Մասնակից:Lilithh3/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրթնաբորբ (խեյլիտ), ախտաբանական վիճակ, որը բնութագրվում է շրթունքների, հարշրթային լորձաթաղանթի, հարբերանային շրջանի, կարմիր եզրագծի բորբոքմամբ[1][2]։ Մաշկն ու կարմիր եզրագիծն ավելի հաճախ են ախտահարվում բորբոքային և ալերգիկ ռեակցիաների հետևանքով, քան հարշրթային լորձաթաղանթը[2]։

Այն ընդհանուր հասկացություն է և ունի զարգացման տարբեր պատճառներ և տեսակներ։ Ըստ զարգացման ընթացքի՝ այն լինում է սուր և քրոնիկ[3]։ Հաճախակի պատճառների մեջ են մտնում մի շարք էկզոգեն (արտաքին) գործոններ՝ չորություն և արևի ուժեղ ազդեցություն[3]։ Սպեղանիների թեստի միջոցով հայտնաբերվում են ալերգեններ,որոնք առաջացնում են խեյլիտ[4]։

Ճաքած շրթունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրթերի ճաքը (նաև պարզ[5] կամ հասարակ շրթնաբորբ[6]) բնութագրվում է շրթունքների մաշկի ճաքով ու վերնամաշկի շերտազատմամբ և համարվում է ամենատարածված տեսակներից մեկը[5][7]: Հաճախ ախտահարվում է ստորին շրթունքը[7]։ Շուրթերի ձգման ժամանակ կարող է լինել ծակծկոցի զգացողություն, ցավոտ ճաքերի առաջացում։ Քրոնիկ հասարակ շրթնաբորբը կարող է բարդանալ արյունահոսության և կեղևի ձևավորման տեսքով[5]։

Առաջանում է շրթունքները կծելու, լիզելու կամ դրանց հպվելու սովորություն[5]:Պարադոքսալ երևույթ է այն,որ շրթունքներն անընդհատ լիզելը առաջացնում է չորացում ու գրգռում, և, ի վերջո, լորձաթաղանթի վրա ճաքեր են առաջանում[3]: Շրթունքները չորանալու ավելի մեծ հակում ունեն ցուրտ և չոր եղանակին։ Թքի մեջ պարունակվող մարսողական ֆերմենտները նույնպես կարող են գրգռել շրթունքները, իսկ թքի մեջ հեղուկ մասի գոլորշիացումը կարող է բերել խոնավություն պակասի[8]:

Երեխաների մի մասն ունի ստորին շրթունքը ծամելու և կծելու սովորություն, որը բերում է շրթնաբորբի և եզրագծված հարբերանային էրիթեմայի (կարմրություն) ձևավորման[3]:

Պաշտպանական քսուքներով (օրինակ՝ հատուկ քսուքներ կամ վազելին) բուժումը սովորաբար արդյունավետ է:Ըստ Միացյալ Նահանգների դեղագործական բժշկական գնահատականի՝ Լանոլինը արագացնում է շրթունքների ապաքինումը[9] և այդ նպատակով օգտագործվում է որոշ արտադրանքների մեջ:

Երբեմն «հասարակ շրթնաբորբ» տերմինը օգտագործվում է ընդհանուր շրթնաբորբերը նկարագրելու համար[3], երբեմն էլ էքսֆոլիատիվ շրթնաբորբը (հետագայում քննարկվում է) նույնականացնում են ճաքած շրթունքների հետ[10]։

Ակտինային շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև կոչվում է «արևային խեյլոզ»։ Այս վիճակը պայմանավորված է արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների քրոնիկ ազդեցությամբ: Այն սովորաբար լինում է ստորին շրթունքի վրա, որը չորանում է, թեփոտվում, կնճռոտվում և ստանում սպիտակագորշավուն երանգ[11]: Այն հատկապես տարածված է բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ, ովքեր ապրում են արևոտ կլիմայական շրջաններում (օրինակ, եվրոպական ծագման ավստրալացիներ), և այն անձանց մոտ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում դրսում[12]: Կա փոքր ռիսկ, որ ակտինային շրթնաբորբը կարող է երկարատև ժամանակահատվածում վերածվել տափակաբջջային քաղցկեղի[11], սակայն շրթունքների քաղցկեղը սովորաբար նկատվում է վաղ և, հետևաբար, ունի ավելի լավ կանխատեսում ՝ համեմատած բերանի խոռոչի քաղցկեղի հետ:

Անկյունային շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկայուն շրթնաբորբը (անկյունային ստոմատիտ) բերանի մեկ կամ երկու անկյունների բորբոքումն է[11]։ Այն բավականին տարածված է ծեր հասակի մարդկանց մոտ։

Կան մի շարք ծագման պատճառներ՝ թերսնուցում (երկաթի, B վիտամինի, ֆոլաթթուների պակասուրդ), կոնտակտային ալերգիա,[13] ինֆեկցիա (Candida albicans սնկեր, ոսկեգույն ստաֆիլոկոկ կամ β-հեմոլիտիկ ստրեպտոկոկ) ատամների բացակայություն (հաճախ բերանի պարունակության գերբեռնվածության և ատամային պրոթեզով պայմանավորված ստոմատիտով ուղեկցվող) և այլն։

Էկզեմատոզ շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է ինչպես «շրթունքների դերմատիտ»[14]։ Այն մի շարք խանգարումների խումբ է, որի ծագման պատճառն անհայտ է[2]։ Քրոնիկ շրթնաբորբերի մեջ համարվում է ամենատարածված տեսակը[2]։

Տարբերակվում է էնդոգեն (կախված օրգանիզմի առանձնահատկություններից) և էկզոգեն (պայմանավորված արտաքին գործոնով) տեսակների։ Էնդոգեն էկզեմատոզ շրթնաբորբի հիմնական պատճառը ատոպիկ շրթնաբորբն է (ատոպիկ դերմատիտ), իսկ էկզոգեն շրթնաբորբի պատճառը գրգռիչ նյութով մակածված (պատճառը շրթունքները լիզելն է) և ալերգիկ կոնտակտային շրթնաբորբերն են[15]։ Վերջինս բնութագրվում է չորության, ճաքերի, այտուցվածության և կեղևի ձևավորմամբ: Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, քան տղամարդկանց ՝ մոտ 9: 1 հարաբերությամբ[16]:

Ալերգիկ կոնտակտային շրթնաբորբի ամենատարածված պատճառը շրթունքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն են,օրինակ՝ շրթներկները, շուրթերի բալզամը, ատամի մածուկը[16]: Շրթներկի նկատմամբ ալերգիան որոշ դեպքերում դժվար է ախտորոշել, քանի որ այն կարող է զարգանալ նույնիսկ շրթներկ չկրելու դեպքում: ՈՒշագրավ է այն փաստը,որ շրթներկով ինչ-որ մեկին համբուրելը ևս բավարար է, որ զարգանա ալերգիկ շրթնաբորբ[12]:

Պերուական բալզամի նկատմամբ ալերգիան կարող է դրսևորվել շրթնաբորբով[17]: Մետաղի, փայտի կամ այլ բաղադրիչների նկատմամբ ալերգիաները կարող են առաջացնել շրթնաբորբի ռեակցիաներ երաժիշտների, հատկապես փողային գործիքներով[18] նվագողների մոտ։ Այս ախտահարումը հայտնի է ինչպես «կլառնետահարի շրթնաբորբ»[19] կամ «ֆլեյտիստի շրթնաբորբ»[20]: «Պիգմենտավորված կոնտակտային շրթնաբորբ»-ը ալերգիկ շրթնաբորբի մի տեսակ է, որի ժամանակ զարգանում է շրթունքների շագանակագույն-սև գունափոխում[21]: Սպեղանու փորձարկումն օգտագործվում է ալերգիկ կոնտակտային շրթնաբորբը առաջացնող նյութը հայտնաբերելու համար[4][22]։

Վարակիչ շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ (ինֆեկցիոն) շրթնաբորբերը[23] զարգանում են ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով։ «Սնկային»[24] և «բակտերիալ»[25] շրթնաբորբերն առաջանում են համապատասխանաբար Candida սնկերից և բակտերիաներից։«Խեյլոկանդիդոզ» տերմինը նկարագրում է շրթունքների և մաշկի շուրջ էքսֆոլիատիվ (թեփոտվող) ախտահարումները,որի ժամանակ շրթունքներն անընդհատ լիզելու[26] պատճառով առաջանում է մակերեսային սնկային վարակ: Իմպետիգոն (թարախային ստրեպտոկոկից և ոսկեգույն ստաֆիլոկոկից առաջացած) կարող է դրսևորվել էքսֆոլիատիվ շրթնաբորբի նման[26]:

Շրթային հերպեսը (ցուրտ ցավ) ինֆեկցիոն շրթնաբորբի տարածված պատճառ է[20]: Լատենտ հասարակ հերպեսի վարակի կրկնման ժամանակ կարող է ախտահարվել բերանի անկյունը և սխալ ախտորոշվել որպես անկյունային շրթնաբորբ: Իրականում դա շրթային հերպեսն է և երբեմն կոչվում է «անկյունային հասարակ հերպես»[27]:

Գրանուլեմատոզ շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմաբերանային գրանուլեմատոզը շրթունքների ձևի մեծացումն է՝ չմեռուկացվող գրանուլեմատոզ (հատիկավոր) բորբոքման պատճառով, որը խանգարում է դիմաբերանային փափուկ հյուսվածքների ավշային հեղուկի դրենաժին և առաջացնում լիմֆեդեմա: Ընդհանուր առմամբ, այս շրթնաբորբը միշտ ուղեկցվում է այտուցով: Կարող է դիտվել «միջին շրթնաբորբ», որի ժամանակ շրթունքների մեջտեղի հատվածը ճեղքվում է`շուրթերի մեծացման պատճառով[28]: Անկյունային շրթնաբորբը կարող է զուգակցվել դիմաբերանային գրանուլեմատոզի հետ:

Նման վիճակ է Մելկերսոն-Ռոզենթալ համախտանիշը, որին բնորոշ է ախտահարումների հետևյալ եռյակը՝դիմային նյարդի կաթված, շրթունքների քրոնիկ այտուց և ճեղքված լեզու[29]: «Միշերի շրթնաբորբ»-ը[30] և «հատիկավոր մակրոշրթնաբորբ»-ը[31] հատիկավոր շրթնաբորբի հոմանիշներն են:

Դեղորայքային շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքային շրթնաբորբերն առաջանում են հիմնականում Էտրետինատ, Ինդինավիր, պրոտեազայի ինհիբիտորներ, Վիտամին A և Իզոտրետինոին (ռետինոիդ դեղամիջոց) դեղորայքների օգտագործման հետևանքով[11][32]։ Հազվադեպ առաջանում են հետևյալ դեղորայքներից՝ Ատորվաստատին, Բուսուլֆան, Կլոֆազիմին, Կլոմիպրամին, Ցիանկոբալամին, Գոլդ, Մեթիլդոպա, Պսորալենս, Ստրեպտոմիցին, Սուլֆասալազին և Տետրացիկլին[11]։ Այս վիճակը, որը կոչվում է «դեղամիջոցով ինդուկցված շրթնաբորբ», բնութագրվում է շրթունքների ցավոտությամբ կամ փխրունությամբ, առանց ինդուրացիայի[15] լավ սահմանագծված շրթային խոցերի առկայությամբ: Վիճակը լինում է բերանացի ընդունման հետևանքով և անցնում է ընդունման դադարից հետո[33]։

Էքսֆոլիատիվ շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսֆոլիատիվ շրթնաբորբի[11] ժամանակ դիտվում է կարմիր եզրագծի բորբոքում[24],որն ուղեկցվում է ցավով և կեղևի ձևավորմամբ[34]: Բնորոշվում է կերատինի[12] [24]խիտ, շագանակագույն թեփուկների անընդհատ դեսկվամացիայով: Շրթունքների վերնամաշկի կերատինային շերտում նկատվում է բջիջների արագ աճ և քայքայում, ինչպես նաև թեփուկների առկայություն[35]: Երբ այդ թեփուկները թափվում են, դրա տակ երևում է կերատինային նորմալ բջիջների շերտը[24], չնայած կարող է լինել կարմրություն և այտուցվածություն[34]: Ծագման պատճառն անհայտ է: Ծագման հազվադեպ պատճառ է վարակային հիվանդությունը[34]։ Կարող է հանդիպել սթրեսի, անհանգստության, ընկճվածության առկայությամբ կամ անձի խանգարում ունեցող որոշ մարդկանց մոտ[12][34]: Ինչ որ զեկույցում նշվել է, որ անհատների 87%-ը ունեցել է որոշակի հոգեկան խանգարում, իսկ 47% -ը`վահանաձև գեղձի դիսֆունկցիա, որն էլ, իր հերթին, կարող է բերել հոգեկան խնդիրների, օրինակ՝ դեպրեսիա[26]:

Շրթնաբորբի որոշ դեպքեր բնորոշվում են որպես «արհեստական շրթնաբորբեր» կամ «արտեֆակտային շրթնաբորբեր»[23][24][27][26] և շուրթերը կծելու ու լիզելու սովորության հետևանք են[34]։ Արտահայտվում են կեղևով և խոցերով,որոնք առաջանում են շուրթերն անընդհատ ծամելուց և լիզելուց[23]: Ոմանք համարում են, որ շրթունքները ծամելը կամ լիզելըը նյարդային տիկի ձև է[11]: Այս սովորությունը երբեմն կոչում են «պերլեշե» (ֆրանս․՝perlèche)[27]։ Բակտերիալ շրթնաբորբը զգալիորեն ավելի տարածված է երիտասարդ կանանց մոտ[23][26]:

Էքսֆոլիատիվ շրթնաբորբը կապված է եղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ[26]: Բուժումն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները՝ շուրթերը խոնավեցում և տեղային կորտիկոստերոիդների կիրառում,օրինակ՝ հիդրոկորտիզոնից մինչև կլոբետազոլ: Կան որոշ տեղեկություններ տակրոլիմուսային քսուկի օգտագործման մասին[15]։

Գեղձային շրթնաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա փոքր թքագեղձերի բորբոքային հազվադեպ վիճակ է, որը սովորաբար արտահայտվում է ստորին շրթունքի այտուցվածությամբ և դեպի դուրս ծալմամբ : Կարող են լինել նաև խոցեր, կեղևազերծում, թարախակույտեր և սինուսային տրակտներ: Դա ձեռք բերված անկարգություն է, բայց պատճառը անորոշ է: Կասկածելի պատճառներից են արևի լույսը, ծխախոտը, սիֆիլիսը, բերանի վատ հիգիենան և գենետիկական գործոնները: Փոքր ծխատար գեղձերի բացվածքները բացվում են բորբոքված և նոսրացվում, և հնարավոր է հոսանքներից լորձաթաղանթային արտանետումներ լինեն: Նախորդ դասակարգմամբ առաջարկվում էր խիտիլիտը բաժանել 3 տիպի ՝ հիմնվելով խստության, հետագա փուլերը, որոնք ներառում են մանրէներով երկրորդային վարակ, և խոցերի ավելացում, գերբուժում և այտուցվածություն. Տիպ 1, պարզ; 2-րդ տիպ, մակերեսային գերզգայուն («Բաելիզի հիվանդություն»); and Type 3, Deep suppurative («cheilitis glandularis epostemetosa»): Cheilitis glandularis- ը սովորաբար տեղի է ունենում միջին տարիքի և տարեց տղամարդկանց մոտ, և դա կրում է քերծվածքային բջիջների քաղցկեղից չարորակ վերափոխման ռիսկ (18% -ից 35%): Վերմիլիոնեկտոմիան («շրթունքների սափրվելը») կանխարգելիչ բուժումը հետևաբար ընտրության բուժումն է:

Պլազմա

Plasma[խմբագրել | խմբագրել կոդը]

Cheilitis glandularis[խմբագրել | խմբագրել կոդը]

[15] There may also be ulceration, crusting, abscesses, and sinus tracts. It is an acquired disorder, but the cause is uncertain.[36][37] Suspected causes include sunlight, tobacco, syphilis, poor oral hygiene and genetic factors.[26] The openings of the minor salivary gland ducts become inflamed and dilated, and there may be mucopurulent discharge from the ducts. A previous classification suggested dividing cheilitis into 3 types based on severity, with the later stages involving secondary infection with bacteria, and increased ulceration, suppuration and swelling: Type 1, Simple; Type 2, Superficial suppurative ("Baelz's disease"); and Type 3, Deep suppurative ("cheilitis glandularis epostemetosa"). Cheilitis glandularis usually occurs in middle-aged and elderly males, and it carries a risk of malignant transformation to squamous cell carcinoma (18% to 35%).[26] Preventative treatment such as vermilionectomy ("lip shave") is therefore the treatment of choice.[26]

Plasma cell cheilitis[խմբագրել | խմբագրել կոդը]

Plasma cell cheilitis is a very rare presentation of a condition which more usually occurs on the gingiva (termed "plasma cell gingivitis") or sometimes the tongue.[38] Plasma cell cheilitis appears as well defined, infiltrated, dark red plaque with a superficial lacquer-like glazing.[15] Plasma cell cheilitis usually involves the lower lip.[38] The lips appear dry, atrophic and fissured.[26] Angular cheilitis is sometimes also present.[26]

Other causes[խմբագրել | խմբագրել կոդը]


References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oakley Amanda։ «Cheilitis on DermNet NZ»։ New Zealand Dermatological Society Incorporated։ Վերցված է 26 August 2013 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Schena D, Fantuzzi, F, Girolomoni, G (Nov–Dec 2008)։ «Contact allergy in chronic eczematous lip dermatitis.»։ European Journal of Dermatology 18 (6): 688–92։ PMID 18955202։ doi:10.1684/ejd.2008.0520 (inactive 2020-01-02) 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Braun-Falco O. (2000)։ Dermatology : with 281 tables (2., completely rev. ed.)։ Berlin [u.a.]: Springer։ էջ 1166։ ISBN 9783540594529 
  4. 4,0 4,1 Alexander A. Fisher (2008)։ Fisher's Contact Dermatitis։ ISBN 9781550093780։ Վերցված է 2014-04-21 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Thappa Devinder Mohan (2012)։ Clinical pediatric dermatology։ Noida, Uttar Pradesh, India: Elsevier։ ISBN 9788131231555 
  6. Bork Konrad (1996)։ Diseases of the oral mucosa and the lips (English ed.)։ Philadelphia, Pa. [u.a.]: Saunders։ էջ 10։ ISBN 9780721640396 
  7. 7,0 7,1 Cohen Bernard A. (2013)։ Pediatric Dermatology (Fourth ed.)։ Elsevier Health Sciences։ էջ Chapter 9.2։ ISBN 9781455737956 
  8. [1] Archived March 20, 2012, at the Wayback Machine.
  9. "Journal of the American Academy of Dermatology", Volume 56, Issue 2, Pages AB94 – AB94
  10. 10,0 10,1 Jeske Arthur H.։ Drugs in Dentistry by Mosby (10th ed.)։ Elsevier India։ էջ 22։ ISBN 9788131229064 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Scully C (2013)։ Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (3rd ed.)։ Edinburgh: Churchill Livingstone։ էջեր 182, 183, 223–225, 401։ ISBN 9780702049484 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Tyldesley's Oral medicine (5th ed.)։ Oxford: Oxford University Press։ 2003։ էջ 66։ ISBN 978-0192631473 
  13. «Angular Cheilitis, Part 1: Local Etiologies»։ www.skinandallergynews։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին։ Վերցված է 2014-04-21 
  14. Dyall-Smith Delwyn։ «Eczematous cheilitis on DermNet NZ»։ New Zealand Dermatological Society Incorporated.։ Վերցված է 26 August 2013 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 James, William D., Berger, Timothy G. (2006)։ Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology։ Saunders Elsevier։ էջեր 795–797։ ISBN 978-0-7216-2921-6 
  16. 16,0 16,1 Lim SW, Goh, CL (December 2000)։ «Epidemiology of eczematous cheilitis at a tertiary dermatological referral centre in Singapore.»։ Contact Dermatitis 43 (6): 322–6։ PMID 11140381։ doi:10.1034/j.1600-0536.2000.043006322.x 
  17. "Balsam of Peru induced contact allergy" DermatitisFacts.com. Date of publication: Unknown. Accessed: October 11, 2007
  18. Dyall-Smith Delwyn։ «Contact cheilitis and other reactions involving the lips of musicians on DermNet NZ»։ New Zealand Dermatological Society Incorporated։ Վերցված է 26 August 2013 
  19. Ruiz-Hornillos FJ, Alonso, E, Zapatero, L, Pérez, C, Martínez-Molero, I (April 2007)։ «Clarinetist's cheilitis caused by immediate-type allergy to cane reed.»։ Contact Dermatitis 56 (4): 243–5։ PMID 17343632։ doi:10.1111/j.1600-0536.2007.00976.x 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Handbook of occupational dermatology։ Berlin: Springer։ 2000։ էջ 258։ ISBN 978-3540640462 
  21. Dyall-Smith Delwyn։ «Pigmented contact cheilitis on DermNet NZ»։ New Zealand Dermatological Society Incorporated։ Վերցված է 26 August 2013 
