Մասնակից:NarSG5/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իքբալ Մասիհ
اقبال مسیح}
Իքբալ Մասիհը հանդիպել է Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ ՀԿ-ի ակտիվիստ Եհսան Ուլլա Խանին Շեյխուրապայում (1992)
Ծնվել է1983(1983)
ԾննդավայրՄուրիդկե, Փենջաբ, Պակիստան
Մահացել է16 ապրիլի, 1995 (12 տարեկանում հասակում)
Մահվան վայրՄուրիդկե, Փենջաբ, Պակիստան
Քաղաքացիությունպակիստանցի
Գործունեությունաբոլիցիոնիզմ

Իքբալ Մասիհ (ուրդու՝ اقبال مسیح), պակիստանցի քրիստոնյա տղա, որը դարձել է հարկադիր մանկական աշխատանքի խորհրդանիշը Պակիստանում[1][2][3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքբալ Մասիհը ծնվել է 1983 թվականին Պակիստանի Փենջաբ գավառի վարչական կենտրոն Լահորի մոտ գտնվող Մուրիդկե առևտրային քաղաքում, աղքատ քրիստոնյա ընտանիքում[1][2][3][4]: 4 տարեկանում նա գործի է դրվել իր ընտանիքի կողմից, որպեսզի վճարի ընտանիքի պարտքերը[5]: Իքբալի ընտանիքը պարտք էր վերցրել 600 ռուփի (ավելի քիչ, քան 12.00 ԱՄՆ դոլար) մի տեղական գործատուից, որը գորգագործության բիզնեսի սեփականատեր էր: Դրա դիմաց Իքբալը պետք է աշխատեր որպես գորգագործ մինչև պարտքի մարվելը: Ամեն օր նա վեր էր կենում լուսաբացից առաջ և գնում էր քաղաքի մութ փողոցներով դեպի գործարան, որտեղ նա և շատ ուրիշ երեխաներ ամուր շղթաներով կապվում էին ջուլհակահաստոցին, որպեսզի չկարողանան փախչել: Իքբալը գիտեր, որ իր պարտքը շուտով չի մարվելու, և մի օր նա այլևս չկարողացավ տանել այդ ամենը: Նա պատռեց գորգերից մեկը և լուրջ անախորժություններ ունեցավ գործարանի սեփականատեր Հուսեին Խանի հետ:

Փախուստ և ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 տարեկանում Իքբալը խուսափեց իր ստրկությունից այն ժամանակ, երբ իմացավ, որ պարտքի դիմաց ստրկությունը Պակիստանի գերագույն դատարանի կողմից հռչակվել էր անօրինական[6]: Նա փախավ և գնաց ոստիկանություն բողոքելու իր պարտատիրոջից՝ Արշադից, բայց ոստիկանությունը հետ բերեց նրան Արշադի մոտ:Նա ոստիկանությանը ասաց, որ գլխիվայր կապեն նրան, եթե փորձի նորից փախչել: Իքբալը փախավ երկրորդ անգամ և հաճախում էր «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» (Bonded Labour Liberation Front (BLLF)) հասարակական կազմակերպության (Bonded Labour Liberation Front (BLLF)) դպրոցը, որը նախատեսված էր նախկին ստրուկների երեխաների համար, և 4-ամյա կրթությունը արագորեն ավարտեց 2 տարում[7]: Իքբալը օգնել է պարտքի դիմաց ստրկությունից ազատվել ավելի քան 3,000 պակիստանցի երեխաների, և ելույթներ է ունեցել երեխաների հարկադիր աշխատանքի մասին ամբողջ աշխարհով մեկ: Նա ցանկություն էր հայտնել դառնալ իրավաբան, որպեսզի ավելի լավ զինված լինի պարտքի դիմաց ստրկության մեջ գտնվողներին ազատելու համար: Իքբալը սկսեց այցելել ուրիշ երկրներ՝ ներառյալ Շվեդիան և Միացյալ Նահանգները, որպեսզի կիսվի իր պատմությամբ և խրախուսի մյուսներին, որ միանան երեխաների ստրկությունը արմատախիլ անելուն ուղղված պայքարին[8]:

1994 թվականին նա Բոստոնում ստացել է «Ռիբոկ» մարդու իրավունքների մրցանակ և իր ելույթում ասել է. «Ես այդ միլիոնավոր երեխաներից եմ, որոնք տառապում են Պակիստանում պարտքի դիմաց հարկադիր աշխատանքից, բայց ես բախտավոր եմ, որ «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» կազմակերպության ջանքերի շնորհիվ ես ազատության մեջ եմ և կանգնած եմ ձեր դիմաց այսօր։ Ազատվելուց հետո ես միացա «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» կազմակերպության դպրոցին, և ես սովորում եմ այնտեղ հիմա։ Մեզ՝ ստրուկ երեխաներիս համար Էհսան Ուլլա Խանը և «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» կազմակերպությունը արել են այն աշխատանքը, որը Աբրահամ Լինքոլնը արել է Ամերիկայի ստրուկների համար։ Այսօր դուք ազատ եք, և ես ազատ եմ նույնպես»"[9]։


Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքբալ Մասիհ, մի քաջ ու պերճախոս տղա, որը մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների դատապարտելու համար մանկահասակ գործագործների տառապանքները Պակիստանում, գնդակահարվել է հրացանով, մինչ ընկերների հետ հեծանիվ էր վարում Լահորին մոտ գտնվող իրենց բնակավայրում՝ Մուրիդկեում[10]:

Իքբալին մահացու կրակոց է հասցրել գորգագործության մաֆիան, երբ նա հարազատներին էր այցելել Պակիստանի Մուրիդկե բնակավայրում, 1995 թ. ապրիլի 16-ին՝ Զատիկի կիրակի օրը[3][11]: Նա այն ժամանակ 12 տարեկան էր: Նրա մայրը ասում էր, որ չի հավատում, որ իր որդին կարպետագործության մաֆիայի դավադրության զոհն է դարձել[12]: Այունամենայնիվ «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» կազմակերպությունը այդպես չէր կարծում, քանի որ Իքբալը մահվան սպառնալիքներ էր ստացել Պակիստանի գորգերի արտադրության հետ կապված անձանցից[12]: Նրա թաղմանը մասնակցել է գրեթե 800 նրա մահը սգացող մարդ: Նրա մահից հետո Պակիստանի տնտեսական էլիտան արձագանքեց գորգերի վաճառքի դադարեցմանը՝ մերժելով իրենց գործարաններում պարտքի դիմաց երեխաների աշխատուժի օգտագործման հանգամանքը և գործի դրեց Հետաքննությունների դաշնային գործակալությանը՝ (Federal Investigation Agency (FIA)) դաժանաբար ոտնձգություններ անելու և ձերբակալելու համար «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» կազմակերպության համար աշխատող ակտիվիստներին: Պակիստանյան մամուլը կազմակերպեց վարկաբեկիչ արշավ ընդդեմ «Պարտքի դիմաց ստրկությունից ազատագրման ճակատ» կազմակերպության՝ պնդելով, որ աշխատող երեխաները ստանում են բարձր աշխատավարձ և ունեն բարենպաստ աշխատանքային պայմաններ[13]:

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքբալ Մասիհի հուշատախտակը Ալմերիայում, Իսպանիա
Եհսան Ուլլա Խանը այցելել է Իքբալ Մասիհի հուշարձան Սանտյագո դե Կոմպոստելաում, Իսպանիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fair, C. Christine; Gregory, Shaun (8 April 2016). Pakistan in National and Regional Change: State and Society in Flux (English). Routledge. էջ 38. ISBN 9781134924653. «The plight of Pakistan's bonded labourers came to international attention briefly with the murder of 12-year-old Christian Iqbal Masih in 1995.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Winter, Jeanette (1999). Tikvah: Children's Book Creators Reflect on Human Rights (English). Chronicle Books. էջ 84. ISBN 9781587170973. «Iqbal Masih was born into a poor Christian family in the village of Muridke, in Pakistan.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 World Vision, Volumes 38-39 (English). World Vision. 1995. էջ 41. «Police harrassment [sic] and death threats levelled at Kailash Satyarthi, chairman of the South Asian Coalition on Child Servitude, have prompted worldwide concern for the Indian activist's safety. But it's too late for Pakistani Christian Iqbal Masih, 12, a former bonded carpet-weaver who traveled the world crusading against child labor and succeeded in shutting down many carpet factories in Pakistan. On Easter Sunday, 1995, he was shot dead in his home village in Muridke. A victim of target killing.»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Ryan, Timothy (1995). «Iqbal Masih's Life -- a Call To Human Rights Vigilance» (English). The Christian Science Monitor. Վերցված է 10 March 2018-ին. «But on a more complex and sinister level, there is some connection between the fact that Iqbal was Christian and the fact that he was pressed into slavery in the first place.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Iqbal Masih; Blair Underwood (2002). «Presentation and Acceptance of Reebok Youth in Action Award». In Robin Broad (ed.). Global Backlash: Citizen Initiatives for a Just World Economy. Rowman & Littlefield. էջ 199. ISBN 978-0742510340. Վերցված է 31 May 2013-ին.
  6. Sandy Hobbs; Jim McKechnie; Michael Lavalette (1 October 1999). Child Labor: A World History Companion. ABC-CLIO. էջեր 153–154. ISBN 978-0874369564.
  7. Kile, J (20 April 2011). «Iqbal Masih».
  8. Chowdhry, Wilson. «Iqbal Masih Pakistan's Forgotten Hero».
  9. «Human Rights Youth in Action Award» (PDF).
  10. «Boy leader of child labour protest is shot dead». 19 April 1995.
  11. «Iqbal Masih's Heart-Rending Tragedy». pangaea.org. 19 January 2016.
  12. 12,0 12,1 «Plot Discounted in Death of Pakistani Boy».
  13. «Child Labor in Pakistan». The Atlantic. February 1996.