Մասնակից:Makruhi/Ավազարկղ ե
Կենսագրությունը որևէ մեկի կյանքի մանրամասն նկարագրությունն է: Այն իր մեջ ընդգրկում է ավելին քան հիմնական տվյալներն են՝ կրթությունը, աշխատանքային գործունեությունը, հարաբերությունները տարբեր մարդկանց հետ, ընդհուպ մինչև մահը: Տարբերվելով ռեզյումեից կամ CV /curriculum vitae/-ից, այն ներկայացնում է կյանքի տարբեր ասպեկտներ, հետաքրքիր իրադարձություններ տվյալ անձի հետ կապված, ինչպես նաև վերլուծություններ նրա արարքների մասին:
Կենսագրական աշխատությունները գեղարվեստական գործեր չեն, բայց գեղարվեստական ստեղծագործություններում կարելի է օգտագործել մարդկանց կանքի մասին տվյալները:
Ինքնակենսագրությունը գրվում է հատուկ թույլտվություն ունենալու դեպքում, իսկ երբեմն տվյալ անձի մասնակցությամբ: Շատ հաճախ էլ այն գրվում է հենց իսկ տվյալ անձնավորության կողմից:[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախ և առաջ կենսագությունները գրվում էին միայն այն ժամանակ, երբ տվյալ անհատը պատմական դեմք էր և նրա կյանքը պատմական կարևորությունն էր ներկայացնում: Կեսագրականը որպես առանձին ժանր, որն անկախ էր պատմական իրադարձություններից, սկսեց զարգանալ 18-րդ դարից և իր գագաթնակետին հասավ 20-րդ դարում:[2]
Կենսագրականի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենավաղ կենսագիրներից է եղել Պլուտարքոսը, որ իր ՞Զուգահեռ կյանքեր՞ կենսագրական գիրքը հրատարակել է մեր թվագրության 80 թվականին, որտեղ ընդգրկված են դասական աշխարհի հայտնի դեմքերի կյանքը: Մ.թ.ա. 44 թվականին Կորնելիուս Նեպոսը հրատարակում է իր կենսագրական գիրքը ՞Հրամանատարների կյանքը՞ /Vitae Imperatorum՞/:
Վաղ միջնադարում (400-1450 թվականներ) Եվրոպայում հետաքրքրություն էին ցուցաբերում տեղեկանալու հին դասական մշակույթին: Այս ժամանակամիջոցում էր, որ վանականները, աբեղաները, եկեղեցակնները , որոնք պատկանում էին կաթոլիկ եկեղեցուն, տիրապետում էին պատմական տեղեկություններին և ունեին հին արձանագրություններ: Հենց նրանք էլ օգտագործում են այս ժամանակամիջոցը գրելու կենսագրություններ: Հիմնականում նրանք գրում էին այն մարդկանց մասին, որոնք անմիջականորեն կապված էին եկեղեցու հետ, դրանք մարգարեներն էին, պապերըը, սրբերը: Նրանց գործերը ոգեշնչում էին մարդկանց, որպեսզի ընդունեին քրիստոնեություն: Այդ ժամանակվա նշանակալի գործերից է ՞Շառլմանի կյանքը՞ կենսագրական գիրքը գրված իր պալատական Էյնհարդի կողմից:
Իսլամի ոսկե դարում /միջնադարյան իսլամական քաղաքակրթության ժամանակաշրջանում (750-1258 թվականներ), գրվեցին հայտնի Մուհամմադի և այլ իսլամական պատմական դեմքերի կենսագրությունները, զարկ տալով մարգարեների կենսագրությունները գրելու սովորույթին: Հրատարակվում են կեհսագրական բառարաններ նշանավոր իսլամական պատմական դեմքերի մասին 9-րդ դարում; Այն պարունակում էր ավելի շատ տվյալներ , քան այդ ժամանակվա մյուս գործերը: Վաղ ժամանակի կենսագրական բառարանները հիմնականում սևեռված էին մարգարեների և Իբն Սադ ալ-Բաղդադի համախոհների կյանքի վրա: ՞Խոշորագույն դասերի գիրքը՞ գրքում նա զետեղել է բազմաթիվ հայտնի գիտնականների, ղեկավարների մասին տվյալներ, փաստագրական դեպքեր, որոնք ապրել են իսլամական միջնադարյան աշխարհում:[3]
