Jump to content

Լանոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանոլին (լատին․՝ lana - բուրդ և oleum - յուղ), կենդանական մոմ. ստացվում է ոչխարի բուրդը լվանալիս։

Մածուցիկ գորշ-դեղնավուն յուղ է։ Մնացած մոմերից տարբերվում է ստերինների (մասնավորապես խոլեսթերինի) մեծ պարունակությամբ։ Լանոլինը լավ ներծծվում է մաշկի մեջ և օժտված է փափկացնող հատկությամբ։

Կիրառվում է կոսմետիկայում, բժշկության մեջ՝ որպես հիմնական նյութ տարբեր քսուքներ պատրաստելու, ինչպես նաև մաշկը փափկացնելու համար։ Լանոլինը կարող է օգտագործվել որպես կաշվի և մորթու քսանյութ, ինչպես նաև որպես փայլեցնող և պաշտպանիչ ծածկույթ կոշիկների և կաշվե իրերի համար[1]։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանոլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 485
  1. «Ланолин». Википедия (ռուսերեն). 2025 թ․ հոկտեմբերի 3.