  22. Delwyn Dyall-Smith (2014-01-26)։ «Allergic contact cheilitis.»։ DermNet NZ։ Վերցված է 2014-04-21 
  23. 23,0 23,1 23,2 23,3 Aydin Erdinc, Gokoglu, Ozgur, Ozcurumez, Gamze, Aydin, Hakan (1 January 2008)։ «Factitious cheilitis: a case report»։ Journal of Medical Case Reports 2 (1): 29։ PMC 2266766։ PMID 18226274։ doi:10.1186/1752-1947-2-29 
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Daley TD, Gupta, AK (April 1995)։ «Exfoliative cheilitis.»։ Journal of Oral Pathology & Medicine 24 (4): 177–9։ PMID 7540205։ doi:10.1111/j.1600-0714.1995.tb01161.x 
  25. Q. Ashton Acton (2013)։ Stomatitis: New Insights for the Healthcare Professional: 2013 Edition: ScholarlyBrief։ ScholarlyEditions։ ISBN 9781481662260 
  26. 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 26,11 26,12 Oral & maxillofacial pathology (2nd ed.)։ Philadelphia: W.B. Saunders։ 2002։ էջեր 141, 142, 163, 689, 713։ ISBN 978-0721690032 
  27. 27,0 27,1 27,2 Park KK, Brodell, RT, Helms, SE (June 2011)։ «Angular cheilitis, part 1: local etiologies.»։ Cutis; Cutaneous Medicine for the Practitioner 87 (6): 289–95։ PMID 21838086։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին։ Վերցված է 2013-08-26 
  28. Leão JC, Hodgson, T, Scully, C, Porter, S (Nov 15, 2004)։ «Review article: orofacial granulomatosis.»։ Alimentary Pharmacology & Therapeutics 20 (10): 1019–27։ PMID 15569103։ doi:10.1111/j.1365-2036.2004.02205.x 
  29. Rose AE, Leger, M, Chu, J, Meehan, S (Oct 15, 2011)։ «Cheilitis granulomatosa.»։ Dermatology Online Journal 17 (10): 15։ PMID 22031641 
  30. Oudrhiri L, Chiheb, S, Marnissi, F, Zamiati, S, Benchikhi, H (2012)։ «Successful treatment of Miescher's cheilitis in Melkersson-Rosenthal syndrome with betamethasone injections and doxycycline.»։ The Pan African Medical Journal 13: 75։ PMC 3567407։ PMID 23397029 
  31. Khadir K, Hali, F, Tirhazouine, I, Zamiati, S, Laraqui, A, Lakhdar, H, Benchikhi, H (January 2013)։ «[Granulomatous macrocheilitis: 19 cases].»։ Annales de Dermatologie et de Vénéréologie 140 (1): 56–8։ PMID 23328362։ doi:10.1016/j.annder.2012.10.597 
  32. Amichai Boaz, Shemer Avner, Grunwald Marcelo H. (2006)։ «Low-dose isotretinoin in the treatment of acne vulgaris»։ Journal of the American Academy of Dermatology 54 (4): 644–646։ PMID 16546586։ doi:10.1016/j.jaad.2005.11.1061 
  33. Mackie BS (February 1967)։ «Drug-induced ulcer of the lip.»։ The British Journal of Dermatology 79 (2): 106–10։ PMID 6019100։ doi:10.1111/j.1365-2133.1967.tb11465.x 
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 Clinical oral medicine and pathology։ New York: Humana Press։ 2010։ էջեր 47,48,144։ ISBN 978-1-60327-519-4 
  35. "Exfoliative Cheilitis: Report of a Case" Journal of the Canadian Dental Association. Date of publication: Sept 2007. Volume 73, No. 7
  36. Journal of the American Academy of Dermatology, Volume 54, Issue 2, Pages 336–337 P. Carrington, T. Horn
  37. Rapini, Ronald P., Bolognia, Jean L., Jorizzo, Joseph L. (2007)։ Dermatology: 2-Volume Set։ St. Louis: Mosby։ էջ 1052։ ISBN 978-1-4160-2999-1 
  38. 38,0 38,1 Janam P, Nayar, BR, Mohan, R, Suchitra, A (January 2012)։ «Plasma cell gingivitis associated with cheilitis: A diagnostic dilemma!»։ Journal of Indian Society of Periodontology 16 (1): 115–9։ PMC 3357019։ PMID 22628976։ doi:10.4103/0972-124X.94618 
  39. Chi AC, Neville, BW, Krayer, JW, Gonsalves, WC (Dec 1, 2010)։ «Oral manifestations of systemic disease.»։ American Family Physician 82 (11): 1381–8։ PMID 21121523