Մասնակից:Anushik777/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ավելի լավ չի կարող լինել» (անգլ. ՝ As good as it gets) ֆիլմ-ը 1997 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորը Ջեյմս Լ. Բրուքսն է՝ Մարկ Էնդրուսի հետ համահեղինակությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Ջեք Նիքոլսոնը՝ որպես, մարդատյաց, մոլեռանդ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող վիպասան, Հելեն Հանթը` որպես միայնակ մայր՝ քրոնիկ հիվանդ որդիով, և Գրեգ Քիները՝ որպես համասեռամոլ նկարիչ։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Regency Village Theatre-ում 1997 թվականի դեկտեմբերի 6-ին, իսկ կինոթատրոններում էկրան բարձրացավ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին և եղավ քննադատների և կինովարձույթի հիթ՝ 50 միլիոն դոլար բյուջեով հավաքելով 314,1 միլիոն դոլար։

Նիքոլսոնը և Հանթը արժանացել են «Օսկար» մրցանակի՝ համապատասխանաբար լավագույն դերասանի և լավագույն դերասանուհու համար՝ դարձնելով «Ավելի լավ չի կարող լինել»-ը ամենավերջին ֆիլմը, որն արժանացել է երկու գլխավոր դերասանական մրցանակներին և առաջինը 1991 թվականի «Գառների լռությունը» ֆիլմից հետո: Այն նաև առաջադրվել է «Լավագույն ֆիլմ»[1] անվանակարգում, սակայն ի վերջո պարտվել է «Տիտանիկ»-ին: Այն զբաղեցնում է 140-րդ տեղը «Empire» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերի» ցանկում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով Նյու Յորքից ամենավաճառվող գրքերի հեղինակ, մարդատյաց ռոմանտիկ վիպասան Մելվին Ուդալը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունի. նա օգտագործում է օճառ միայն մեկ անգամ ձեռքերը լվանալու համար եռման աստիճանի տաք ջրով, չի սիրում դիպչել ընտանի կենդանիներին, խուսափում է ոտք դնել մայթերի ճաքերին քաղաքով քայլելիս, սովորություններ ունի անջատիչները միացնելու հետ կապված և միշտ նախաճաշում է նույն ռեստորանում նույն սեղանի շուրջ: Նա հետաքրքրվում է իր մատուցողուհի Քերոլ Քոնելիով, ռեստորանի միակ մատուցողը, ով կարող է հանդուրժել նրա տարօրինակ և կոպիտ պահվածքը:

Մի օր Մելվինի հարևանը՝ համասեռամոլ նկարիչ Սայմոն Բիշոփը, սկսում է աշխատել նոր մոդելի՝ Վինսենթ Լոպիանոյի հետ: Վինսենթն օգտագործում է հնարավորությունը՝ Սայմոնի բնակարանը ներխուժելու և ներս թողնելու իր ընկերներին, ովքեր հարձակվում են Սայմոնի վրա և քիչ էր մնում սպանեին կողոպուտի ժամանակ։ Սայմոնի գործակալ Ֆրենկ Սաքսը ահաբեկում է Մելվինին, որ վերջինս խնամի Սայմոնի Վերդել անունով Բրյուսելյան գրիֆոնին, մինչ նա հոսպիտալացված է: Թեև Մելվինն ի սկզբանե հաճույք չի ստանում շանը խնամելուց, նա էմոցիոնալ կապվածություն է ձեռք բերում շան նկատմամբ և միաժամանակ ավելի մեծ ուշադրություն է ստանում Քերոլից: Երբ Սայմոնը դուրս է գրվում հիվանդանոցից, Մելվինը չի կարողանում հաշտվել շանը վերադարձնելու գաղափարի հետ: Մելվինի կյանքը ավելի է փոխվում, երբ Քերոլը որոշում է ավելի մոտ աշխատել Բրուքլինում գտնվող իր տանը, որպեսզի նա կարողանա հոգ տանել իր սուր ասթմա ունեցող որդու՝ Սպենսերի համար: Չկարողանալով հարմարվել այլ մատուցողուհու հետ՝ Մելվինը իր հրատարակչի միջոցով (որի ամուսինը բժիշկ է) կազմակերպում է վճարել որդու զգալի բժշկական ծախսերը, եթե Քերոլը համաձայնի վերադառնալ աշխատանքի։ Քերոլը տպավորված էր, բայց կասկածանքով վերաբերվեց Մելվինի առատաձեռնությանը:

Միևնույն ժամանակ, Սայմոնի վրա հարձակումը և նրա վերականգնումը, ինչպես նաև Վերդելի կողմից Մելվինին նախընտրություն տալը, պատճառ հանդիսացան, որ Սայմոնը կորցնի իր ստեղծագործական մուսան և ընկնի դեպրեսիայի մեջ: Քանի որ նա չունի բժշկական ապահովագրություն, նա սնանկանում է իր բժշկական վճարների պատճառով: Ֆրենկը համոզում է նրան գնալ Բալթիմոր՝ իր օտարացած ծնողներից (որոնք նրան ժառանգությունից զրկել են համասեռամոլ լինելու պատճառով) գումար խնդրելու։ Քանի որ Ֆրենկը չափազանց զբաղված է վիրավոր Սայմոնին անձամբ Բալթիմոր տանելու համար, Մելվինը  դժկամորեն համաձայնում է դա անել: Ուղևորության համար Ֆրենկը Մելվինին պարտքով տալիս է իր Saab 900 կաբրիոլետը: Մելվինը հրավիրում է Քերոլին ուղեկցել իրենց ճամփորդության ժամանակ անհարմար իրավիճակը մեղմելու համար: Նա դժկամությամբ է ընդունում, և երեքի միջև հարաբերությունները զարգանում են:

Երբ հասնում են Բալթիմոր, Քերոլը համոզում է Մելվինին տանել իրեն ընթրիքի։ Ընթրիքի ժամանակ Մելվինի մեկնաբանությունները շատ են շողոքորթում Քերոլին, սակայն հետագայում վրդովեցնում են նրան, և նա հանկարծակի հեռանում է: Սայմոնը սկսում է նրա գրեթե մերկ էսքիզները նկարել, հյուրանոցի իր սենյակում, ինչը կրկին բորբոքում է նրա ստեղծագործական ունակությունները, և նա կրկին ցանկություն է զգում նկարելու: Նա կարճ ժամանակով նորից մտերմանում է մոր հետ և կարողանում է նրան ասել, որ իր մոտ ամեն ինչ լավ կլինի:

Նյու Յորք վերադառնալուց հետո Քերոլն ասում է Մելվինին, որ նա այլևս չի ցանկանում տեսնել նրան, բայց ավելի ուշ զղջում է իր ասածի համար և ներողություն է խնդրում։ Մելվինի և Քերոլի հարաբերությունները մնում են բարդ, մինչև Սայմոնը (որին Մելվինը մեծահոգաբար թույլ է տվել տեղափոխվել իր մոտ, քանի որ նրա բնակարանը տվել տրված էր վարձակալության) չի համոզում Մելվինին խոստովանել իր սերը նրա հանդեպ: Մելվինը գնում է Քերոլի մոտ, որը վարանելով համաձայնում է փորձել հարաբերություններ հաստատել նրա հետ։ Ֆիլմն ավարտվում է Մելվինի ու Քերոլի միասին քայլելով։ Երբ Մելվինը վաղ առավոտյան բացում է հրուշակեղենի խանութի դուռը Քերոլի համար, նա հասկանում է, որ նա ոտք է դրել մայթի ճաքի վրա, բայց դա կարծես էլ չի անհանգստացնում իրեն:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեք Նիքոլսոն - Մելվին Ուդալ
  • Հելեն Հանթ - Քերոլ Քոնելի
  • Գրեգ Քիներ - Սայմոն Բիշոփ
  • Կուբա Գուդինգ կրտսեր - Ֆրենկ Սաքս
  • Սքիթ Ուլրիխ - Վինսենթ Լոպիանո
  • Շիրլի Նայթ - Բևերլի Քոնելի
  • Ջեսսի Ջեյմս - Սփենսեր «Սփենս» Քոնելի
  • Յարդլի Սմիթ - Ջեքի Սիմփսոն
  • Լյուպե Օնտիվերոս - Նորա Մենինգ
  • Բիբի Օստերվալդ - հարևան կին
  • Հարոլդ Ռամիս - բժիշկ Մարտին Բետես
  • Լոուրենս Քասդան - բժիշկ Գրին
  • Ջուլի Բենց - ընդունարանի աշխատակից
  • Շեյն Բլեք - Բրայան, Cafe 24-ի մենեջեր
  • Լեսլի Ստեֆանսոն - Cafe 24-ի մատուցողուհի
  • Թոմ Մակգոուեն - գլխավոր մատուցող
  • Բրայան Դոյլ-Մյուրեյ - վերանորոգող
  • Ջեյմի Քենեդի – փողոցային խաբեբա
  • Միսսի Փայլ - Cafe 24-ի մատուցողուհի
  • Վուդ Հարիս - Cafe 24-ի մատուցողի օգնական
  • Մայա Ռուդոլֆ – ոստիկանուհի
  • Թոդ Սոլոնձ - մարդ ավտոբուսում
  • Ջիլ – Վերդել[3] անունով շունը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ջեյմս Լ. Բրուքսը Սիդնեյից Ջեֆրի Ռաշին կանչում է Լոս Անջելես Սայմոն Բիշոփի դերի լսումների համար և առաջարկում նրան դերը, բայց Ռաշը մերժում է այն[4]: Բեթի Ուայթին առաջարկվել է դեր խաղալ ֆիլմում, սակայն նա հրաժարվել է ֆիլմում մի տեսարանի պատճառով, որտեղ շանը նետում են աղբատարի[5] մեջ:

Օուեն Ուիլսոնը պրոդյուսերի օգնական էր: Դա նրա առաջին գործերից մեկն էր Հոլիվուդում[6]:

Նիքոլսոնն ու Բրուքսը վիճեցին նկարահանման հրապարակում՝ Նիքոլսոնի կողմից Մելվինի կատարման հետ կապված, ինչը հանգեցրեց նրան, որ երկուսը դադարեցրին նկարահանումը որպեսզի գտնեն կերպարի[7] ճիշտ մարմնավորման ձևը:

Նկարները ֆիլմի համար ստեղծել է նյույորքցի նկարիչ Բիլլի Սալիվանը[8]:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքում ներկայացված են Հանս Ցիմմերի գործիքավորմամբ ստեղծագործություններ և տարբեր արտիստների երգեր: Ցիմմերի աշխատանքը առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն բնօրինակ երաժշտություն անվանակարգում մյուզիքլի կամ կատակերգության համար:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինովարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավելի լավ չի կարող լինել» ֆիլմը կինովարձույթի հիթ էր՝ բացվելով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը («Տիտանիկ» և «Վաղը չի մեռնի երբեք» ֆիլմերից հետո)՝ 12,6 միլիոն[9][10][11] դոլարով, և, ի վերջո, վաստակելով ավելի քան 148 միլիոն դոլար ներքին շուկայում և 314 միլիոն դոլար աշխարհում[12]։ Ամբողջ աշխարհում սա Ջեք Նիքոլսոնի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆիլմն է՝ Բեթմենից[13] հետո։

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Chicago Reader-ի կինոքննադատ Ջոնաթան Ռոզենբաումը գրել է, որ այն, ինչ ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքսը կարողանում է անել հերոսների հետ, երբ նրանք մեծ ջանքեր են գործադրում միմյանց հետ շփվելու համար, ծիծաղելի է, ցավոտ, գեղեցիկ և հիմնականում ճշմարտացի. հաղթանակ բոլոր ներգրավվածների[14] համար»:

Ֆիլմի գովասանքը միատեսակ չէր քննադատների շրջանում։ Մինչ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է երեք աստղ (չորսից), նա ֆիլմն անվանել է «փոխզիջում, ֆիլմ, որը ստիպում է ժպտալ նրանց, ում մոտ դա հեշտ չի ստացվում»`  գրելով, որ ֆիլմը կատարում է «վերադարձ դեպի պատումի բանաձևեր», բայց Էբերտը բարձր է գնահատել լավ երկխոսությունն ու դերասանական խաղը[15]: The Washington Post-ի քննադատ Դեսոն Հոուն ընդհանուր առմամբ բացասական կարծիք է հայտնել ֆիլմի մասին՝ գրելով, որ այն «խճճվում է սենտիմենտալության մեջ, մինչդեռ նրա անիվներն անիմաստ պտտվում են՝ կյանքը լուծելու գերլարումով[16]»:

Կարծիքների հավաքագրման կայք Rotten Tomatoes-ը հայտնում է, որ պրոֆեսիոնալ քննադատների 86%-ը ֆիլմին տվել է դրական կարծիք՝ հիմնված 83 կարծիքների վրա՝ 7,30/10 միջին վարկանշով։ Կոնսենսուսում ասվում է. «Ջեյմս Լ. Բրուքսը և Ջեք Նիքոլսոնը, անելով այն, ինչ անում են լավագույնս, համատեղում են խելացի երկխոսությունն ու անթերի դերասանական խաղը՝ ռոմանտիկ-կատակերգական ժանրից[17] նոր ժամանցային արժեք դուրս բերելու համար»: Metacritic-ը ֆիլմին տվել է 67/100 գնահատականը՝ հիմնված 30 քննադատների կարծիքների վրա, որոնք ցույց են տալիս ընդհանուր առմամբ խրախուսող գնահատականներ[18]:

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Անվանակարգ Թեկնածու(ներ) Արդյունք Ծան.
Օսկար Լավագույն ֆիլմ Ջեյմս Լ. Բրուքս, Բրիջիթ Ջոնսոն և Քրիստի Զեա Առաջադրված [19]
Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Հելեն Հանթ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Գրեգ Քիներ Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված
Լավագույն մոնտաժ Ռիչարդ Մարքս Առաջադրված
Լավագույն օրիգինալ երաժշտություն կատակերգության կամ մյուզիքլի համար Հանս Ցիմմեր Առաջադրված
ԱԼՄԱ Լավագույն դերասանուհի գեղարվեստական ֆիլմում Լյուպե Օնտիվերոս Առաջադրված
Կինոմոնտաժողների ամերիկյան ասոցիացա Լավագույն մոնտաժված գեղարվեստական ֆիլմ Ռիչարդ Մարքս Առաջադրված
Ամերիկյան կատակերգության մրցանակաբաշխություն Կինոֆիլմի ամենազվարճալի դերասան (գլխավոր դեր) Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Կինոֆիլմի ամենազվարճալի դերասանուհի (գլխավոր դեր) Հելեն Հանթ Հաղթանակ
Artios մրցանակաբաշխություն Գեղարվեստական ֆիլմի լավագույն քասթինգ` կատակերգություն Ֆրենսին Մեյսլեր Առաջադրված [20]
Blockbuster Entertainment մրցանակաբաշխություն Սիրված դերասան- տեսանյութում Ջեք Նիքոլսեն Առաջադրված [21]
Սիրված դերասանուհի - տեսանյութում Հելեն Հանթ Հաղթանակ
BMI կինոյի և հեռուստատեսության

մրցանակաբաշխություն

BMI ֆիլմի երաժշտական մրցանակ Հանս Ցիմմեր Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ Առաջադրված [22]
Լավագույն ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված
Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Առաջադրված
Լավագույն դերասանուհի Հելեն Հանթ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Գրեգ Քիներ Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Մարկ Էնդրուսը և Ջեյմս Լ.

Բրուքս

Առաջադրված
Chlotrudis մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հելեն Հանթ Առաջադրված [23]
Քննադատների ընտրության մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ Առաջադրված [24]
Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Չեխական առյուծ մրցանակաբաշխություն Լավագույն օտարալեզու ֆիլմ Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված [25]
Դալլաս-Ֆորտ Ուորթ կինոքննադատների

ասոցիացիայի մրցանակաբաշխություն

Լավագույն ֆիլմ Առաջադրված
Ամերիկայի ռեժիսորների

գիլդիայի մրցանակաբաշխություն

Ռեժիսորական ակնառու ձեռքբերում կինոյում Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված [26]
Empire մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հելեն Հանթ Առաջադրված [27]
Ֆլորիդայի կինոքննադատների շրջանակի

մրցանակաբաշխություն

Լավագույն դերասանուհի Հաղթանակ [28]
GLAAD Media մրցանակաբաշխություն Ակնառու ֆիլմ` լայնամասշտաբ թողարկում Առաջադրված
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն Լավագույն կինոնկար՝ մյուզիքլ կամ կատակերգություն Հաղթանակ [29]
Լավագույն դերասան ֆիլմում ՝ մյուզիքլ կամ կատակերգություն Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Լավագույն դերասանուհի ֆիլմում`մյուզիքլ կամ կատակերգություն Հելեն Հանթ Հաղթանակ
Ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան Գրեգ Քիներ Առաջադրված
Ֆիլմի լավագույն ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված
Ֆիլմի լավագույն սցենար Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ.

