Մասնակից:MarieBeg/Ֆրանցիս
Ուինթրոփ Նելսոն Ֆրենսիս | |
---|---|
Ծննդյան անուն | Ուինթրոպ Նելսոն Ֆրենսիս |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1910 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենիսիլվանիա |
Վախճանվել է | հունիսի 14, 2002 |
Վախճանի վայր | Փրովիդընս, Ռոդ Այլընդ |
Մասնագիտություն | գրող, պրոֆեսոր, լեզվաբան |
Ազգություն | ամերիացի |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Բրաունի համալսարան |
Ժանրեր | գիտական |
Ուշագրավ աշխատանքներ | Բրաունյան Կորպուս |
Ամուսին | Էն Ֆանկհաուզըր, Նիըլեյն Բըրքլի |
Զավակներ | 3 |
Ու. Նելսոն Ֆրենսիս (հոկտեմբերի 23, 1910- հունիսի 14, 2002 )՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ամերիկացի գիտնական, լեզվաբան, պրոֆեսոր: Նա անդամակցել է Ֆրանկլինի և Մարշալի քոլեջի ու Բրաունի համալսարանի ֆակուլտետներին, որտեղ մասնագիտացել է անգլերեն լեզվի ու կորպուսային լեզվաբանության մեջ: Հայտնի է իր տեքստային կորպուսին առնչվող «Brown University Standard Corpus of Present-Day American English» աշխատությամբ, ինչը նա ավարտին հասցրեց Հենրի Կուչերայի հետ միասին:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինթրոփ Նելսոն Ֆրենսիսը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 23-ին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում: Ծնողները ծագումով Նոր Անգլիայից էին: Մայրը մանկությունն անց է կացրել Մենի Քալեյ քաղաքում, հաճախել է Ուելսլի քոլեջը, այնուհետև դասավանդել Բոստոնի պետական դպրոցում նախքան Ֆրենսիսի հոր հետ ամուսնանալն ու Ֆիլադելֆիա տեղափոխվելը: Ուինթրոփի հայրը՝ Ջոզեֆ Սիդնի Ֆրենսիսը[1], մաթեմատիկոս և ինժեներ էր: Ֆրենսիսի մանկությունն անցել է Ֆիլադելֆիայի Ջերմընթաուն բնակավայրում, որտեղ նա հաճախել է Չարլզ Հենրի ու Փեն Չարթերի դպրոցները[2]:
1931 թվականին Ֆրենսիսը Հարվարդի համալսարանում բակալավրի աստիճան է ստացել, որտեղ մասնագիտացել է գրականության մեջ՝ ուսումնասիրելով անգլերեն, հունարեն, լատիներեն ու ֆրանսերեն լեզուները[3]: Ավելի ուշ ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ 1937 թվականին նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում՝ անգլերեն մասնագիտությամբ: Նրա թեկնածուական աշխատանքը վերաբերում էր 14-րդ դարի միջնադարյան անգլերեն տեքստերի ուսումնասիրությանը, որը խմբագրված էր իր կողմից և որում ներկայացված էր տեքստային խմբագրման վերաբերյալ ծավալուն ներածություն: 1939 թվականին պրոֆեսոր և միջնադարյան անգլերենի հետազոտող Քարլըթոն Բրաունը կարդում է Ֆրենսիսի ատենախոսությունն ու իր հետ Անգլիա տանելով՝ այն ներկայացնում «the Early English Text Society»-ի կողմից կազմակերպված Մեյբլ Դեյի շրջանակներում: 1942 թվականին Օքսֆորդի համալսարանական լրագրում հրատարակվում է նրա աշխատությունը[2][3]:
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փենսիլվանիայի համալսարանն ավարտելուց հետո Ֆրենսիսը անդամակցում է Ֆրանկլինի ու Մարշալի ֆակուլտետին, որտեղ անգլերեն է դասավանդում: 1957 թվականին գլխավորում է ֆակուլտետի կոմիտեն՝ վերանայելով քոլեջի ուսումնական պլանը: Հաջորդ տարում նա ստանձնում է Անգլերենի ամբիոնի վարիչի պաշտոնը: Առաջին գիրքը՝ «The Structure of American English»-ը հրատարակվել է 1958 թվականին[3]: Իր հետազոտական աշխատանքն անգլերենի բազմազանության վերաբերյալ ներառում էր «the Early English Text Society»-ի 14-րդ դարի «Book of Vices and Virtues» գրքի վերակազմումը, գրումն ու խմբագրումը: Ֆրենսիսին շնորհվել է «Fulbright» հետազոտական անդամակցություն: Նորֆոքում (Անգլիա) 1956-57 թվականներին անգլերենի բարբառների առնչությամբ նախագծի շրջանակներում զբաղվել է հետազոտությամբ, որն իրականանում էր Լիդսի համալսարանում[3]:
1962 թվականին աշխատանքի է անցնում Բրաունի համալսարանում, որպես լեզվաբանության ու անգլերենի պրոֆեսոր[2]: 1964 թվականին Բրաունի համալսարանում և Թուգալուի քոլեջում լեզվական համատեղ նախագծի վրա է սկսում աշխատել, որը շարունակվում է մինչև 1968 թվական: Նախագիծը կիրառում է լեզվաբանական սկզբունքներ Թուգալուի քոլեջի աֆրոամերիկացի առաջին կուրսեցիների ստանդարտ ամերիկյան անգլերենի դասընթացի ոսումնական պլանի համար[3]: Նախագծի ավարտվելուց հետո Ֆրենսիսը ղեկավարում է լեզվաբանության ամբիոնը՝ պաշտոնավարելով մինչև 1976 թվականը[2]: Թեպետ նա պաշտոնապես թոշակի է անցել թոշակառու պրոֆեսորի կոչումով, Ֆրենսիսը շարունակում էր դասավանդել պատմահամեմատական լեզվաբանություն և կրթել ուսանողներին: 1987 թվականին նշանակվում է Բրաունի համալսարանի Ճանաչողական ու Լեզվաբանական գիտությունների նորաստեղծ ամբիոնի վարիչ: Վերջին անգամ դասախոսել է Բրաունում 1990 թվականին:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրաունյան Կորպուս
Բրաունի համալսարանի ֆակուլտետին միանալուց հետո Ֆրենսիսը հաշվողական լեզվաբանության ոլորտից ուսումնառություն է ստացել Հենրի Կուչերայի կողմից, ով դասավանդում էր, որպես Սլավոնական ամբիոնի աշխատակազմի անդամ: 1960-ականների սկզբին Ֆրենսիսն ու Կուչերան համագործակցեցին, որպեսզի ստեղծեն ամերիկյան անգլերենի մեկ միլիոն բառապաշար ունեցող հարթակ, որն անվանվեց «Brown Standard Corpus of Present-Day American English», հայտնի որպես՝ Բրաունյան Կորպուս: Աշխատանքն ավարտին հասցվեց 1963-1964 թվականներին՝ օգտվելով գրքերից, թերթերից, ամսագրերից և այլ գիտական ու գեղարվեստական աշխատանքների խմբագրված աղբյուրներից, որոնք հրատարավվել են 1961 թվականին: Վերջնական խմբագրումներն ավարտելուն պես Բրաունյան կորպուսը հրապարակվում է 1964 թվականին: Կորպուսի յուրաքանչյուր բառ պիտավորված է ըստ խոսքիմասային պատկանելության և ըստ աղբյուրի թեմատիկ կարգի: Աշխարհով մեկ տարածում գտնելով՝ Բրաունյան կորպուսը օրինակ է ծառայել այլ լեզուներով նմանատիպ նախագծերի համար և հիմք է հանդիսացել բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ Ֆրենսիսի և Կուչերայի «Անգլերենի կիրառման հաճախականության վերլուծության համար», որը լույս է տեսել 1967 թվականին:
- Ամսագրային աշխատություններ
Ֆրենսիսը գրել է հոդվածներ, որոնք տպագրվել են «American Speech»-ում, «College Composition and Communication»-ում, «College English»-ում, «Computers and the Humanities»-ում, «Contemporary Psychology»-ում, «East Anglian Magazine»-ում, «English Journal»-ում, «The Explicator»-ում, «Language»-ում, «Language in Society»-ում, «Lingua»-ում, «Modern Language Notes»-ում, «PMLA»-ում, «The Quarterly Journal of Speech»-ում, «Speculum»-ում, «Style»-ում, և «Word»-ում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին Օսլոյի համալսարանում Ֆրենսիսը հիմնեց «ժամանակակից և միջնադարյան անգլերենի միջազգային համակարգչային արխիվ»-ը: Կազմակերպությունը դարձավ Բրաունյան կորպուսի բաշխիչը: «ժամանակակից և միջնադարյան անգլերենի միջազգային համակարգչային արխիվի նորություններ ու ամսագիր» խորագրով համատեղ հրատարակությունները երկու անգամ նվիրված են եղել Ֆրենսիսին: 1986 թվականին տեղեկագիրը ճանաչեց նրա աշխատանքը, որպես անհատական աշխատանք, իսկ տասը տարի անց ամսագիրը հրատարակեց «Հարգանքի տուրք Ու. Նելսոն Ֆրենսիսին և Հենրի Կուչերային»:
Դասախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիսը Լոնդոնում, Էդինբուրգում, Կահիրեում, Տոկիոյում և Թրոնհեյմում աշխատել է որպես հիմնական զեկուցող, դասախոս և հրավիրված պրոֆեսոր: Ստոկհոլմում նա նաև մասնակցել է հաշվողական-կորպուսային լեզվաբանության վերաբերյալ Նոբելյան գիտաժողովին[2]:
Խորհրդի անդամակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Save the Bay – Անդամ
- National Association for the Advancement of Colored People (NAACP) – Անդամ
- Urban League of Rhode Island – Անդամ
- Providence Shakespearean Society – 1986-1990 թվականներին նախագահ
Հրատարակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Editor, The Book of Vices and Virtues: A Fourteenth Century Translation of the 'Somme le Roi' of Lorens d'Orléans (Early English Text Society #217)(Oxford, UK: Oxford University Press, 1942)
- The Structure of American English (with a chapter on American English dialects by Raven I. McDavid, Jr)(New York: Ronald Press, 1958)
- The History of English (New York: W.W. Norton, 1963)
- The English Language: An Introduction (New York: W.W. Norton, 1963, 1965) LCCN 63-15500 (no ISBN)
- Compositional Analysis of Present-Day American English (with Henry Kučera)(Providence: Brown University Press, 1967)
- Frequency Analysis of English Usage: Lexicon and Grammar (with Henry Kučera)(Boston: Houghton Mifflin, 1982) 0-395-32250-2
- Dialectology: An Introduction (London & New York: Longman, 1983) 9780582291171
Այլ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A Standard Corpus of Present-Day Edited American English, for Use with Digital Computers (with Henry Kučera; computer database) (Providence: Brown University Department of Linguistics, 1964; tagged version, 1969)
- "Modal DAREN'T and DURSTN'T in Dialectal English," in Studies in Honour of Harold Orton, ed. by Stanley Ellis (Leeds, UK: Leeds University Press, 1970)
- "The English Language and Its History," in Webster's New Collegiate Dictionary, 8th edn. (Springfield, MA: G. & C. Merriam, 1973)
- "Problems of Assembling and Computerizing Large Corpora," in Empirische Textwissenschaft: Aufbau und Auswertung von Text-Corpora, ed. by Henning *Bergenholtz & Burkhard Schaeder (Königsberg: Scriptor, 1979)
- "Dinner speech given at the 5th ICAME Conference at Windermere, England, 21 May 1984", in ICAME News No. 10 (May 1986)
- "Otto Jesperson as Grammarian," in Otto Jesperson: Facets of His Life and Work, ed. by Arne Juul & Hans F. Nielsen (Amsterdam & Philadelphia: John Benjamins, 1989)
- "Dialectology," in Oxford International Encyclopedia of Linguistics, ed. by William Bright. (London: Oxford University Press, 1991)
- "Language Corpora B.C.," in Directions in Corpus Linguistics: Proceedings of Nobel Symposium 82. Stockholm, 4–8 August 1991, ed. by Jan Svartvik. (Berlin & New York: Mouton de Gruyter, 1991)
- "The Historical and Cultural Interpretation of Dialect," in American Dialect Research, ed. by Dennis R. Preston (Amsterdam & Philadelphia: John Benjamins, 1993)
- "A Pilgrim's Progress: From Philology to Linguistics," in First Person Singular III: Autobiographies by North American Scholars in the Language Sciences, edited by E.F.K. Koerner (Amsterdam & Philadelphia: John Benjamins, 1998)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Times, Special to THE NEW York (1939-10-31). «MISS FUNKHOUSER SETS WEDDING DAY; She Will Become the Bride of Winthrop Nelson Francis on Nov. 25 in Roanoke, Va. CHOOSES 7 ATTENDAnt's Fiance, Member of Philadelphia Family, to Have Brother for His Best Man». The New York Times.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Koerner, E.F.K. (1998). First Person Singular III: Autobiographies by North American Scholars in the Language Sciences, "A Pilgrim's Progress: From Philology to Linguistics", John Benjamins Publishing, pages 61–69. 978-9027245762
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kučera, Henry (2016). «Obituary for W. Nelson Francis». Journal of English Linguistics. 30 (4): 306–309. doi:10.1177/007542402237878. S2CID 144213790.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dinner speech given at the 5th ICAME Conference at Windermere, England, 21 May 1984 (audio recording)
- "A Tribute to W. Nelson Francis and Henry Kučera", in ICAME Journal, #20 (April 1996)
- Williams, Niketa, "The Brown-Tougaloo Language Project: A Controversial Experiment" (Providence, RI: Brown University Scholarly Technology Group web site, n.d.)
- Pauline Jacobson, "Obituary, W. Nelson Francis," in Linguist List 13.1718 (June 17, 2002)
- "W. Nelson Francis, 91, professor," in Lancaster New Era, June 18, 2002