Մասնակից:Drmeliksetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակաթիզիա շարժողական խանգարում, որն ուղեկցվում է ներքին հոգնածության զգացումով և անշարժ մնալու անկարողությամբ[1][2]: Սովորաբար ամենից արտահայտված է ոտքերի հոգնածությունը[3]։ Մարդը կարող է անհանգիստ շարժումներ անել, հետ ու առաջ թեքվել կամ քայլել[4] կամ պարզապես անհարմարավետ և անհանգիստ զգալ[3]։ Բարդություններից է ինքնասպանությունը[3]։

Ակաթիզիայի հիմնական պատճառը հոգեմետ դեղերն են, մասնավորապես առաջին սերնդի հակափսիխոտիկ դեղերը[4][2]։ Մյուս պատճառների թվում են սերոտոնինի հետզավթման ընտրողական պաշարիչները (SSRI), ռեզերպինը, Պարկինսոնի հիվանդությունը և շիզոֆրենիան[3]։ Կարող է առաջանալ նաև հակափսիխոտիկ դեղերի դադարեցումից[3]։ Ենթադրվում է, որ զարգացման մեխանիզմում մեծ դեր ունի դոֆամինը[3]։ Ախտորոշումը կատարվում է ախտանշաններով[3]։ Պետք է տարբերակել «անհանգիստ ոտքերի համախտանիշից», որը քնի խանգարումների տարատեսակ է[3]։

Բուժման հիմքում ընկած է հակափսիխոտիկ դեղի փոխարինումը մեկ այլ դեղով, որին ավելի քիչ է բնորոշ այս կողմնակի ազդեցությունը[3]։ Մասնավորապես, նախընտրելի են դիֆենհիդրամինը, տրազոդոնը, բենզտրոպինը, միրտազապինը և բետա ադրենապաշարիչները[2][3]։ Օգտակար կարող է լինել նաև վիտամին B6-ի կիրառումը և երկաթի պակասորդը շտկումը[2][3]։ Ակաթիզիա զարգանում է հակափսիխոտիկ դեղեր կիրառողների մոտավորապես կեսի մոտ[5]։ Այս տերմինն առաջին անգամ կիրառվել է Լադիսլավ Հաշկովիչի կողմից, ով նկարագրել է այս երևույթը 1901 թվականին[6]։ Այն ծագում է հունարեն «a» ժխտական նախածանցից և «καθίζειν kathízein» արմատից, որը նշանակում է «նստել», այսինքն՝ «նստելու անհնարինություն»[3]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաթիզիայի ախտանշանները կարող են տատանվել թեթևակի անհանգստությունից մինչև սարսափի զգացում[7]։ Մարդիկ հաճախ ժամերով քայլում են, քանի որ ծնկների լարվածությունը որոշ չափով նվազեցնում է անհարմարավետության զգացումը, սակայն երբ ոտքերը հոգնում են և մարդն ստիպված է լինում նստել կամ պառկել, այնուամենայնիվ ախտանշանները չեն վերանում: Հակափսիխոտիկ դեղերով հարուցված ակաթիզիայի սխալ ախտորոշման արդյունքում երբեմն անհարկի բարձրացվում է դեղի դեղաչափը՝ ավելի վատթարացնելով վիճակը[8]։ Ահա թե ինչպես է նկարագրել իր զգացողությունները նյարդահոգեբան Դենիս Սթեյքերը, ով երկու օր ունեցել է դեղով հարուցված ակաթիզիա․ «Դա ամբողջ կյանքիս ընթացքում ունեցածս ամենավատ զգացումն էր։ Նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա այսպիսի զգացում»[փա՞ստ]։ Շատ հիվանդներ նկարագրում են ֆիբորմիալգիային և անհանգիստ ոտքերի համախտանիշին բնորոշ նեյրոպաթիկ ցավեր[9]։ Որոշ հեղինակների կողմից քննարկվում է ակաթիզիայի կապը անհանգիստ ոտքերի համախտանիշի հետ՝ համարելով վերջինս որպես տեղային (ոտքերում) արտահայտվող ակաթիզիա[10]։ Չնայած սովորաբար դեղով հարոցված ակաթիզիայի ախտանշաններն անհետանում կամ զգալիորեն նվազում են դեղը դադարեցնելուց անմիջապես հետո, երբեմն կարող են դրսևորվել ուշ կամ երկարատև պահպանվել, ընդհուպ մինչև տարիներ:

Հիլին և համահեղինակները (2006) նույնպես նկարագրել են ակաթիզիայի նշանները․ լարվածություն, անքնություն, անհարմարավետության զգացում, շարժողական անհանգստություև, արտահայտված տագնապայնություն ու խուճապ։

Ջեք Հենրի Էբբոտն (1981) այսպես է նկարագրում[11]

...Այն գալիս է քո խորքից, դու չես կարող նկարագրել ցավի հստակ տեղակայումը․․․ Ծնոտիդ մկանները ձգվում են այնպես, որ դու ներսից կծում ես բերանդ, ծնոտդ կողպեքի նման փակվում է, ցավը դառնում է բաբախող … Ողնաշարդ կարկամվում է, այնպես, որ դժվարությամբ ես շարժում գլուխդ և պարանոցդ, երբեմն մեջքդ աղեղի նման ճկվում է՝ ոտքի կանգնելն անհնարին դարձնելով… Դու տառապում ես անհանգստությունից, սկսում ես քայլել: Բայց հենց քայլում ես, սկսվում է հակառակը՝ ստիպված ես նստել և հանգստանալ։ Դու շարժվում ես հետ ու առաջ, վեր ու վար, բայց թեթևություն չես զգում․․․

Այնուամենայնիվ, ամեն մի անհանգիստ շարժում ակաթիզիա չէ։ Օրինակ, մանիան, դեպրեսիայի որոշ տեսակներ, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը կարող են նմանվել ակաթիզիայի[12]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաթիզիան հաճախ պայմանավորված է դոֆամինային ընկալիչների ներհակորդների խմբի հակափսիխոտիկ դեղերի կիրառմամբ։ Հիվանդության ախտաֆիզիոլոգիան դեռևս լիարժեք բացահայտված չէ, սակայն ակնհայտ է դրա կապը ուղեղում դոֆամինային գրգռափոխանցումն ընկճող դեղերի հետ։ Բացի այդ, դեղորայքային ակաթիզիայի բուժման նպատակով որոշ դեղերի հաջող կիրառումը լրացուցիչ պատկերացում տվեց ախտաբանական գործընթացում այլ ընկալիչային մեխանիզմների մասնակցության մասին։ Դրանց թվում են բենզոդիազեպինները, բետա-ադրենապաշարիչները, սերոտոնինային ներհակորդները[13]։ Համախտանիշի զարգացման մեկ այլ պատճառ կարող է լինել դեղորայքային կախյալություն ունեցող մարդկանց մոտ դեղի կիրառման դադարեցումը։ Ենթադրվում է, որ դոֆամինային անբավարարությունը (կամ դոֆամինային գրգռափոխանցման խանգարումները) կարևոր դեր է խաղում անհանգիստ ոտքերի համախտանիշի զարգացման գործընթացում։ Սա է պատճառը, որ դոֆամինային գրգռափոխանցումն ուժգնացնող դեղերի կտրուկ դադարեցումը կամ դեղաչափի կտրուկ նվազեցումը կարող է հակադոֆամինային ազդեցության նման արդյունք թողնել՝ հանգելով անհանգիստ ոտքերի համախտանիշի[10]։ Ահա թե ինչու օպիոիդների, կոկաինի, սերոտոնիներգիկ դեղերի և այլ էյֆորիա առաջացնող դեղերի կտրուկ դադարեցումը հաճախ որպես կողմնակի ազդեցություն բերում է անհանգիստ ոտքերի համախտանիշի զարգացման[13][14]։

Ակաթիզիան կապված է նաև Պարկինսոնի հիվանդության և դրան հարակից ախտանշանների հետ[8]։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե այն կապված է հենց Պարկինսոնի հիվանդության, թե ավելի շատ դրա բուժման համար կիրառվող դեղերի հետ, ինչպիսին է օրինակ կարբիդոպա/լևոդոպան (Levokarb)[15]

Հակադեպրեսանտները նույնպես կարող են ակաթիզիա առաջացնել կենտրոնական նյարդային համակարգում սերոտոնինային գրգռափոխանցումն ուժգնացնելու ճանապարհով։ Սա նաև բացատրում է, թե ինչու են սերոտոնինային ներհակորդները հաջողությամբ վերացնում ակաթիզիայի ախտանշանները[16][17][18][19]։ Հակադեպրեսանտների կիրառմամբ կլինիկական հետազոտություններում ակաթիզիան հաճախ սխալմամբ կոդավորվում է որպես «ագիտացիա, էմոցիոնալ անկայունություն և գերակտիվություն»։ Այդ մասին խոսվում է Հիլի և համահեղինակների կողմից (2006), որտեղ նշվում է նաև, որ հաճախ ակաթիզիան ախտորոշվում է որպես հասարակ շարժողական անհանգստություն, սակայն վերջինս իրականում դիսկինեզիայի դրսևորում է[20]։

Բացահայտվել է, որ ակաթիզիան ուղեկցվում է նորադրենալին միջնորդանյութի բարձր քանակներով, որը մասնակցում է ագրեսիայի, զգոնության և արթմնիության կարգավորման մեխանիզմներին[21]։

Ստորև աղյուսակում ամփոփված են ակաթիզիա առաջացնող գործոնները՝ խմբավորված ըստ տեսակների, օրինակներով և կարճ բացատրությամբ․

Խումբը Օրինակներ
Հակափսիխոտիկներ[22] Հալլոպերիդոլ, ամիսուլպիրիդ, ռիսպերիդոն, արիպիպրազոլ, լուրասիդոն, զիպրասիդոն
Սերոտոնինի հետզավթման ընտրողական պաշարիչներ[23] Ֆլուօքսետին[23], պարօքսետին[20], ցիտալոպրամ, սերտրալին[24]
Հակադեպրեսանտներ Վենլաֆաքսին, եռցիկլիկներ, տրազոդոն, միրտազապին[25]
Հակափսխումային դեղեր Մետոկլոպրամիդ, պրոքլորպերազին, պրոմեթազին
Դեղերի կիրառման դադար Հակափսիխոտիկների կիրառման դադար[3]
Սերոտոնինային համախտանիշ Փսիխոտրոպ դեղերի վնասակար համակցում

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակաթիզիայի առկայությունը և ծանրության աստիճանը կարելի է գնահատել Բարնի ակաթիզիայի սանդղակով[26][27], որը հաշվի է առնում ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշները[26]։ Ակաթիզիայի հստակ ախտորոշումը խնդրահարույց է, քանի որ պահանջում է տարբերակել նմանատիպ ախտանշաններով բազմաթիվ հիվանդություններից։ Այսպես, նեյրոլեպտիկներով հարուցված շարժողական խանգարումների վերաբերյալ մի հետազոտության մեջ նախնական ակաթիզիա ախտորոշված դեպքերի միայն 26 %-ի մոտ էր իրականում առկա այս համախտանիշը.[28]։ Ակաթիզիայի տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ առաջնային նշանները սուբյեկտիվ են, ինչպես օրինակ ներքին անհանգստության զգացումը[29]։ Հաճախ ակաթիզիան կարող է շփոթվել հոգեբուժական ախտանշաններին կամ աֆեկտիվ խանգարումներին բնորոշ ագիտացիայի հետ, կամ ահակփսիխոտիկ դիսֆորիայի, անհանգիստ ոտքերի համախտանիշի, տագնապի, անքնության, դեղերի դադարի համախտանիշի, ուշացած դիսկինեզիաների կամ այլ նյարդաբանական վիճակների հետ[13]։

Բացի այդ, Մարկ Ջ․ Գարսիայի կողմից առաջարկվել է հակասական «պսևդոակաթիզիա» տերմինը։ Իր հոդվածում նա խոսում է սուր և խորը մտավոր անկարողությամբ մեծահասակների մոտ ակաթիզիայի դրսևորումների վերաբերյալ։ Նա նկարագրում է պսևդոակաթիզիան որպես «ակաթիզիային բնորոշ բոլոր շարժողական խանգարումներով բնութագրվող վիճակ, բայց առանց անհանգստության զգացումի»[30]։

Classification[խմբագրել | խմբագրել կոդը]

Acute akathisia[13]
  • Duration of less than 6 months
  • Develops soon after:
    • Starting antipsychotic medication or following dose increase
    • Receiving a dose of antiemetics
    • Switching to a high-potency antipsychotic
    • Withdrawal of an anticholinergic medication
  • Intense dysphoria
  • Awareness of restlessness
  • Complex and semipurposeful motor fidgetiness
Chronic akathisia[13]
  • Persists for over 6 months after last dosage increment
  • Subjective sense of restlessness may be less marked
  • Mild dysphoria
  • Awareness of restlessness
  • Motor fidgetiness with stereotyped movement
  • Limb and orofacial dyskinesia often present
Pseudoakathisia[13]
  • Motor manifestations without subjective component
  • Predominantly in men
  • Possibly late stage of chronic akathisia
  • No dysphoria
  • No awareness of restlessness
  • Motor fidgetiness with stereotyped movement
  • Great overlap with limb and orofacial dyskinesia
Tardive akathisia[13]
  • Delayed onset (usually 3 months)
  • Not related to a recent change in drugs or dose
  • Significantly associated with tardive dyskinesia
  • Probably due to neurotoxicity of antidopaminergic drugs
Withdrawal or "rebound" akathisia[13]
  • Associated with switching antipsychotic medications
  • Onset usually within 6 weeks of discontinuation or dose decrease
  • Anticholinergic discontinuation reaction

Treatment[խմբագրել | խմբագրել կոդը]

Case reports and small randomized studies suggest benzodiazepines, propranolol, and anticholinergics may help treat acute akathisia, but are much less effective in treating chronic akathisia.[31] Taylor et al. found success in lowering the dose of antipsychotic medication as an initial response to drug-induced akathisia,[30] which should be done gradually, if possible.[31] To minimize the risk of akathisia from antipsychotics, the clinician is advised to be conservative when increasing dosages.[30]

One study showed vitamin B6 to be effective for the treatment of neuroleptic-induced akathisia.[32]

Additional pharmacologic interventions found to have antiakathisia effects (especially for neuroleptic-induced akathisia) include β-adrenergic antagonists (e.g., propranolol), benzodiazepines (e.g., lorazepam), anticholinergics (e.g., benztropine), and serotonin antagonists (e.g., cyproheptadine) as an alternative.[13]

Epidemiology[խմբագրել | խմբագրել կոդը]

