Մասնակից:Gor khachatryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրիկ 1-ի ներդրումային ծրագիր
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայան
The structure of the Masrik 1 PV plant
Աշխարհագրական դիրքը
Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Մասրիկ
Լայնություն: 40º 13.564´,
Երկայնություն: 45º 43.565´
Բարձրություն: 1930մ ծովի մակերևույթից
Էներգոարտադրություն
Արևային էներգիա = 1770.1 կՎտ/մ2
ՖՎ պանել բլոկներ = 20 բլոկ
Յուր պանելի հզորությունը = 2.3ՄՎտ
Նոմինալ էլէկտրական հզորությունը = 46.55ՄՎտ (ՓՀ)
Դրվածքային պիկային հզորությունը = 55.45ՄՎտ (ՀՀ)
Փոփոխական հոս/Հաստատուն հոս = 1.19
Ներդրումային նախագծի ծախսերը
Ամբողջական ներդրումը = 65 մլն դոլար
Շահութաբերության ներքին %-ը = 15%
Համաշխարհային բանկի ֆինանսավորումը = 60 մլն դոլար
Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագիրը կազմվել և առաջադրվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության օգնությամբ:

Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային նախագծի գաղափարը պատկանում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել 55ՄՎտ պիկային հզորությամբ արևային ՖՎ կայան: Ծրագիրը անվանվել է Մասրիկ 1 արևային ՖՎ կայան քանի որ այն գտնվում է Մեծ Մասրիկ գյուղի հարևանությամբ[1]: 2016 թվականի նոյեմբերին, հասարակական ծառայությունների կառավարման հանձնաժողովը սահմանել է 42.645 դրամ/կՎտԺ սակագին, որը պետք է էլեկտրոցանցը վճարի արևից ստացված էներգիան գնելու համար[2]: Համաձայն այս նոր կանոնադրության, արևից էներգիա ստանալու համար անձը չի ենթարկվում հարկային պարտավորությունների և նրան հատուկ արտոնագրեր անհրաժեշտ չեն: Այս օրիանագիծը խթան հանդիսացավ Հայաստանում՝ արևային էներգիա ստանալու գործընթացը առավել լայնամաշտաբ դարձնելուն: Մարդիկ օգտվում են արևային էներգիայից տարբեր շինությունների տանիքներին տեղադրելով արևային վահանակներ: Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանը լինելու է Հայաստանի առաջին կոմերցիոն արևային էներգաբլոկը` 55 ՄՎտ պիկային հզորությամբ և ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը նպատակ ունի գտնել հաջողակ ձեռնարկատերեր կամ ընկերություններ[3], որոնք կկարողանան ֆինանսավորել, կառուցել և շահագործել էլեկտրոցանցին միացված այս ՖՎ կայանը, որը տեղակայվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում:

Համաձայն ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ստացված տվյալների, կայանը պետք է ունենա 20 ֆոտովոլտային վահանակների բլոկներ` յուրաքանչյուրը ՝ 2.3 ՄՎտ անվանական հզորությամբ[4]:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վարձել է ARIES- ին` ավելի իրական և ճշգրիտ նախագիծ ստեղծելու նպատակով տեղանքում մանրազնին հետազոտություն անցկացնելու համար[5]:

Ներդրումաային նախագծի իրագործման ամբողջական ծախսը կազմում է 65 միլիոն դոլար: Հաշվի առնելով բոլոր ռիսկային գործոնները, զեղչված փոխհատուցման ժամկետը և կայանի շահագործման արդյունքում ստեղծվելիք դրամական հոսքերը, շահութաբերության ներքին տոկոսադրույքը կազմում է 15%, ինչը համարվում է լավ ցուցանիշ նման կայանի գործարկման համար[4]:

Ներդրումային նախագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ստեղծման նախագիծը պատկանում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Ծրագիրը նախապես ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Այս նախագծի իրագործումը մասն է կազմում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրերի, որը հաստատվել է Կլիմայի ներդրումային հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի նախագիծ»-ի շրջանակներում: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Մեծ Մասրիկ արևային ՖՎ կայանի կառուցման աշխատանքներին[5]:

Ծրագրի իրագործման համար հաջող և խոստումնալից հայտատուներ գտնելու պատասխանատվությունը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ուսերին է, որն էլ իր հերթին հրապարակեց մրցույթը, որում հաղթողը կստանա իրավունք Մասրիկ 1 ՖՎ կայանի նախագիծը կյանքի կոչելու համար[3]: Մրցույթի առաջին փուլի վերջնաժամկետը 2017 թվականի հունիսի 16-ն էր: Կային մոտ 40 անհատներ և ձեռնարկատերեր, որոնք հետաքրքրված էին այս նախագծով: Մրցույթին դիմել է 21-ը, իսկ մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար որակավորվել է միայն 10-ը[6]: Մրցույթի առաջին փուլը անցնելու հիմնական պահանջն է եղել ավելի քան 110 ՄՎտ պիկային հզորություն ունեցող արեւային ՖՎ կայան ունենալը և հաջողությամբ շահագործելը[5]:

Այս նախագիծը ունի մի շարք գրավիչ կողմեր: Տեղանքի աշխարհագրական կոորդինատները և բարձրությունը հետեւյալն են` լայնությունը` 40º 13.564', երկայնությունը`45º 43.565', բարձրությունը` 1930 մ ծովի մակարդակից բարձր[1]: Այս տեղանքը բարենպաստ է արևային էլեկտրակայանի գործարկման համար: Համաձայն ARIES-ի մշտադիտարկման տվյալների, տարածքում առկա է արևային էներգիայի ռեսուրսների մեծ քանակ `1770.1 կՎտ/մ2: Ճանապարհային ենթակառուցվածքը զարգացած է, որը բարենպաստ է բեռնափոխադրումների և աշխատակազմի տեղաշարժերի համար: Տարածքը հիմնականում ձերբազատված է հավանական բնակլիմայական հզոր աղետներից: Չկան ջրհեղեղներ, շատ հզոր քամիներ ւ այլն: Այսպիսով, գործարանի գործարկման վրա կլիմայի անկանխատեսելի բացասական ազդեցությունները գրեթե բացառվում են: Տարածքը շրջապատված չէ այնպիսի բարձր օբյեկտներով, որոնք ստվերման միջոցով կարող են սահմանապակել արեգակնային մոդուլների արդյունավետ աշխատանքը: Այսպիսեվ, արեգակնային էներգիան կլանելու գործընթացը կլինի արդյունավետ, շնորհիվ նախագծի համար կանխատեսված տեղանքի հարմարավետության:

Մրցույթը կավարտվի և հաղթողը հայտնի կդառնա մինչեւ 2018 թվականը[6]: Հաղթողը կընտրվի նախկինում ունեցած հաջողությունների ինչպես նաև առաջարկած գնի հիման վրա: Հաշվի առնելով, որ այս նախագիծը ձեռնտու կլինի թե՛ ածխաթթու գազի արտանետումների քանակը նվազեցնելու, ինչն էլ իր հերթին առաջացնում է ջերմոցային ազդեցություն, և թե՛ էներգիայի որպես հիմնական աղբյուրը արևային էլեկտրաէներգիայի օգտագործումն ավելացնելու հարցում, Համաշխարհային բանկը պատրաստ է ֆինանսավորել ծրագրի հաղթողին մինչև 60 մլն դոլար[5]:

Հայաստանի պետական ​​կառավարությունը նույնպես պատրաստակամ է օգնել այս ծրագրի իրականացմանը, քանի որ երկիրը չունի նավթի կամ բնական գազի պաշար: Ավելին, Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը Մեծամորի ատոմակայանն է, որն ապահովում է Հայաստանում օգտագործվող էներգիայի մոտ 40% -ը: Բարձր սեյսմիկ գոտում տեղակայված լինելու պատճառով Մեծամորի ատեմակայանը իրենից ներկայացնում է մեծ վտանգներ: Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը թույլատրել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը մինչեւ 2027 թվականը: Նման իրավիճակում Հայաստանի համար կայուն էներգետիկ ռեսուրս ստանալու ռազմավարական ծրագիր ձեռք բերելը կենսական նշանակություն ունի: Արևային էներգիան կարող է գերազանց տարբերակ լինել ատոմային էներգիան փոխարինելու համար:

Արևային Էներգիայի Ռեսուրսը Մեծ Մասրիկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«R2E2» ընկերությունը «Aries» ընկերության հետ համագործակցելով հետազոտություն են իրականացրել Մեծ Մասրիկ գյուղում որպեսզի իրականացնեն «Մասրիկ 1» արևային էլեկտրոկայանի կառուցման ծրագիրը[1]։

GHI (KW/m2) Ջերմաստիճանը
Հունվար 40.5 -7.04
Փետրվար 52.0 -6.55
Մարտ 91.9 -2.64
Ապրիլ 161.1 2.06
Մայիս 216.3 6.46
Հունիս 256.5 10.50
Հուլիս 260.0 11.81
Օգոստոս 238.5 11.85
Սեպտեմբեր 189.7 9.29
Հոկտեմբեր 132.9 3.86
Նոյեմբեր 79.2 -1.10
Դեկտեմբեր 51.6 -5.98
Տարեկան 1770.1 2.76

Ըստ «Aries» ընկերության տրամադրած տեղեկության, Մեծ Մասրիկում արևային էներգիա ստանալու ամենալավ ամիսներն են հունիսը և հուլիսը։ Այս ամիսներին ստացվող էներգիայի հզորությունը կազմում է 256,5- ից 260կՎտ/մ2։ Այս ամիսներին արևային պանելները կարող են արտադրել ամենաշատ էներգիան, քանի որ տարվա այս հատվածում Մեծ Մասրիկի տարածաշրջանը ստանում է ամենաշատ արևի ճառագայթները համեմատած տարվա մյուս հատվածների։ Այս երևույթը հնարավոր է դառնում երբ արևը գտնվում է զենիթում։ Նույն տեսանկյունից նայելիս նկատելի է նաև, որ հունվար ամիսը ամենաանբարենպաստ ամիսն է, քանի որ այդ ամսվա ընթացքում մեկ մետր քառակուսուց ստացվող էներգիայի հզորությունը 40,5կՎտ է։ Մասրիկ գյուղի տարածաշրջանը գտնվում է ծովից 1930 մետր բարձրության վրա, ինչը շատ լավ է արևային վահանակների աշխատանքի համար, քանի որ ինչքան ավելի բարձր է տեղակայված պանելը, այնքան ավելի քիչ դիմադրության են հանդիպել և ավելի քիչ են ցրման ենթարկվել արևի ճառագայթները։ Այսպիսով, տարեկան արևային էներգիայի պաշարը Մեծ Մասրիկում ունի 1770,1 կիլովատ հզորություն քառակուսի մետրի վրա, որը համարվում է ըստ միջազգային ստանդարտների դրական արդյունք[1]։

Կան նաև որոշ գործոններ որոնք կարող են հանդիսանալ որոշակի կորուստների պատճառ: Այսպիսի կորուստները կարող են լինել ժամանակի ընթացքում կուտակվող փոշիի և ձյան հետևանքով, որոնք արգելափակում են արևի ճառագայթների լիովին կլանումն ու վահանակների կողմից հոսանքի արտադրումը։

Ընդհանուր Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին արտադրողականություն
Ամիսներ Արտադրանք/Արևային Էներգիայի Ռեսուրս
Հվն 0.85
Փետ 0.87
Մար 0.84
Ապր 0.82
Մյս 0.81
Հուն 0.80
Հուլ 0.81
Օգս 0.80
Սեպ 0.81
Հոկ 0.85
Նոյ 0.87
Դեկ 0.86

Էլեկտրոկայանը ունի 46,55ՄՎտ նոմինալ էլէկտրական հզորություն ու 55,45ՄՎտ դրվածքային պիկային հզորություն  և 1.19 Փոփոխական հոսանք/Հաստատուն հոսանք[4]։ Էլեկտրոկայանի համակարգը բաղկացած է 20 մասերից և ունի 2,3 մեգավատ նոմինալ արտադրվող հոսանք։ Այդ 20 մասերը ամրացված են արևային հորիզոնտալ կառույցին[7]։ Այս մասերը տեղադրված են իրար կողք-կողք։ Փոխարկիչ կենտրոնը (ՓԿ) ունի 3 անջատիչներ. ներգնա անջատիչը, դուրս գնացող անջատիչը և ապահովության անջատիչը։ Իրագործելիության ուսումնասիրությունը արվել է ամրացված կառույցի նախագծի հիման վրա, սակայն վերջնական դիզայնը կարող է լինել և՛ ամրացված, և՛ շարժական համակարգերով։ Վերջնական դիզայնը կորոշի ներդնողը։ Ամրացված համակարգը կունենա 3 շարքեր յուրաքանչյուրի վրա 19-ական արևային պանելներ։ Պանելները թեքված կլինեն դեպի հարավ և միացված կլինեն արևային պանելների ամրացված 152 մասանի համակարգին, ընդհանուր ունենալով 8664 արևային պանելներ[1]։

Ամեն մի Փոխարկիչ կենտրոն ունի 2 հատ 1164ԿՎտ հզորությամբ փոխարկիչ և ամեն ՓԿ կունենա էլեկտրականության փոխարկիչ, որոնք կուղարկեն էներգիան օժանդակ կառույցներին կայանի բարեհաջող աշխատանքի համար։ Այն 20 մասերի իրար միացումը կլինի 2 օժանդակ օղակներով բաղկացած 6 ՓԿ-ներից և 2 օժանդակ օղակներով բաղկացած ՓԿ-ներից, միջին լարման կաբելներով՝ 35Կվտ։ Ամենալավ ձևը այս կաբելների համար այն է, որ նրանք տեղադրված լինեն փոսերի մեջ մինչև միանալը Միացման Կենտրոնում (ՄԿ)։ Կառուցվելու է 10 կիլոմետրանոց ճյուղային համակարգ, որը միացված կլինի 110ԿՎ-անոց ճնշման աշտարակներին Կապուտան և Ակունք գյուղերում, որոնք ամենամոտ ճնշման կայաններն են ՖՎ էլեկտրական ենթակայանին։ ՄԿ-ն կունենա սերտիֆիկացված չափող համակարգ միացված անջատիչներին, որպեսզի ստանան էներգիայի չափված քանակները։

Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի տեղանքի պատճառով կան որոշ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնվեն։ Այդ հանգամանքներից մեկն այն է, որ այդ տեղանքում ձմռանը ձյուն է տեղում։ Ձյան ազդեցությունն էլ իր հերթին կախված է այլ հանգամանքներից։ Օր․՝ օրական ձյան տեղումները, ձյան խորությունը, քամին, օդի ջերմաստիճանը։ Եղանակային պայմանները մեծ դեր են խաղում կայանի կառուցման համար։ Սրա պատճառով փոխվում են որոշ պլաններ՝ դիզայնը, ծախսերը և որոշ կառուցվածքային առանձնահատկություններ։ Ամրացված համակարգերը միշտ ծանրաբեռնված են լինում քամու հոսքով և ձնով, սակայն կան ժամանակակակից համակարգեր որոնք հարմարեցված են այս եղանակային պայմաններին և լուծում են այս խնդիրները։ Ձյան առկայությունը ավելացնում է պանելների քաշը։ Այս դեպքում հավելյալ մետաղ է ծախսվում որպեսզի կառույցները կարողանան դիմանալ այս չափ քաշին։  Այս ծախսերը բարձրացնում են կայանի ընդհանուր կառուցման ծախսերը[7]։

Որպեսզի հաշվվի ՖՎ կայանի տարեկան արտադրողականությունը, 1 օդերևութաբանական տարվա հետազոտություն (ՕՏՀ) է անհրաժեշտ։ ՕՏՀ-ի նպատակն է ներկայացնել ինչ-որ տարածքում երկար ժամանակահատվածում փոփոխվող եղանակային պայմանները։ ՕՏՀ-ն պետք է հիմնված լինի ինչքան հնարավոր է երկար ժամանակահատվածի վրա և գրանցած լինի այդ տարիներին գրանցված բոլոր տվյալները։ Երբեմն ՕՏՀ-ն իրականացնելը Երկրի վրա այնքան էլ հեշտ չի լինում, քանի որ այն կախված է տեղի եղանակային կայանի վրա: Արբանյակային արդյունքները կարող են տրամադրել երկար ժամանակահատվածի տվյալներ, սակայն եղանակի փոփոխության հետազոտությունը մարդկանց կողմից պարունակում է ավելի շատ տվյալներ[1]։

Տեղակայումը և Գործարկման Համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք զուգահեռ կերպով միացված ֆոտովոլտային մոդուլները նպատակ են հետապնդում ստեղծել համակարգ՝ օպտիմալ մակարդակի էներգիային արտադրանքով: Այս ֆոտովոլտային մոդուլները բարձր ջերմության ներքո ցինկապատված պողպատից են, որպիսի ունենան համապատասխան դիմացկունություն և ճկունություն տարիներ շարունակ հողի էրոզիային և բնակլիմայական պայմաններին դիմակայելու համար: Մասրիկի էներգագեներացնող համակարգը բաղկացած է 2,3 ՄՎտ նոմինալ հզորությամբ միմյանց համակցված 20 վահանակային բլոկներից[4]: Էներգաստեղծման համակարգի դիզայնի մեջ հաշվի է առնվել նաև կայանի աշխարհագրական դիրքը և բարձրությունը: Քանզի կայանը գտնվելու է ծովի մակարդակից 1930մ բարձր, արևային վահանակները պետք է ուղղված լինեն դեպի հարավ 28 աստիճան հորիզոնական անկյան ներքո՝ կայանին մաքսիմալ արդյունավետություն ապահովվելու նպատակով[1]:

Կայանի սարքավոումներից փոխարկիչի դերն է փոխել հաստատուն հոսանքը փոփոխական հոսանքի կամ հակառակը, որպիսի ստացված հոսանքը դարձնի պիտանի համապատասխան օգտագործման համար: Ունենալով տեղակայված 173280 մոդուլներ՝ յուրաքանչյուրը 320Վտ հզորությամբ, և համընդհանուր 46.55 ՄՎտ հաստատուն հոսանքի հզորությամբ, Մասրիկ է արևային ֆոտովոլտային կայանի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ է 40 փոխարկիչ: Այս պարագայում միավորող արկղերի գլխավոր ֆունկցիան վթարային դեպքերում հոսանքակիր լարերից ստեղծվող էլեկտրահարման դեպքի բացառումն է: Միավորող արկղերը նաև միացված են անջատիչների, ապահովիչների, և վերջապես հողակցված են՝ էլեկտրահարման ռիսկը էլ ավելի նվազեցնելու նպատակով: Բացի այդ, կկիրառվեն 20 տրանսֆորմատորներ էներգոարտադրության կորուստները նվազեցնելու նպատակով[1]:

Կան տեսակի մալուխներ. հաստատուն հոսանքակիր և փոփոխական հոսանքակիր: Կայանի ընդգրկած տարածքը կազմում է 973409մ2 , որի որոշման հարցում հաշվի են առնվել երեք հիմնական գործոն: Տարածքը պետք է ազատ լինի ստվեր առաջացնող խոչընդոտներից, հողի վերին շերտը պետք է զերծ լինի բուսական ծածկույթից, իսկ շինարարությունը պետք է համապատասխանի տեղի աշխարհագրական պայմաններին: Կայանում պետք է լինեն նաև երեք տարբեր տեսակի ճանապարհներ. շրջանցող ճանապարհներ, որոնք կմիանան ներքին ենթակառուցվածքային ճանապարհներին`շարժունությունը բարելավելու համար; ներքին ենթակառուցվածքային ճանապարհներ, որոնք թույլ կտան անվտանգ մուտքը կայանի տարբեր օբյեկտներ `շինարարության, պահպանման և շահագործման նպատակներով; և ջրահեռացման ճանապարհները, որոնք կծառայեն ջրահեռացման իրականացման համար: Դիզայնը եւ շինարարական աշխատանքները կիրականացվեն շինարարության նախարարության կողմից առաջ քաշված ՀՀ Շինարարական ստանդարտների հիման վրա: Ջրահեռացումը եւ ջրի մատակարարման համակարգը կհամապատասխանեն բնապահպանական պայմաններին, ինչպես նաեւ էկոհամակարգի պաշտպանությանը[1]:

Կայանը կընդգրկի ներքոնշյալ կառույցները.

• Վերահսկիչ կենտրոն (75մ2)

• Պահեստ (75մ2)

• Ավտոկայանատեղի

• Փոխարկիչ տրանսֆորմերային կենտրոն

• Միացման կենտրոն

Ֆինանսական Հաշվարկները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի ֆինանսական հաշիվները բաղկացած են մի շարք ենթամասերից. շինությունները, աշխատուժը, , ներդրումները, երկարաժամկետ եւ կարճաժամկետ եկամուտները և այլն: ARIES- ի բոլոր գնահատումները և անալիզները[8], որոնք կատարվել են կայանի համար, բավարարում են համաշխարհային ստանդարտների պահանջներին, և գնահատում ծրագրի ներդրումների աճի կամ նվազման ազդեցությունը կայանի շահագործման հարցում:

Կապիտալ Ներդրում Տարիֆ
Կապիտալ Ներդրում + 20% 7.40
Կապիտալ Ներդրում + 10% 6.89
Հիմնական Քննարկման Դեպք 6.39
Կապիտալ Ներդրում - 10% 5.88
Կապիտալ Ներդրում - 20% 5.37

