Մասնակից:Saten Sargsyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախնական կրթությունը կրթության տեսության մի ճյուղ է, որն ընդգրկում է մարդու կրթությունը վաղ մանկությունից մինչև ութ տարեկան։ Նախնական կրթությունն իբրև ուսումնասիրության առարկա ի հայտ է եկել Լուսավորության դարաշրջանում և առավել զարգացած էր գրագիտության բարձր աստիճան ունեցող եվրոպական երկրներում։ Այն շարունակեց զարգանալ 19-րդ դարում, երբ նախնական կրթությունը դարձավ համընդհանուր նորմ Արևմուտքում։ Վերջին շրջանում նախնական կրթությունը դարձել է գերակա հանրային խնդիր։ Այն համարվում է երեխայի զարգացման կարևոր փուլերից մեկը և վերաբերում է երեխայի՝ իբրև անձ ձևավորմանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթության և խնամքի պատմությունը լայն ընդգրկում ունի՝ մշտապես կազմելով մարդկության պատմության էական մասը։ Ժամանակի ընթացքում այս խնդիրների լուծման մեթոդները զարգացել են՝ իրենց բազմազանությամբ արտացոլելով տարբեր մշակույթներին բնորոշ ընտանեկան և համայնքային կառուցվածքը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց վերագրվող սոցիալական և տնտեսական դերերը։ Մինչև 20-րդ դարը, այս մոտեցումները ոչ պաշտոնական էին՝ հիմնականում ընդգրկելով ընտանիքը և համայնքի անդամներին։ 20-րդ դարը նշանավորվեց շարունակական փոփոխություններով, այդ թվում կանանց իրավունքների շարժումներ, որոնք էլ նպաստում էին կանանց կրթական ցենզի բարձրացմանն ու աշխատաշուկայում ընդգրկվածությանը։ 19-րդ դարում Եվրոպայի մեծ մասում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ճամայկայում և Մեքսիկայում ստեղծվեցին առաջին մանկապարտեզները և ցերեկային խնամքի կենտրոնները[2][3][4]։

Խաղն իբրև ուսուցման միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը հաճախ կենտրոնանում է խաղի վրա իբրև ուսուցման միջոց ՝ հիմնվելով Ժան Պիաժեի հետազոտության և փիլիսոփայության վրա։ Ըստ նրա, խաղը բավարարում է երեխաների ֆիզիզկական, մտավոր, լեզվական, զգայական և սոցիալական պահանջները։ Խաղի միջոցով զարգանում են երեխայի իմացական հմտությունները։ Խաղը համագործակցության առաջին փորձն է երեխաների համար, որի միջոցով նրանք սովորում են շփվել միմյանց հետ։ Համաձայն Թասոնի, որոշ խաղեր զարգացնում են առանձին հմտություններ, մինչդեռ կան խաղեր, որոնք նպաստում են միաժամանակ մի քանի ուղղությամբ զարգացմանը։ Այսպիսով․ կարևոր է ամեն օր կիրառել զանազան խաղեր նպաստելու երեխայի զարգացմանը։ Օրինակ, երբ երեխային օգնում ենք մեզ հետ ինչ-որ բան պատրաստել, ապա զարգացնում ենք նրա մաթեմատիկական և հաղորդակցման հմտությունները։ Խաղային միջավայր ստեղծելու կարևոր պայմաններն են անվտանգ տարածքը, գրագետ վերասկողությունը և իրազեկ դաստիարակը, որը լավ իրապետում է նախնական կրթության հիմունքներին[5][6]։

Խաղի միջոցով սովորելը իբրև ուսուցման համապարփակ մեթոդ լայն կիրառում ունի։ Մարգարեթ Մաքմիլանը (1860-1931) առաջարկում էր դպրոցական երեխային տալ անվճար սնունդ, կաթ, մրգեր և ֆիզիկական ակտիվության հնարավորություն, որպեսզի երեխան ֆիզիկապես և հոգեպես առողջ լինի[7]։ Ռուդոլֆ Սթայները (1861-1925) կարծում էր, որ խաղին հատկացված ժամանակը երեխաներն օգտագործում են խոսելու, հաղորդակցվելու, երևակայությունն ու մտավոր ունակությունները զարգացնելու նպատակով։ Մարիա Մոնթեսորին (1870-1952) հավատացած էր, որ երեխաները սովորում են շարժման և զգայարանների միջոցով։ Ակտիվությունը նպաստում է երեխաների ֆիզիկական առողջությանը, առողջ քնին, ազատում է սթրեսից և զարգացնում է սոցիալական հմտությունները։ Խմբային խաղերը զարգացնում են միմյանց ապրումակցելու ունակությունը[8] [9]։

