Jump to content

Մասնակից:Meri antonyan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբրահամ Նեմեթ(անգլ.՝ Abraham Nemeth, ), ամերիկացի մաթեմատիկոս և գյուտարար: Նա Դետրոյթում և Միչիգանում Դետրոյթի Բարեգթության Համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Նեմեթը եղել է կույր։ Առավել հայտնի է դարձել կույրերի համար մաթեմատիկա կարդալու և գրելու համակարգը զարգացնելու համար։ Աբրահամը շնորհալի երեխա էր և սովորեց դաշնամուր նվագել, օգտագործելով բրայլի գրերը։ Նրան աներևակայելիորեն հմայեց այն, ինչը հետո նա անվանեց «մաթեմատիկայի գեղեցկությունը»[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմեթը ծնվել է 1918 թվականի հոկտեմբերի 16-ին Նյու Յորքում Ստորին Իստ Սայդում (Մանհեթենհունգարիացի հրեա ներգաղթյալների մի մեծ ընտանիքում, որանք խոսում էին իդիշ: Նա կույր է ծնվել։

Սկզբում նա հաճախել է հանրային դպրոցներ, բայց նախնական և միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Նյու Յորքի Յոնկերսի հրեական գիլդիայի կույրերի համար նախատեսված դպրոցում։

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամն ավարտել է Բրուքլինի քոլեջը, որտեղ սովորել է հոգեբանություն: Ուսանողական տարիներին՝ 1930-ական թվականներին, նրան մի քանի անգամ մերժել են, որն ընտրել էր մաթեմատիկան որպես հիմնական մասնագիտությունուն։

Այն ժամանակ կարծում էին, որ կույր մարդը չի կարողանա հետևել գրատախտակին գրված հավասարումներին և լուծումներին[2]

Չնայած 1940-ին ավարտելուց հետո նա չէր կարողանում աշխատանք գտնել որպես հոգեբան, բայց նրան խորհուրդ տվեցին ավելի մասնագիտորեն կատարելագործվել: 1942 թվականին նա ավարտել է Կոլումբիայի համալսարանը՝ հոգեբանության արվեստի մագիստրոսի կոչումով[3]:

Այնուամենայնիվ, Կոլումբիայի համալսարանի նման հեղինակավոր հաստատության նույնիսկ ամենաբարձր աստիճանը չի օգնել նրան աշխատանք գտնել այդ ոլորտում:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականրն ամուսնացել է Ֆլորենս Ուայզմանի հետ:

Դեռ գործազուրկ լինելով՝ նրան կույրերի ամերիկյան հիմնադրամից մի քանի առաջադրանք հանձնարարվեց, այդ թվում՝ գործարանում բարձ կարելը, բեռնատար մեքենաներում տուփեր բեռնելը և ծրարներում գրամոֆոնային ասեղները հաշվելը:

Խոսակցություններից դրդված՝ նա թողել է իր ցերեկային աշխատանքը և սկսել աշխատել Կոլումբիայի համալսարանի մաթեմատիկայի դոկտորի գիտական աստիճանի վրա[3]:

Նեմեթը սկսել է հաճախել մաթեմատիկայի երեկոյան դասընթացների՝ հաշվարկներ կատարելով իր սեփական կարճ ոճով[2]:

Նա նաև կամավոր հանդես է եկել որպես Բարձրագույն մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զորացրված զինվորների համար[3]:

Աբրահամը սկսեց ոչ ֆորմալ կերպով կիսվել իր խորհրդանիշներով ուրիշների հետ, նրա ծածկագիրն արագորեն տարածվեց և ընդունվեց:

1950 թվականին նա տպագիր տառերը ներկայացրեց Ամերիկյան բրայլյան կոմիտեին:

1950-ականների կեսերին Նեմեթի օրենսգիրքն ընդունվեց ազգային խմբերի կողմից և ընդգրկվեց գրքերում՝ գյուտարարին հաղորդելով կարիերայի նոր մակարդակ:

1955 թվականին Նեմեթին հրավիրեցին Դեթրոյթի համալսարան՝ կավիճ օգտագործող տեսողություն չունեցող ուսանողներին մաթեմատիկա դասավանդելու համար: Նա շարունակեց դասավանդել մինչ իր կենսաթոշակը `1988 թվականը[3]:

Թոշակի ընթացքում Նեմեթը շարունակել է աշխատել ծածկագրի վրա: Նա մանկուց եղել է հրեական կազմակերպության ակտիվ անդամ, իսկ թոշակի անցնելուց ի վեր եբրայերեն աղոթքների գրքերը բրայլյան լեզվով է արտագրել:

Եղել է Կույրերի ազգային ֆեդերացիայի անդամ: Նա գրել է մի քանի պատմվածքներ և խոսել NSF-ի համար՝ խոսելով կույր մաթեմատիկոսի իր կյանքի մասին:

2006-ի փետրվարին նա սրտի կաթված է ստացել։

2009-ի հուլիսի 9-ին նա արժանացել է «Jacob Bolotin» մրցանակի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Yardley, William (2013-10-06). = The New York Times «Abraham Nemeth, Creator of a Braille Code for Math, Is Dead at 94». ISSN 0362-4331. Վերցված է 2015-12-20-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 Schudel, Matt (2013-10-05). = The Washington Post «Abraham Nemeth, 94, developer of Braille math code, dies» (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2015-12-20-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 = nfb.org/accessdate = 2015-12-20 «Д Abraham Nemeth: Inventor, Professor, German Scholar, and Federationist Dies at 94». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]