Մասնակից:Badalyan Sergey/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդկանց (կամ արտաքին) պահպանակները կարող են օգտագործվել առնանդամը (կամ մատները կամ մարմնի այլ մասերը) ծածկելու համար, որն ապահովում է ավելի պաշտպանված սեռական հարաբերություններ։
Ատամնաբուժական պատնեշները կարող են օգտագործվել հեշտոցը կամ հետանցքը ծածկելու համար՝ համապատասխանաբար կունիլինգուս կամ անիլինգուս անելու ժամանակ, որն ապահովում է ավելի պաշտպանված սեռական հարաբերություն։
Կանացի պահպանակները (կամ ներքին պահպանակները) կարող են օգտագործվել այն զուգընկերոջ կողմից, ով սեռական հարաբերության ժամանակ հանդես է գալիս ստացողի դերում։ Սրանք նույնպես ապահովում են ավելի պաշտպանված սեռական հարաբերություն։

Պաշտպանված սեռական հարաբերությունները հատուկ միջոցների օժանդակությամբ կամ հակաբեղմնավորիչ իրերի (ինչպիսին են, օրինակ, պահպանակնրը) առկայությամբ սեռական հարաբերությունն է, որը նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) տարածումը (անգլ․՝ sexually transmitted infections (STIs)), հատկապես մարդու իմունանբավարարության վիրուսը (ՄԻԱՎ)[1]։ «Պաշտպանված սեռական հարաբերություններ» ասելով երբեմն նկատի են առնում ավելի ապահով սեքսը, որը մատնանշում է այն փաստը, որ սեռական պաշտպանված որոշ հարաբերություններ ամբողջապես չեն վերացնում ՍՃՓՎ-ի ձեռք բերման ռիսկերը։ Երբեմն սա խոսակցական բառապաշարի մաս է, որ նկարագրում է այն մեթոդները, որոնք նպատակաուղղված են հղիության կանխարգելմանը՝ անկախ ՍՃՓՎ-ի ձեռքբերման ռիսկերի մակարդակից։

«Պաշտպանված սեռական հարաբերություններ» հասկացությունը ներմուծվել է 1980-ական թվականներին՝ ի պատասխան ՄԻԱՎ-ի համաճարակին, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի ճգնաժամին։ Այժմ սեռական կրթության գլխավոր նպատակներից մեկը պաշտպանված սեռական հարաբերություններին նպաստելն ու ՍՃՓՎ-ը կանխելն է։Սա հատկապես նպատակաուղղված է ՄԻԱՎ-ի տարածումը կանխելուն։ Ապահով սեքսը համարվում է վնաս նվազեցնող ռազմավարություն, որի նպատակն է քչացնել ՍՃՓՎ-ի տարածումը[2][3]։

Չնայած նրան, որ սեռական պաշտպանված հարաբերություններ ապահովելու մեթոդներից որոշները (ինչպիսին են պահպանակները) կարող են օգտագործվել նաև որպես բեղմնականխման միջոցներ (հակաբեղմնավորիչներ), դրանցից շատերը չեն պաշտպանում ՍՃՓՎ-ից։ Նույնապես, հակաբեղմնավորման քիչ արդյունավետ մեթոդներ կարող են լինել նաև պաշտպանված սեռական հարաբերությունների համար կիրառվող միջոցները, օրինակ՝ զուգընկերոջ ընտրությունը կամ ցածր ռիսկ հետապնդող սեռական վարքագիծը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ՍՃՓՎ-ներից (ինչպիսին են, օրինակ, սիֆիլիսը և սուսանակը) խուսափելու ռազմավարությունները գոյություն ունեն դարեր շարունակ, և «ապահով սեքս» տերմինը անգլերենում գործածվում է 1930-ական թվականներից ի վեր, ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել միայն 1980-ական թվականների կեսից, որը վերագրվում է ՍՃՓՎ-ի տարածման ռիսկերի նվազեցման ուղղված ժամանակաշրջանին։ Վերջինս համընդհանուր գործածության է ներմուծվել ի պատասխան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամի։

ՄԻԱՎ-ի մեկուսացումից և անվանակոչումից մեկ տարի առաջ «Հավերժական ներողամտության քույրերի»՝ Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը, քաղաքի արական սեռի բնակչության շրջանում տարածված սեռավարակներով անհանգստացած, հրապարակեց «Խաղալ Արդար» վերնագրով փոքրիկ բրոշյուր։ Այն հատկապես անդրադառնում էր այնպիսի հիվանդությունների (Կապոշիի սարկոմա և թոքաբորբ), որոնք ավելի ուշ ընդունվելու էին որպես բարդացած ՄԻԱՎ հիվանդության (կամ ՁԻԱՀ-ի) ախտանիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Compact Oxford English Dictionary(չաշխատող հղում) , Oxford University Press, 2009, Accessed 23 September 2009
  2. «Global strategy for the prevention and control of sexually transmitted infections: 2006–2015. Breaking the chain of transmission» (PDF). World Health Organization. 2007. Վերցված է 26 November 2011-ին.
  3. Chin HB, Sipe TA, Elder R, Mercer SL, Chattopadhyay SK, Jacob V, և այլք: (March 2012). «The effectiveness of group-based comprehensive risk-reduction and abstinence education interventions to prevent or reduce the risk of adolescent pregnancy, human immunodeficiency virus, and sexually transmitted infections: two systematic reviews for the Guide to Community Preventive Services». American Journal of Preventive Medicine. 42 (3): 272–94. doi:10.1016/j.amepre.2011.11.006. PMID 22341164.