Կենտրոնական ռազմական ակումբ (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 42°41′43″ հս․ լ. 23°19′47″ ավ. ե. / 42.69528° հս․. լ. 23.32972° ավ. ե. / 42.69528; 23.32972

Կենտրոնական ռազմական ակումբ

Կենտրոնական ռազմական ակումբ (բուլղար․՝ Централен военен клуб, Tsentralen voenen klub), ունիվերսալ մշակութային կառույց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` Գեորգի Ռակովսկի փողոցում գտնվող Ցար Օսվոբոդիտել զբոսայգում: Կառույցը գտնվում է բուլղարական բանակի ենթակայության ներքո և կառավարվում է Ռազմական ակումբների և տեղեկատվության գործակալության կողմից:

2010 թվականին Վիշվանաթան Անանդի և բուլղարացի Վեսելին Տոպալովի միջև շախմատի առաջնությունը, որում հաղթեց Անանդը, կայացել է այս շենքում:

Կառույցի հիմնարկեքը տեղի է ունեցել 1895 թվականին: Շենքը նեո-ռենեսանս ոճով նախագծել է չեխ ճարտարապետ Անտոնին Կոլարը, և 1907 թվականին այն ավարտին է հասցրել բուլղարացի ճարտարապետ Նիկոլա Լազարովը: Տարածքը, ֆինանսավորումն ապահովել է Սոֆիայի սպայական ասամբլեան:

Շենքը եռահարկ է, ունի սրճարան, պատկերասրահ, տարբեր չափերի սրահներ, 450 տեղանոց համերգասրահ: Շենքը հանդիսանում է Սոֆիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ տեղի են ունեցել Իվան Միրկվիչկայի, Վլադիմիր Դիմիտրովի, Յարոսլավ Վեշինի ցուցահանդեսները: Համերգասրահում հանդես են եկել այնպիսի դերասաններ ու օպերային երգիչներ, ինչպիսիք են Կրաստյու Սարաֆովը, Նիկոլայ Գյաուրովը, Ֆեոդոր Շալյապինը, Բորիս Խրիստովը, «Ladytron» խումբը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]