Սոճի էլդարյան
Սոճի էլդարյան | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pinus eldarica
Medw.
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Սոճի էլդարյան (լատին․՝ Pinus eldarica Medw.), սոճազգիների ընտանիքի, սոճի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ, մշտադալար ծառեր են՝ մինչև 15 մ բարձրությամբ և լայն, տարածված սաղարթով։ Ցողունը ուղղահայաց է կամ ծռմռված։ Փշատերևները Փնջերում նստած են զույգ-զույգ, դեպի առաջ թեքված, վառ կանաչ, 6-10 կամ 12-13 սմ երկարությամբ։ Կոները 1-ական են կամ 2-4-ական, կարճ կոթունների, ճյուղերի վրա նստած են ուղղահայաց կամ թեք, երկարավուն-ձվաձև, ուղիղ կամ մի փոքր կեռ, 5-8 սմ երկարությամբ և 3—5 սմ լայնությամբ, բաց կարմրաշագանակագույն։
Ամենաչորադիմացկուն սոճիներից մեկն է։ Հատկապես պիտանի է չոր, քարքարոտ, աղքատ հողատարածություններն ու լանջերը կանաչապատելու համար։ Հայաստանում մշակվող բոլոր սոճիների համեմատությամբ էլդարյան սոճին ունի այն մեծ առավելությունը, որ նրա սերմնաբույսերը չեն վախենում արևահարությունից և ստվերացման հետ կապված ծախսերը բացառվում են։ Այս տեսակի սերմնաբույսերը չնչին չափով են վարակվում սնկային հիվանդություններով։ Բավարար խնամքի դեպքում էլդարյան սոճու երկու տարեկան սերմնաբույսերը հասնում են մինչև 70 սմ բարձրության և վերատնկումը տանում են համեմատաբար լավ։ Ամենաանբարենպաստ պայմաններում անգամ էլդարյան սոճու 6 տարեկան տնկիները հասնում են 3,1 մ բարձրության, տալով մինչև 50 սմ տարեկան միջին աճ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում աճում է միայն Արևելյան Հարավային Կովկասում՝ էլդարյան տափաստանում Էլդար-Օուղա լեռան հյուսիսային և հյուսիսարևելյան լանջերին, ծովի մակերևույթից 400—600 մ բարձրության վրա։ Հայաստանում հանդիպում է Իջևանում, Այգեհովիտում, Նոյեմբերյանում և Մեղրիում։ Երևանում ցրտահարվում է առաջին իսկ ուժեղ սառնամանիքներից։ Իջևանի (Այգեհովիտի) մերձարևադարձային տնկարանում կան 38 — 40 տարեկան մի քանի ծառեր, որոնց բարձրությունը կազմում է 14 — 15 մ, իսկ բնի տրամագիծը՝ 45—50 սմ։ Բավականին լավ են աճում, առողջ տեսք ունեն, առատորեն պտղակալում են, չեն ցրտահարվում, վնասատուներով և հիվանդություններով չեն վարակվում։ Ընդհանրապես հյուսիսային Հայաստանի կանաչ տնկարկներում տարածված է մասսայական կարգով։ Իջևանում 20 տարեկանում առատորեն ծաղկում և պտղաբերում են, տալով ծլունակ սերմեր։ Իջևանի փորձնական անտառային տնտեսությունը արդեն 1968 թվականին զբաղվում է այս տեսակի բազմացմամբներքին անտառային գոտուչոր և աղքատացած հողերում այդ կուլտուրան հիմնավորելու նպատակով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլդարյան սոճին կարելի է խորհուրդ տալ միայն Հայաստանի մերձարևադարձային շրջանների և հատկապես Մեղրու շրջանի բնակավայրերի կանաչապատման համար։ Երևանի և Վանաձորի համար հեռանկարային չէ։ Էկոլոգիական խումբը՝ III, մշակության հավանական շրջանները՝ 9, 32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 66։