Մասնակից:Mane.Kireghyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փուչիկով աղջիկ
Օրիգինալ որմնանկար, Վաթեռլոո (կամուրջ), Սաութ-Բենք, 2004 թվական
նկարիչԲենքսի
տարի2002
Ծանոթագրություններ

Փուչիկով աղջիկ (նաև Աղջիկը և Փուչիկը) գրաֆիթի նկարիչ Բենքսիի կողմից Լոնդոնի շրջակայքում տրաֆարետային որմնանկարների շարք է, որը սկսվել է 2002 թվականին: Դրանք պատկերում են մի երիտասարդ աղջկա, որը ձեռքը մեկնել է դեպի կարմիր սրտաձև փուչիկը, որը քամին տանում է։ Այս աշխատանքների գտնվելու վայրերից են Շորեդիչում գտնվող փողոցային որմնանկարները և Լոնդոնի Հարավային ափին՝ Վաթեռլոո[1] կամրջի վրա, և այլ որմնանկարներ եղել են Լոնդոնի շրջակայքում, թեև այնտեղ ոչ մեկը չի մնացել:

Բենքսին մի քանի անգամ օգտագործել է այս դիզայնի տարբերակները սոցիալական արշավներին աջակցելու համար. 2005-ին՝ Իսրայելական բաժանիչ արգելապատի մասին, 2014-ին՝ սիրիացի փախստականների ճգնաժամի մասին, ինչպես նաև 2017-ին Մեծ Բրիտանիայի ընտրությունների մասին: 2017 թվականին Սամսունգի հարցման արդյունքում «Փուչիկով աղջիկը» ընտրվել է Միացյալ Թագավորության թիվ մեկ սիրված արվեստի գործը:

2018 թվականին ստեղծագործության շրջանակված օրինակն աճուրդի ժամանակ ինքնաբերաբար մանրացվել է այն մեխանիկական սարքի միջոցով, որը Բենքսին թաքցրել էր շրջանակում։ Բենքսին հաստատեց, որ ինքն է պատասխանատու մանրացման համար և փոփոխված գործին նոր անուն տվեց՝ «Սերը աղբամանում»: Սոթբիսը նշել է, որ դա «պատմության մեջ առաջին գործն է, որը երբևէ ստեղծվել է ներկայում ընթացող աճուրդի ժամանակ»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարբերակը վերաներկվել է Բեթղեհեմում 2006 թվականին։

Այս աշխատանքի վայրերը ներառում են Վաթեռլոոյի կամուրջը, ինչպես նաև Լոնդոնի շրջակայքում գտնվող այլ վայրեր, թեև այլևս չկան[2]: Որմնանկարի 2004 թվականի տարբերակը եղել է արևելյան Լոնդոնում գտնվող Շորեդիչ խանութում, 2007 թվականին վաճառվել է 37․200 ֆունտով Սոթբիսում[3], հեռացվել է Սինկուրա ընկերության կողմից 2014 թվականին և վաճառվել 500․000 ֆունտ ստերլինգով, 2015 թվականի սեպտեմբերի 19-ին[4]։

Ստեղծվեցին աշխատանքների սահմանափակ տպաքանակի մի քանի հավաքածուներ, որոնք ժամանակի ընթացքում արժեքավոր դարձան։ 25 ստորագրված տպագրության նախնական հավաքածուն արտադրվել է 2003 թվականին[5][6], մինչդեռ 150 ստորագրված տպագրության հավաքածուներ և 600 անստորագիր տպագրության հավաքածուներ արտադրվել են 2004/2005 թվականներին[7][8]: Բացի ստորագրված և անստորագիր հրատարակությունից, թողարկվել է նաև 88 նկարչի ապացույցներ, որոնք բաղկացած են կապույտ, վարդագույն, ոսկե և մանուշակագույն սրտերից (յուրաքանչյուր գույնից 22-ական)[9]: 2015 թվականի նոյեմբերին ստորագրված 150 հավաքածուից մեկն աճուրդի է հանվել 56․250 ֆունտ ստեռլինգով, որն ավելի քան երկու անգամ գերազանցում է գնահատված արժեքը[10]։

