Մասնակից:Gevorg Ghazaryan/Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան
Gevorg Ghazaryan/Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան Национален военен университет "Васил Левски" | |
---|---|
Նախկին անվանումներ | Ռազմական ուսումնարան, Վասիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան, Բարձրագույն ռազմական համազորային ուսումնարան |
Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարան (բուլղար․՝ Национален военен университет "Васил Левски"), բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն Բուլղարիայում, որը տեղակայված է Վելիկո Տիռնովոյում: Թեև բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը ստացել է 1924 թվականին, համալսարանը 1878 թվականին հիմնադրված Ռազմական ուսումնարանի ժառանգորդն է, որը դարձնում է իրեն Բուլղարիայի ամենահին ԲՈՒՀը: Համալսարանը կրում է բուլղարացի քաղաքական գործիչ, հեղափոխական, Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժման մասնակից և Բուլղարիայի ազգային հերոս Վասիլ Լևսկիի անունը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ 1878 թվականի ամռանը Բուլղարիայի ռուսական ժամանակավոր կառավարությունը Պլովդիվում սկսել է ռազմական ուսումնարանի ստեղծման նախապատրաստումը: 1878 թվականի սեպտեմբերի 6-ին ռուսական գվարդիայի կապինակ Նիկոլայ Նիկոլաևիչ Ֆլեյշեր հրապարակյել է ուսումնարանի № 1 հրամանը: Բեռլնինյան տրակտատի ստորագրումից հետո նոյեմբերի 19-ին ուսումնարանը տեղափոխվել է Սոֆիա, որտեղ 1878 թվականի նոյեմբերի 26-ին կայացել է ռազմական ուսումնական հաստատության օծումը և պաշտոնական բացումը: Այսօր այդ ամսաթիվը համալսարանի պաշտոնական տոնն է: Սկզբնապես ուսումնարանը տեղակայվել է նախկին թուրքական հիվանդանոցում, որտեղ այժմ գտնվում է Կենտրոնական ռազմական ակումբը: 1892 թվականին այն տեղափոխվում է քաղաքի հարավարևելյան հատվածքում գտնվող հատուկ կառուցված շենք, որում այսօր տեղակայված է Ռակովսկու անվան ռազմական ակադեմիան: Ռազմական ուսումնարանը Բուլղարիայի բանակի կյանքում կարևոր դեր է խաղացել, քանի որ նրանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բանակում ծառայող գրեթե բոլոր սպաները պատրաստվել են այնտեղ[1]:
1924 թվականին ուսումնարանը ստացել է մասնագիտացված համալսարանի կարգավիճակ: 1945 թվականին այն անվանափոխվել է Վսիլ Լևսկիի անվան ժողովրդական ռամզական ուսումնարան: 1946 թվականին նրանից առանձնացել է Գեորգի Բենկովսկիի անվան ժողովրդական ռազմա-օդային ուսումնարանը, իսկ 1948 թվականին՝ Գեորգի Դիմիտրովի անվան ժողովրդական ռազմա-հրետանային ուսումնարանը: 1958 թվականին Ժողովրդական ռամզական ուսումնարանը Սոֆիայից տեղափոխվել է Վելիկո Տիռնովո: 2002 թվականին այդ երեք հիմնական ռազմական ուսումնարանները կրկին միավորվել են Վասիլ Լևսկիի անվան ազգային ռազմական համալսարանի մեջ:
Սոֆիայի ռազմական ուսումնարանի պետեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչումները համապատասխանում են զբաղեցրած պաշտոնի շրջանին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (բուլղ.)
Կատեգորիա:Բուլղարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ Կատեգորիա:1878 հիմնադրված կրթական հաստատություններ Կատեգորիա:Բուլղարիայի համալսարաններ