Մասնակից:Aso Khur/Ավազարկղ
Ազարյան Հայկ Աբրահամի (ծն․ 1973 թ․ մայիսի 26-ին), հայ նկարիչ։ Ծնվել է Երևանում՝ նկարիչ Աբրահամ Ազարյանի և երաժիշտ Հասմիկ Խաչատրյանի ընտանիքում[1]։ Հոր ծնողները 1915թ․ Հայոց ցեղասպանությունից հետո Ալաշկերտից գաղթել են Ռոդոստո (այժմ՝ Թեքիրդաղ), ապա՝ Բուլղարիա։ Ապրում և ստեղծագործում է Ռումինիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ հաճախելով նկարչության դասընթացների Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: 1987-1997թթ․ սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Այնուհետև՝ 1991-1993 թթ․ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաբանության ֆակուլտետում։
1995 թ․ Պոլսո հայոց պատրիարքարանը ուղարկել է նրան Ռումինիա՝ շարունակելու ուսումը կրոնական գեղանկարչության գծով։ Նույն թվականին Դիրայր Սրբազան Մարդիչյանը Պլովդիվում (Բուլղարիա) նրան ձեռնադրել է սարկավագ։ Ավելի ուշ` 1996-ին, դարձել է աշակերտ, այնուհետև՝ ինտերն, Ռումինիայի Պատրիարքության Գեղարվեստի հանձնաժողովում։ 2001 թ․-ին դարձել է լիազորված եկեղացական նկարիչ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 – 2000 թթ․ սովորել է Բուխարեստում՝ Աստվածաբանության ֆակուլտետի Մշակութային ժառանգության բաժնում։
2000 – 2003 թթ․ ուսանել է նույն ֆակուլտետի Կրոնական ծեսերի բաժնի մագիստրոսական ծրագիրը՝ «Սրբապատկերի աստվածաբանությունը» թեմայով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն պարգևատրել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ․-ից Ռումինիայի Նկարիչների միության Կրոնական գեղանկարչության և գեղարվեստական վերականգնման բաժնի անդամ է։
Գեղարվեստական վերականգնումներ և նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է բազմաթիվ վերականգնողական աշխատանքների, որոնցից են [3]․
- Բատիստեիի եկեղեցի, Բուխարեստ։
- Ֆիլանտրոպիայի հիվանդանոցի Սուրբ Ստելիանի տաճար, Բուխարեստ։
- Զամկա վանքի Սուրբ Ակսենտիանոսի եկեղեցու ֆրեսկաների պահպանություն թեմայով ավարտական աշխատանք։
Հեղինակել է տարբեր սրբապատկերներ ինչպես Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարդիայի հայկական թեմերի, այնպես էլ՝ մասնավոր հավաքածուների համար։
Հետևյալ աշխատանքները կատարվել են Պոլսո հայոց պատրիարքությունում, որտեղ նա ուներ գեղանկարչության և գեղարվեստական վերականգնման մշտական արվեստանոց [4]։
Հուշարձան-աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Լուսավորիչ աղոթարան հայկական գերեզմանատանը։
- Գրիգոր Սարկավագ աղոթարան, Բուխարեստ։
- Բուխարեստի հայկական Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետներ եկեղեցի (որպես գլխավոր մասնագետ և կոորդինատոր)։
- Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի Պրոգրեսուում (Բուխարեստ)։
- Հաջիքաթարի վանքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարների վերականգնում։
- Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։
- Արմավիրի (Ռուսաստան) Սուրբ Գեորգիի մատուռ:
- Արմավիրի (Ռուսաստան) Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է երեք խմբակային ցուցահանդեսի և ունեցել է երեք անհատական ցուցահանդես Բուխարեստում, Օսլոյում և Սթավանգերում։ Հեղինակ է բազմաթիվ նկարների և վերականգնողական աշխատանքների Ռումինիայի, Ռուսաստանի և այլ երկրների հայկական եկեղեցիներում [5]։