Մասնակից:Armine H-yan/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armine H-yan/Ավազարկղ15

Կոկտեյլային սոուս, որը նաև հայտնի է որպես «ծովամթերքի սոուս», սոուսի տեսակ, որը հաճախ մատուցվում է ծովամթերքի կոկտեյլ կոչվող ճաշատեսակի մաս, որպես նախուտեստ[1]: Սոուսի անվանումը և բաղադրատոմսը հաճախ վերագրվում են բրիտանացի հայտնի խոհարար Ֆանի Կրեդոկին: 1967 թվականին նրա բաղադրատոմսը լայն տարածում գտավ:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովախեցգետնի կոկտեյլ, որը մատուցվում է կոկտեյլ սոուսով
Ծովախեցգետինը մատուցվում է կոկտեյլ սոուսով

Ծովամթերքի կոկտեյլները ծագել են 19-րդ դարում ԱՄՆ-ում, սովորաբար պատրաստվում են ծովախեցգետնից։ Ծովամթերքը համեմվում է տարբեր համեմունքներով: Սառը սոուսները 20-րդ դարի խոհարարության անբաժան մասն էին: Թեև կոկտեյլային սոուսը ամենից շատ կապված է ծովախեցգետնի հետ, այն կարելի է մատուցել նաև ցանկացած ծովային մթերքների հետ:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում այն սովորաբար մատուցվում է կետչուպով, որը խառնած է ծովաբողկի հետ։ Հաճախ սոուսին ավելացնում են կիտրոնի հյութ[2]:

Այլ տեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկտեյլային սոուսը տարածված է Միացյալ Թագավորությունում, Իռլանդիաում, Իսլանդիաում, Ֆրանսիաում, Բելգիաում, Իտալիաում , սովորաբար սոուսի մեջ լինում է մայոնեզ, լոլիկ ,որից էլ ստանում է իր վարդագույն տեսքն, կարելի է համեմել տարբեր համեմունքներով: Այն հաճախ անվանում են Մարի (Վարդի սոուս): Անվան ծագումը հայտնի չէ, և այն տարբեր կերպ վերագրվում է 1980-ականների սուզվող թիմի խոհարարին, որն աշխատում էր Թուդոր նավի վրա, Մերի Ռոուզի և Ֆանի Կրեդոկի հետ: Այնուամենայնիվ, տերմինն առաջին անգամ հայտնվեց 1920-ականներին՝ որպես ծովախեցգետնի սոուս, և կոկտեյլ սոուսի անունը օգտագործվում էր առնվազն 1963 թվականից[3] :Անունը կապված է գույնի հետ: Այն 1960-ական և 1970-ական թվականներից ի վեր Բրիտանիայում լայն տարածում է գտել[4]:

Բելգիայում սոուսին հաճախ ավելացնում են վիսկի: Այն մատուցվում է շոգեխաշած ծովախեցգետնի ձողիկների և ծովային մթերքների հետ:

Ավստրալիայում այն հաճախ մատուցվում է ձկան հետ:

Ոստրեի բարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ոստրեի բարերի մեծ մասում կոկտեյլային սոուսը մատուցվում է ծովախեցգետնի ձողիկների հետ: Հիմնական բաղադրիչներն են կետչուպը, ծովաբողկը, կծու համեմունքը, կիտրոնի հյութը: Սովորաբար դրվում է փոքր բաժակ մեջ, ձողիկներներն ափսեի մեջտեղում՝ կոկտեյլի պատառաքաղի և կիտրոնի կտորի հետ միասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պրոֆեսիոնալ խոհարարություն, քոլեջի տարբերակ - Ուեյն Գիսլեն - Google Books
  2. PA66 Frank Stitt's Southern Table - Frank Stitt, Christopher Hirsheimer - Google Books
  3. Stevenson, Angus (2010-08-19). books?id=anecAQAAQBAJ Oxford Dictionary of English (անգլերեն). OUP Oxford. ISBN 9780199571123. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  4. Cloake, Felicity (2014-08-20). [https:/ /www.theguardian.com/lifeandstyle/wordofmouth/2014/aug/20/how-to-make-perfect-prawn-cocktail-recipe «Ինչպես պատրաստել ծովախեցգետնի կատարյալ կոկտեյլ»] (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018-01-09-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն)