Մասնակից:Energochine/ավազարկղ/grid

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Ազգային Էլեկտրական Ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

A Old high-voltage lines below Aragats
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր Արագածի լանջին

Հայաստանի Ազգային Էլեկտրական Ցանցեր կազմակերպությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարն է և հիմնական գործատուն։[1] Երկրում էներգիայի արտադրության և բաշխման համար պատասխանատու են մի քանի կազմակերպություններ, այդ թվում Հայաստանի Էելկտրական Ցանցեր ՓԲԸ-ն, Հայաստանի Բարձրավոլտ էլեկտրոցանցեր ՓԲԸ-ն և Էլեկտրաէներգետիկ Համակարգի Օպերատոր ՓԲԸ-ն:[2] [3]Այսօր Հայաստանի Ազգային Էլեկտրական Ցանցերն ունի 11 մասնաճյուղ, որոնցից 7-ը մարզերում, իսկ 4- Երևանում։ Այն զբաղվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման, փոխանցման եւ վաճառքի հարցերով՝ սպասարկելով ավելի քան 1 միլիոն սպառողների։[1][3]

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

A Electricity production graph
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2006 թվականին

Հայաստանի առաջին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, 22 կՎ, կառուցվել են 1928 թվականին: 1938 թ. ձեւավորվել է Հայաստանի էներգետիկ համակարգը 110 կՎ լարումով էլեկտրահաղորդման գծերի շահագործմամբ:[2] ԽՍՀՄ-ի փլուզումը իր հերթին մեծապես ազդել է երկրի տնտեսական վիճակի վրա, որն էլ հանգեցրել է 1992-1995թթ. ճգնաժամին։ Այս շրևանում բաշխիչ ընկերությունները ծանր իրավիճակում էին՝ վերահսկողության բացակայություն, սպառված էներգիայի հավաքագրման նվազմում, տարբեր վթարների տանող ցանցի ծանրաբեռնվածություն, էլեկտրաէներգիայի անջատում և օժանդակ սարքավորումների ժամանակից շուտ շարքից դուրս գալը։ Արդյունքում, 1966 թ. ստեղծվեցին շուրջ 64 կոմունալ ձեռնարկություններ, որոնք պատասխանատու էին էներգիայի վաճառքի համար: Հետագայում այդ ընկերությունները փոխարինվեցին 11 ավելի մեծ ձեռնարկություններով։[3]

1997 թ. ընդունվեց «Էներգետիկայի մասին» օրենքը, և ստեղծվեց էներգետիկայի կարգավորման հանձնաժողովը էներգետիկ համակարգի վերակազմավորման և առեւտրայնացման նպատակով, հիմնվելով պարտականությունների բաժանման վրա արտադրության, փոխանցման, կարգավորման եւ բաշխման վրա։[3] Օրենքը նպատակաուղղված էր վերականգնվող էներգիայի ռեսուրսների զարգացմանը և էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերության դերը վերականգնվող էներգիայի ձեռքբերման գործում մեծացնելուն։[1]

2002 թ.-ին 11 ձեռնարկությունները միավորվեցին ստեղծելու Հայաստանի Ազգային Էլեկտրական Ցանցեր կազմակերպությունը «Midland Resources Holding-ի» սեփականաշնորհմամբ։[3]

2015 թ.-ին Հայաստանի կառավարությունը Հայաստանի Բարձրավոլտ էլեկտրոցանցեր ՓԲԸ-ն վաճառել է «Տաշիր Կապիտալ» ընկերությանը, որի սեփականատերը, Մոսկվաբնակ հայազգի միլիարդատեր և գործարար Սամվել Կարապետյանը, հետագայում ձեռք բերեց Հայաստանի Էելկտրական Ցանցեր ՓԲԸ-ն ևս։ Հայաստանի Էելկտրական Ցանցեր և Հայաստանի Բարձրավոլտ էլեկտրոցանցեր կազմակերպությունները այժմ զբաղվում են էլեկտրաեներգիայի բաշխմամբ՝ ստանալով էներգիա Վրաստանից և Իրանից ու մատակարարելով սպառողներին։ Ենթադրվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման մենաշնորհը վաճառվել է մոտ 720 մլն դոլարով, անտեսելով ընկերության պարտքերը: 2017 թվականի ապրիլի 14-ից ընկերության բաժնետոմսերը բաժանվում են «Տաշիր Կապիտալ» (70%) և «Lormand Holding Limited» (30%) կազմակերպությունների միջև։[1][3][4]

