Jump to content

Մասնակից:Elen Sahakyan/Լասպի ժայռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elen Sahakyan/Լասպի ժայռեր

«Լասպի ժայռեր» բնական արգելոց (ուկրաիներեն՝ Заповідне урочище «Скелі Ласпі», Ղրիմի թաթարերեն՝ «Laspi qayaları» qoruq ayırığı, «Ласпи къаялары» къорукъ айырыгъы), տեղակայված Սևաստոպոլի Բալակլավա շրջանում: Սևաստոպոլի քաղաքային խորհրդի Ղրիմի շրջկոմի գործկոմի որոշման համաձայն դարձել է բնական արգելոց՝ 1980 թվականի մայիսի 20-ի № 353 որոշման ներքո: 1969 թվականից ի վեր նշանակվել է տեղական նշանակության բնության հուշարձանների կարգավիճակում (ZUM 4-565): Անվտանգության պարտավորությունները Սևաստոպոլի անտառտնտեսության գործակալությունը ստանձնեց 1998-ի փետրվարի 5-ին՝ № 5 որոշման ներքո:

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողօգտագործողը «Սևաստոպոլի փորձարարական անտառի որս» պետական ​​ձեռնարկությունն է: Արգելոցային բնասահմանը գրավում է Օրլինովսկու անտառտնտեսության բոլոր 12 շրջանները:

Արգելոցի տարածքը կազմում է 18.4387 հա, որը գրանցվել է 2010 թվականի փետրվարի 15-ին, թիվ 02/2010 որոշման տակ:

Սևաստոպոլի քաղաքային խորհրդի տարածքում կան ևս 4 ազգային նշանակություն ունեցող «Բայդարական», «Միս Այա», «Կազակական ծովախորշ», «Խերսոնես Տավրիկյան» և 7 տեղային նշանակություն ունեցող «Ֆիոլենտի հրվանդան», «Ուշակովայի ձորակ», Մակսիմովի ամառանոց, Լուկուլլի, Ֆիոլենտի, Սառիչ, Խերսոնես Տավրիկյան[1] հրվանդանների մոտ գտնվող արգելոցներ:

Ըստ տեղացի պատմիչների` հին ժամանակներում արգելոցում կային բազմաթիվ աղբյուրներ, որոնց միջով այստեղ հոսում էին ճահճոտ հողեր, որտեղից եկել է հունական անվանումը` «լասպի` ճահիճ / ցեխ»: 1790 թվականի երկրաշարժից հետո աղբյուրներից շատերը կորցրեցին կապը ստորգետնյա ջրերի հետ, որի արդյունքում բնավայրը չորացավ և բնակիչները լքեցին այն:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լասպիի ժայռեր»
«Լասպիի ժայռեր»
Բնավայր «Լասպիի ժայռեր»
Բնավայր «Լասպիի ժայռեր»

Լասպի բնավայրը տեղակայված է Ղրիմի լեռների գլխավոր լեռնաշղթայի արևմտյան մասում՝ Բայդարսկայա յայլայի լանջին, Կալանխ-Կայա լեռների գագաթներին (ծովի մակարդակից 623 մ բարձրության վրա) և Իլյաս-Կայա (682 մ նմ), Բայդարսկայա հովտից հարավ-արևմուտք, Տիլովոեի հարավում (Ղրիմի թաթարերեն՝ Hayto) և Օրլինոեի հատվածում(Ղրիմի թաթարերեն՝ Baydar): Լասպի ժայռերը գրավում են նույնանուն բնավայրի հյուսիսային հատվածը, որը շրջապատված է Լասպինյան ծոցի ամֆիթատրոնով: Ղրիմի այս շրջանը իր տաք կլիմայի, քսերոֆիտ բուսականության համար ոչ պաշտոնապես կոչվում է «Ղրիմյան Աֆրիկա»: Մոտ 669 մ բարձրության վրա կան Յուրայի ժամանակաշրջանում ձևավորված մարմարենման կրաքարեր: Արգելոցի կենտրոնական գրավչությունը յոթ ժայռերի մի խումբ է, որոնք կոչվում են «Արևի տաճար», «Յոթ մատներ», «Սատանայի մատները»:

Լեռան լանջերին աճում են մանրապտուղ վայրի ելակ («Arbutus andrachne»), փափկամազ կաղնի («Quercus pubescens Willd.»), մնացուկային Էլդարյան սոճի («Pinus stankewiczii (Sukacz.) Fomin»), հասմիկ («Jasmínum»), պիրականթա[2] («Pyracantha»), ճապկի արական («Cornus mas L.»), մկնափուշ[3] («Rúscus aculeatus»), կիստուս[4] («Cistus tauricus C. Presl.»): Հատկապես հետաքրքիր են բարձր դիհի տնկարկները («Juniperus excelsa») 300-500 տարեկան հասակում 0,5 մետր լայնությամբ և 8-12 մետր բարձրությամբ կոճղով: Ժայռերի լանջերը գրեթե զուրկ են հողից, որի պատճառով ծառերը արմատավորված են ժայռերի ճեղքերում: Առավել կարևոր են համարվում խոլորձների ավելի քան 20 տեսակները («Orchidaceae») հայտնի 39 տեսակներից, որոնք աճում են Ղրիմում: Հատկապես հետաքրքիր և հազվագյուտ է համարվում Կամպերա կոմպերիա[5][6][7] տեսակի խոլորձը («Comperia comperiana (Steven) Asch. et Graebn»): Ընդհանուր առմամբ արգելոցում կա ավելի քան 500 տեսակ բույս, որոնցից 26-ը ընդգրկված են Կարմիր գրքում:

Այս բնավայրում կան հազվագյուտ կարմիր գրքում ընդգրկված տեսակներ՝ սպիտակապոչ արծիվ[8] («Haliaeetus albicilla»), փոքր պայտաքիթ[9] («Rhinolophus hipposideros Bechstein, 1800»), մեծ պայտաքիթ[10] («Rhinolophus ferrumequinum»), ընձառյուծե վիշապօձ[11] և ուրիշներ:

Լասպի բնավայրով է անցնում հին Սևաստոպոլ-Յալթա մայրուղին 45°-75° կտրուկ լանջերով, որոնցում կան 200-300 տարեկան փոքր պտղատու ելակների հազվագյուտ բնական տնկարկներ[12] («Arbutus andrachne L.»), որոնց տարածքը կազմում է ավելի քան 200 հա: Լասպինսկու լեռնանցքի հարևանությամբ գտնվող արգելոցում կառուցվել է խորաքանդակ՝ ի պատիվ ինժեներ Մ.Գարին-Միխայլովսկու, որը հաշվարկել և մշակել է ճանապարհի նախագիծը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]