Մկնափուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ruscus aculeatus0.jpg

Մկնափուշ (լատ.՝ Ruscus), ասեղնուկ, ծնեբեկագգիների ընտանիքի երկտուն, մշտադալար կիսաթփերի ցեղ։ Սողացող կոճղարմատներով, խիտ ճյուղավորված բույսեր են։ Տերևները վեր են ածվել մանր, ժապավենաձև թեփուկների, տերևանութներից դուրս են գալիս տերևի ֆունկցիա կատարող փշոտ ճյուղիկներ՝ ֆիլոկլադիումներ։ Ծաղիկները մեկական են կամ 2-6 հատ, ծաղկապատյանը կանաչավուն է, պարզ, վեցփեղկանի։ Առէջները երեքն են, պտուղը հատապտուղ է։ Հայտնի է մկնափշի 5-6 տեսակ՝ տարածված Կանարյան, Ազորյան կղզիներում, Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, Կովկասում (ՍԱՀՄ-ում՝ 4 տեսակ)։ Մկնափշի բոլոր տեսակները մշակվում են որպես դեկորատիվ բույսեր, որոշ տեսակներ կեր են անասունների համար։ Երևանի բուսաբանական այգում աճեցվում են մկնափշի հիրկանյան (R․ hyrcanus) և պոնտական (R․ ponticus) տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 640 CC-BY-SA-icon-80x15.png