Մասնակից:Anyut2020/Ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլորա դե Պաբլո (ծնվել է Սալամանկա քաղաքում, 1952 թվականի փետրվարի 25-ին), իսպանացի բժշկագիտության դոկտոր, մասնագիտացել է բջջային և մոլեկուլային կենսաբանության բնագավառում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ստացել է բժշկական աստիճան և շարունակել ուսումը Սալամանկայի համալսարանում՝ հոգեբանության ոլորտում: 1976-1979թթ. անցել է ավարտական պրակտիկա, իսկ նախդոկտորական պրակտիկան անցել է Սալամանկայի համալսարանի բուժական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի ծառայության պաթոլոգիայի բաժանմունքում, որտեղ ստացել է դոկտորական աստիճան ներքին բժշկության և էնդոկրինոլոգիայի գծով: Նա մի քանի տարի աշխատել է Միացյալ Նահանգներում՝ որպես հետազոտող (1984-1991 և 1995-1996 թվականներին) ԱՄՆ-ի առողջապահության ազգային իստիտուտի (Բետեսդա) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Փասադենա, Կալիֆոռնիա) համար:1982-1984 թվականներին նա աշխատել է Բարսելոնայի Սանտա Կրուս Սան Պաբլո հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի ծառայությունում՝ որպես բժշկի օգնական։

1991 թվականին նա վերադարձել է Իսպանիա որպես գիտական Հետազոտությունների բարձրագույն խորհրդի Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող (անգլ.՝ Center of Biological Research (CIB) of the Higher Council for Scientific Research (CSIC)) Մադրիդում: 2007-2008 թվականներին Ֆլորա դե Պաբլոն եղել է Կառլոս III բժշկական ինստիտուտի տնօրեն, իսկ ներկայումս աշխատում է որպես Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի բջջային և մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր-հետազոտող:

2001 թվականին նա եղել է «Կին տեխնոլոգների և հետազոտողների» ասոցիացիայի գլխավոր հիմնադիրներից և նախագահ (2001-2007 թվականներին): Ֆլորա դե Պաբլոն մտահոգված է գիտական և տեխնոլոգիական ոլորտներում աշխատող կանանց ճանաչելիության ցածր մակարդակով, ինչպես նաև բարձր պաշտոններում և որոշումների կայացման գործընթացում նրանց բացակայությամբ:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին նա ստեղծել է «Factores de Crecimiento en el Desarrollo de Vertebrados» հետազոտական խումբը, որը 2007 թվականից հայտնի է որպես «Laboratorio 3D: desarrollo, diferenciación, degeneración» ։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում կապված են եղել բջջային և մոլեկուլային կենսաբանության, սաղմնային զարգացման, ինսուլինի և աճի գործոնների, ինչպես նաև նեյրոգենեզի հետ: Թիմը, որը նա ղեկավարում է, ուսումնասիրում է պրոինսուլինի / ինսուլինի դերը կենտրոնական նյարդային համակարգի զարգացման գործում:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվական՝ «իսպ.՝ VIII Premio de Divulgación Feminista Carmen de Burgos» մրցանակ, «իսպ.՝ Mujer y Ciencia desde la Europa del Sur» հոդվածի համար[2] տրված Կանանց պատմական ուսումնասիրությունների ասոցիացիայի և Մալագայի համալսարանի կողմից:
  • 2003 թվական՝ Դեղագործության թագավորական ազգային ակադեմիայի ակադեմիկոս:
  • 2006-2007 թվականներ՝ եղել Է «Ալիսիա Կոպլովից» հիմնադրամի ծրագրային համակարգող:
  • 2007-2009 թվականներ՝ SET-Routes համալսարանի դեսպան [3](ԵՄ ծրագիր, որը համակարգվում է Եվրոպական մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի (անգլ.՝ EMBL) կողմից:
  • 2011 և 2012 թվականներ՝ ներառված է եղել Իսպանիայի լավագույն առաջատար 100 ցանկում:
  • 2013 թվական` պարգևատրվել է «XIV Edition of the Ana Tutor» մրցանակով:

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ավելի քան 130 հետազոտական հոդվածների համահեղինակ է:

  • Ինսուլինի առկայությունը հավի ձվերի և հավի սաղմերի մեջ:
  • Ինսուլինի և ինսուլինանման աճի գործոնի գեների տարբեր ձևերով արտահայտումը Քսենոպուսի ձվաբջջում և սաղմերի մեջ:
  • Զարգացող CNS. Պրովինսուլինի, ինսուլինի և ինսուլինանման աճի գործոնների ազդեցության սցենար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. Flora de Pablo (5 de enero de 2000). «Mujer y ciencia desde la Europa del sur». Retrieved 12 May 2016.
  3. «SET-Routes University Ambassador». Retrieved 12 May 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]