Մասնակից:Dian Gulumyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dian Gulumyan/Ավազարկղ

Ջանք (ֆր.՝ Tchank) հայալեզու գրական թերթ, որը հիմնադրվել 1930 թվականի հուլիսի 1-ին Փարիզում եւ կազմակերպվել է ֆրանսահայ բանատեղծներ եւ գրողներ Գեղամ Աթմաճյանի et Միսաք Մանուշյանի կողմից: Ամսագրի հրատարակությունը դադարեցվել է 1931 թվականի հունիսին տասներկուերորդ համարից հետո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջանք» ամսագիրը հիմնադրվել է 1930 թվականի հուլիսի 1-ին Փարիզում[1]: Այս ամսագիրը, որը ծագում է 1930 թվականի մայիսին ստեղծված «Երիտասարդ գրողների ասոցիացիայից», նպատակ ունի լինել Ֆրանսիայի հայկական սփյուռքի երիտասարդ գրողների խոսնակը, ինչի մասին վկայում է նրա ենթավերնագիրը, «Երիտասարդական գրական ամսագիր», որի նպատակն է լինել այդ երիտասարդների «Հանդիպման վայրը»[1]: Ջանք ամսագիրը վարել են բանաստեղծներ եւ գրողներ Գեղամ Աթմաճյանը եւ Միսաք Մանուշյանը:

Ամսագրում կգտնենք Գեղամ Աթմաճյանի բանաստեղծությունները , վիպակները եւ մտորումի հոդվածները Սեմա մականունով[2], իր քրոջ Մարի Աթմաճյանի առաջին բանաստեղծական շարադրությունները եւ նույնիսկ Միսաք Մանուշյանի [1] առաջին տեքստերը[3]: Հայերեն թարգմանություններ կան նաեւ Պիեռ Լուիսի (մասնավորապես Բիլիթիսի երգերը), Պոլ Ժերադիի, Բոդլեռի [4], Վեռլենի եւ Վիկտոր Հյուգոյի (վերջին երեքը թարմանված են Մանուշյանի կողմից)[3] բանաստեղծություններից, ինչպես նաեւ թարգմանություններ Մաքսիմ Գորկու, Էրիխ Մարիա Ռեմարկի վիպակներից եւ այլն[1]:

Ջանքի խմբագրական գիծը ձախերից է, սակայն հեղինակները շարունակում են քննադատաբար վերաբերվել «պրոլետարական գրականությանը», որը գտնում ենք Սովետական Հայաստանում[1]:

Ամսագիրը դադարում է հրատարակվել 1931 թվականի հունիսին տասներկուերորդ համարում՝ ֆինանսական պատճառներով[5]:

Համարների ցանկ[6][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համար 1, առաջին 1930 հուլիս, [կարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 2, առաջին 1930 օգոստոս, [կարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 3, առաջին 1930 սեպտեմբեր , [կարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 4, 1930 հոկտեմբեր, [կարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 5-6, 1930նոյեմբեր-դեկտեմբեր, [lկարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 7, 1931 հունվար, [lկարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 8-9, 1931 փետրվար- մարտ, [lկարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 10, 1931 ապրիլ, [lկարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 11, 1931 մայիս, [lկարդալ առցանց [արխիվ]];
  • Համար 12, 1931 հունիս, [կարդալ առցանց [արխիվ]].

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսաք Մանուշյանին նվիրված իր վեպում Դիդիե Դենենքսը [7] 13-րդ գլխի վերջում հիշատակում է «Ջանք»-ը: Պատմիչը ամսաագիրը նկարագրում է հետեւյալ կերպ.

«Tchank» նշանակում է «ջանք»: [...] Այն լույս է տեսել 1930 թվականի հուլիսին, […] նախքան հաջորդ ամառը դադարելը: Այն իրենից ներկայացնում է որպես Երիտասարդ գրողների ասոցիացիայի օրգան, որն իրականում բաղկացած է երեք անդամներից՝ Մանուշյանը, նրա ընկեր Սեման, ինչպես նաև վերջինիս քույրը՝ Մարի Աթմաջյանը։ Միջին հաշվով 25 տարեկանից պակաս: Այնտեղ քննարկում են սյուրռեալիզմի, ֆուտուրիզմի և ռոմանտիկ գայթակղության համեմատական ​​արժանիքները: Մանուշյանը փորձում է թարգմանել Բոդլերի բանաստեղծությունները, մատուցելով իր սեփականը… […] Սեման իր հերթին փորձում է սահմանել, թե ինչն է տարբերում Ջանքին այլ գրական փորձառություններից, նա անդրադառնում է աքսորի լեզվին, «գրելու» աշխարհաքաղաքացիական բնույթին:»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Krikor Beledian, 2001, էջ 86
  2. Krikor Beledian, 2001, էջ 261
  3. 3,0 3,1 {{{վերնագիր}}}.
  4. Tchank, n° 2.
  5. Krikor Beledian, 2001, էջ 87
  6. http://tert.nla.am/mamul/JanqP/Table.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  7. . ISBN 978-2-07-276308-3. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année première édition= ignored (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |lieu= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն)