Մասնակից:MarieBeg/Կուչերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի Կուչերա (չեխ.՝ Jindřich Kučera, փետրվարի 15, 1925-փետրվարի 20,2010) չեխ-ամերիկացի լեզվաբան, ով հիմք դրեց կորպուսային լեզվաբանությանը, բնական լեզվի մշակմանը, «American Heritage Dictionary»-ի գլխավոր ներդնողը և ուղղագրական շտկումներ կատարող համակարգչային ծրագրի ստեղծողը:

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուչերան ծնվել է նախկին Չեխոսլովակիայի Տրեբարոֆ գյուղում (Պարուբիցե և Օլոմոուց բնակավայրերի միջև): Երբ կոմունիստները 1948 թվականի փետրվարին իշխանության եկան, Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Կարլի համալսարանում իր ուսումնասիրությունները փիլիսոփայության և լեզվաբանության ոլորտում ընդհատվեցին: Կուչերան 1948 թվականի ապրիլին ստիպվածաբար հեռացավ Չեխոսլովակիայից, երբ պարզ դարձավ, որ իր քաղաքական գրությունների պատճառով իր կյանքը վտանգի էր ենթարկված կոմունիստ իշխանությունների կողմից:

Այնուհետև Կուչերան տեղափոխվեց 1945-49-ականների Գերմանիա, որտեղ աշխատում էր Հակախուզական կորպուսի ղեկավարության ներքո գտնվող փախստականների կազմակերպություններում՝ աջակցելով չեխ փախստականներին վերաբնակեցման ծրագրերով ու անձնագրերի պատրաստմամբ: Այդժամ նա հանդիպում է Պավել Տիգրիդին, ով կդառնար Չուչերայի մենթորն ու մտերիմ ընկերը: 1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Տիգրիդը դարձավ Չեխոսլովակիայի մշակույթի նախարարը:

Դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Կուչերան ԱՄՆ-ի նավատորմի նավով տեղափոխվում է Նյու Յորք: Հարվարդի համալսարանում բանասիրական գիտությունների թեկնածուի կոչումը ստանալուց հետո երկու տարի դասավանդում է Գեյնսվիլի Ֆլորիդայի համալսարանում: Որոշ ժամանակ անց Կուչերան վերադառնում է Հարվարդ, որպես գիտաշխատող: 1955 թվականին Բրաունի համալսարանում աշխատանքի է անցնում, որտեղ 1965 թվականին ստանում է լիիրավ պրոֆեսորի կոչում: Կուչերան իր դասավանդման կարիերայի մնացած մասն անց է կացրել այնտեղ: 1990 թվականին թոշակի է անցնում, որպես Լեզվաբանական ու Ճանաչողական գիտությունների թոշակառու պրոֆեսոր՝ ի թիվս այլ շնորհումների, ինչպիսիք են թոշակառուների համար կազմակերպված պաշտոնական երեկույթ և իր ձեռքբերումների մասին Ֆըսթշրիֆթի հրատարակում[1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունի համալսարանում աշխատելիս Կուչերան հետազոտոթյուններ էր իրականացնում լեզվաբանության ոլորտում: Այնտեղ նա հետաքրքվում էր մարդկային լեզվի հաշվողական վերլուծությամբ, թեպետ այդժամ հազիվ թե գտնվեին այսպիսի ուսումնասիրութան համար կարևոր գործիքներ:

1963-1964 թվականներին Կուչերան համագործակցում է Ու. Նելսոն Ֆրենսիսի հետ, որպեսզի ստեղծեն Ստանդարտ ամերիկյան անգլերենի Բրաունյան կորպուսը, հայտնի որպես՝ Բրաունյան կորպուս: Սա ժամանակակից ամերիկյան անգլերենով 1961 թվականին հրատարակված 1000 տեքստի հավաքածու էր՝ թեմաների բազմազանությամբ: Այն շատ լայնորեն կիրառվել է հաշվողական լեզվաբանության մեջ և երկար տարիներ եղել է ոլորտի ամենաշատը մեջբերված ռեսուրսների շարքում: Կուչերսան և Ֆրենսիսը այն ենթարկել են տարբեր հաշվողական վերլուծությունների, որոնցից ստացվել է իրենց դասական աշխատանքը «Ներկայիս ամերիկյան անգլերենի հաշվողական վերլուծություն» (1967 թվական), որին հաջորդում է Ֆրենսիսի ու Կուչերայի «Անգլերենի կիրառման հաճախականության վերլուծություն. բառապաշար և քերականություն» աշխատանքը (1982 թվական)[2]:

Դրանից անմիջապես հետո Բոստոնի հրատարակիչ Հոութըն-Միֆֆլինը դիմում է Կուչերային, որպեսզի վերջինս մեկ միլիոն բառանյութով, եռատող մեջբերմամբ համակարգ ստեղծի իր նոր բառարանի համար՝ «American Heritage Dictionary»: Այս նորաստեղծ, 1969 թվականին ի հայտ եկած բառարանն առաջինն էր՝ կորպուսային լեզվաբանության հիմքի վրա՝ ստեղծված բառի հաճախականության ու այլ հատկանիշների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու նպատակով։

Կուչերան գրել է առաջին ուղղագրական ստուգիչներից մեկը 1981 թվականին՝ ակադեմիական տարվա ընթացքում, Թվային սարքավորումների կորպորացիայի պատվերով «PL/I-» ում «VAX» մեքենաների համար: Դա ուղղագրության պարզ, արագ ստուգիչ էր: Հետագա զարգացումը հանգեցրեց «Միջազգային ճշգրիտ ուղղագրության», ուղղագրության ստուգման ծրագրի ստեղծման, որն օգտագործվում էր բառերի մշակման համակարգերի վրա, ինչպիսիք են «WordStar»-ը և «Microsoft Word»-ը, ինչպես նաև բազմաթիվ փոքր համակարգչային ծրագրեր: Ավելի ուշ Կուչերան վերահսկում էր Հոութոն-Միֆֆլինի ճշգրիտ տեքստի քերականական ստուգիչի մշակումը, որը նույնպես մեծապես բխում էր վերլուծության վիճակագրական տեխնիկայից: 2002 թվականին Կուչերան հիմնել է «Language Systems Incorporated»-ը (LSI), հետագայում «Language Systems Software Incorporated»-ը (LSSI)՝ մինչ արտոնագրերի ժամկետի ավարտը իր ծրագրերն ու թարմացումները վերահսկելու համար:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածուից բացի Կուչերան Պրահայի Կարլի համալսարանում ստացել էր դոկտորի աստիճան, որը վերականգնվեց 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, որը տապալեց կոմունիստական իշխանությունը: Նա պատվավոր կոչումներ ստացավ Փեմբրոքի Քոլեջում, Բաքնելի համալսարանում և Մասարիկի համալսարանում (1990 թվական)[3][4]: Կուչերան ակադեմիական պատվավոր համայնքի՝ Պի Բետա Կապայի անդամ էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harvey, Charlotte Bruce. «Teaching Computers to Spell». Brown Alumni Magazine. Providence, Rhode Island: Brown University (May/June 2010). ISSN 1520-863X. Վերցված է 9 May 2017-ին.
  2. Կաղապար:DBLP
  3. «Henry Kucera». Tributes. February 2010. Վերցված է 9 May 2017-ին.
  4. «Award information : Henry Kučera». Masaryk University. Վերցված է 10 May 2017-ին. «A proposal to grant an honorary degree of Doctor honoris causa in the field of philological sciences was submitted by Masaryk University. The graduation ceremony was held on 6 June 1990.»

Կարևորագույն հրատակարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H Kučera. 1961. The phonology of Czech.
  • H Kučera and WN Francis. 1967. Computational Analysis of Present-Day American English.
  • 1968. A Comparative Quantitative Phonology of Russian, Czech, and German
  • WN Francis and H Kučera. 1983. Frequency Analysis of English Usage: Lexicon and Grammar (with W. Nelson Francis)
  • WN Francis and H Kučera. 1989.Manual of information to accompany a standard corpus of present-day edited American English, for use with digital computers.
  • Mackie, Andrew, Tatyana K. McAuley, Cynthia Simmons, eds. 1962. For Henry Kučera. Ann Arbor, MI: Michigan Slavic Publications.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1925 ծնունդներ Կատեգորիա:2010 մահեր Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Չեխ լեզվաբաններ Կատեգորիա:Լեզվաբաններ ըստ ազգության Կատեգորիա:Լեզվաբաններ ըստ ուսումնասիրության ոլորտի