A girl reaching out for a balloon
Բենքսիի Փուչիկով աղջիկը դիպտիխով նկար

Արվեստի ստեղծագործության մոտիվը թողարկվել է նաև 2005 թվականին՝ որպես ձեռքով սփրեյված նկարների շարք, որը բաղկացած է բազմաթիվ տարբերակներից, ներառյալ ստորագրված 25 դիպտիխային հրատարակություններ՝ յուրաքանչյուր վահանակի չափսերը կազմելով 30 x 30 սմ:[11]

2005 թվականի օգոստոսին Բենքսին այն ներառեց որպես Իսրայելական բաժանիչ արգելապատի որմնանկարների շարքի մի տարբերակ, որը կոչվում է «Աղջկա և փուչիկի բանավեճը», որը թռչում է պատից վերև՝ բռնելով փուչիկների փնջից[12][13][14]։

2009 թվականի տարբերակը ուղղակիորեն սփրեյել են ԻԿԵԱ շրջանակի ստվարաթղթե հիմքի վրա[15][16]։

2014 թվականի մարտին՝ Սիրիայի հակամարտության երրորդ տարելիցին, Բենքսին վերամշակել է նկարը՝ պատկերելով սիրիացի փախստականին և ավելացրել «#Սիրիայի հետ» հեշթեգը։ Մարտի 13-ին պատկերը ցուցադրվեց Էյֆելյան աշտարակի և Նելսոնի սյան վրա: Թողարկվել է անիմացիոն տեսահոլովակ, որտեղ ներկայացված է անիմացիա՝ հիմնված Բենքսիի աշխատանքի վրա, Իդրիս Էլբայի պատմածը և երաժշտությունը՝ Էլբոուի կողմից[17]։ Հաջորդ շաբաթների ընթացքում երգիչ Ջասթին Բիբերը դաջվածք արեց՝ հիմնված օրիգինալ արվեստի վրա և այն մինչ հեռացնելը տեղադրեց Ինստագրամյան հարթակում։ Բենքսին այս նկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում՝ «Հակասական» մեկնաբանությամբ[18]։

2017 թվականի հուլիսին Միացյալ Թագավորությունից Սամսունգից 2000 մարդ հարցում անցկացրեց մասնակիցների հետ, խնդրելով նրանց գնահատել բրիտանական արվեստի 20 գործ: Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ «Փուչիկով աղջիկ»-ը մարդկանց համար մեկ սիրված արվեստի գործն է[19]։

«Փուչիկով աղջիկ» գործի տպաքանակը, գույնը՝ AP (մանուշակագույն), վաճառվել է 2020 թվականի սեպտեմբերին կայացած աճուրդում 791․250 ֆունտ ստերլինգով, որը դարձել է Բենքսիի տպագրության ամենաբարձր առաջարկված գինը և առցանց աճուրդում վաճառված ամենաթանկ տպաքանակը[20]:

Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրությունների հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի սկզբին Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններից առաջ Բենքսին ներկայացրեց «Փուչիկով աղջիկը» նկարի Միության դրոշի դիզայնով գունավոր փուչիկով տարբերակը[21]։ Բենքսին ի սկզբանե առաջարկեց ուղարկել իր արվեստի անվճար տպագիր օրինակը որոշ ընտրատարածքներում գրանցված ընտրողներին, ովքեր կարող էին լուսանկարչական ապացույցներ ներկայացնել, որ իրենք Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությանը դեմ են քվեարկել: Առաջարկը ժխտում էր. «Այս տպագրությունը արշավական նյութի հուշանվեր է, այն ոչ մի կերպ չի կարող ազդել ընտրողների որոշման վրա»[22]։ Բենքսին չեղարկեց այս առաջարկը 2017 թվականի հունիսի 6-ին այն բանից հետո, երբ Բրիտանական ընտրական հանձնաժողովը նախազգուշացրեց նրան, որ այն կարող է խախտել ընտրակաշառքի մասին օրենքները և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն այդ ընտրատարածքներում[23]։

