Մասնակից:Arshakyan82/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arshakyan82/Ավազարկղ

Աֆրիկական մեծ լճեր, Աֆրիկայի խոշորագույն լճերից մեկը գտնվում է Արևելաաֆրիկական բեկվածքների գոտում և նրա շրջակայքում: Ներառված է Վիկորիա լիճը`մեծությամբ աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճը, և Տանգանիկան` երկրորդը աշխարհում տարածքով և խորությամբ: Մեծ տերմինը փոխառված է ամերիկական Մեծ լճերից:

Լճերի ցանկը` տեղաբաշխված մեծից փոքր հերթականությամբ.

Աֆրիկայի մեծ լճեր

Ոմանք Մեծ լճերի շարքին են դասում միայն Վիկտորիա, Ալբերտ և Էդուարդ լճերը, քանի որ միայն այդ երեք լճերը հոսք ունեն դեպի Սպիտակ Նեղոս[1] :

Տանգանիկան և Կիվուն ունեն հոսք դեպի Կոնգո գետի համակարգ, իսկ Մալավին դեպի Զամբեզի` Շիր գետի միջոցով: Ռուդոլֆ լիճն անհոսք է:[2]

Ռուկվա և Մվերու լճերը գտնվում են Տանգանիկա լճից ոչ հեռու, սակայն չեն դասվում Աֆրիկական Մեծ լճերի շարքին, չնայած որ երկուսը միասին մակերեսով ավելի մեծ են, քան Էդուարդ և Կիվու լճերը:

Այս լճերում են գտնվում մարդկությանը հայտնի ձկնատեսակների մոտ 10%-ը: Ինչպես նաև Վիկորիա, Տանգանիկա և Նյասա լճերը միասին պարունակում են ամբողջ աշխարհի քաղցրահամ ջրերի քառորդ մասը:

Այժմ այս լճերը մաքրվում են բոլոր վնասակար ազդեցություններից:

Մեծ լճերի տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածաշրջանը աշխարհում ամենախտաբնակ տարածքներից մեկն է, այնտեղ ապրում է մոտ 107 միլիոն մարդ: Անցյալում, հրաբխային ակտիվության արդյունքում, Աֆրիկայի այս հատվածում է գտնվել աշխարհի լավագույն արոտավայրերից մեկը: Չնայած հասարակածային գոտում գտնվելուն` ունի համեմատաբար մեղմ կլիմա, քանի որ ծովի մակարդակից բարձր է:

Բնակչության խտության և գյուղատնտեսական մթերքի ավելցուկի հետևանքով Մեծ լճերի շրջանը պատմականորեն բաժանված է եղել մի շարք փոքր պետությունների միջև, որոնցից ամենահզորներն են եղել Ռուանդան, Բուրունդին, Բուգանդան, Բունորոն:

Նեղոսի ակունքի երկարատև փնտրտուքների արդյունքում այս տարածաշրջանը երկար ժամանակ գտնվել է եվրոպացիների ուշադրության կենտրոնում: Այստեղ ժամանած առաջին եվրոպացիները միսիոներներ էին, ովքեր մեծ դեր չեն ունեցել տեղաբնիկների քրիստոնեացման գործում, բայց նրանք են բացահայտել տարածաշրջանը` հետագա գաղութացման համար:

Արտաքին աշխարհի հետ կապը հանգեցրել է մի շարք ավերիչ համաճարակների առաջացմանը, որոնցից տուժել են ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները: Դրա արդյունքում տարածաշրջանի բնակչությունը որոշ շրջաններում կրճատվել է մինչև 60%: Միայն 1950-ական թվականներին տարածաշրջանի բնակչությունը հասել է նախագաղութային մակարդակին:

Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմներ և բռնության դրսևորումներ, որոնք խանգարել են աղքատության հաղթահարմանը, միայն Քենիան և Տանզանիան պայմանականորեն կարող են բացառություն համարվել[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Топ 30 — озера Африки». must-see.top (ռուսերեն). 2018-12-06. Վերցված է 2020-08-03-ին.
  2. https://www.zambiatourism.com/destinations/lakes/lake-tanganyika/
  3. https://www.unhcr.org/cgi-bin/texis/vtx/search