Օհայոյի համալսարանի հետազոտողների ուսումնասիրության համաձայն, տարրական դպրոցում սեղանի խաղերը նպաստում են երեխաների սոցիալական հմտությունների ձևավորմանը։ Իբրև դրական վերջնարդյունքներ նշվում են երեխաների մոտ փոխօգնության, համագործակցության ձևավորումը, իսկ բացասական վերջնարդյունքներից են անտեսվածությունը և խաղի կանոններին հետևելու պատճառով առաջացած հիասթափությունը[10]։

Սակայն, տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, խաղը իբրև միջոց սկսել է տարրալուծվել և վերափոխվել է տեխնոլգիաների միջոցով խաղի։ Տեխնոլոգիան ներխուժել է նաև այս ոլորտը և անհրաժեշտ է հավասարակշռել այս երկու երևույթները։

Երեխայի զարգացման տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման փոխգործակցության մոտեցումը հիմնված է Ժան Պիաժեի, Էրիկ Էրիկսոնի, Ջոն Դյուիի և Լյուսի Սփրագ Միտչելի տեսությունների վրա։ Մոտեցման հիմքում հայտնագործությունների միջոցով սովորելն է։ Ժան Ժակ Ռուսոն առաջարկում էր ուսուցիչներին խթանել յուրաքանչյուր երեխայի հետաքրքրությունները, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա ստանալ իր հետաքրքրությունները բավարարող և իր անձնական աճին նպաստող գիտելիքներ։ Մասլոուի պահանջմունքների բուրգը ցույց է տալիս այն հիմնական պահանջները, որոնք պետք է բավարարվեն երեխայի զարգացման ընթացքում[11][12] [13] [14]։

  • Ֆիզիկական, այն է երեխայի կենսաբանական և ֆիզիկական զարգացումը, այդ թվում տեսողությունը և շարժիչ հմտությունները։
  • Սոցիալական, այն է երեխայի հաղորդակցական հմտությունների զարգացումը, երբ երեխան ընկալում է իր իրավունքներն ու պարտականությունները իբրև ընտանիքի և համայնքի անդամ, ինչպես նաև կարողանում է շփվել և աշխատել մյուսների հետ[15]։
  • Հուզական, այն է երբ երեխան ձևավորում է հուզական կապեր և դառնում է ինքնավստահ։ Հուզական կապերն առաջանում են, երբ երեխան շփվում է մյուսների հետ և կիսում իր հույզերը[16]։
  • Լեզվական, այն է երբ երեխան հաղորդակցվում է, ցույց է տալիս զգացմունքները և հույզերը։ Երեք ամսականում երեխաները տարբեր ձայներ են կիրառում տարբեր պահանջների համար։ Վեց ամսականում նրանք կարողանում են ճանաչել և նմանակել խոսվող լեզվի հիմնական հնչյունները։ Կյանքի առաջին երեք տարիներին երեխաների համար պետք է ստեղծել հաղորդակցման հնարավորություն, որպեսզի խոսել սովորեն։ Լեզվի զարգացումը չափվում է բառապաշարի յուրացման արագությամբ[17]։
  • Իմացական հմտություններ, այն է ինչպես է երեխան կարգավորում ստացված տեղեկատվությունը։ Իմացական հմտությունները ներառում են խնդիրների լուծում, ստեղծարարություն, երևակայություն և հիշողություն[18]։

Վիգոտսկու սոցիալ-մշակութային տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս հոգեբան Լև Վիգոտսկին առաջ քաշեց սոցիալ-մշակութային տեսությունը, որը շեշտադրում էր սոցիալ-մշակութային փորձառնության ազդեցությունը անհատի մտածողության և մտավոր գործընթացների ձևավորման վրա[19]։ Վիգոտսկու տեսությունն ի հայտ եկավ 1930-ականներին և դեռ քննարկվում է կրթական բարեփոխումների համատեքստում։ Իր տեսությամբ Վիգոտսկին առաջադրում էր նաև մոտակա զարգացման գոտու տեսությունը, որի համաձայն նախնական և նոր գիտելիքը կապվում են երեխայի ունեցած հմտությունների հետ։ Այս տեսությունը նկարագրում է, թե ինչպես է յուրացվում նոր գիտելիքը կամ հմտությունը նախնական փուլում, երբ ուսուցչի կամ որևէ մեծի օգնությամբ երեխան որևէ հմտություն է սովորում, օրինակ կոշիկները կապել կամ իր անունը գրել։ Հմտանալուն զուգահեռ ուսուցիչը աստիճանաբար նավազեցնում է օգնությունը, մինչ այն պահը, երբ երեխան լրիվ տիրապետում է տվյալ հմտությանը։ Սա արվում է տվյալ գործունեության գոտում, այն է երեխայի գտնված կետից մինչև իր հասնելիք կետը։ Մոտավոր զարգացան յուրաքանչյուր գոտում երեխան զարգացնում է նոր հմտություններ իր մոտավոր զարգացման միջակայքում[20]։

Վիգոտսկին պնդում էր, որ մեր սոցիալական փորձառությունն է ձևավորում մեր մտածողությունն ու աշխարհընկալումը։ Վիգոտսկու խոսքով ծնողները, ուսուցիչները և երեխային շրջապատող մյուս մեծերը բանիմաց և հմուտ չափահասներ են, որոնք ավելի շատ պետք է խթանեն քան ուղղորդեն երեխային սովորելիս։

Պիաժեի կառուցողական տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Պիաժեի կառուցողական տեսությունը զգալի կշիռ ձեռք բերեց 1970-80-ականներին։ Թեև Պիաժեն մեծապես հետաքրքրված էր իմացական զարգացման նկարագրական հոգեբանությամբ, նա հիմքեր ստեղծեց նաև կրթության կառուցողական տեսության համար։ Պիաժեն հավատացած էր, որ սովորելը գալիս է ներսից․ երեխան գիտելիքը կառուցում է ելնելով աշխարհընկալման իր փորձից և դրան հաջորդող վերլուծության միջոցով։ Պիաժեի տեսության համաձայն, ուսուցիչը պետք է առաջնորդի երեխային գիտելիք ձեռք բերելիս, և ոչ պարզապես փոխանցի գիտելիք։

Ըստ Պիաժեի, երեխան նոր տեղեկատվություն ստանալիս, փորփում է հարմարեցնել և նմանեցնել աշխարհի իր ընկալմանը։ Հարմարեցնելը ենթադրում է ստեղծել մտավոր սխեմաներ, որոնք համահունչ կլինեն իրականությանը։ Նմանեցման դեպքում նոր տեղեկատվությունը համապատասխանեցվում է արդեն առկա սխեմաներին։ Երեխաները սովորում են նաև փորձելու և սխալվելու միջոցով, ուստի նախնական կրթության էական բաղկացուցիչներն են նոր միջավայրի և առարկաների հետազոտությունն ու կիրառումը[21]։

Միջազգային համաձայնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությանը նվիրված առաջին համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում 2010-ի սեպտեմբերին։ Այն կազմակերպված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մոսկվայի համատեղ ջանքերով և նպատակ ուներ․

  • վերահաստատել նախնական կրթության դերը իբրև երեխայի հիմնական իրավունք և զարգացման հիմք
  • քննարկել անդամ պետությունների գրանցած հաջողությունները կրթություն բոլորի համար գործընթացի առաջին նպատակի շրջանակում
  • սահմանել առավել հստակ նպատակակետեր կրթություն բոլորի համար գործընթացի առաջին նպատակի շրջանակում մինչև 2015
  • առանձնացնել գործընթացը խթանող հիմնական դերակատարներին
  • նպաստել փորձի փոխանակմանը համաշխարհային մակարդակում[22]

Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նախնական կրթության ծրագրերը ներառում են ամենօրյա այնպիսի գործունեություն, որը նպաստում է երեխայի ֆիզիկական , իմացական և սոցիալական ձևավորմանը[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Association for the Education of Young Children». About Us. Վերցված է 12 July 2018-ին.
  2. Jones, J.; Brown, A.; Brown, J. (2011). Caring and Learning Together: A Case Study of Jamaica (PDF). UNESCO Early Childhood and Family Policy Series, No. 21. Paris, UNESCO.
  3. Nunes, F.; Corsino, P.; Didonet, V. (2010). Caring and Learning Together: A Case Study of Brazil (PDF). UNESCO Early Childhood and Family Policy Series No. 19. Paris, UNESCO.
  4. Marope, P.T.M.; Kaga, Y. (2015). Investing against Evidence: The Global State of Early Childhood Care and Education (PDF). Paris, UNESCO. էջ 11. ISBN 978-92-3-100113-0.
  5. «Earlychildhood NEWS - Article Reading Center». earlychildhoodnews.com. Վերցված է 2016-11-01-ին.
  6. Winner, Melinda (28 January 2009). «The Serious Need for Play». Scientific American.
  7. Tassoni, P. (2000) S/NVQ 3 play work. London: Heinemann Educational.
  8. «Physical Activity». healthykids.nsw.gov.au (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  9. «Benefits Of Play - Learning Activities In Early Childhood - Parenting For Brain». Parenting For Brain (ամերիկյան անգլերեն). 2016-12-18. Վերցված է 2017-10-05-ին.
  10. Bendixen-Noe, Mary. "Bringing Play Back to the Classroom: How Teachers Implement Board and Card Games Based on Academic Learning Standards" (PDF) – via The Ohio State University.
  11. Shapiro, E.; Nager, N. (1999). «The Developmental-Interaction Approach to Education: Retrospect and Prospect». Occasional Paper Series. 1999 (1). Bank Street College of Education. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)«Bank Street Developmental Interaction Approach». State of New Jersey Department of Education. Արխիվացված է օրիգինալից 18 November 2011-ին.Casper, V; Theilheimer, R (2009). Introduction to early childhood education: Learning together. New York: McGraw-Hill.
  12. McDowall Clark, R (2013). Childhood in Society . London: Learning Matters.
  13. Jonathan Doherty; Malcolm Hughes (2009). Child Development: Theory and Practice 0-11. Addison-Wesley, Incorporated. ISBN 978-1-4058-2127-8.
  14. Jones, Denisha (March 8, 2019). «APPLYING MASLOW TO SCHOOLS: A NEW APPROACH TO SCHOOL EQUITY». Defending the Early Years.
  15. Jeffrey Trawick-Smith (2014). Early Childhood Development: A Multicultural Perspective. Pearson Education, Limited. էջ 3. ISBN 978-0-13-335277-1.
  16. NIH (2011) Speech and language development milestones, USA: NIDCD: (accessed 15 April 2014).
  17. Sally Neaum (17 May 2013). Child Development for Early Years Students and Practitioners. SAGE Publications. ISBN 978-1-4462-6753-0.
  18. Doherty, J. and Hughes, M. (2009). Child development: theory and practice 0-11. Harlow: Longman.
  19. Vygotsky, Lev S. (1978). Cole, Michael; John-Steiner, Vera; Scribner, Sylvia; Souberman, Ellen (eds.). Mind in Society: the Development of Higher Psychological Processes.
  20. Mohammad, Khatib (December 2010). «Vygotsky's Zone of Proximal Development: Instructional Implications and Teachers' Professional Development» (PDF). English Language Teaching: 12.
  21. «Jean Piaget: Champion of children's ideas». Scholastic Early Childhood Today. 15 (5): 43. 2001.
  22. «World Conference on Early Childhood Care and Education, Moscow (Russia), 27-29 September 2010».
  23. «UNESCO: Preschool Curricula» (PDF). UNESCO. Արխիվացված է օրիգինալից 5 July 2010-ին. Վերցված է 2010-02-27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]