Մասնակից:Goncharenko Gohar/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգենտինական խոհանոց (մսից պատրաստված կերակրատեսակ)
Արգենտինական ճաշատեսակներ
Արգենտինական խոհանոցից
Մսից պատրաստած սննդամթերք, նաև այլ համադրություններ
Երշիկեղեն և այլ համադրություններ

Արգենտինական խոհանոց, արգենտինական ավանդական ճաշատեսակների համադրությունը, համատեղում է նաև իտալական և իսպանական, նաև աֆրիկյան և կրեոլական խոհանոցների առանձնահատկությունները։


Արգենտինայի տարբեր շրջանների խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով բնակչության սննդային նախասիրությունները՝ Արգենտինայի տարածքը կարելի է բաժանել չորս շրջանի։

Հյուսիս արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի հյուսիս-արևմտյան մասը չի կրել ներգաղթյալների ազդեցությունը, այն պահպանել է հին նախաիսպանական ավանդույթները։ Այդ պատճառով սննդակարգում մինչև այժմ մեծ դեր են խաղում ավանդական մաիսը, կարտոֆիլը, տաքդեղը։ Արգենտինայի տարբեր շրջաններում, կարևորագույն սննդամթերքներից է հանդիսանում տավարի միսը, այդ թվում նաև գործածվում է տեղական կենդանիների (մասնավորապես լամայի, նաև իսպանացիների կողմից ներկրածը՝ այծ, ոչխար, խոզ) միսը։ Այս բոլոր կենդանիների մսից պատրաստում էին երշիկներ, պուչերո, ասադո և այլն։

Հյուսիս արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս արևելյան շրջանը զգալիորեն աչքի է ընկնում հնդկական ազդեցությամբ։ Հիմնական սննդամթերքներն այստեղ հանդիսանում են մանիսկան, բրինձը, քաղցրահամ ձուկը, որով հարուստ են Պարանան և Ուրուգվայը։