Ուշ միջնադարում Եվրոպայում, արդեն այդքան էլ կենսագրականները եկեղեցական ուղղվածություն չունեին, նրանք ավելի շուտ վերաբերվում էին թագավորների, տիրակալների կյանքին: Այն ժամանակվա հայտնի կենսագիրներից էր Թոմաս Մալորինն էր, որ գրել էր Արթուր թագավորի և նրա կլոր սեղանի ասպետների կենսագրության մասին:
Գիորգիո Վասարին իր ՞Ամենագերազանց նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի մասին՞ գրքում, որը գրվել 1550 թվականին, գրել է հայտնի արվեստագետների կենսագրությունը: Այն իր ժամանակի "bestseller"-ից էր: Երկու այլ զարգացումներ արժանի են հիշատակման. տպագրության զարգացումը 15-րդ դարում և գրագիտության աստիճանական աճը:
Անգլերեն լեզվով կենսագրականները սկսվել է գրվել Հենրի VIII-ի թագավորության օրոք: Ջոն Ֆոքսի ՞Գիրք նահատակների մասին՞ գիրքը առաջին կենսագրական բառարանն է եղել Եվրոպայում, որին հաջորդում է Թոմաս Ֆուլլերի ՞Պատմություն Անգլիայի արժանավոր մարկանց մասին՞ գիրքը, որտեղ շեշտը դրված էր հասարակական կյանքի վրա:
Ազդված ծովահենների մասին պատմություններից Չարլզ Ջոնսոնը իր ՞Ծովահենների ընդհանուր պատմությունը՞ գրքում գրված 1724 թվականին, ընդգրկում է հայտնի ծովահենների կենսագրականները:[4]
Ամերիկացի կենսագրականների հեղինակների համար օրինակ են ծառայել անգլիական կենսագրականները, ընդունելով, որ որ կենսագրություները պատմության մի մասն են կազմում: Կարլիլը գտնում էր , որ մեծ մարդկանց կենսագրականը բավական էր հասկանալու հասարակության և կյանքի ինստիտուտները:
Ժանրի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ժամանակակից կենսագրականը և այն գործը, որ ազդեցություն ունեցավ ժանրի զարգացման վրա դա Ջեյմս Բոսուելի ՞ Սեմուել Ջոնսոնի կյանքը՞ աշխատությունն էր, որը հրատարակվել է 1791 թվականին:[5] Ջոնսոնը դեռևս 54 տարեկան էր, երբ 1763 թվականին , երբ Բոսուելն սկսել է գրել, սակայն հետագայում նա կատարել է հետազոտություններ, կենսագրականն ավարտելու համար: Այն համարվում է անգլերեն լեզվով գրված ամենախոշոր գործերից մեկը որպես կենսագրական: Գործը համեմված է արխիվային ուսումնասիրություններով, հարցազրույցներով և ականատեսի աչքերով տեսած փաստերով է հագեցած: Այդ իսկ պատճառով էլ այն համարվում է յուրահատուկ գործ:[6]
Կենսագրական ժանրը հիմնականում լճացում ապրեց 19-րդ դարում: Այն մեթոդը որով գրվում էր կենսագրականը նման էր ավելի շուտ միջնադարյան ծանոթ մեթոդին, երբ գովաբանում էին մահացածին սրբերի նման: Իսկ գրականության մեջ կենսագրության օգտագործումը սկսեց զարգանալ տվյալ դարի կեսերին, արտացոլելով խզում բարձր և միջին դասերի մշակույթի միջև: Բազմաթիվ կենսագրություններ տպագրվեցին շատ արագ և սպառվեցին ընթերցող հասարակության կողմից: Տպագրության զարգացման շնորհիվ գրքերը հասանելի դարձան ընթերցողների մեծ լսարանին: Եվ ավելին, կենսագրությունների փափուկ կազմով գրքերով հրատարակումը առաջին անգամ էր իրականացվում: Պարբերաբար սկսեցին հրատարակվել նաև կենսագրական համառոտ ակնարկներ:
