Մասնակից:Mar.shahverd/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mar.shahverd/Ավազարկղ2
Կոորդինատներ

Լաքադիվա ծով, Հնդկական օվկիանոսի ծայրամասում գտնվող ծով, Հինդուստան թերակղզու հարավարևմտյան մասի, Շրի Լանկայի, Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների միջև։ Հարավային կետը Ադդու օղակակղզի է: Մակերեսը 786 հազար կմ2 է, միջին խորությունը՝ 1929 մետր, ամենախորը՝ 4131 մետր: Ծովի կենտրոնական մասը արևմուտքից եզերվում է Մալդիվյան լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ մայրցամաքային լանջերով: Ափամերձ ծանծաղ ջրերը ավազի մեջ են, խորջրյա մասը՝ կրաքարային տիղմ է: Կան բազմաթիվ կորալային խութեր: Հնդկաստանի հիմնական արդյունաբերական շրջանն է (ձկներ, ծովախեցգետիններ, լանգուստներ):

Հիմնական նավահանգիստներն են Տուտտուկուդին, Մանգալուրը (Հնդկաստան), Կոլոմբոն (Շրի Լանկա):

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Լաքադիվա ծովի սահմանի հետևյալ նկարագրությունը[1]

Արևմուտքում՝ գիծն անցնում է Սադաշիվգադից մինչև Հնդկաստանի արևմտյան ափի (14°48′ հս․ լ. 74°07′ ավ. ե.HGЯO) Կորա Դիվխ օղակակղզի (13°42′ հս․ լ. 72°10′ ավ. ե.HGЯO), իսկ հետո ներքև՝ Լաքադիվյան և Մալդիվյան կղզիների արևմտյան սահմանով․ ամենահարավային կետը Ադդու օղակակղզին է (Մալդիվյան կղզիներ):

Հարավում՝ գիծն անցնում է Ցեյլոնում (Շրի Լանկա) Դոնդրա Հեդի հրվանդանից դեպի Ադդու օղակակղզու ամենահարավային կետը:

Արևելքում՝ Հնդկաստանի և Ցեյլոնի արևմտյան ափեր:

Հյուսիս-արևելքում ՝ Ադամի կամուրջը (Հնդկաստանի և Ցեյլոնի միջև):

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում գրեթե հաստատուն է, ամռանը լինում է մոտ 26-28°C, իսկ ձմռանը` 25°C: Աղիությունը կենտրոնական և հյուսիսային մասերում 34‰ է, իսկ հարավում՝ 35,5‰: Ափերը հիմնականում ավազոտ են, բայց ավելի խորը տեղերում դրանք ծածկված են տիղմով: Ծովում կան բազմաթիվ կորալային խութեր, Լաքադիվյան կղզիներում, որը օղակակղզիների խումբ է, կա կորալների 105 տեսակ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Limits of Oceans and Seas, 3rd edition» (PDF). International Hydrographic Organization. 1953. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-10-08-ին. Վերցված է 2010-02-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Coral Reefs of India: Review of Their Extent, Condition, Research and Management Status by Vineeta Hoon». Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին. Վերցված է 2014-06-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն), Food and Agriculture Organisation of the United Nations
  3. «Status of Coral Reefs of India». envfor.nic.in. Արխիվացված է օրիգինալից 2009-04-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]