Մասնակից:Lusine Nunyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lusine Nunyan/Ավազարկղ2

Պանդեմիա (անգլ.՝ Pandemic) կոոպերատիվ սեղանի խաղ, որը մշակվել է Մեթ Լիքոկի կողմից և առաջին անգամ 2008 թվականին հրատարակվել է Z-Man Games-ի կողմից ԱՄՆ-ում[1]։ Պանդեմիա խաղը հիմնված է այն նախադրյալի վրա, որ աշխարհում չորս հիվանդություններ են հայտնաբերվել, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է վերացնել մի տարածաշրջան: Խաղին կարող են մասնակցել երկուսից չորս խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրը խաղում է յոթ հնարավոր դերերից մեկը՝ դիսպետչեր, բժիշկ, գիտնական, հետախույզ, գործողությունների փորձագետ, արտակարգ իրավիճակների պլանավորող կամ կարանտինի մասնագետ: Բոլոր խաղացողների համատեղ ջանքերի միջոցով նպատակն է հայտնաբերել բոլոր չորս բուժումները՝ նախքան խաղի պարտության մի քանի պայմանների հասնելը:

Երեք ընդլայնումներ՝ Պանդեմիա․Եզրին, Պանդեմիա․Լաբորատորիայում և Պանդեմիա․Արտակարգ դրություն, որոնք համատեղ մշակվել են Մեթ Լիքոկի և Թոմ Լեմանի կողմից, ավելացնում են մի քանի նոր դերեր և հատուկ իրադարձություններ, ինչպես նաև կարգավորում են կանոնները՝ թույլ տալով խաղալ hինգերորդ խաղացողին թիմերում։ Բացի այդ, ներառված են կանոնների մի քանի լրացումներ, որոնք կոչվում են «փորձարկաման հավաքածուներ»[2]։

Պանդեմիան համարվում է ամենահաջող կոոպերատիվ խաղերից մեկը, որը հասել է շուկայում վաճառքի զանգվածային մակարդակի,համատեղելով ավելի վաղ կոոպերատիվ խաղերի կողմից առաջարկվող խորը ռազմավարության տեսակը, ինչպիսին է Արխամի Սարսափը, որտեղ սահմանափակ ժամանակում կարող է խաղալ խաղացողների ավելի լայն շրջանակ[3]։

Բացի ընդլայնումներից, թողարկվել են մի քանի սպին-օֆֆեր, մասնավորապես Պանդեմիայի ժառանգություն շարքը, որն ընդգրկում է երեք սեզոն (1-ին, 2-րդ և 0-րդ սեզոններ)[4],ինչը խաղին ավելացնում է շարունակական պատմություն և անընդհատ փոփոխություններ խաղի մեջ: Պանդեմիայի ժառանգություն խաղերը արժանացել են քննադատների հավանությանը, իսկ 1-ին սեզոնը BoardGameGeek-ում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ շուրջ 22,000 խաղերից[5][6]։

Լիքոկը սկսեց խաղը նախագծել 2004 թվականին՝ հասկանալով, որ մրցակցային խաղերը լարված երեկոներ են ստեղծում կնոջ հետ: Նա ստեղծել է Պանդեմիա սեղանի խաղը 2002-2004 թվականներին ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) բռնկման ժամանակ[7]։

Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա խաղային տախտակը պատկերված է որպես գծագիր

Պանդեմիա խաղի նպատակն է, որ խաղացողները, իրենց պատահականորեն ընտրված դերերում աշխատեն միասին դադարեցնլ և բուժել չորս հիվանդությունները[8], նախքան համաճարակի սկսվելը[9]։

Խաղում ներառվում է՝ խաղատախտակ, որի վրա ցանցի միջոցով աշխարհի 48 քաղաք միացվավծ են իրար, երկու խաղաթղթերի կապուկ (խաղացողների քարտեր և վարակի քարտեր), չորս գույնի խորանարդներ՝ յուրաքանչյուրում 24 խորանարդ (յուրաքանչյուրը ներկայացնում է տարբեր հիվանդություն), վեց հետազոտական կայան և գրավատներ յուրաքանչյուր դերի համար: Խաղացողների քարտերը ներառում են՝ յուրաքանչյուր քաղաքի անունով քարտեր (նույնը, ինչ խաղատախտակի վրա), իրադարձությունների քարտեր, որոնցով կարող են խաղալ ցանկացած պահի (բացառությամբ լրացումների որոշ իրադարձությունների)՝ խաղացողներին առավելություն տալու համար և համաճարակային քարտեր: Վարակի քարտերը բաղկացած են մեկ քարտից յուրաքանչյուր քաղաքի համար խաղատախտակի վրա և այնտեղ սկսվող հիվանդության գույնից:

Խաղի սկզբում վարակի քարտերը պատահականորեն բաժանվում են՝ խաղատախտակը վարակներով լցնելու համար՝ մեկից երեք խորանարդ մի քանի քաղաքների համար: Խաղացողները սկսում են Ատլանտայում, որտեղ գտնվում են Հիվանդությունների վերահսկման կենտրոնները և ստանում են պատահական դեր և Խաղացողների քարտերի քանակ՝ կախված խաղացողների քանակից:

Խաղի կարգավորում

Իր հերթին յուրաքանչյուր խաղացող պետք է կատարի չորս գործողություն, որոնք բաղկացած են ութ հնարավոր գործողությունների ցանկացած համադրությունից (որոնցից մի քանիսը պահանջում են քարտեր, ներառյալ բուժում): Իր գործողությունները կատարելուց հետո խաղացողը քաշում է Խաղացողի երկու քարտ՝ անհրաժեշտության դեպքում կրճատելով իր համադրությունը մինչև յոթ քարտ[9]։ Եթե քաշած քարտերից որևէ մեկը Վարակի քարտ է, խաղացողը տեղափոխում է վարակի մակարդակի ցուցիչը մեկ բացատ, քարտ է հանում Վարակի քարտերի ներքևից և դնում երեք խորանարդ այդ քաղաքի վրա, դնում է այդ քարտը Վարակի հանած քարտերի կույտի մեջ, վերադասավորում է հանած քարտերի կույտը, և այն նորից տեղադրում է Վարակի քարտերի վերևում (այնպես, որ հենց նոր քաշած քարտերը շուտով նորից դուրս կգան, եթե կարճ ժամանակ անց այլ Պանդեմիա չառաջանա): Խաղացողի երկու քարտերը քաշելուց հետո (Պանդեմիա կամ որևէ այլ բան), բացահայտվում է վարակի քարտերի քանակը (ամբողջ խաղի ընթացքում ավելանում է և համապատասխանում է վարակի մակարդակի ցուցիչին),և յուրաքանչյուր քաշած քաղաքի վրա դրվում է նշված գույնի մեկ խորանարդ: Եթե քաղաքն արդեն ունի երեք խորանարդ և պետք է ավելացվի նոր խորանարդ, տեղի է ունենում Բռնկում, և յուրաքանչյուր փոխկապակցված քաղաք ստանում է այդ գույնի մեկ խորանարդ:Այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել շատ քաղաքներում, եթե դրանցից մի քանիսն արդեն ունեն երեք հիվանդության խորանարդ: Վարակները վերացնելուց հետո ձախ կողմում գտնվող խաղացողը հերթ է ունենում:

Խաղն ավարտվում է, եթե խաղացողները կամ հաղթում են (հայտնաբերելով բոլոր չորս հիվանդությունների բուժումը) կամ պարտվում (ունենալով 8 բռնկում, չունենալով հիվանդության բավարար գույնի խորանարդներ ցանկացած ժամանակ տեղադրելու համար, կամ չունենալով խաղացողի բավարար քարտեր, երբ ինչ-որ մեկին անհրաժեշտ է քաշել[10]։

Խաղի ընթացքը

Խաղը հաղթելու համար խաղացողներին տրվում են դերեր, որոնք թույլ են տալիս փոխել վերը նշված կանոնները: Հինգ դերեր ներկայացվեցին սկզբնական հիմնական խաղում, 7-ը՝ 2-րդ հրատարակության մեջ, սակայն լրացուցիչ դերեր ավելացվեցին խաղի ընդլայնման ընթացքում: Օրինակ, բժիշկը կարողանում է մեկ գործողությամբ բուժել քաղաքի բոլոր խորանարդները կամ, երբ հիվանդության բուժումը գտնվի, կարող է հեռացնել այդ գույնի խորանարդիկները այն քաղաքում, որտեղ գտնվում է առանց որևէ գործողություն ծախսելու, մինչդեռ գիտնականը բուժումը հայտնաբերելու համար անհրաժեշտ է նույն գույնի ընդամենը չորս քարտ (5-ի փոխարեն): Խաղացողներին օգնում են նաև Իրադարձությունների քարտերը, որոնք թույլ են տալիս կատարել նմանատիպ մեկանգամյա գործողություններ, ինչպիսիք են հիվանդության մի քանի խորանարդի ուղղակի հեռացումը կամ հետազոտական կայանի անհապաղ կառուցումը:

Պանդեմիա խաղը պահանջում է, որ բոլոր խաղացողները համակարգեն իրենց ջանքերը խաղը հաղթելու համար, մասնավորապես, հավաքեն և կիսեն անհրաժեշտ քարտերը դեղորայք գտնելու համար՝ միաժամանակ համակարգելով խաղատախտակում գործողությունները և արդյունավետորեն կանխելով Բռնկումները:Այնուամենայնիվ, խաղի քննադատությունը, որը կոչվում է «քառորդ պաշտպանություն», այն է, որ կա մեկ խաղացողի՝ «ալֆա խաղացողի» նկատմամբ խաղը վերահսկելու միտում: Այնուամենայնիվ, սա չի սահմանափակվում միայն Պանդեմիա խաղով.այլ կոոպերատիվ սեղանի խաղերը նույնպես կարող են տուժել քառորդ պաշտպանությունից[11]։

Ընդլայնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրին[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին թողարկվեց առաջին պաշտոնական ընդլայնումը, որը ներառում էր մի քանի նոր դերեր, կանոնների տարբերակներ հինգերորդ խաղացողի համար, նոր Հատուկ իրադարձությունների քարտեր և նոր մարտահրավերներ խաղացողների համար:

Այս ընդլայնումը ունի ութ դերային քարտ, ներառյալ վերանայված Գործողությունների փորձագետի քարտը և Բիոտեռորիստի քարտը, որը դեմ է մեկ խաղացողի մնացած թիմին:

Մարտահրավերները ներառում են հինգերորդ հիվանդություն, Մուտացիա, որը պետք է բուժվի կամ բացակայի խաղատախտակի վրա, երբ խաղացողները միավորներ են հավաքում հաղթելու համար: Մեկ այլ մարտահրավեր է Վիրուսային շտամը, որը մեկ հիվանդությունը դարձնում է հատկապես մահացու՝ փոխարինելով ստանդարտ Համաճարակային քարտերը նորերով:Յուրաքանչյուր նման քարտ ներկայացնում է հատուկ տհաճ ազդեցություն, որ այս համաճարակը թողնում է խաղի վրա:

Լաբորատորիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ընդլայնումը թողարկվեց 2013թվականի ամռանը[12], նոր խաղատախտակով, որը խաղացողներին թույլ է տալիս լաբորատորիայում ուսումնասիրել հիվանդությունների բուժումը: Այս գործունեության նպատակը նույնն է, ինչ բազային խաղում՝ հիվանդությունների բուժում գտնելը, բայց այս անգամ լրացուցիչ հետազոտական ասպեկտով: Խաղացողները կարող են նաև օգտագործել նոր կերպարներ և նոր հատուկ իրադարձություններ, որոնք ներառված են խաղի հետ: Բացի այդ, այն ավելացրել է մեկ խաղացողի ռեժիմ[13] և թիմային խաղի ռեժիմ[14], որտեղ երկու հոգուց բաղկացած թիմերը մրցում են ամենաարդյունավետ թիմը լինելու համար[15]։ Լաբարատորիայում խաղը պահանջում է և՛ Պանդեմիա, և՛ Եզրին խաղալ[16], ինչպես նաև պահանջում է փոխարինող խաղաքարտեր, եթե օգտագործում եք Պանդեմիա և Եզրին խաղերի առաջին տարբերակները:

Արտակարգ դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ընդլայումը, որը թողարկվել է 2015 թվականի մարտին, ավելացնում է նոր դերեր և իրադարձություններ, ինչպես նաև երեք նոր մարտահրավերներ.Չհետազոտված տարածքներ, որտեղ կենդանիները հիվանդություններ են փոխանցում մարդկանց. Արտակարգ իրավիճակներ, երբ անկանխատեսելի իրադարձությունները բացասաբար են ազդում խաղի վրա. և Սուպերբակտերիաներ, որտեղ հայտնվում է հինգերորդ հիվանդությունը, որը հնարավոր չէ բուժել[17][18]։ Այս ընդլայնումը համատեղելի է նախորդ երկու ընդլայնումների հետ, բայց դրանցից ոչ մեկը պարտադիր չէ: Արտակարգ դրություն հավաքածուի մեջ ներառված մանուշակագույն հիվանդության խորանարդները Եզրին խաղում ավելորդ են համարվում[19]։

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Z-man Games-ը թողարկել է անվճար ներբեռնման սցենարներ՝ հիմնական խաղի փոփոխություններով: Նախատեսվում է հրապարակել տարբեր սցենարներ[20]։ 2017 թվականի մարտի դրությամբ Մեկուսացման [21] ևԿառավարության անջատման[22] սցենարներն են հրատարակվել[23]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա խաղի երկրորդ հրատարակությունը թողարկվել է 2013 թվականին՝ նոր ձևավորմամբ և երկու նոր կերպարներով՝ Արտակարգ իրավիճակների պլանավորող և Կարանտինի մասնագետ[12]։ Երկրորդ հրատարակության որոշ տպագրություններ ունեին սխալ՝ Լագոսի և Սան Պաուլոյի միջև բացակայող գծի[24] և քարտերի վրա ծայրից ծայր տպագրության հետ[25]։

Եզրին ընդլայնման երկրորդ հրատարակությունը թողարկվել է 2013 թվականին[12]։

2018թվականի հուլիսին լույս տեսավ 10-ամյա հոբելյանական հրատարակությունը: Այս հրատարակությունը ներառում է առանձին դերերը ներկայացնող մանրամասն մանրանկարներ, թարմացված դերային քարտեր, ավելի մեծ տախտակ և հիվանդությունների փայտե խորանարդիկներ: Խաղի բոլոր բաղադրիչները մետաղական տուփի մեջ են, որը պատրաստված է 20-րդ դարի սկզբի առաջին օգնության պայուսակը ներկայացնելու համար: Այս հրատարակությունը բնօրինակ խաղի վերամշակումն է, բայց ներառում է լրացուցիչ տարածք տուփի ներսում՝ լրացումները պահելու համար[26]։

Խաղաթղթերի փոխարինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիայի բազային փոխարինող խաղաթղթերը Պանդեմիայի առաջին հրատարակությունից թարմացվել են երկրորդ հրատարակության[27]։ Դրանք հանվել են արտադրությունից։

Համատեղելիության թիվ 2 փաթեթը թարմացնում է Եզրին ընդլայնման առաջին հրատարակությունը իր երկրորդ հրատարակության: Այն հանվել է արտադրությունից։

Լաբարատորիայում ընդլայնումը (թողարկված Պանդեմիայի և Եզրի երկրորդ հրատարակություններից հետո) պահանջում է երկրորդ հրատարակություն(ներ) կամ առաջին հրատարակություն(ներ)ը իր համատեղելիության փաթեթ(ներ)ի հետ միասին[28]։

Սպին-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Լիքոկը ստորագրում է «Պանդեմիայի Ժառանգություն. Սեզոն 2» պատճենը Lucca Comics & Games 2018-ին

Z-Man Games-ի կողմից թողարկվել են Պանդեմիա խաղի մի քանի սպին-օֆֆեր և այլընտրանքային տարբերակներ, որոնք բոլորն առանձին խաղեր են և համատեղելի չեն բնօրինակի կամ միմյանց հետ, բացառությամբ Թեժ Գոտի շարքի:

Պանդեմիա․Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին թողարկված Պնադեմիա՝ Բուժում խաղը զառերի վրա հիմնված խաղ է, որն օգտագործում է մի շարք կանոններ, որոնք նման են սկզբնական տախտակի խաղին, բայց քաղաքների քանակը նվազում է, և քայլերի արդյունքը կախված է զառերի նետումների դեպքից[29]։ Խաղի ընդլայնումը, Պանդեմիա․բուժում - փորձարարական դեղամիջոցներ, թողարկվել է 2016 թվականի նոյեմբերին՝ ավելացնելով հինգերորդ հիվանդությունը և թեժ գոտու նոր մեխանիզմը։

Պանդեմիա․Վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա․Վարակ խաղը քարտային տարբերակ է, որն առաջին անգամ թողարկվել է Spiel 2014-ին, որտեղ խաղացողները հանդես են գալիս որպես հիվանդություն և, ի տարբերություն հիմնական խաղի, խաղացողները չեն համագործակցում: Խաղի նպատակն է վերացնել մարդկային ցեղը՝ վարակների տարածմամբ[30]։

Պանդեմիայաի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեզոն 1 – Թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին[31] և նախագծվել է Մեթ Լիքոկի և Ռոբ Դավիուի կողմից, Պանդեմիայի ժառանգություն․ Սեզոն 1-ը Z-Man Games-ի կողմից թողարկված բազային խաղի ժառանգական տարբերակն է[32], որը նման է Ռիսկի Ժառանգությանը, որում խաղն ավելացրել է շարունակական պատմություն։ Հիմնական խաղը, այսինքն՝ խաղատախտակը և կանոնները մշտապես փոխվում են յուրաքանչյուր խաղից հետո[33]։ Յուրաքանչյուր խաղ ներկայացնում է մեկ ամիս արշավում, որը ընդօրինակում է մեկ տարվա անցումը: Եթե խաղացողները հաղթում են առաջին խաղում, նրանք տեղափոխվում են հաջորդ ամիս, իսկ եթե պարտվում են, նրանք կրկին փորձում են, բայց տեղափոխվում են հաջորդ ամիս ՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում երկրորդ խաղում[34]։ Նոր կանոններ և բաղադրիչներ ներառված են փաթեթներում, որոնք մնում են կնքված մինչև որոշակի իրադարձություններ տեղի ունենան, օրինակ՝ խաղի ավարտը տվյալ ամսվա ընթացքում կամ անընդմեջ որոշակի թվով խաղերի պարտություն[6]։
  • Սեզոն 2 – Թողարկվել է 2017 թվականի Հոկտեմբերին[35] և նախագծվել է նույն դիզայներների՝ Մեթ Լիքոքի և Ռոբ Դավիուի կողմից, սկզբնական 1-ին սեզոնի տրամաբանական շարունակությունն էր։ Սեղանի խաղը տեղի է ունենում ավերված երկրում 1-ին սեզոնից 71 տարի անց:Այս տարբերակը բավականաչափ փոխում է Պանդեմիա խաղի հիմնական կանոնները այնքանով, որ քարոզարշավում ներառված է նախաբան ուսուցողական խաղ, որպեսզի խաղացողները կարողանան սովորել նոր մեխանիկա, որը ներառում է բացահայտման ասպեկտ[36]։ Փոխարենը, որ հիվանդությունները ներկայացված լինեն խորանարդներով, և նպատակն է նվազագույնի հասցնել տեղադրված հիվանդության խորանարդների քանակը, տարբեր խորանարդներ ներկայացնում են պաշարներ, և հիվանդությունը սկսում է տարածվել, եթե պաշարները շատ քիչ են նվազում:
  • Սեզոն 0 –2020 թվականի հոկտեմբերին թողարկված՝ շարքի երրորդ խաղը փրիքվել է, որը տեղի է ունենում Սառը պատերազմի ժամանակ։[37]

Պանդեմիա․ Քթուլհու թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա․ Քթուլհու թագավորություն,որը նախագծվել է Մեթ Լիքոքի և Չակ Յագերի կողմից, թողարկվել է GenCon 2016 թվականին[38][39]։Խաղի այս տարբերակում խաղացողները պայքարում են օկուլտիստների դեմ ՝ կանխելու համար Քթուլհու հրեշի մարտահրավերը:Խաղը 2019թվականին վերանվանվեց որպես առաջին «Պանդեմիա Համակարգային Խաղ», որի վերնագիրը փոխվեց պարզապես «Քթուլհու թագավորություն»[40]։

Գոյատևում Պանդեմիայի պայմաններում խաղերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյատևում պանդեմիայի պայմաններում շարքը մեկ խաղ չէ, այլ առանձին պատմական խաղերի շարք, որն կազմված է տեղական տարածքից, այլ ոչ թե ամբողջ աշխարհի քարտեզից[41]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ դրանք կլինեն սահմանափակ թողարկման այլընտրանքային խաղեր ՝ նվիրված Պանդեմիա խաղի ամենամյա առաջնության անցկացման վայրին, քանի որ խաղը տեղի է ունենում այդ տարածաշրջանում, և Լիքոկը համագործակցում է տեղական գեյմդիզայների հետ։ Սա հանգեցրեց ապրանքանիշի որոշակի շփոթության, և գաղափարը ի վերջո մերժվեց՝ հօգուտ «Պանդեմիայի համակարգ» պիտակի[40]։

  • Պանդեմիա․ Իբերիա Գոյատևում Պանդեմիայի պայմաններում շարքի առաջին խաղն է,որը թողարկվել է 2016 թվականի վերջին և մշակվել է Մեթ Լիկոկի և Խեսուս Տորես Կաստրոյի կողմից։Պանդեմիա՝Իբերիա խաղի գործողությունները տեղի են ունենում Պիրենեյան թերակղզում 1848 թվականին:Այն ներկայացնում է զարգացող երկաթուղիները և ջրի մաքրումը որպես նոր մեխանիզմ: Բացի այդ, խաղացողները կարող են խաղալ չորս հատուկ պատմական հիվանդությունների բուժման համար՝ մալարիա, տիֆ, դեղին տենդ և խոլերա[42]։2022 թվականի Իբերիա վերնագրով հրատարակությունից հետո այն վերանվանվել է «Պանդեմիկ համակարգի խաղ»։
  • Պանդեմիա․ Մեծացող ալիքը Գոյատևում Պանդեմիայի պայմաններում շարքի երկրորդ խաղն է, որը թողարկվել է 2017 թվականին[43]։ Պանդեմիա՝Մեծացող ալիք խաղի գործողությունները տեղի են ունենում Նիդերլանդներում, որտեղ խաղացողները համագործակցում են՝ կանխելու երկրի ջրհեղեղը բարձրացող ջրերից[43]։
  • Պանդեմիա․ Հռոմի անկումը թողարկվել է 2018 թվականին վերջին եռամսյակին։ Պանդեմիա՝Հռոմի անկումը խաղացողներին տանում է անցյալ՝ 395 թվական, երբ կայսերական Հռոմն ուներ թուլացած բանակ և սահմանները բաց թողեց անթիվ ցեղերի ներխուժման համար: Խաղացողները պետք է բանակներ հավաքեն, ամրացնեն քաղաքները, դաշինքներ կնքեն և խաղաղություն գտնեն անգլոսաքսերից, գոթերից, վանդալներից և վերջապես հզոր հոներից կազմված հարևան ժողովուրդների հետ[44]։ 2022 թվականի թողարկումից ի վեր այն վերանվանվել է "Պանդեմիա համակարգի խաղ" ։

Պանդեմիա․ Արագ արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա՝Արագ արձագանք իրական ժամանակում համագործակցային խաղ է, որը տեղի է ունենում Պանդեմիա տիեզերքում, որը թողարկվել է 2019 թվականին և մշակվել է Քեյն Կլենկոյի կողմից[45]։ Արագ արձագանք խաղում, խաղացողները ստանձնում են Միջազգային ճգնաժամային արձագանքման խմբի դերը, որը պատասխանատու է աղետներից տուժած քաղաքներին առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխելու համար[45]։ Խաղացողները զառախաղ են նետում և արդյունքները բաժանում տարբեր գործողությունների, ներառյալ ռեսուրսների արդյունահանումը, ինքնաթիռի դեպի տուժած քաղաքներ վարելը, ռեսուրսների արտադրության արդյունքում առաջացած թափոնների վերամշակումը և պատրաստի ապրանքների առաքումը դրանց կարիք ունեցող քաղաքներ[45]։ Խաղը տեղի է ունենում իրական ժամանակում, խաղի ընթացքում լինում է կարճատև դադար, և երկու րոպեանոց ժամաչափի ավարտից հետո նոր քաղաք է ավելանում[45]։ Խաղացողները հաղթում են՝ օգնություն հասցնելով բոլոր քաղաքներին և պարտվում, եթե ժամանակը սպառվում է կամ չափազանց շատ թափոններ են առաջանում[45]։

Պանդեմիա․ Թեժ գոտի խաղերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեժ գոտի խաղերը համաճարակի ավելի արագ տարբերակներ են, որոնք ներկայացնում են աշխարհի մի հատվածի ավելի փոքր քարտեզներ, մանրանկարչական քարտեր և ընդամենը երեք հիվանդություն:Յուրաքանչյուր խաղ ունի խաղացողի տարբեր դերեր և իրադարձությունների քարտեր, ինչպես նաև մարտահրավերների եզակի տեսակ, որն օգտագործվում է դժվարությունը մեծացնելու համար: Այս ամենը կարելի է խառնել և համադրել շարքի խաղերի միջև։

  • Պանադեմիա․Թեժ գոտի-Հյուսիսային Ամերիկա (2020 թվական,Հուլիս)[46] պարունակում է «Ճգնաժամ» մարտահրավերային քարտեր, բացասական իրադարձություններ, որոնք խառնվում են խաղացողի թղթաքարտերին[47]։
  • Պանդեմիա․ Թեժ գոտի-Եվրոպա (2021 թվական, Հուլիս)[48] պարունակում է «Մուտացիա» մարտահրավերային քարտեր, որոնցից յուրաքանչյուրը հատուկ կանոններ է կիրառում հիվանդություններից մեկի դեպքում[49]։

Պանդեմիայի համակարգի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Z-Man Games-ը վերանվանվեց Պանդեմիա․ Քթուլհուի Թագավորություն՝ դառնալով առաջինը Պանդեմիա սփին-օֆֆների շարքում՝ օգտագործելով նոր «Պանդեմիայի համակարգ» պիտակը։ Դա արվել է, որպեսզի ավելի պարզ լինի, որ խաղը հիմնված է Պանդեմիայի համակարգերի վրա, բայց առանձին խաղ է[40]։ Իբերիայի գոյատևումը ևՀռոմի անկումը շարքի խաղերի նոր հրատարակությունների հետ մեկտեղ թողարկվել են նաև լիցենզավորված խաղեր, որոնք չեն մշակվել Մեթ Լիքոկի կողմից (չնայած նա համարվում է Պանդեմիա խաղի դիզայներ):

  • World of WarCraft: Wrath of the Lich King (2021), նախագծված է Ջասթին Քեմփփայնենի, Թոդ Միխլիչի, Ալեքսանդր Օրթլոֆի և Մայքլ Սանֆիլիպոյի կողմից, Պանդեմիա համակարգերը հարմարեցնում է World of WarCraft տեսախաղի MMORPG աշխարհին: Խաղացողները Azeroth-ի ֆանտազիայի աշխարհի հերոսներն են, ովքեր պայքարում են Լիչ թագավորի կենդանի գայլերի դեմ, որոնք փոխարինում են բնօրինակ խաղի հիվանդություններին:Այն նաև ավելացնում է որոնումներ և զառախաղի վրա հիմնված մարտեր:
  • Աստղային պատերազմներ․Կլոնների պատերազմներ (2022), նախագծված է Ալեքսանդր Օրթլոֆի կողմից, գործողությունները տեղի են ունենում «Աստղային պատերազմներ․ կլոնների պատերազմներ» պրիքվելի ժամանակաշրջանում:Խաղացողները ստանձնում են Ջեդիի դերը և կռվում են անջատողականների ճակատամարտի բանակների դեմ քարտեզի վրա, որը ներկայացնում է «Աստղային պատերազմներ» գալակտիկայի մոլորակները: Այն ներառում է որոնումներ և զառախաղի վրա հիմնված մարտեր, որոնք նման են «Wrath of the Lich King»-ին:

Գնահատական և ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The New Scientist ամսագիրը Պանդեմիա խաղը անվանել է «9 լավագույն սեղանի խաղերից մեկը գիտության և տեխնոլոգիայի սիրահարների համար»[50]։Խաղը արժանացել է դրական քննադատական և կոմերցիոն ակնարկների, ներառյալ 2009թվականին արժանացել է Golden Geek լավագույն ընտանեկան սեղանի խաղ մրցանակին[51] և առաջադրվել է 2009թվականի Spiel des Jahres մրցանակի առաջադրմնը[52]։ «Ars Technica» ընկերությունը Պանդեմիա խաղը բնութագրել է որպես «ժամանակակից դասական»՝ «պարզ և գրավիչ» դիզայնով խաղ[53]։ «The Guardian» թերթը նաև բարձր է գնահատել թեման՝ նշելով, որ «Սեմ Իլինվորթն օգտագործել է [Պանդեմիա. Իբերիա]՝ օգնելու դպրոցականներին ուսուցանել հիվանդության տարբեր պատճառների և ջրի մաքրման կարևորության մասին», և առաջարկել է, որ այն ունի «հիանալի ուղերձ, որ ոչ միայն լաբորատորիայի մեկ գիտնական է պայքարում հիվանդությունների դեմ, այլ շատ մարդիկ, ովքեր միասին աշխատում են»[54]։ «Pyramid» ամսագրից ստացված ակնարկը նույնպես բարձր է գնահատել խաղի համագործակցային բնույթը[55]։ «Պանդեմիա» խաղը վաճառքի առումով հաջողված էր, վաճառվեց մոտ երկու միլիոն օրինակ, և դրա ժողովրդականությունը նույնպես աճեց COVID-19 համաճարակի ժամանակ[56][57]։

Պանդեմիայի ժառանգություն խաղերը նույնպես արժանացել են քննադատների գնահատանքին։ Սեզոն 1-ը նկարագրվել է որպես «ժամանակակից սեղանի խաղերի դիզայնի թռիչք»[58] և «երբևէ ստեղծված լավագույն սեղանի խաղը»[6][33] և հանդիսանում է բոլոր ժամանակների երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող սեղանի խաղը «BoardGameGeek»-ի ազդեցիկ կայքում՝ մի քանի տարվա ընթացքում զբաղեցնելով ամենաբարձր վարկանիշը[5][6][59]։ «The Guardian» թերթը պնդում է, որ «սա կարող է լինել երբևէ ստեղծված սեղանի լավագույն խաղը»[60], «BoardGameTheories»-ը շեշտում է, որ դրա ռազմավարական խորությունը զգալիորեն ավելացել է, քանի որ խաղացողները որոշումներ կայացնելիս պետք է հավասարակշռեն ընթացիկ խաղի հետաքրքրությունը ընդհանուր քարոզարշավի հետ[61] և Board Games Land-ը խաղը նկարագրել է որպես «խելացի, դրամատիկ և թեմատիկ, որը ստեղծվել է ստեղծելու այն հիշարժան պահերը, որոնք լի են հուզական վերելքներով և վայրէջքներով, որոնց հետ կարող են համընկնել միայն մի քանի սեղանի խաղեր»[62]։ Պանդեմիայի Ժառանգություն Սեզոն 2 և Պնադեմիայի Ժառանգություն Սեզոն 0-ն նույնպես արժանացել են քննադատական հաջողությունների, ընդ որում, «The Opinionated Gamers»-ը նկարագրում է հայտնաբերման համակարգը որպես «փայլուն», իսկ խաղը որպես «Պանդեմիայի լավագույն տարբերակը, որը ես խաղացել եմ»[63]։ «Ars Technica» ընկերությունը նաև բարձր գնահատեց խաղի ժառանգական ձևաչափը որպես «անչափ գոհացուցիչ» և ասաց, որ «խելացի նորարարությունը բարելավում է խաղի գրեթե բոլոր ասպեկտները»[64]։Պանդեմիայի Ժառանգություն Սեզոն 2-ը հինգ աստղ է ստացել «Board Game Quest»-ի կողմից, որի ժառանգական արշավը գովաբանվում է որպես «ներգրավվածության այնպիսի մակարդակ, որը հասանելի չէ այլ խաղերում»[65]։ Բացի այդ, Պնադեմիայի Ժառանգություն Սեզոն 0-ն նույնպես դրական ընդունվեց, նկարագրվեց որպես «անթերի եզրափակիչ»[66], որին հաջորդեցին երկու սեզոնները «BoardGameGeek»-ի բոլոր ժամանակների 100 լավագույն խաղերի շարքում[67]։

2018 թվականին «The New Zealand Herald» թերթը նշել է, որ համաճարակի քարտեզը չի ներառում Նոր Զելանդիան, ինչը կրկնվող երևույթ է աշխարհի քարտեզներում[68]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտանեկան խաղեր. 100 լավագույնները[69]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին Պնադեմիա խաղը ստացել է Origins Award մրցանակը որպես «լավագույն սեղանի խաղ»[70]։
  • GAMES Magazine - 2009 թվականի լավագույն նոր ընտանեկան խաղ[71]։
  • Golden Geek Award – Լավագույն ընդլայնում 2009 (Պանդեմիա․Եզրին)
  • 2016 SXSW տարվա սեղանի խաղի հաղթող (Պանդեմիայի Ժառանգություն․Սեզոն 1)[72]
  • 2016 Dragon Awards Լավագույն գիտաֆանտաստիկ կամ ֆանտաստիկ սեղանի խաղի հաղթող (Պանդեմիայի Ժառանգություն՝Սեզոն 1)
  • 2016 As d'Or - Jeu de l'Année Expert Winner (for Pandemic Legacy: Season 1)[73]
  • Պանդեմիայի Ժառանգություն՝ Սեզոն 1-ը 2015-ին արժանացավ ռեկորդային չորս Golden Geek մրցանակների.[74]
    • 2015 Golden Geek Սեղանի խաղի Տարվա հաղթող[75]
    • 2015 Golden Geek Լավագույն Թեմատիկ սեղանի խաղի հաղթող[76]
    • 2015 Golden Geek Լավագույն Ռազմավարության սեղանի խաղի հաղթող[77]
    • 2015 Golden Geek Լավագույն նորարարական սեղանի խաղերի հաղթող[78]
  • 2015 Cardboard Republic Immersionist դափնեկիրի հաղթող (Պանդեմիկ ժառանգություն՝Սեզոն 1)[79]

Վերաթողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Asmodee Digital»-ը թաղարկեց IOS տարբերակը, որը անվանվեց Պանդեմիա.սեղանի խաղ [80]։ Թվային խաղը տեղափոխվեց PC հինգ տարի անց և թողարկվեց Steam-ի միջոցով[81]։ 2022 թվականի հունվարին, Պանդեմիա խաղը այլևս Steam-ում վաճառքի ենթակա չէր[82]։

Խաղի վրա հիմնված վեպը կհրատարակվի «Aconite Books»-ի կողմից և կգրվի Ամանդա Բրիջմանի կողմից[83]։

Լինքոկը նախագծել է մի քանի այլ խաղեր՝ օգտագործելով Պանդեմիախաղի նման խաղային տարրեր, որոնցից առավել հայտնի է Gamewright Games-ի կողմից թողարկված Արգելված ընտանեկան խաղերը: Այն ներառում է՝ Արգելված Կղզի (2010), Արգելված Անապատ(2013),Արգելված Երկինք (2018) և առաջիկա Արգելված Ջունգլիներ խաղերը։Նա նաև նախագծել է «Thunderbirds» սեղանի խաղը 2015 թվականին՝ նշելով 1960-ականների հեռուստասերիալի 50-ամյակը և հրատարակվել է «Modiphius Entertainment»-ի կողմից։ Նա այժմ աշխատում է «Matteo Menapace»-ի հետ Daybreak խաղի վրա, սեղանի շուրջ խաղ կլիմայի փոփոխության գլոբալ արձագանքի մասին, որը հրապարակվելու է CMYK-ի կողմից:[84]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pandemic». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2015-12-02-ին.
  2. «Pandemic:OTB». Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին. Վերցված է 2009-07-03-ին.
  3. Chabris, Christopher (April 10, 2015). «The Rise of Cooperative Games». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից December 30, 2020-ին. Վերցված է April 10, 2015-ին.
  4. «The Beginning of a Legacy: From Pandemic to Season 0». www.zmangames.com. Վերցված է 2022-01-23-ին.
  5. 5,0 5,1 Hune-Brown, Nicholas (August 25, 2016). «This Man Will Change the Way You Play Board Games». Slate. Արխիվացված օրիգինալից October 9, 2018-ին. Վերցված է September 29, 2016-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Anderson, Nate (March 12, 2016). «Pandemic Legacy is the best board game ever—but is it 'fun?'». Ars Technica. Արխիվացված օրիգինալից March 8, 2021-ին. Վերցված է October 1, 2016-ին.
  7. Leacock, Matt (March 25, 2020). «No Single Player Can Win This Board Game. It's Called Pandemic». The New York Times. Արխիվացված օրիգինալից March 9, 2021-ին. Վերցված է April 2, 2020-ին.
  8. Ihnat, Gwen (September 28, 2017). «Break free from the screen: The best card and board games for your kids». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից January 24, 2021-ին. Վերցված է September 29, 2017-ին.
  9. 9,0 9,1 «(20140113) Pandemic rulebook» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) January 13, 2014-ին.
  10. Perling, Anna; Austin, James (9 December 2019). «The best beginner board games for adults». The Wirecutter. The New York Times. Վերցված է 12 November 2021-ին.
  11. Un, Haoran (February 20, 2017). «Games I Will Never Play Again: Pandemic». Kotaku. Արխիվացված օրիգինալից December 5, 2020-ին. Վերցված է June 10, 2020-ին.
  12. 12,0 12,1 12,2 «5 years of Pandemic: the virus is growing stronger!». Z-Man Games. 2013-01-14. Արխիվացված օրիգինալից September 14, 2013. Վերցված է 2013-09-25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  13. «In The Lab – Solo Game». Z-Man Games. 2013-07-31. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  14. «In The Lab – Team Game». Z-Man Games. 2013-07-25. Արխիվացված է օրիգինալից 2013-08-06-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  15. «Pandemic: In the Lab». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2020-12-01-ին. Վերցված է 2019-12-11-ին.
  16. «Pandemic In The Lab». Z-Man Games. Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  17. «Pandemic: State of Emergency». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2021-01-28-ին. Վերցված է 2018-11-03-ին.
  18. «Pandemic State Of Emergency Universe». Z-Man Games. Արխիվացված է օրիգինալից 6 May 2017-ին. Վերցված է 14 March 2017-ին.
  19. «Compatibility | Pandemic: State of Emergency». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2019-12-11-ին. Վերցված է 2019-12-11-ին.
  20. «Z-man games (2013-06-27) First of various Pandemic scenarios released». Արխիվացված է օրիգինալից June 30, 2013-ին.
  21. Z-man games Pandemic scenario 1: Isolation Արխիվացված 2015-12-26 Wayback Machine
  22. Z-man games Pandemic scenario 2: Government Shutdown Արխիվացված 2015-12-26 Wayback Machine
  23. «Pandemic | Z-MAN Games». www.zmangames.com. Արխիվացված օրիգինալից 2021-02-21-ին. Վերցված է 2018-03-24-ին.
  24. Why is everyone talking about a misprinted Pademic board game? Արխիվացված 2013-06-28 archive.today BoardGameGeek
  25. Card issue in new edition (color/type visible from side) Արխիվացված 2013-06-28 archive.today BoardGameGeek
  26. Plunkett, Luke (July 24, 2018). «Pandemic Getting A Very Fancy Re-Release For Its 10th Birthday». Kotaku. Արխիվացված է օրիգինալից July 25, 2018-ին. Վերցված է August 9, 2018-ին.
  27. «Z-man games (2013-06-23) Pandemic base replacement deck: availability». Արխիվացված է օրիգինալից July 3, 2013-ին.
  28. «Z-man games (2013-01-14) Pandemic - Compatibility packs». Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին. Վերցված է 2013-04-25-ին.
  29. «Pandemic The Cure». Z-Man Games. Արխիվացված օրիգինալից 30 April 2017-ին. Վերցված է 14 March 2017-ին.
  30. «Pandemic Contagion». Z-Man Games. Արխիվացված է օրիգինալից 6 May 2017-ին. Վերցված է 14 March 2017-ին.
  31. «Pandemic Legacy: Season 1». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2019-12-21-ին. Վերցված է 2019-12-11-ին.
  32. «Pandemic Legacy». Z-Man Games. Արխիվացված օրիգինալից 30 April 2017-ին. Վերցված է 14 March 2017-ին.
  33. 33,0 33,1 Duffy, Owen (January 16, 2016). «Pandemic Legacy review: Emotional highs and agonising lows». The Guardian. Արխիվացված օրիգինալից February 22, 2021-ին. Վերցված է September 29, 2016-ին.
  34. Anderson, Nate (July 16, 2016). «The 2016 "Board Game of the Year" nominees, reviewed». Ars Technica. Արխիվացված օրիգինալից October 10, 2016-ին. Վերցված է October 9, 2016-ին.
  35. «Pandemic Legacy: Season 2 | Z-MAN Games». www.zmangames.com. Արխիվացված օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  36. Mendelsohn, Tom (November 18, 2017). «Pandemic Legacy: Season 2—The world's "best board game" gets better». Ars Technica. Արխիվացված օրիգինալից November 21, 2017-ին. Վերցված է November 24, 2017-ին.
  37. Jarvis, Matt (2020-07-06). «Pandemic Legacy: Season 3 revealed as prequel Season 0 in announcement trailer - exclusive». Dicebreaker (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-08-11-ին. Վերցված է 2020-07-30-ին.
  38. «Pandemic: Reign of Cthulhu». Matt Leacock Games. Արխիվացված օրիգինալից 2016-08-05-ին. Վերցված է 2016-07-28-ին.
  39. «"Pandemic: Reign of Cthulhu" Spreads Madness This Summer | Nerdist». 2016-02-04. Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին. Վերցված է 2016-07-28-ին.
  40. 40,0 40,1 40,2 Steve Kimball (2019-08-24). «The 2019 Pandemic Survival Worlds and Looking to the Future». Z-Man Games. Վերցված է 2023-02-15-ին.