Ինքնակեսագրականները դարձան շատ տարածված ժանր: Եվ կրթության զարգացման ու էժան տպագրության շնորհիվ հայտնի լինելու ժամանակակից սկզբունքները զարգացան: Ինքնակենսագրականներ սկսեցին գրել հենց իսկ հայտնի գրողները, այնպիսին ինչպիսին էին Չարլզ Դիկկենսը , որն իր վեպերում օգտագործում կենսագրական տարրեր: Նրա վեպերը դառնում են ամենալավ վաճառվող գրքերը Լոնդոնում:[7])
Կենսագրության ժամանակակից ժանր
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարում հեգեբանության և սոցիոլոգիայի գիտությունները զարգացան, որոնք էլ իրենց մեծ ազդեցությունը թողեցին կենսագրության ժանրի վրա: Պատմության մեջ "Մեծ մարդու" ժառանգականության ուսմունքը վկայում էր զարգացող մտածողության մասին: Մարդկային վարքագիծը բացատրվում էր Դարվինի ուսմունքի միջոցով: "Սոցիալական" կենսագրություններում անհատների վարքագիծըը բացատրում էր որպես միջավայրի արդյունք և ջանում էր անհատականության դերը նվազեցնել: Հոգեբանական վերլուծության զարգացումը տարավ նրան, որ ավելի շատ սկսեցին թափանցել անհատի ներաշխարհը և ավելի հասկացողությամբ վերաբերվել նրան, որն էլ թույլ էր տալիս կենսագրականների հեղինակներին շեշտը դնել անհատների մանկության և պատանեկության շրջանի վրա: Այս հոգեբանական մտքերը փոխեցին կենսագրականների ուղղությունը զարգացնելով ինքնակենսագրականների մշակույթը յուրաքանչյուր անհատի կենսագրական պատմությունը դարձնելով թերապիայի ձև:
Բրիտանացի քննադատ Լիտտոն Ստրեչին հեղափոխություն կատարեց կենսագրական ժանրում գրելով ՞Ականավոր հաղթողները՞ գործը 1918 թվականին ընդգրկելով չորս առաջադեմ դեմքերի կենսագրականները: Այդ մարդիկ էին՝ Կարդինալ Մեննինգը, ֆլորենս Նայթինգեյլը, Թոմաս Արնոլդը և գեներալ Գորդոնը:[8] Ստրեչին դուրս բերեց Վիկտորյան ժամանակաշրջանի շունչը և ապագա սերնդին հրամցրեց կարդալու այլ բան: Նրա գործը քանդեց այն առասպելը, որ կառուցվել էր այդ ազգային հերոսների շուրջը: Գիրքն ունենում է համաշխարհային հռչակ շնորհիվ նրա անպատկառ ու սրամիտ ոճի, հակիրճ ու փաստացի բնույթի, որը համարվեց գեղարվեստական հիանալի արձակ:[9]
1920-1930-ական թվականներին կենսագրական գրողները ձգտեցին Ստրեչի ժողովրդականությունը սեփականացնելով ընդօրինակել նրա ոճը: Նոր դպրոցի բնորոշ գծերն էին ապստամբ, գիտական վերլուծական և գեղարվեստական կենսագրականները: Նոր դպրոցի ներկայացուցիչներն էին Գամալիել Բրեդֆորդը, Անդրե Մորուան, Էմիլ Լյուդվիգը: Գրականության մեջ կենսագրական ժանրը աչքի ընկավ հայտնիության մասին ճչալու տեսակը: Սա ընթերցողների մոտ առաջացրեց ավելի շուտ հետաքրքրասիրություն քան բարոյականություն կամ հայրենասիրություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեց ժողովրդականություն վայելել պինդ կազմով գրքերը: 1920-ական թավականները վկայում են կենսագրականների բումի /"boom"/ մասին:
ֆեմինիստ գիտնական Կարոլին Հեյլբրունը դիտարկեց, որ կանանց կենսագրականները և ինքնակենսագրականները սկսեցին փոխել բնորոծ գծերը ֆեմինիստական ակտիվության երկրորդ ալիքի ժամանակ: Նա գրում է Նենսի Միլֆորդի կենսագրականը 1970 թվականին ՞Զելդա՞ գործը, որը դառնում է կանանց կենսագրականների նոր ժամանակաշրջանի սկիզբը: Հեյլբրունը 1973 թվականին ճանաչվեց կանանց կենսագրականների հեղինակ, որը շրջադարձային կետ էր այդ ժանրում: Առաջին անգամ, կինը պատմում էր իր կյանքը ոչ թե նրա համար, որ այն գեղեցիկ էր նույնիսկ տանջանքներով լեցուն լինելու պահին էլ, այլ այն բանի , որն առաջ արգելված էր եղել կանանց խոսել այդ մասին, իր ցավի, զայրույթի, և այն ցանկության մասին, որ ինքն էր ուզում տնօրինել իր սեփական կյանքը:[10]
