Ադամի կամուրջ
Ադամի կամուրջ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռելիեֆի ձև |
Երկիր | ![]() ![]() |
Երկարություն | 48 կմ |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
![]() | |
![]() |
Ադամի կամուրջ, ծանծաղուտների և կորալային կղզիների շղթա Փոլկի նեղուցում՝ Հնդստան թերակղզու և Շրի Լանկա կղզու միջև։ Պատկանում է Հնդկաստանին և Շրի Լանկային։ Երկարությունը շուրջ 30 կմ է։
Անվանումը կապված է այն ավանդության հետ, որի համաձայն «արգելված պտուղը» ճաշակելու պատճառով դրախտից երկիր (Շրի Լանկա կղզի) վտարված մարդկության նախահայր Ադամը այս ծանծաղուտների ու կղզիների վրայով է անցել մայրցամաք, որից էլ առաջացել է Ադամի կամուրջ անվանումը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 9
|