Մասնակից:Roobenstein/42

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Day to Remember
A Day to Remember
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունA Day to Remember
ԵրկիրԱՄՆ
ԺանրերՊոստհարդկոր, մետալկոր, փոփ փանկ, Իզիկոր
Գործունեություն2003–այժմ
ԼեյբլIndianola Records, Victory Records, ADTR

A Day to Remember(կրճատ ADTR), ամերիկյան պոստհարդկոր երաժշտական խումբ, ստեղծված 2003 թվակնին Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում, կիթառահար Թոմ Դենիի և թմբկահար Բոբի Սքրագզի կողմից: Հայտնի է երգերի անսովոր հնչողությամբ, որը իրենից ներկայացնում է պոստհարդկորի և փոփ փանկի խառնուրդը: Ներկա պահին խումբը կազմված է վոկալիստ Ջերեմի ՄըքՔինոնից, ռիթմ կիթառահար Նիլ Ուեսթֆոլից, թմբկահար Ալեքս Շելենթից և կիթառահար Կեվին Սկաֆից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղալով իր հարազատ քաղաքի շատ խմբերում, վոկալիստ Ջերեմի ՄըքՔինոնը(Jeremy McKinnon), կիթառահարներ Նիլ Ուեսթֆոլը(Neil Westfall) և Թոմ Դենին(Tom Denney), բաս կիթառահար Ջոշուա Վուդարդը և թմբկահար Բոբի Սքրագզը միացան մեկ խմբում 2003 թվականին: Շուտով խումբը մեկնեց D.I.Y. շրջագայության, որի ընթացքում երգելով մոտ 200 համերգներում և վաստակելով բավականաչափ գումար պայմանագիր կնքեց Indianola Records-ի հետ: Որի շնորհիվ էլ խումբը խումբը 2005 թվականի մայիսին ձայնագրեց իր առաջին՝ And Their Name Was Treason ալբոմը: Վաճառվեց մոտ 8 հազար ալբոմի կրկնօրինակ:

«Իմ ընկերն ասաց, որ նա ունի Victory Records-ից ինչ-որ մեկի AIM հասցեն,- ասաց Ջոշը.- Ես չհավատացի նրան, բայց սկսեցի շփվել այդ տղայի հետ: Մենք սպասում էինք պատասխանին 6 ամիս, և մի օր, երբ մենք խմբով երգում էինք On The Last DayՉիկագոի մոտակայքում, այդ տղան որոշեց նկարել այդ ամեննը: Մենք առաջին անգամ էինք Իլինոյսում, բայց այնուամենայնիվ, մոտ 50-60 ունկնդիր կար այնտեղ, և նրանք երգում էին մեր երգերը, կարծես մեր խմբի երկրպագուններն էին ամբողջ կյանքի ընթացքում: Այդ տղան հարցրեց մեզանից, արդյոք մենք չենք ցանկանում պայմանագիր կնքել Victory Records-ի հեը՝ այսպես էլ սկսեց A Day to Remember-ի նոր էրան»[1][2]:

Victory Records, դատավարությունը լեյբլի հետ և հետագա իրադարձությունները (2007-այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Victory-ի հետ պայմանագիր կնքելուց հետո խումբը նոր թմբկահար Ալեքս Շելնաթի(Alex Shellnutt) հետ ուղևորվում է Zing Studios՝ երկրորդ՝ For Those Who Have Heart ալբոմը ձայնագրելու համար, որը թողարկել է 2007 թվականի հունվարին Victory Records-ով, գրավել 17-րդ հորիզոնականը Billboard’s Top Heatseekers chart և 43-րդ հորիզոնականը Top Independent Albums Chart-ում[3][4]: 2007 թվականի սեպտեմբերի 24-ին նրանք տեղադրել են Քելլի Քլարքսոնի «Since U Been Gone» հիթը MySpace-ի իրենց պաշտոնական էջում[5]:

A Day to Remember-ը առաջին անգամ շրջագայություն է կատարել ամբողջ Մեծ Բրիտանիայով 2008 թվականի հունվարին[6], և 2008-ին առաջադրվել են Kerrang! մրցանակաբաշխությանը, որպես լավագույն արտասահմանյան խումբ, բայց պարտվել են Black Tide-ին: Այնուհետև խումբը ուներ երկարատև շրջագայություն Silverstein, The Devil Wears Prada, և Protest the Hero-ի հետ, որոնք հետագայում լքեցին շրջագայությունը, և նրանց փոխարինելու եկավ A Static Lullaby-ին: Սրանից հետո ADTR-ը երգեց The Bamboozle փառատանը 2008 թվականի ապրիլին և մայիսին, ինչպես նաև Download և Vans Warped Tour-ին 2008 թվականի հունիսին: Մինչև Download-ում հանդես գալը նրանք մեկնել են շրջագայության Միացյալ Թագավորություն՝ The Devil Wears Prada և Alesana հետ: 2008 թվականին խումբը երգեց Easycore Tour-ի բոլոր օրերին New Found Glory, Four Year Strong, Crime in Stereo և International Superheroes of Hardcore-ի հետ[7]:

Նորից ձայնագրված And Their Name Was Treason ալբոմը, որը արդեն անվանվեց Old Record, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Victory Records-ում[8]։ Նույն թվականի դեկտեմբերին A Day to Remember-ը շրջագայություն կատարեց Ավստրալիայում Parkway Drive-ի, Suicide Silence-ի, The Acacia Strain-ի և Confession-ի հետ: Նույն ամիս A Day to Remember-ը ավարտում է երրորդ ստուդիական ալբոմի ձայնագրությունը, որը անվանվում է Homesick։ Այն թողարկվել է 2009 թվակնաի փետրվարի 2-ին Եվրոպայում և 3-ին ԱՄՆ-ում[9]: Ալբոմը զբաղեցրել է 21-րդ տեղը Billboard's Top 200 Listings-ում և 1-ին տեղը Top Independent Albums-ում։ Մեծ Բրիտանիայում երկու հաջող շրջագայություններից հետո, A Day to Remember-ը փետրվարին ուղևորվում է Եվրոպա շրջագայության, Fallen Dreams-ի եւ Kenai-ի հետ[10]:

A Day to Remember-ը մեկնեց շրջագայության ԱՄՆ՝ 2009 թվականի մարտից մինչև մայիս, The Devil Wears Prada-ի, Sky Eats Airplane-ի և Emarosa-ի հետ: Շրջագայության մեկնարկից քիչ առաջ Թոմ Դենին կոտրեց դաստակը, ինչի պատճառով նրա փոխարեն խաղում էր Կեվին Ստաֆը, որը այդ պահին դեռ խաղում էր Four Letter Lie-ում: Նրանք նաև համաձայնվեցին երգել Warped Tour 2009, Download Festival 2009-ում, ինչպես նաև այցելել Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա օգոստոսից սեպտեմբեր ամիսներին, Ռուսաստանում նույնպես շոու էր սպասվում, ինչպես նաև տեղի կունենա շրջագայույուն Bring Me The Horizon-ի աջակցությամբ

2009 թվականի հունիսին ADTR-ը հայտարարում է Թոմ Դենիի խմբից հեռանալու մասին լուրը: Նշվում է, որ Դենին լքում է խումբը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ առաջիկա հարսանիքի, ընտանիքի և սեփական ստուդիայի վրա: Այնուամենայնիվ, նա կմասնակցի նոր ալբոմների ձայնագրություններին։ Նրան փոխարինելու է եկել Կեվին Սթաֆըը, որը նախկինում խաղում էր Four Letter Lie-ում։

«The Downfall of Us All» երգը թողարկվեց Warped Tour-ում Rock Band և Rock Band 2 խաղերի համար:

2010 թվականի սեպտեմբերի 20-ին ADTR-ն հայտարարեց, որ նոր ալբոմը կոչվելու է «What Separates Me from You»: Այն թողարկվեց 2010 թվականի նոյեմբերի 16-ին:

2011 թվականին խումբը դատական հայց էր ներկայացրել Victory Records լեյբլի դեմ՝ մեղադրելով նրանց պայմանագրի պայմանները խախտելու մեջ։ Խմբի պնդմամբ՝ նրանք կատարել են իրենց պարտավորությունները՝ թողարկելով հինգ ստուդիական ալբոմ, որոնք անհրաժեշտ էին ըստ պայմանագի(ներառյալ համերգային ալբոմները), սակայն լեյբլն իր հերթին հայտարարել է, որ ADTR-ը ձայնագրել է ընդամենը երեք ալբոմ, որից հետո հեռացել Victory-ից։ Բացի այդ, ինչպես նշում են մասնակիցները, լեյբլը խմբին անհրաժեշտ գումարներ չի վճարել ալբոմների և մերչենդայզի վաճառքի համար: Դատավարությունը տևել է երկու շաբաթ։ Եզրափակիչ բանավեճը տևել է մեկուկես օր։ Ի վերջո խմբին հաջողվել է հաղթել լեյբլի նկատմամբ դատական գործընթացը 2016 թվականին։ Ատենակալների դատարանը վճիռ է կայացրել ADTR-ի օգտին՝ որոշելով, որ iTunes-ում թողարկված երկու համերգային ալբոմները կարելի է ներառել պայմանագրով խոստացված 5-ի հաշվին։ Այս ամենից հետո դատարանը պարտավորեցրել է լեյբլին չորս միլիոն դոլար վճարել՝ չվճարված հոնորարների համար։ Երգերի հեղինակային իրավունքները մնացել են ADTR-ի հետևում, իսկ Victory Records-ի հետևում՝ ձայնային ձայնագրությունների իրավունքները[11]։

