Մասնակից:Gevorg Ghazaryan/Սիմեոն Ռադև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Սիմեոն Ռադև

Սիմեոն Ռադև (բուլղար․՝ Симеон Трайчев Радев, ), բուլղար պատմաբան, հրապարակախոս, լրագրող, դիվանագետ և գեղարվեստական քննադատ: Պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատության հեղինակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոն Ռադևը ծնվել է 1879 թվականի հունվարի 19-ին Ռեսենում, Օսմանյան կայսրություն: Սովորել է Ստամբուլի «Գալաթասարայ» ֆրանսիական քոլեջում:

1903-1909 թվականներին եղել է «Вечерна поща» թերթի թղթակից: Ակտիվ լուսաբանել է Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության դեպքերը:

1910-11 թվականներին հրապարակել է պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատությունը, որը նվիրված է եղել Բուլղարիայի երրորդ կայսրության պատմության դեպքերին. Բեռլինի կոնգրեսին, Բուլղարիայի միասնական իշխանությանը և Արևելյան Ռումելիային, սերբ-բուլղարական պատերազմին, բուլղար-ռուսական դիվանագիտական կոնֆլիկտին, Ալեքսանդր Բաթենբերգի տապալմանը, նրա վերականգնմանը և գահից հրաժարմանը, Ստեֆան Ստամբոլովի կառավարությանը և Ռուսեում և Սիլիստրայում ցույցերին:

Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներում մասնակցել է որպես սպա և ռազմական թղթակից:

1913 թվականից մինչև 1940 թվականը զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ.

Սիմեոն Ռադևը մահացել է 1967 թվականի փետրվարի 15-ին Սոֆիայում՝ 88 տարեկան հասակում:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Петър, Карчев (2004). През прозореца на едно полустолетие (1900 – 1950). София: Изток-Запад. էջ 21. ISBN 954321056X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Բուլղարացի գրողներ Կատեգորիա:Բուլղարացի լրագրողներ Կատեգորիա:Բուլղարիայի դիվանագետներ Կատեգորիա:Բուլղարացի պատմաբաններ Կատեգորիա:Ժնևի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարիայի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Գալաթասարայի վարժարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի իրավաբաններ