Մասնակից:Nane Bezhanyan 6/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լալ Բահադուր Շաստրի (հինդի՝ लालबहादुर शास्त्री, ), անկախ Հնդկաստանի երկրորդ վարչապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալ Բահադուրը ծնվել է Մուգհալասարայի քաղաքում (ներկայիս Ուտար Պրադեշ նահանգ)։ Մահաթմա Գանդիի պասիվ դիմադրության շարժմանը մասնակցելու նպատակով 1921 թվականին սկսել է սովորել Քաշիի ազգայնական մասնավոր համալսարանում։ Ավարտելուց հետո ստացել է «Շաստրի»՝ գիտնականի կոչում։ Ընդհանուր առմամբ, բանտարկված է եղել 9 տարի (մասնավորապես, 1940-1946 թվականներին «Սատյագրահա» շարժմանը մասնակցելու համար)։

Հնդկաստանի անկախության հռչակումից հետո դարձել է Ուտար Պրադեշի ներքին գործերի նախարարը։ 1951 թվականին նշանակվել է Լոկ Սաբհի գլխավոր քարտուղար, հետո՝ Ջավահառլալ Ներուի կառավարության երկաթուղիների նախարար։ Այդ պաշտոնից հեռացել է Թամիլ Նադու նահանգի Արյալուրի երկաթուղու աղետից հետո։ Հերթական ընտրություններից հետո՝ 1961 թվականին, նշանակվել է տրանսպորտի նախարար, հետո՝ Հնդկաստանի ներքին գործերի նախարար։

1964 թվականի մայիսի 27-ին Ներուն մահացել է, և Կոնգրեսի կուսակցությունում սկսվել է իշխանության համար պայքար։ Ներուի նման պահպանելով սոցիալիստական կողմնորոշումը` Շաստրին ներկայացվել է որպես ՀԱԿ ձախ թևի ներկայացուցիչ՝ վախենալով կենտրոնաջական Մորարջի Դեսայիի ուժեղացումից, և 1964 թվականի հունիսի 9-ին հաստատվել է վարչապետի պաշտոնում, չնայած այդ պաշտոնի համար պայքարում նախընտրելի թեկնածուն Դեսային էր։

Շաստրին փորձում էր խուսափել ներքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններից՝ միշտ փոխզիջումների գնալով։ Բայց նրա կառավարությունը չկարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամը և պարենի անբավարարության խնդիրը։

1965 թվականին սկսվել է երկրորդ հնդկա-պակիստանական պատերազմը։ Հիմնական մարտական գործողությունները տեղի են ունեցել Քաշմիրում և Փանջաբում։ Պակիստանը կարծում էր, որ հնդկական Քաշմիրում ապստամբություն կբարձրանա, բայց դա տեղի չի ունեցել։ Չնայած պակիստանցիներին հաջողվել է Փանջաբում առաջ գնալ մինչև հնդակական տարածքի խորքը` հնդկական զորքերը կարողացել են հաջողության հասնել Քաշմիրում, բացի այդ, հնդկական զորքը Լահորը հրետանակոծության է ենթարկել։

1965 թվականի վերջին հայտարարվել է զինադադար։ 1966 թվականի հունվարին Տաշքենդում սկսվել են հնդկա-պակիստանական բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի միջնորդությամբ։ 1966 թվականի հունվարի 10-ին ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որը վերջ է դրել պատերազմին։ Հաջորդ օրը Շաստրին մահացել է սրտի կաթվածից։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետի պաշտոնում Շաստրին ծառայել է միջազգային հարթակում Հնդկաստանի ՀԱԿ-ի դիրքի ամրապնդման համար։

Շաստրին դարձել է Հնդկաստանի առաջին քաղաքացին, որը հետմահու արժանացել է Հնդկաստանի բարձրագույն պետական քաղաքացիական պարգևին՝ Բհարատ Ռատնային։ Նրա հիշատակին է նվիրված Դելիի «Վիջայ Գատ» հուշահամալիրը։ Տաշքենդում կանգնեցվել է Շաստրիի կիսնադրին, փողոցներից մեկը կոչվել է նրա անունով։

2005 թվականին Շաստրիի պատվին անվանվել է Վարանասի քաղաքի օդանավակայանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чандрика Прасад Шривастава. Лал Бахадур Шастри: жизнь правды в политике = Lal Bahadur Shastri: a life of truth in politics. — М.: Голден-Би, 2007. — 432 с. — ISBN 978-5-901124-29-1.