2012 թվականի դեկտեմբերի 3-ին ADTR-ն հայտարարեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Common Courtesy ալբոմի վերաբերյալ ինչ-որ բան է լինելու: Այդ օրը թողարկվեց Violence սինգլը,[12][13][14]:

Common Courtesy նոր ալբոմի թողարկման պաշտոնական ամսաթիվը՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ն է։ Victory Records-ի հետ կոնֆլիկտի պատճառով ալբոմը թողարկվել է խմբի՝ ADTR Records սեփական լեյբլում։

2016 թվականի սեպտեմբերի 2-ին թողարկվեց Bad Vibrations անվանումով խմբի հերթական ստուդիական ալբոմը, որը նույնպես ձայնագրվել էր սեփական լեյբլում։

Խմբի մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերեմի ՄըքՔինոն(Jeremy McKinnon)— վոկալ
  • Նիլ Ուեսթֆոլ(Neil Westfall)— բեք վոկալ, ռիթմ կիթառ
  • Կեվին Սկաֆ(Kevin Skaff)— բեք վոկալ, սոլո կիթառ
  • Ջոշուա Վուդվարդ(Joshua Woodard)— բաս կիթառ
  • Ալեքս Շելնաթ(Alex Shelnutt)— հարվածային գործիքներ

Նախկին մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբի Սքրագզ(Bobby Scruggs)— հարվածային(2003—2006)
  • Թոմ Դենի(Tom Denney)— սոլո կիթառ(2003—2009)
  • Բրենդոն Ռոբերտս(Brandon Roberts)— հարվածային(2003)

Սկավառակագրույուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Լեյբլ Տեղերը հիթշքերթում[15]
US US Indie US Heat
2005 And Their Name Was Treason Indianola Records - - 16
2007 For Those Who Have Heart Victory Records - 43 17
2009 Homesick Victory Records 21 1 -
2010 What Separates Me from You Victory Records 11 1 -
2013 Common Courtesy ADTR Records
2016 Bad Vibrations ADTR Records
* = Old Record переиздание альбома And Their Name Was Treason.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dayes, Kandi (February 24, 2012). «A Day To Remember». Punktastic. Արխիվացված օրիգինալից October 12, 2013-ին. Վերցված է July 15, 2013-ին.
  2. «Indianola Records signs two bands | News». Lambgoat. February 9, 2005. Արխիվացված օրիգինալից October 2, 2013-ին. Վերցված է July 9, 2013-ին.
  3. Jacobson, Bryce (August 11, 2006). «Victory Signs...». Driven Far Off. Արխիվացված է օրիգինալից October 2, 2013-ին. Վերցված է July 7, 2013-ին.
  4. «In Stores Today!». Victory Records. January 22, 2007. Արխիվացված օրիգինալից July 14, 2014-ին. Վերցված է May 14, 2013-ին.
  5. «A Day to Remember Charts & Awards». Allmusic.com. Վերցված է May 14, 2013-ին.
  6. «In Flames, Bullet For My Valentine, Machine Head Among Kerrang! Awards Nominees». Blabbermouth.Net. July 23, 2008. Վերցված է July 9, 2013-ին.
  7. Lane, Daniel (August 21, 2008). «Best International Newcomer winner - Kerrang Awards 2008». kerrangawards. Արխիվացված է օրիգինալից July 8, 2013-ին. Վերցված է July 9, 2013-ին.
  8. «Silverstein Touring U.S. With A Day To Remember». Արխիվացված է օրիգինալից January 25, 2010-ին. Վերցված է January 29, 2010-ին.
  9. «Devil Wears Prada, A Day To Remember tour (UK) | News». Lambgoat. March 5, 2008. Արխիվացված օրիգինալից September 3, 2013-ին. Վերցված է July 9, 2013-ին.
  10. DeAndrea, Joe (June 6, 2008). «Huge New Found Glory Headlining Tour - News Article». AbsolutePunk.net. Արխիվացված օրիգինալից July 9, 2013-ին. Վերցված է July 9, 2013-ին.
  11. A Day to Remember (10 March 2016). A Day To Remember - Paranoia [OFFICIAL VIDEO]. YouTube. Արխիվացված օրիգինալից March 23, 2016-ին. Վերցված է 11 March 2016-ին.
  12. «Celebrate 15 Years Of Rocking Out With A Day to Remember». Dallas Theater. Վերցված է July 19, 2018-ին.
  13. John Hyperbole Hanson (February 4, 2009). «A Day To Remember – Homesick (staff review)». SputnikMusic. Վերցված է November 28, 2011-ին.
  14. «A Day To Remember – What Separates Me From You». SputnikMusic. November 15, 2010. Վերցված է November 28, 2011-ին.
  15. Billboard.com — Artist Chart History (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)