Մասնակից:Fperson/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple Music
ՏեսակԵրաժշտական ծառայություն
ՀեղինակApple Inc.
ՕՀiOS, OS X, PC, Android
Առկա էԲազմալեզու
Լույս տեսավ՝2015 թվականի հունիսի 30-ին
Կայքapple.com/music

Apple Music, 2015 թվականի WWDC-ի ժամանակ Apple ընկերության կողմից ներկայացված երաժշտական ծառայություն, որն իր մեջ ներառում է iTunes Store-ի գրադարանից միլիոնավոր կոմպոզիցիաներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մինչև Apple Music-ի դուրս գալը շատ լուրեր էին եղել մշակվող երաժշտական ծառայության մասին[1]: Դրա մասին նաև խոսում էր այն փաստը, որ 2014 թվականի մայիսի 29-ին Apple-ը գնել է Beats Electronics ընկերությունը, որը զբաղվում է ականջակալների արտադրմամբ, նաև ունի Beats Music երաժշտական ծառայություն[2]:

WWDC 2015-ի վերջում՝ One More Thing լոզունգի տակ ներկայացված է եղել Apple Music-ը, որն շատ բաներ օրինակել է Beats Music-ից, նոր համացանցային ռադիոկայան՝ Beats 1-ը ներառյալ, որն տարածվում է հատուկ Apple Music-ի համար:

Ծառայությունը սկսել է աշխատել 2015 թվականի հունիս 30-ից՝ iOS 8.4-ի հրատարակման հետ միաժամանակ: Նույն օրն էլ աշխաատեց Beats 1 կայանը[3]:

Beats 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի մեջ է մտնում նաև Beats 1 համացանցային ռադիոկայանը: Ռադիոկայանի հիմնական առանձնահատկությունը այն է, որ ամբողջ եթերում հնչող երաժշտությունը ընտրվում է ձեռքով այնպիսի երաժշտական ոճի մասնագետների կողմից, ինչպիսիք են՝ Dr. Dre-ն, Էլթոն Ջոնը, Ֆարել Վիլյամսը, Դրեյքը և ուրիշներ: Նաև նրանցից ամենը կայանում վարում է իր սեփական հաղորդումը[4]: Ռադիոկայանի եթերը վարվում են երեք քաղաքից՝ Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Լոնդոնից: Beats 1-ը հասանելի է բոլոր երկրներում, բացի՝ Հունգարիայից, Իսրայելից, Հորդանանից, Լիբանանից, Մոզամբիկից, Նամիբիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թայվանից և Թուրքիայից[5]:

Beats 1-ի լոգոն

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի առանձնահատկություններից մեկը Connect բաժինն է, որն կատարում է արտիստի և լսողի միջև կապ հաստատելու դեր[6]: Այս բաժնում հանրահայտ արտիստները կարող են հրապարակել նկարներ կամ տեսահոլովակներ իրենց համերգներից, կիսապատրաստ երգեր կամ դեռ չարձակված կոնտենտ:

Apple Music-ում կա ռադիոյի ֆունկցիա, որի միացման դեպքում, ըստ լսողի նախընրությունների, ընտրվում են երաժշտական կոմպոզիցիաներ:

Ծառայության այլ առանձնահատկությունների շարքի մեջ է ընդրկված երգի վերբեռնման և օֆլայն լսելու հնարավորությունը:

2016 թվականի ապրիլից Apple Music-ը հասանել դարձավ Android-ի օգտատերերի համար: Հավելվածը առկա է վերբեռնման համար Google Play-ում[7]:

Երաժշտության որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի բոլոր երգերը հաղորդվում են 256 կբիթ/վ բիթերի արագությամբ, AAC ընդլայնմամբ[8]: Բջջային կապով հաղորդման կամ համացանցի թույլ արագության դեպքում երաժշտության բիթերի արագությունը իջնում է[9]:

Գին[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի մեկ ամսով մեկ օգտատիրոջ բաժանորդագրման գինը կազմում է 1500 դրամ, իսկ ընտանեկան բաժանորդագրման համար (մինչև 6 հոգի)՝ 3000 դրամ[10]: ԱՄՆ-ում բաժանորդագրումը ավելի թանկ է՝ 10$ մեկ օգտատիրոջ համար և 15$ ընտանեկան բաժանորդագրման համար[11]: Սակայն առկա է փորձնական ժամկետ, որն կազմում է 3 ամիս:

Հանդիսատես[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերում Apple Music-ի վճարովի բաժանորդագրում գնողների թիվը կազմում էր 6.5 միլիոն մարդ: Նաև 8.5 միլիոն մարդ օգտագործում էին ծառայության անվճար փորձնական տարբերակը[12]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Google-ի անցյալ տնօրեն՝ Էրիկ Շմիդթը, BBC-ում քննադատման ենթարկեց Apple Music ծառայության աշխատանքը[13]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музыкальный сервис Apple Music действительно представят на WWDC 2015».
  2. «Apple купила производителя наушников Beats за 3 миллиарда долларов».
  3. «Apple раскрыла подробности запуска сервиса Music».
  4. «На радиостанции Apple Beats 1 будут работать Элтон Джон и другие знаменитости».
  5. «В каких странах доступны Beats 1 и Apple Music?».
  6. «Apple-Music-Connect».
  7. Как слушать музыку с Apple music на Android
  8. «Apple Music will stream at 256kbps, below the 'industry standard' 320kbps».
  9. «iOS 9 позволит выбрать качество аудио в Apple Music».
  10. «Цена Apple Music в России подтверждена».
  11. «Apple представила онлайн сервис вещания музыки Apple Music с приложением для Android».
  12. Аудитория
  13. Intelligent machines: Making AI work in the real world — BBC News