Մասնակից:Safi-iren/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակ Արտյոմի Բեգլարյան
Ծնվել է1988(1988)
ԾննդավայրԼՂՀ, ք. Ստեփանակերտ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքագետ
ԱշխատանքԱրցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար
ԱշխատավայրԱրցախի Հանրապետության Կառավարություն

Արտակ Արտյոմի Բեգլարյան (ծնվել է 1988 թվականի հուլիսի 5-ին, Ստեփանակերտում), 2013 թվականի դեկտեմբեր – ներկա՝ Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում: 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս՝ ականի պայթյունից կորցրել է տեսողությունը: Ինչի հետևանքով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը: Այնուհետև ՀՀ-ում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական և հասարակական ակտիվ գործունեությամբ[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-95 թվականներին հաճախել է Ստեփանակերտի №6 միջնակարգ դպրոցի նախապատրաստական դասարան:
  • 1995 թվականի սեպտեմբերին ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը, որը 2006 թվականին ավարտել է գերազանցությամբ:
  • 2006 թվականին ընդունվել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտության» բաժնի բակալավրիատ և 2010 թվականին ավարտել այն գերազանցությամբ:
  • 2010 – 2011 թվականներին ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում, Սալոնիկի, Հունաստան:
  • 2010 – 2011 թվականներին ուսանել է Կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում, Երևանի Պետական Համալսարան:
  • 2011 – 2012 թվականներին՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրատուրա, Լոնդոնի Համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա:
  • 2013 թվականի հունվար – հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ:
  • 2013 թվականի հուլիս – օգոստոս՝ «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ» ամառային դպրոց, Չարլզ համալսարան, Պրահա, Չեխիա:
  • 2013 թվականից – ներկա՝ քաղաքագիտության ասպիրանտ ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտում: Թեկնածուականի թեմա՝ «Ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացման գործընթացի առանձնահատկությունները Արցախի Հանրապետությունում» [3]:

Քաղաքական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական՝ փորձուսուցում Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում:
  • 2011 – 2012 թվականներ՝ սյունակագիր «Օրակարգ» թերթում:
  • 2012 թվական՝ վերլուծաբան «Արցախթըդեյ» լրատվական-վերլուծական կենտրոնում:
  • 2012 – 2013 թվականներ՝ Արցախի Հանրապետության վարչապետի օգնական:
  • 2014 – 2015 թվականներ՝ «քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս Արցախի պետական համալսարանում:
  • 2015 – 2016 թվականներ՝ «քաղաքական իմիջ» առարկայի դասախոս Արցախի պետական համալսարանում:
  • 2013 թվական – ներկա՝ Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար[3]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 – 2010 թվականներին մասնակցել է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի ամբողջական ծրագրին՝ դրա շրջանակներում համահիմնադրելով «Ճանաչենք Հայաստանը» նախաձեռնությունը[4]:
  • 2009 - 2013 թվականներ՝ ՀՀ նախագահին կից գործող «Հանրային խորհրդի» անդամ:
  • 2011 – 2012 թվականներ՝ ՀՀ ԱԺ-ին կից գործող երիտասարդական խորհրդարանի անդամ:
  • 2012 թվական - ներկա՝ «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ:

Մի շարք հասարակական կազմակերպությունների, ակումբների կամ նախաձեռնությունների նախագահ, հիմնադիր կամ անդամ[3]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Բեգլարյանը հեղինակել է գիտական մի շարք հոդվածներ՝ դրանք ներկայացնելով տարբեր միջազգային գիտաժողովներում և հրապարակելով թե՛ միջազգային, և թե՛ հայաստանյան հանդեսներում: Նրա հոդվածները վերաբերում են քաղաքական համակարգերին, տեղեկատվական անվտանգությանը, հայկական լոբբիին, ղարաբաղյան հակամարտությանը և հարավկովկասյան աշխարհաքաղաքականությանը: Պարբերաբար հանդես է գալիս նաև հրապարակախոսական և վերլուծական հրապարակումներով և հարցազրույցներով:

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 և 2003թթ.՝ «Մենք գիտենք, որ դու գիտես» մանկապատանեկան ինտելեկտուալ հեռուստախաղի բացարձակ հաղթող:
  • 2003թ.՝ Հայոց և ընդհանուր պատմության օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթող[3]:

Արտակ Բեգլարյանը 2013 թվականի օգոստոսին բարձրացել է Արարատ լեռան գագաթը[5] [6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Competitive Advantage of Self Education | Artak Beglaryan | TEDxYerevan
  2. «Ես փոփոխության պիտի հասնեմ ու ոչ միայն ինձ համար», hetq.am
  3. «Իմ կրթությունն առանցքային է», disability.info
  4. Արտակ Բեգլարյան. «Սովորելու ընթացքում հավաքած ծաղկափոշին պետք է բերել եւ մեղր դարձնել հայրենիքում», mediamax.am
  5. «Եթե իրոք ինչ-որ բան ցանկանում ես». կարճամետրաժ ֆիլմ, beglaryan.info

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Արցախ Կատեգորիա:1988 ծնունդներ Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