Մասնակից:Gardmanahay/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուսաբանական փողոց (վրաց.՝ ბოტანიკურის ქუჩა), փողոց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական շրջանում՝ Աբանոթուբանի թաղամասում։ Սկսվում է Նարիղալա ամրոցից և շարունակվում դեպի Աբանո փողոց։ Պատմական ժամանակներից հանդիսանում է Հին Թբիլիսիի զբոսաշրջային երթուղիներից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը ներկայիս անունով անվանակոչվել է ոչ ուշ քան 1841 թվականին։ Անվանումը կապված է [[Վրաստանի ազգային բուսաբանական այգի|Վրաստանի ազգային բուսաբանական այգիու] հետ, որը գտնվում է փողոցի վերջնամասում՝ Նարիղալա ամրոցի ստորոտին։ Հանդիսանում է քաղաքի ամենահին փողոցներից մեկը։ Փողոցին է հարում Նարիղալա ամրոցի Գանձակյան անունը կրող դարպասները։


http://ani.ankakh.com/category/hin-yerevan/

http://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/4682

Հին Երևանի ոչնչացում (Պատմական Երևանի ոչնչացում), Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական արժեք ներկայացնող թաղամասերի, այդ թվում՝ հանրապետական և տեղական նշանակության շենք, շինությունների, եկեղեցիների, կամուրջների, հրապարակների, փողոցների, ինչպես նաև նախաքրիստոնեական և հետքրիստոնեական շրջանի հուշակոթողների, այդ թվում՝ ամրոցների, բնակատեղիների, պաշտամունքային վայրերի, ջրանցքների և այլ պատմամշակութային հուշարձանների մասնակի և ամբողջական ոչնչացման գործընթաց, որը տեղի է ունեցել մի քանի փուլով և իր գագաթնակետին հասել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո:

Չնայած Երևան քաղաքի հնագիտական շերտի ոչնչացումը սկսվել է նախքան 20-րդ դարը, երբ հայկականը փոարինվում էր մահմեդականով, այնուամենայնիվ գործընթացը բաժանվում է երկու հիմնական փուլի՝

  1. Հայաստանի առաջին Հանրապետության տարածքում խորհրդային կարգերի հաստատումից հետո,
  2. ՀՀ անկախության հռչակումից հետո:

Պատմական Երևանի ոչնչացման գործընթացը ԽՍՀՄ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փուլը սկսվել է Հայաստանի առաջին Հանրապետության բռնի խորհրդայնացումից հետո, երբ պետության ղեկը վերցրած խորհրդային իշանությունը քաղաքի վերակազմավորման ու վերաձևափոխման ընթացքում, ինչպես նաև խորհրդային հասարակարգերի ամրապնդման նպատակով ոչնչացրեց պատմական արժեք հանդիսացող հարյուրավոր բնակելի տներ և կենցաղային, արտադրական այլ շինություններ, կոլորիտային փողոցներ ու հրապարակներ, եկեղեցիներ և պարսկական մսկիթներ, Երևանի բերդն ու այլ հուշակոթողներ:

Խորհրդային քարոզչության հետևանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին Հանրապետությունը Խորհրդային Ռուսաստանին բռնակցելուց հետո անհրաժեշտություն էրն առաջացել բնակչության շրջանում տարածել սովետական գաղափարախոսությունը: Այս գործընթացի ընթացքում որպես թիրախ ըմնտրվեցին նաև Հայ Առաքելական բազմաթիվ եկեղեցիներ: Մասնավորապես 1920-1930-ական թվականներին Երևանում պայթեցվեցին կամ ոչնչացվեցին բազմաթիվ եկեղեցիներ,ինչպես նաև այլ պատմական հուշարձաններ, մասնավորապես՝

  • 1920-ական թթ.-ների սկզբին ոչնչացվեց 1690 թ.-ին կառուցված Գեթսեմանի մատուռը,
  • 1931թ.-ին ոչնչացվեց 6-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որի տեղում հետագայում կառուցվեց «Մոսկվա» անունով կինոթատրոն,
  • 1936թ.-ին քանդվեց 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի,

Ա.Թամանյանի նախագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա.Թամանյանի

Պատմական Երևանի ոչնչացման գործընթացը ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991թ,-ին ՀՀ անկախությունից հետո սկզբում ՀՀ իշխանությունների անտարբերության, այնուհետև նրանց հրամանով ու մասնակցությամբ սկսվեց Երևան քաղաքի՝ պատմական արժեք ունեցող բազմաթիվ հուշարձան-շենքերի, պատմական փողոցների ոչնչացման գործընթաց: 1990-ականներին ՀՀՇ կուսակցության անդամ վարչապետ Հրանտ Բագրատյանի նախաձեռնած սեփականաշնորհման քաղաքականության հետևանքով բազմաթիվ հուշարձաններ սեփականաշնորհվեցին, վերածվեցին առևտրի ու զվարճանքի կենտրոններ, որոշները ձևախեղվեցին՝ կորցնելով իրենց պատմական տեսքը: Պատմական բազմաթիվ շենքեր Աբովյան փողոցում վերածվեցին գիշերային ակումբների, հագուստի և սննդի խանութների: Արամ, Բյուզանդ և այլ փողոցներում գտնվող հուշարձան-շենքերը հիմնականում դարձան աղբանոցներ:

Պատմական Երևանի ոչնչացման գործընթացը լայն թափով շարունակվեց 2000-ական թթ.-ին, երբ ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի օրոք սկսվեց քաղաքում բարձրահարկ շենքերի կառուցումը: Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ուժը կորցրած ճանաչեց 1991թ.-ին ընդունված Երևանի հուշարձանների մասին օրենքը՝ հուշարձանների ցանկից հանելով բազմաթիվ անուններ: Ինչպես նշել է Երևանի հուշարձնների այն ժամանակվա բաժնի պետ Կարեն Կարապետյանը՝ սկսվեց «կառուցապատման ագրեսիան»: Հյուսիսային պողոտայի կառուցապատման անվան տակ քանդվեցին տասնյակ հուշարձան-շենքեր, որոնց տեղում կառուցվեցին բարձրահարկ շենքեր, բիզնես կենտրոններ:

ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների ոչնչացման գործընթացին հիմնականում չէր արձագանքում: Հասարակության մոտ առաջացավ դժգոհություն, որը մեղմելու համար պատկան մարմինների կողմից հայտարարվեց, որ քանդված շենք-հուշարձանների մի մասի քարերով կկառուցվի փոքրիկ զբոսաշրջային կենտրոն: Այդ նախագիծը այդպես էլ չիրականացավ:

  1. Сергей Анисимов Кавказский край. Путеводитель. ГИЗ: М-Л. 1927(ռուս.)