662991. S2CID 154965373.
  6. 6,0 6,1 Scheen, Lena (2019). «'Isn't that funny?'». In Scheen, Lena; de Kloet, Jeroen; Fai, Chow Yiu (eds.). 'Isn't that funny?': The Unsettling Effect of Shanzhai Products. Amsterdam University Press. էջեր 211–216. doi:10.2307/j.ctvqr1bnw.16. JSTOR j.ctvqr1bnw.16. S2CID 230432647. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 Liao, Sara (2020). Fashioning China: Precarious Creativity and Women Designers in Shanzhai Culture. Pluto Press. doi:10.2307/j.ctvx077vn. ISBN 978-0-7453-4070-8. JSTOR j.ctvx077vn. S2CID 240683065.
  8. Sky Canaves and Juliet Ye (2009-01-22). «Imitation Is the Sincerest Form of Rebellion in China». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2015-03-02-ին. Վերցված է 2009-07-10-ին.
  9. 9,0 9,1 «如何看待"山寨现象"» [How to Treat the "Shanzhai Phenomenon"] (չինարեն). Developments in Thinking Principle Trends. 6 August 2018. Վերցված է 2020-05-13-ին – via Baidu Wenku.
  10. Humour in Chinese Life and Culture: Resistance and Control in Modern Times. Hong Kong University Press. 2013. ISBN 978-988-8139-23-1. JSTOR j.ctt46n38n.
  11. 11,0 11,1 Zhang, Angela Huyue (2024). High Wire: How China Regulates Big Tech and Governs Its Economy. Oxford University Press. ISBN 9780197682258.
  12. «Mountain village handsets storm market». China Economic Net. 19 July 2008. Արխիվացված օրիգինալից 3 March 2016-ին. Վերցված է 2020-05-19-ին.
  13. 13,0 13,1 «中国山寨手机消亡史» [History of the Demise of Chinese Shanzhai Smartphones]. QQ Xinwen (չինարեն).
  14. Barboza, David (2009-04-27). «In China, Knockoff Cellphones Are a Hit». The New York Times. Արխիվացված օրիգինալից 28 September 2017-ին. Վերցված է 19 May 2020-ին.
  15. «Bandit phone king has the last laugh». The Financial Times. 17 October 2010. Արխիվացված է օրիգինալից 20 October 2010-ին. Վերցված է 21 October 2010-ին.
  16. Yu, Hua; 余华 (2011). China in ten words (1st ed.). New York: Pantheon Books. էջ 185. ISBN 978-0-307-37935-1. OCLC 701810348.
  17. «公安机关严打假冒中央机构实施违法犯罪 关闭5千余"山寨"网站» [Public Security Organs Crack Down on the Impersonation of Central institutions to Commit Crimes and Shut Down More Than 5,000 "Shanzhai" Websites.]. State Council of the People's Republic of China (չինարեն). 15 Nov 2019. Վերցված է 19 May 2020-ին.
  18. Xu Chi (14 January 2011). «Number's up for fake cell phones». Shanghai Daily. Արխիվացված է օրիգինալից 2 February 2013-ին. Վերցված է 19 January 2011-ին.
  19. «China's copycat manufacturers are now pushing the boundaries of innovation». South China Morning Post (անգլերեն). 2015-05-20. Արխիվացված օրիգինալից 2019-07-08-ին. Վերցված է 2020-05-19-ին.
  20. Zakkour, Michael (2014-04-30). «Copycat China Still A Problem For Brands & China's Future: Just Ask Apple, Hyatt & Starbucks». Forbes (անգլերեն). Վերցված է 2021-10-19-ին.

Ընթերցանության նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]