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Էլեկտրական ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Էլեկտրական ցանցեր

Հայաստանի ազգային էլեկտրացանցերը վերաբերում է էլեկտրահաղորդման գծերի եւ տրանսֆորմատորների հավաքագրմանը, որը ղեկավարվում է «ՀԷԿ»-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) կողմից: Հայաստանի էլեկտրոցանցերը ծառայություն է տրամադրում ավելի քան մեկ միլիոն հաճախորդի: Ընդհանուր առմամբ ցանցը ունի 11 մասնաճյուղ, որոնք տարածվում են ամբողջ Հայաստանում: ՀԷԿ-ի միայն չորս մասնաճյուղերը գտնվում են Երեւանում, իսկ յոթ այլ մասնաճյուղեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Ավելի կոնկրետ, Երեւանում գործում է ընդամենը մեկ մասնաճյուղ, որը նվիրված է 35-110 կՎ ցանցի խորքային օգտագործմանը: Ավելին, մյուս մասնաճյուղերը հիմնականում օգտագործվում են 6 (10) / 0,4 կՎ (Հարավային, Հյուսիս, Արեւմուտք) վաճառքի եւ շահագործման վրա: Մյուս ճյուղերը, ինչպես նշվեց, մարզերում, ունեն միավոր պայմանավորվածություն, ունեն 0,4-110 կՎ ցանցեր:[5] Նախագծերը տեղակայված են Կարսի, Դեբեդում, Գեղամայի շրջաններում, ինչպես նաեւ Տաթեւում եւ Մուսալեռում:[6] «ՀԷԿ» ՓԲԸ-ի վարչական կառուցվածքը հաստատվել է 2007 թ. Տնօրենների խորհուրդը եւ ներառում է վարչակազմերը, նրա ստորաբաժանումները եւ 9 ԲԷՑ-ի մասնաճյուղերը `Արեւելյան, Արեւմտյան, Կենտրոնական, Գորիս, Զանգեզուր, Հյուսիսային եւ Հարավային: իրականացնում են լիցենզավորված մենաշնորհ, որի հիմնական գործունեությունը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի (էներգիայի) փոխանցումն է բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հետ: «Նախագծի» մասնաճյուղը իրականացնում է էներգետիկ կառույցների գիտահետազոտական նախագծում, 'հետազոտության եւ նախագծման եւ Էներգետիկ ակտիվների կառավարման տնօրինությունը իրականացնում է էներգակիրների եւ բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի շինարարություն:

Բարձրավոտ Էլեկտրական ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր հաշվեկշռում գրանցել է 220 կՎ - 13 կՎտ եւ 110 կՎ ենթակայան, որոնց ընդհանուր թողունակությունը 33 տրանսֆորմատորների է `2561.0 ՄՎտ, իսկ «Ագարակ» ենթակայանը 220 կՎ: 220 կՎ եւ 110 կՎ ենթակայաններում տեղադրված ընթացիկ ուժային տրանսֆորմատորների հզորությունները բավարարում են էլեկտրաէներգիայի սպառումը: 330, 220, 110 կՎ նախագծային եզրաչափերով օդային գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 1914,73 կմ, այդ թվում 330կՎ – 127,62 կմ, 220կՎ – 1366,51 կմ, 110կՎ – 420,6 կմ, որից 26,58 կմ գտնվում է Վրաստանի տարածքում, ինչպես նաև 10 և 6 կՎ – 9,6 կմ։ «Լոռի» հողմաէլեկտրակայան՝ 4 ագրեգատներով 2,64 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ ՀՀ էներգահամակարգը «Ագարակ» 220կՎ փոխանջատման կետի միջոցով կապված է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգի հետ «Ահար-1,2» 220կՎ միջպետական գծերով, իսկ «Ալավերդի» 220կՎ‚ «Լալվար» և «Նինոծմինդա» 110կՎ օդային գծերով Վրաստանի Հանրապետության էներգահամակարգի հետ։[7]

Հիմնական Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրաէներգիայի Բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսֆորմերային Ենթակայան

Հայաստանի ազգային էլեկտրական ցանցերը հիմնականում պատասխանատու էլեկտրաէներգիայի մատակարարման և վաճառքի համար։ Էլեկտրաէներգիայի բաշխումը կատարվում է 6 քայլից բաղկացած գործողությամբ։ Առաջին քայլը կայանների էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսն է։ Հայաստանում էլեկտրաէներգիայի 42,3%-ը առաջանում է 3 Ջերմաէլեկտրակայաններ շնորհիվ, 27,2%-ը Ատոմակայանի շնորհիվ, 18,6%-ը 2 մեծ Ջրաէլեկտրակայանների շնորհիվ և 11,4%-ը 173 փոքր ջերմաէլեկտրակայանների և Վերականգնվող էներգիա կայանների շնորհիվ։ Հայաստանը այս տարում մոտ 7,5 միլիարդ կՎտ․ժ Էլեկտրաէներգիա է ստեղծել, որը կառավարվում է Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից։ Այնուհետև, 2րդ քայլը կայանում է էլեկտրաէներգիայի 1-ին տրանսֆորմատորային ենթակայան տեղափոխման մեջ։ Այս ընթացքում էլեկտրաէներգիան ստանում է բարձր լարում(110կՎ), ինչի միջոցով հնարավոր է դառնում մեծ քանակությամբ տեղափոխումը երկար տարածությունների համար։ Հայաստանը ունի 102 այսպիսի տրանսֆորմատոր 4478 ՄՎԱ (Մեգավոլտ-ամպեր)սահմանված հզորությամբ։ Էլեկտրաէներգիան ՝110 կՎ լարմամբ, 2307,12 կմ ճանապարհ է անցնում 159 անջատիչով և 9482 հենարանով։ 3-րդը տեղափոխող ցանցերի փուլն է, որի ընթացքում էլեկտրաէներգիան հասնում է սպառողին։ 4րդ փուլի ընթացքում, Էլեկտրականությունը հասնում է 2-րդ տրանսֆորմատորային ենթակայան, որը նվազեցնում է լարումը, ամենօրյա օգտագործման համար։ Այս դեպքում Հայաստանում առկա են 224 ենթակայան (35կՎ), 1736 ՄՎԱ դրվածքային հզորությամբ։ 35 կՎ լարման դեպքում առկա են 67,67կմ մալուխային գծեր, 687 անջատիչ և 12945 հենարան։ Այս ենթակայանները բաշխված են հստակ տեղանքի համար և հանդիսանում են 5-րդ քայլի սկիզբը, որը բաշխման գծերի փուլն է։ Այս փուլում էլեկտրականությունը հասնում է 6րդ փուլ ՝օգտատերերին, տներին կամ բիզնեսկենտրոններին, որտեղ էլ այն օգտագործվում է։ Ւ-րդ փուլում ի հայտ են գալիս 2 տարբեր լարում 6 (10) կՎ և 0.38 կՎ։ 6 (10) կՎ լարումը այն օգտատերերի համար է, որոնք իրենց շինության ներսում բաշխման համակարգ ունեն և ինքնուրույն կարողանում են բաշխում կատարել։ Այս լարմանը համարժեք, Հայաստանում կան 8162 տրանսֆորմատորային ենթակայաններ՝ 3200.146 ՄՎԱ տեղադրված հզորությամբ, 261 բաշխիչ կետ, օդային գծեր – 8254,7 կմ, մալուխային գծեր – 3310,3 կմ։ 0.38 կՎ լարումը ամենօրյա տնային օգտագործման համար նախատեսված փաթեթն է, որը կազմված է 12662,6 կմ օդային գծերից, 2355,6 կմ մալուխային գծերից և 6 (10) կՎ լարման փաթեթի հետ միասին վերցրած պարունակում են 432632 հենարան[8] [9]։ Հայաստանում էլեկտրաէներգիայի կառավարումը կատարվում է Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից, իսկ մատակարարումը Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից։ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, միավորելով 4 տարածաշրջանային ձեռնարկություններին («Երևանի էլեկտրական ցացներ», «Հյուսիսային Էլեկտրական ցանցեր», «Հարավային Էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական Էլեկտրական ցանցեր»). Այժմ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ապահովվում է էլեկտրաէներգիայով ավելի քան 1 միլիոն հաճախորդի՝ 36 կմ սփռված ցանցով[10][11][12]։