  41. «Pandemic». Z-Man Games. Արխիվացված օրիգինալից 2018-01-25-ին. Վերցված է 2018-01-24-ին.
  42. Hall, Charlie (May 3, 2016). «Tabletop classic Pandemic returns with a collector's edition set in nineteenth century Spain». Polygon. Արխիվացված օրիգինալից October 27, 2016-ին. Վերցված է October 26, 2016-ին.
  43. 43,0 43,1 Bunge, Nicole (29 August 2017). «Z-Man Pulls Down Announcement of 'Pandemic: Rising Tide'». ICV2 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-10-27-ին. Վերցված է 2020-09-04-ին.
  44. Bolding, Jonathan (September 8, 2011). «Stop a plague of barbarians, not viruses, in Pandemic: Fall of Rome». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 11 September 2018-ին. Վերցված է 11 September 2018-ին.
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 Bunge, Nicole (22 May 2019). «'Pandemic: Rapid Response'». ICV2 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2020-09-04-ին.
  46. Dohm-Sanchez, Jeffrey (5 June 2020). «Z-Man Games Announces 'Pandemic: Hot Zone - North America'». ICV2 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-07-31-ին. Վերցված է 2020-09-04-ին.
  47. «Save the World (Again) in 'Pandemic: Hot Zone—North America'». GeekDad. 2020-10-17. Վերցված է 2023-02-15-ին.
  48. «Pandemic: Hot Zone - Europe gets a release date and free print-and-play you can try right now». Dicebreaker. Վերցված է 2023-02-15-ին.
  49. «New Mutation Cards Announced for Pandemic: Hot Zone – Europe». 2021-06-24. Վերցված է 2023-02-15-ին.
  50. Motti, Dino (4 December 2020). «9 of the best board games to play for fans of science and tech». New Scientist. Արխիվացված օրիգինալից January 30, 2021-ին. Վերցված է 26 July 2021-ին.
  51. «Golden Geek Awards 2009 - And the Winners Are... | BGG». BoardGameGeek (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  52. «2009 Spiel des Jahres Nominee | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  53. Staff, Ars (2021-12-03). «Ars Technica's ultimate board game gift guide, 2021 edition». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  54. Jolin, Dan (20 April 2019). «The board games turning science into playtime». The Guardian. Արխիվացված օրիգինալից April 27, 2021-ին. Վերցված է 31 July 2021-ին.
  55. «Pyramid: Pyramid Pick: Pandemic».
  56. «Q&A with the Chicago creator of Pandemic, the board game that has become all too real». Chicago Tribune (անգլերեն). Վերցված է 2022-05-02-ին.
  57. «Sales Of The Board Game Pandemic Have Quadrupled At One Local Shop». WAMU (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-05-02-ին.
  58. Jolin, Dan (September 25, 2016). «The rise and rise of tabletop gaming». The Guardian. Արխիվացված օրիգինալից January 13, 2021-ին. Վերցված է September 28, 2016-ին.
  59. «Pandemic Legacy: Season 1». BoardGameGeek (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  60. Duffy, Owen (2016-01-25). «Pandemic Legacy review: Emotional highs and agonising lows». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2021-02-22-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  61. «10 Best Pandemic Expansions and Versions in 2021 [Updated]». 23 October 2020. Արխիվացված օրիգինալից 31 July 2021-ին. Վերցված է 17 April 2020-ին.
  62. «Best Legacy Board Games of 2019 (Updated Mar. 19) - Top 10 Review». Board Games Land (ամերիկյան անգլերեն). 2019-03-27. Արխիվացված օրիգինալից 2020-11-28-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  63. Wray, Chris (2018-08-17). «Pandemic Legacy: Season 2 (Game Review by Chris Wray) (Spoiler Free)». The Opinionated Gamers (անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  64. Staff, Ars (2017-11-18). «Pandemic Legacy: Season 2—The world's "best board game" gets better». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  65. Andrew Smith (2017-12-05). «Pandemic Legacy: Season 2 Review». Board Game Quest (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-01-23-ին.
  66. «Pandemic Legacy: Season 0 Review — A Flawless Finale». www.dualshockers.com (անգլերեն). 21 October 2020. Վերցված է 2022-01-23-ին.
  67. «Browse Board Games | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2009-02-05-ին. Վերցված է 2019-03-27-ին.
  68. «Maps without New Zealand: The worst offenders revealed». The New Zealand Herald. 2 May 2018.
  69. https://archive.org/details/familygames100be0000unse/page/248/mode/2up
  70. «35th Origins Awards». GAMA. 2009. Արխիվացված է օրիգինալից June 14, 2012-ին. Վերցված է August 6, 2012-ին.
  71. «GAMES Game of the Year». Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին. Վերցված է 11 Jan 2010-ին.
  72. «Gaming Awards Past Highlights | SXSW Gaming Festival». SXSW Gaming (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-01-24-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  73. «L'as d'Or Jeu de l'année 2016 sont...». Tric Trac (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  74. Hall, Charlie (March 22, 2016). «The best board games of 2015, Board Game Geek's Golden Geek awards». Polygon. Արխիվացված օրիգինալից January 8, 2021-ին. Վերցված է October 2, 2016-ին.
  75. «2015 Golden Geek Board Game of the Year Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  76. «2015 Golden Geek Best Thematic Board Game Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  77. «2015 Golden Geek Best Strategy Board Game Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  78. «2015 Golden Geek Best Innovative Board Game Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  79. «The Laurels: Best Immersionist Games Of 2015». The Cardboard Republic (ամերիկյան անգլերեն). 2016-03-15. Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2019-03-28-ին.
  80. «Pandemic: The Board Game». Apple. Արխիվացված օրիգինալից 2021-04-09-ին. Վերցված է 2020-02-03-ին.
  81. «Pandemic: The Board Game on Steam». Steam. Արխիվացված օրիգինալից 2021-03-22-ին. Վերցված է 2020-02-03-ին.
  82. Nelson, Will (2022-01-16). «'Pandemic: The Board Game' delisted from Steam and other versions to follow». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-09-12-ին.
  83. «Incoming – Here Are Our First Titles!». Aconyte Books (բրիտանական անգլերեն). 2019-11-26. Արխիվացված օրիգինալից 2020-07-14-ին. Վերցված է 2020-07-21-ին.
  84. Hall, Charlie (2021-04-13). «Pandemic creator's new board game, Daybreak, is about climate change». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-04-16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]