Մանրացումն աճուրդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 5-ին նկարի 2006 թվականի շրջանակված օրինակը աճուրդի է հանվել Սոթբիսում 1,042,000 ֆունտ ստերլինգով, ինչը նկարչի համար ռեկորդային է[24]: Փակման հայտից վարկյաններ անց արվեստի գործը սկսեց ինքնաոչնչացման ենթարկվել թաքնված մեխանիկական թղթի մանրացնող սարքի միջոցով, որը Բենքսին տեղադրել էր շրջանակի ներքևի մասում[25]: Միայն ստորին մասն էր մանրացված: Բենքսին Ինստագրամյան հարթակում հրապարակել էր մանրացված պատկերը այս բառերով՝ «Գնում է, գնաց...»[26]: Սոթբիսը ասում էր. «Մենք նախկինում չենք հանդիպել նման իրավիճակի, երբ նկարը ինքնաբերաբար մանրացված է եղել»[24], ինչի հետևանքով շուկայի որոշ դիտորդներ ենթադրում էին, որ նկարի մնացորդներն ավելի շատ կարժենան: Բենքսին մանրեցման տեսանյութն էր հրապարակել և թե ինչպես է մանրացնող սարքը տեղադրվում շրջանակի մեջ, այն դեպքում եթե նկարը երբևէ աճուրդի դուրս գա:

Աճուրդում հաղթող ճանաչված կինը որոշել էր շարունակել գնումը: Մասամբ մանրացված աշխատանքին տրվել է նոր վերնագիր՝ «Սերը աղբամանում» և վավերացվել է Բենքսիի իսկությունը հաստատող Փեստ քոնթրոլի կողմից: Սոթբիսը հայտարարություն է տարածել, որում այն անվանել է «պատմության մեջ առաջին արվեստի գործը, որը ստեղծվել է աճուրդի ժամանակ»[27][28]: «Սերը աղբամանում» գործը վաճառվել է Սոթբիսում՝ 18 միլիոն ֆունտ ստերլինգով, 2021 թվականի հոկտեմբերին[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How did Banksy's Girl with Balloon end up in a shredder? – Public Delivery». publicdelivery.org. Արխիվացված օրիգինալից 30 September 2022-ին. Վերցված է 2022-09-30-ին.
  2. Bull, Martin (2011-11-01). Banksy Locations & Tours Volume 1: A Collection of Graffiti Locations and Photographs in London, England (անգլերեն). PM Press. ISBN 9781604863208.
  3. «Record price for Banksy bomb art». BBC News. 8 February 2007. Արխիվացված օրիգինալից 6 August 2021-ին. Վերցված է 17 December 2015-ին.
  4. McDermott, Josephine (7 February 2014). «London Banksy Girl and Balloon mural to be removed». BBC News. Արխիվացված օրիգինալից 6 September 2021-ին. Վերցված է 7 March 2016-ին.
  5. «Banksy 'Girl and Balloon' canvas smashes auction estimate». ITV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 27 August 2021-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  6. «Bonhams : Banksy (British, born 1975) Girl and Balloon 2003». www.bonhams.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 25 August 2020-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  7. «picturesonwalls». www.picturesonwalls.com. Արխիվացված օրիգինալից 6 September 2021-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  8. «Banksy Girl With Balloon (2004), Meaning & Description, My Art Broker». My Art Broker (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 22 August 2021-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  9. «Banksy Girl With Balloon Print | Meaning & History». Andipa Editions (անգլերեն). Վերցված է 2023-08-01-ին.
  10. «Banksy print makes more than a Picasso at auction». ITV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 25 January 2021-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  11. «Banksy Girl with Balloon Double Canvas at Andipa Gallery, London». Andipa (անգլերեն). Վերցված է 2023-10-11-ին.
  12. Grovier, Kelly (2017-12-15). «How a balloon can be an emblem of hope». BBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 30 April 2020-ին. Վերցված է 2018-10-15-ին.
  13. Kim, Adela H. (2014-03-26). «Banksy and the Wall». The Harvard Crimson (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 20 January 2021-ին. Վերցված է 2018-10-15-ին.
  14. Davis, Ben (2018-10-10). «Can We Just Admit That Banksy's Art-Shredding Stunt Is Actually Really Good?». artnet News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 7 September 2021-ին. Վերցված է 2018-10-15-ին.
  15. «Banksy artworks sell for £400,000». BBC News (բրիտանական անգլերեն). 2012-03-30. Արխիվացված օրիգինալից 6 April 2019-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  16. «Bonhams : Banksy (b. 1975) Girl and Balloon 2009 signed and inscribed For Mike. Thanks on the reverse stencil spray paint on cardboard, in integral frame 54 by 74 cm. 21 1/4 by 29 1/8 in. This work was executed in 2009». www.bonhams.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 6 April 2013-ին. Վերցված է 2018-10-16-ին.
  17. Jess Denham (12 March 2014). «Banksy reworks girl with heart balloon to mark third anniversary of Syria conflict». The Independent. Արխիվացված օրիգինալից 7 October 2018-ին. Վերցված է 7 March 2016-ին.
  18. «Justin Bieber's Banksy Tattoo Blasted By The Graffiti Artist, Sort Of». The Huffington Post UK. 18 March 2014. Արխիվացված օրիգինալից 4 March 2021-ին. Վերցված է 7 March 2016-ին.
  19. «Banksy's balloon girl chosen as nation's favourite artwork». BBC News. 26 July 2017. Արխիվացված օրիգինալից 6 September 2021-ին. Վերցված է 29 July 2017-ին.
  20. Holmes, Helen (24 September 2020). «Banksy Just Broke Another Auction Record With His 'Balloon Girl' Print». Observer. Արխիվացված օրիգինալից 19 June 2021-ին. Վերցված է 25 September 2020-ին.
  21. «Banksy risks breaking election law with offer of art prints for anti-Conservative voters». ITV. 3 June 2017. Արխիվացված օրիգինալից 25 January 2021-ին. Վերցված է 10 June 2017-ին.
  22. O'Connor, Roisin (4 June 2017). «Banksy is offering free art to people who vote against the Tories». Independent. Արխիվացված օրիգինալից 27 August 2021-ին. Վերցված է 10 June 2017-ին.
  23. Morris, Steven (6 June 2017). «Banksy forced to withdraw offer to send free artwork to non-Tory voters». The Guardian. Արխիվացված օրիգինալից 23 January 2021-ին. Վերցված է 10 June 2017-ին.
  24. 24,0 24,1 Gina Martinez (October 6, 2018). «'It Appears We Just Got Banksy-ed.' Art Piece Self Destructs After Being Sold for Over $1 Million». Time. Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 6 May 2019-ին. Վերցված է October 7, 2018-ին.
  25. «Banksy artwork shreds itself after £1m sale at Sotheby's». BBC News. 6 October 2018. Արխիվացված օրիգինալից 11 September 2021-ին. Վերցված է 6 October 2018-ին.
  26. Johnston, Chris (6 October 2018). «Banksy auction prank leaves art world in shreds». The Guardian. Արխիվացված օրիգինալից 5 September 2021-ին. Վերցված է 12 October 2018-ին.
  27. Busby, Mattha (11 October 2018). «Woman who bought shredded Banksy artwork will go through with purchase». The Guardian. Արխիվացված օրիգինալից 19 May 2020-ին. Վերցված է 12 October 2018-ին.
  28. Kinsella, Eileen (11 October 2018). «Banksy Authenticates and Renames His Shredded $1.4 Million Painting—Which the Buyer Plans to Keep». artnet. Արխիվացված օրիգինալից 19 May 2020-ին. Վերցված է 12 October 2018-ին.
  29. «Banksy's Love is in the Bin sells for record £16m». BBC News. 14 October 2021. Արխիվացված օրիգինալից 15 October 2021-ին. Վերցված է 15 October 2021-ին.