Մասնակից:Kiiiima/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բենզիլպենիցիլին, նաև հայտնի որպես պենիցիլին G, մի շարք բակտերիալ ինֆեկցիաների բուժման համար նախատեսված հակաբիոտիկ[1]: Դրանց շարքին են դասվում՝ թոքաբորբը, ստրեպտոկոկային ֆարինգիտը, սիֆիլիսը, նեկրոտիկ էնտերոկոլիտը, դիֆթերիան, գազային գանգրենան, վարակիչ դեղնախտը, ցելյուլիտը և փայտացումը[1]: Այն չի համարվում առաջնային ընտրության դեղամիջոց պնևմոկոկային մենինգիտի բուժման ժամանակ[1]: Բենզիլպենիցիլինը ներարկվում է ներերակային և միջմկանային[2]: Երկարաձգված ազդեցությամբ օժտված երկու ձևերը՝ բենզատին բենզիլպենիցիլինը և պրոկաին բենզիլպենիցիլինը ներարկվում են միջմկանային[1]:

Առաջացրած կողմնակի ազդեցություններին են պատկանում փորլուծությունը, ցնցումները, ալերգիկ ռեակցիաները՝ ներառյալ անաֆիլաքսիան[3]: Սիֆիլիսի բուժման ժամանակ դրա կիրառումը կարող է բերել Jarisch–Herxheimer անվան տակ հայտնի ռեակցիայի դրսևորմանը[3]: Այն խորհուրդ չի տրվում կիրառել պենիցիլինի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում[3]: Հղիության ժամանակ դրա կիրառումը, որպես կանոն, անվտանգ է[4]: Այն պատկանում է β-լակտամների և պենիցիլինի դասի հակաբիոտիկների շարքին[3]:

Բենզիլպենիցիլինը հայտնաբերվել է 1929թ. Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից և շուկայահանվել է 1942թ.[5]: Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[6]: Զարգացող երկրներում մեծածախ ծախսերը կազմում են մոտավորապես 0.24–2.72 ԱՄՆ$ օրական[7]: Միացյալ Նահանգներում բուժման կուրսը կազմում է 100-200$[8]:


Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամանրէային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզիլպենիցիլինը հիմնականում արդյունավետ է գրամ դրական մանրէների նկատմամբ: Նաև հայտնի է, որ որոշ գրամ բացասական օրգանիզմներ, ինչպիսիք են

Neisseria gonorrhoeae և Leptospira weilii -ն զգայուն են բենզիլպենիցիլինի նկատմամբ[9]:

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցություններին կարող են պատկանել գերզգայունությունը՝ ներառյալ եղջերացանը, տենդը, հոդացավերը, ցանը, անգիոնևրոտիկ այտուցը, անաֆիլաքսիան, շիճուկային հիվանդություն հիշեցնող ռեակցիան: Հազվադեպ կարող է բերել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմանը, ներառյալ ցնցումները (հատկապես բարձր դեղաչափերի և ծանր երիկամային անբավարարության ժամանակ) ինտերստիցիալ նեֆրիտը, հեմոլիտիկ սակավարյունությունը, լեյկոպենիան, թրոմբոցիտոպենիան և կոագուլյացիայի խանգարումները: Նաև տեղեկացվում է փորլուծության մասին (ներառյալ հակաբիոտիկներով հարուցված կոլիտը):

Բենզիլպենիցիլինի կոնցենտրացիաները շիճուկում կարելի է կարգավորել ավանդական միկրոկենսաբանական անալիզի, կամ ավելի ժամանակակից քրոմատոգրաֆիական մեթոդների կիրառման միջոցով: Այդ չափումները կարող են օգտակար լինել քրոնիկական հիմքի վրա բարձր դեղաչափեր ընդունող ցանկացած մարդու մոտ կենտրոնական նյարդային համակարգի տոքսիկությունից խուսափելու համար, բայց դրանք հատկապես ակտուալ են երիկամային անբավարարությամբ պացիենտների համար, որը կարող է բերել դեղամիջոցի կուտակմանը՝ մեզի հետ արտազատման ցուցանիշների նվազման պատճառով[10][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «WHO2008» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «Penicillin G Injection - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին. Վերցված է 10 December 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 98, 105. ISBN 9789241547659. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Pro20162» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 490. ISBN 9783527607495. Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Penicillin, Benzyl». International Drug Price Indicator Guide. Վերցված է 8 December 2016-ին.
  8. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 95. ISBN 9781284057560.
  9. «Penicillin G» (PDF). Toku-E. 2010-10-10. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016-03-03-ին. Վերցված է 2012-06-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  10. Fossieck B Jr, Parker RH. Neurotoxicity during intravenous infusion of penicillin. A review. J. Clin. Pharmacol. 14: 504- 512, 1974.
  11. R. Baselt, Disposition of Toxic Drugs and Chemicals in Man, 8th edition, Biomedical Publications, Foster City, CA, 2008, pp. 1195-1196.