Մասնակից:Lilit Davtyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահրամ Ռաֆիկի Այվազյան (սեպտեմբերի 5, 1989, Լոռու մարզ, ք. Սպիտակ, ՀՀ), Ցանցային Պետության հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ցեղասպանագետ:



Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Այվազյանը ծնվել է 1989 թվականին, Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: 2006 – 2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում: 2010 – 2011 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետի մագիստրատուրան գերազանց առաջադիմությամբ: Նա Տորոնտոյի համալսարանի և Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանի ծրագրի շրջանավարտ է:


Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Այվազյանը 2016 թվականի դեկտեմբերին եղել է I-Fourth-ի համահիմնադիրը։ Վահրամը Այվազյանը «Climate Reality» ծրագրի առաջնորդ է և վերապատրաստվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ալ Գորի կողմից: Վահրամ Այվազյանը տասնմեկ տարվա փորձ ունի շահույթ չհետապնդող և առևտրային ոլորտներում: Նախկինում նա մասնակցել է Եվրոպայի խորհրդում «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» նախագծին, որտեղ նա կենտրոնացել է Հարավային Կովկասում և Բալկաններում հակամարտություններից տուժած տեղական համայնքներում հակամարտությունների կարգավորման և խաղաղության կառուցման վրա: Բացի այդ, նա կամավոր աշխատել է որպես իրավապաշտպան միջազգային մի քանի հիմնադրամներում և պետական կառույցներում, որոնք աշխատում են նախագծերի վրա՝ սկսած բնիկ ժողովուրդների իրավունքներից մինչև խաղաղության համաձայնագրի իրականացում: Վահրամ Այվազյանը նաև աշխատել է որպես մանկավարժ և ուսուցիչ՝ Կոլումբիայի և Էկվադորի հակամարտություններից տուժած և անապահով շրջաններում կրթությունը զարգացնելու և երկլեզվությունը խթանելու համար: Նա մասնակցել է հարյուրավոր կոնֆերանսների երեք տասնյակ երկրներում, տպագրել է բազմաթիվ հոդվածներ միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ հայտնի լրագրերում և ամսագրերում և բազմաթիվ մրցանակների է արժանացել իր հետազոտությունների և հրապարակումների համար:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]