Էլեկտրաէներգիայի վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանումից հետո, սպառողը էլեկտրաէներգիայի համար վճարում է հատուկ տարիֆ, որը սահմանվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից և հաստատվում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի և արդարադատության նախարարության կողմից[13][14]: Էլեկտրականություն վաճառելու միակ ճանապարհը փոխանցման ցանցն է: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տեղափոխման հետևանքում կորստի չափը կազմում է 2.04%, իսկ բաժանման ընթացքում՝ 11.03%: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի համար վճարում է 25.7 դր․/կՎտ.ժ, ինպես նաև տեղափոխման համար՝ 1.7 դր․/կՎտ և բաժանման համար՝ 14.1 դր․/կՎտ.ժ: Այսպիսով, ընդհանուր վճարը կազմում է 41.5 դր․/կՎտ.ժ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաճախորդները բաժանվում են չորս խմբերի, կախված գնված էլեկտրաէներգիայի լարման աստիճանից: Առաջին խումբը մեծ ընկերություններն են, որոնք գնում են ամենաբարձր լարման էլեկտրաէներգիա, որը լարումը 110 կՎտ է: Այս պմբի սպառողները վճարում են 34.7 դր./կՎտ.ժ ցերեկը և 33.2 դր./կՎտ.ժ գիշերը: Երկրորդ խմբի հաճախորդները ցերեկը վճարում են 37.2 դր./կվտ.ժ, իսկ գիշերը՝ 33.2 դր./կվտ.ժ 35 կվտ լարման համար: Հաջորդ խումբը գիշերը և ցերեկը վճարում է համապատասխանաբար 43.2 դր./կՎտ.ժ և 33.2 դր./կՎտ.ժ 6(10) կվտ լարման համար: Եվ վերջապես, հասարակ սպառողի վճարը ցերեկը կազմում է 46.2 դր./կՎտ.ժ օրվա ընթացքում և 36.2 դր./կՎտ.ժ՝ գիշերը 0.38 կՎտ լարման համար: Այս խմբում ներառված է բնակչության հիմնական մասը, և լարման այս աստիճանը կենցաղային օգտագործման համար է[15]։

Ապագա Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը չունի նավթի ու բնական գազի սեփական պաշարներ՝ էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով: Հետեւաբար, այս նպատակները բավարարելու համար Հայաստանն օգտագործում է նավթի ու բնական գազի ներմուծված պաշարներ: Ներկայումս, երկրի էլեկրաէներգիայի գերակշիռ մասը մատակարարվում է Մեծամորի Ատոմային Էլեկտրակայանի կողմից, որը համարվում է բավականին հին կայան եւ հանրությունը մտահոգված է, որ այն չի ունենա բավարար կարողություններ՝ Հայաստանի համար որպես էներգիայի մատակարարման երկարաժամկետ աղբյուր հանդիսանալու համար:

Հայաստանում էլեկտրաէներգիայի կանոնակարգված բաշխումն ու իրացումն իրականացվում է ՞Հայաստանի Էլեկտրական Ցանցեր՞ ՓԲԸ-ի կողմից: ՞Տաշիր Գրուպը՞, որը հանդիսանում է ՀԷՑ-ի բաժնետերը, հայտարարել է, որ պատրաստ է ներդնել մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար բաշխման ցանցերի հետ կապված ներկա ենթակառուցվածքները բարելավելու նպատակով [16]:

2017թ. հուլիսին ՞Բարձրավոլտ Էլեկտրացանցեր՞ ՓԲԸ-ն հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ իր քննարկումների մասին: Կողմերը քննարկել են ՞Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի՞ ծրագրի հետ կապված հարցեր: Ծրագրի նպատակն է երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացումը [17]:

Եվրասիական Զարգացման Բանկը մտադրությունների հուշագիր է ստորագրել ՞Հայաստանի Էլեկտրական Ցանցեր՞ ՓԲԸ-ի հետ՝ ՀԷՑ-ին վարկ տրամադրելու նպատակով, ինչը պետք է օգտագործվի նոր բաշխիչ ցանցերի կառուցման եւ գործող բաշխիչ ցանցերի բարելավման համար [18]:

Ի լրումն, Հայաստանի Հանրապետության Էներգետիկ Ենթակառուցվածքների եւ Բնական Պաշարների նախարարությունը հայտարարել է, որ այն նախատեսում է իրականացնել ներդրման ծրագիր՝ Հայաստանի բաշխման ցանցի արդիականացման նպատակով: Նախարարության ներկայացուցիչներն ասել են, որ արդիականացման հետ կապված ծախսերը կֆինանսավորվեն նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերով ու դրամաշնորհներով ստացված միջոցներով [19]:

Բացի այդ, Գերմանական ՔեյԷֆԴաբլյու բանկը համաձայնել է ֆինանսավորել ՞Հայաստան-Վրաստան ենթակայանի՞ եւ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի շինարարությունը՝ երկու երկրների էներգետիկ համակարգերը միավորելու նպատակով: Այս ծրագիրը կիրականացվի երկու փուլով եւ նպատակ կհետապնդի երկու երկրների միջեւ մեծացնելու էլեկտրաէներգիայի շրջանառությունը՝ 200ՄՎ-ից մինչեւ 1050ՄՎ [20]:

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայստանի Էներգետիկ Սեկտոր». export.gov. 2 Նոյեմբեր 2017. Վերցված է 7 Դեկտեմբեր 2017-ին.
  2. 2,0 2,1 «Հայսատանի Բարձրավոլտ Էլեկտրոցնցեր». lratvutyun.am. 16 Հունիս 2017. Վերցված է 8 Դեկտեմբեր 2017-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր». Armenian DataBase. Վերցված է 7 Դեկտեմբեր 2017-ին.
  4. «Էլեկտրաէներգիայի վաճառքը». Jam-news. 25 Օգոստոս 2017. Վերցված է 7 Դեկտեմբեր 2017-ին.
  5. «ՀէՑ Տեխնիկական տվյալներ». ena.am. Վերցված է 8 Դեկտեմբեր 2017-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  6. «ՀԷՑ մասնաճյուղեր». ena.am. Վերցված է 6 Դեկտեմբեր 2017-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  7. «Բարձրավոլտ Էլեկտրոցանցեր». minenergy.am. Վերցված է 6 Դեկտեմբեր 2017-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  8. «Տեխնիկական տեղեկություններ». {{cite web}}: Unknown parameter |access= ignored (|access-date= suggested) (օգնություն)
  9. «State of The Energy Market - Electricity introduction». {{cite web}}: Text "access-date Դեկտեմբեր 8, 2017" ignored (օգնություն)
  10. «ՀԷՑ-ի մասին». Վերցված է Դեկտեմբեր 8, 2017-ին.
  11. «Հայաստանի Էլեկտրոցաներ».
  12. «High Բարձրավոտ Էլեկտրոցանցեր CJSC».
  13. «Արդարադատության նախարարություն».
  14. «Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողով».
  15. «Հայաստանի Էլեկտրաէներգիայի սակագին». Վերցված է Դեկտեմբեր 8, 2017-ին.
  16. «՛Տաշիր՛՛-ը ներկայացրեց իր ներդրումային ծրագիրը Հայաստանում». Նոյեմբերի 13, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  17. «Քննարկվել է ծրագրի իրականացման ընթացքը». Հուլիսի 13, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  18. «Eurasian Development Bank to provide ENA with $100 million for major reconstruction». Հոկտեմբերի 31, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  19. «Over $58 million to be invested in modernization of Armenian power grid in 2017 – ministry». Ապրիլի 26, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  20. «Contenders in tender for construction of Armenia-Georgia power transmission line already known». Փետրվարի 10, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.