Published epidemiological data for akathisia are mostly limited to treatment periods preceding the arrival of second-generation antipsychotics.[31] Sachdev (1995)[33] reported an incidence rate of acute akathisia of 31% for 100 patients treated for 2 weeks with antipsychotic medications. Sachdev (1995) reported a prevalence range from 0.1% to 41%.[33] In all likelihood, rates of prevalence are lower for current treatment as second-generation antipsychotics carry a lower risk of akathisia.[31]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forcen, FE; Matsoukas, K; Alici, Y (February 2016). «Antipsychotic-induced akathisia in delirium: A systematic review». Palliative & Supportive Care. 14 (1): 77–84. doi:10.1017/S1478951515000784. PMC 5516628. PMID 26087817.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Laoutidis, ZG; Luckhaus, C (May 2014). «5-HT2A receptor antagonists for the treatment of neuroleptic-induced akathisia: a systematic review and meta-analysis». The International Journal of Neuropsychopharmacology. 17 (5): 823–32. doi:10.1017/S1461145713001417. PMID 24286228.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Lo2015» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 Thomas, JE; Caballero, J; Harrington, CA (2015). «The Incidence of Akathisia in the Treatment of Schizophrenia with Aripiprazole, Asenapine and Lurasidone: A Meta-Analysis». Current Neuropharmacology. 13 (5): 681–91. doi:10.2174/1570159x13666150115220221. PMC 4761637. PMID 26467415.
  5. Encyclopedia of Movement Disorders (անգլերեն). Academic Press. 2010. էջ 17. ISBN 9780123741059.
  6. Mohr, P; Volavka, J (December 2002). «Ladislav Haskovec and akathisia: 100th anniversary». The British Journal of Psychiatry. 181 (6): 537. doi:10.1192/bjp.181.6.537-a. PMID 12456534.
  7. Kompoliti, Katie; Verhagen-Metman, Leo, eds. (2010). Encyclopedia of Movement Disorders. Oxford: Academic Press. էջ 17. ISBN 9780123741059.
  8. 8,0 8,1 Szabadi, E (1986). «Akathisia—or not sitting». BMJ. 292 (6527): 1034–5. doi:10.1136/bmj.292.6527.1034. PMC 1340104. PMID 2870759.
  9. Sachdev, Perminder (2006). Akathisia and Restless Legs. Cambridge University Press. էջ 299. ISBN 978-0-521-03148-6.
  10. 10,0 10,1 Han, Su-Hyun; Park, Kwang-Yeol; Youn, Young Chul; Shin, Hae-Won (2013). «Restless legs syndrome and akathisia as manifestations of acute pontine infarction». Journal of Clinical Neuroscience. 21 (2): 354–5. doi:10.1016/j.jocn.2013.03.021. PMID 23953640.
  11. Jack Henry Abbot In the Belly of the Beast (1981/1991). Vintage Books, 35–36. Quoted in Robert Whitaker, Mad in America (2002, 0-7382-0799-3), 187.
  12. Espi Forcen, Fernando (January 2015). «MD, PhD». Current Psychiatry. 14 (1): 14–18 – via mededge.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Kane, John M.; Fleischhacker, Wolfgang W.; Hansen, Lars; Perlis, Roy; Pikalov a, Andrei; Assunção-Talbott, Sheila (2009). «Akathisia: An Updated Review Focusing on Second-Generation Antipsychotics». The Journal of Clinical Psychiatry. 70 (5): 627–43. doi:10.4088/JCP.08r04210. PMID 19389331.
  14. Kaye, Neil S. (2003). «Psychic akathisia». Journal of Clinical Psychopharmacology. 23 (2): 206, discussion 206–7. doi:10.1097/00004714-200304000-00015. PMID 12640224.
  15. Tack, E.; De Cuypere, G.; Jannes, C.; Remouchamps, A. (1988). «Levodopa addiction». Acta Psychiatrica Scandinavica. 78 (3): 356–60. doi:10.1111/j.1600-0447.1988.tb06347.x. PMID 2973725.
  16. Stahl, SM; Lonnen, AJ (2011). «The Mechanism of Drug-induced Akathsia». CNS Spectrums. PMID 21406165.