Հիմնական անալիզները և հաշվարկները վերաբերում են կապիտալ ներդրումներին, ֆինանսավորմանը, սակագներին, կապիտալ ներդրումներից ստացված շահույթին և ետգնման ժամկետին:

Նկարագրություն Կանխատեսումներ Մեկնաբանություններ
1 Կայանի կյանքի տևողություն Արդյունավետորեն շահագործվելու է 25 տարի Հիմնականում ներկայացնում է վահանակների կյանքի միջին տևողությունը:
2 Կապիտալ ներդրում Կապիտալ ներդրումների ծախսերը հաշվված են ըստ 2017 թվականի գնային սանդղակի
3 Ակտիվների պիտանի

տևողությունը

Ակտիվների կյանքի միջին տևողությունը 25 տարի է Կրկին, քանի որ վահանակների կյանքի միջին տևողությունը 25 տարի է:
4 Արժեզրկում Գնահատվում է 20 տարի ժամկետով ըստ

Հայաստանի հարկային օրենսգրքի համաձայն

5 Գործարկման ծախսեր Քննարկվել է ծախսերի գնաճի գործոնը, 2017 թ. ծախսերի հաշվարկների հիման վրա Հիմք է հանդիսացել Հայաստանում

կանխատեսվող գնաճը:

6 Սակագինը Ֆինանսական մոդելը կապված է սակագնի գործոնի հիման վրա Սակագները միշտ կայուն են. աճի գործոններ չեն կիրառվում:
7 Շահութաբերության ներքին տոկոսադրույք Հաշվի առնելով ռիսկային գործոնները, շահութաբերության ներքին տոկոսադրույք է սահմանվել 15%ը, ինչը լավ ցուցանիշ է

Կապիտալ ներդրումները կատարվում են SERP-ի, IBRD- ի[9], առեւտրային բանկերի և սեփական կապիտալի կողմից: Կայանի շահագործման համար անհրաժեշտ ֆինանսի հայթայթման հիմնական աղբյուրները ներկայացված են ստորև աղյուսակում[4]:

Ֆինանսական աղբյուրներ Տեսակ % Արժեք ($)
SREP Արտոնյալ վարկ 50% 32617875 $
IBRD Արտոնյալ վարկ
Երաշխավորված կոմերցիոն Բանk Վարկ 30% 19570725 $
Երաշխավորված բացահայտ Բանk Վարկ
Սեփականատեր (կապիտալ) Կապիտալ 20% 13047150 $

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 LLC, ZOOM GRAPHICS. «Invest in Armenia» (PDF). investmentprojects.am. Վերցված է 2017-12-21-ին.
  2. «Armenia sees another finished solar PV plant». pv magazine International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
  3. 3,0 3,1 Sutherland, Eversheds. «Armenia: Announcement on Prequalification Process for Masrik- Publications - Eversheds Sutherland». www.eversheds-sutherland.com. Վերցված է 2017-12-21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 LLC, ZOOM GRAPHICS. «55 MWP Masrik 1 PV Plant». investmentprojects.am. Վերցված է 2017-12-21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «A 50 MW solar power plant to be built in Armenia». Eurasia Network (ամերիկյան անգլերեն). 2017-02-07. Վերցված է 2017-12-21-ին.
  6. 6,0 6,1 «Armenia receives 21 bids for 55 MW solar tender». pv magazine International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
  7. 7,0 7,1 «INVEST IN ARMENIA. «Մասրիկ 1» արևային ՖՎ կայանի կառուցման ներդրումային ծրագիր». Բիզնես 24 / b24.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
  8. «Home - Aries Ingeniería y Sistemas». Aries Ingeniería y Sistemas (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.
  9. «International Bank for Reconstruction and Development». World Bank (անգլերեն). Վերցված է 2017-12-21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://r2e2.am/en/

http://taiyangnews.info/markets/55-mw-pv-tender-in-armenia/

http://www.ecolur.org/hy/news/energy/international-tender-for-construction-of-solar-photovoltaic-station-masrik1-announced/9111/

http://ecolur.org/hy/news/energy/---/8842/

http://www.minenergy.am/article/1052

http://ytpc.am/hy/news/%D5%A1%D6%80%D6%87%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF/ Կատեգորիա:Արևային ֆոտովոլտային կայան