Կենսագրության ժանրը վերջին տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին, լրատվական միջոցների միջոցով կենսագրականներին ծանոթանալը շատ ավելի տարածված է քան ավանդական գրական ձևերը: Կենսագրական ժանրին են անդրադառնում բազմաթիվ հայտնի կինոստուդիաներ, հեռուստատեսային ընկերություններ և այլ լրատվական միջոցներ:
[11] General "life writing" techniques are a subject of scholarly study.[12]
Այսպիսով կարելի է ասել , որ վերջին տարիներին կենսագրական գրողները գրում են այն մասին, որը չպետք է պատահեր նման ձևով, այն պետք է նման լինի հիշողության:[13] [14]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Steve Jobs Code, by Matthew E May
- ↑ «Biography». Վերցված է 2012-12-17-ին.
- ↑ Josef W. Meri (2005), Medieval Islamic civilization: an encyclopedia, vol. 2, Routledge, էջ 110, ISBN 0-415-96690-6
- ↑ A General History of the Robberies & Murders of the most Notorious Pirates, by Charles Johnson. Introduction and commentary by David Cordingly. Conway Maritime Press (2002).
- ↑ «James Boswell's 'Life of Johnson': The First Modern Biography». Վերցված է 2012-12-17-ին.
- ↑ «James Boswell: The man who re-invented biography». Վերցված է 2012-12-17-ին.
- ↑ «Literary Gossip». The Week : a Canadian journal of politics, literature, science and arts. 1. 1: 13. Dec 6, 1883.
- ↑ Paul Levy A string quartet in four movements The Guardian, Saturday 20 July 2002
- ↑ «A Biography of the Biography». Վերցված է 2012-12-17-ին.
- ↑ Heilbrun, Carolyn G. Writing a Woman's Life. (New York: W. W. Norton, 1988), 12, 13.
- ↑ Manovich, 2001, p. 220.
- ↑ Hughes, Kathyrn (Spring 2009). «Review of Teaching Life Writing Texts, Miriam Fuchs and Craig Howes, eds» (PDF). Journal of Historical Biography. 5: 159–163.
- ↑ Professor Lee, Hermione. «The Art of Life: Are Biographies Fiction?». IAI. Վերցված է 10 January 2014-ին.
- ↑ F. Regard (ed.), Mapping the Self: Space, Identity, Discourse in British Auto/Biography, Saint-Etienne, PUSE, 2003.
- Casper, Scott E. Constructing American Lives: Biography and Culture in Nineteenth-Century America. Chapel Hill: University of North Carolina Press, 1999.
- Heilbrun, Carolyn G. Writing a Woman's Life. New York: W. W. Norton, 1988.
- Lee, Hermione. Biography: A Very Short Introduction, Oxford University Press, 2009. ISBN 978-0-19-953354-1
- Manovich, Lev. The Language of New Media. Cambridge, MA: MIT Press, 2001.
- Stone, Albert E. Autobiographical Occasions and Original Acts. Philadelphia: University of Pennsylvania Press, 1982.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leading, contemporary biographers Hermione Lee & Ray Monk with Director Stephen Frears debate whether all biographies are fiction