  17. Lane, RM (1998). «SSRI-induced extrapyramidal side-effects and akathisia: Implications for treatment». Journal of Psychopharmacology. 12 (2): 192–214. doi:10.1177/026988119801200212. PMID 9694033.
  18. Makela, Eugene H.; Makela, EH (2009). «Selective serotonin reuptake inhibitor-induced akathisia». Journal of the American Pharmacists Association. 49 (2): e28–36, quiz e37–8. doi:10.1331/JAPhA.2009.08083. PMID 19289334.
  19. Leo, RJ (1996). «Movement disorders associated with the serotonin selective reuptake inhibitors». The Journal of Clinical Psychiatry. 57 (10): 449–54. doi:10.4088/JCP.v57n1002. PMID 8909330.
  20. 20,0 20,1 Healy, David; Herxheimer, Andrew; Menkes, David B. (2006). «Antidepressants and Violence: Problems at the Interface of Medicine and Law». PLoS Medicine. 3 (9): e372. doi:10.1371/journal.pmed.0030372. PMC 1564177. PMID 16968128.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. Marc E. Agronin; Gabe J. Maletta (2006). «Chapter 14: Pharmacotherapy in the Elderly». Principles and Practice of Geriatric Psychiatry (illustrated ed.). Lippincott Williams & Wilkins. էջ 215. ISBN 978-0-7817-4810-0. Վերցված է 2013-11-23-ին. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  22. Diaz, Jaime (1996). How Drugs Influence Behavior. Englewood Cliffs: Prentice Hall.[Հղում աղբյուրներին]
  23. 23,0 23,1 Hansen, Lars (2003). «Fluoxetine Dose-Increment Related Akathisia in Depression: Implications for Clinical Care, Recognition and Management of Selective Serotonin Reuptake Inhibitor-Induced Akathisia». Journal of Psychopharmacology. 17 (4): 451–2. doi:10.1177/0269881103174003. PMID 14870959.
  24. Altshuler, L. L.; Pierre, J. M.; Wirshing, W. C.; Ames, D. (August 1994). «Sertraline and akathisia». Journal of Clinical Psychopharmacology. 14 (4): 278–279. ISSN 0271-0749. PMID 7962686.
  25. «Remeron (Mirtazapine) Drug Information». RxList. Վերցված է 28 March 2016-ին.
  26. 26,0 26,1 Barnes, T. R. (1989). «A rating scale for drug-induced akathisia». The British Journal of Psychiatry. 154 (5): 672–6. doi:10.1192/bjp.154.5.672. PMID 2574607.
  27. Barnes, Thomas R. E. (2003). «The Barnes Akathisia Rating Scale–Revisited». Journal of Psychopharmacology. 17 (4): 365–70. doi:10.1177/0269881103174013. PMID 14870947.
  28. Akagi, H.; Kumar, TM (2002). «Lesson of the week: Akathisia: Overlooked at a cost». BMJ. 324 (7352): 1506–7. doi:10.1136/bmj.324.7352.1506. PMC 1123446. PMID 12077042.
  29. Kim, JH; Byun, HJ (2003). «Prevalence and characteristics of subjective akathisia, objective akathisia, and mixed akathisia in chronic schizophrenic subjects». Clinical Neuropharmacology. 26 (6): 312–6. doi:10.1097/00002826-200311000-00010. PMID 14646611.
  30. 30,0 30,1 30,2 Garcia, Mark J.; Matson, Johnny L. (2008). «Akathisia in adults with severe and profound intellectual disability: A psychometric study of the MEDS and ARMS». Journal of Intellectual and Developmental Disability. 33 (2): 171–6. doi:10.1080/13668250802065190. PMID 18569404.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Bratti, I. M.; Kane, J. M.; Marder, S. R. (2007). «Chronic Restlessness with Antipsychotics». American Journal of Psychiatry. 164 (11): 1648–54. doi:10.1176/appi.ajp.2007.07071150. PMID 17974927.
  32. Lerner, Vladimir; Bergman, Joseph; Statsenko, Nikolay; Miodownik, Chanoch (2004). «Vitamin B6 Treatment in Acute Neuroleptic-Induced Akathisia». The Journal of Clinical Psychiatry. 65 (11): 1550–4. doi:10.4088/JCP.v65n1118. PMID 15554771.
  33. 33,0 33,1 Sachdev P (1995). Akathisia and Restless Legs. New York: Cambridge University Press.[Հղում աղբյուրներին]

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ

Կաղապար:CNS diseases of the nervous system