Բրուքս

Առաջադրված
Golden Reel մրցանակաբաշխություն Լավագույն ձայնային մոնտաժ -երաժշտություն (տեղական և արտասահմանյան) Զիգմունդ Գրոն Առաջադրված
Golden Screen մրցանակաբաշխություն Հաղթանակ
Ճապոնիայի կինոակադեմիայի մրցանակ Ակնառու օտարալեզու ֆիլմ Առաջադրված
Յուպիտերի մրցանակաբաշխություն Լավագույն միջազգային դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակաբաշխություն Տարվա դերասան Հաղթանակ
Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն Լավագույն դերասան 2-րդ տեղ [30]
Լավագույն դերասանուհի Հելեն Հանթ Առաջադրված
MTV կինոմրցանակաբաշխություն Լավագույն կանացի կատարում Առաջադրված
National Board of Review մրցանակաբաշխություն Ֆիլմերի լավագույն տասնյակ 2-րդ տեղ [31]
Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Գրեգ Քիներ Հաղթանակ
Առցանց կինոյի և հեռուստատեսության ասոցիացիայի մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ Ջեյմս Լ. Բրուքս, Բրիջիթ Ջոնսոն և Քրիստի Զեա Առաջադրված [32]
Լավագույն կատակերգություն/մյուզիքլ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված
Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Լավագույն կատակերգության/մյուզիքլի դերասան Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Հելեն Հանթ Առաջադրված
Լավագույն կատակերգության/մյուզիքլի դերասանուհի Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Գրեգ Քիներ Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Մարկ Էնդրուսը և Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված
Լավագույն երաժշտություն – օրիգինալ կատակերգության/մյուզիքլի համար Հանս Ցիմմեր Հաղթանակ
Լավագույն համույթ Առաջադրված
Առցանց կինոքննադատների միության մրցանակաբաշխություն Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ [33]
Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակաբաշխություն Թատերական կինոյի ականավոր պրոդյուսեր Ջեյմս Լ. Բրուքս, Բրիջիթ

Ջոնսոն և Քրիստի Զեա

Առաջադրված
Սան Դիեգոյի կինոքննադատների միության

մրցանակաբաշխություն

Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ. Բրուքս Հաղթանակ
Satellite մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ` մյուզիքլ կամ կատակերգություն Հաղթանակ [34]
Լավագույն դերասան ֆիլմում` մյուզիքլ

կամ կատակերգություն

Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Լավագույն դերասանուհի ֆիլմում` մյուզիքլ կամ կատակերգություն Հելեն Հանթ Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան ֆիլմում` մյուզիքլ կամ կատակերգություն Կուբա Գուդինգ կրտսեր Առաջադրված
Գրեգ Քիներ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում` մյուզիքլ կամ

կատակերգություն

Շիրլի Նայթ Առաջադրված
Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակաբաշխություն Գլխավոր դերում տղամարդ դերասանի

ակնառու կատարում

Ջեք Նիքոլսոն Հաղթանակ [35]
Գլխավոր դերում տղամարդ դերասանուհու ակնառու կատարում Հելեն Հանթ Հաղթանակ
Երկրորդական դերում տղամարդ դերասանի ակնառու կատարում Գրեգ Քիներ Առաջադրված
SESC կինոփառատոն Լավագույն օտարերկրյան դերասան Ջեք Նիքոլսոն Հաղթանակ
Տեխասի կինոքննադատների միության

մրցանակաբաշխություն

Լավագույն օրիգինալ սցենար Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ. Բրուքս Առաջադրված
Հարավարևելյան կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ 3-րդ տեղ [36]
Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն 2-րդ տեղ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Գրեգ Քիներ Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ. Բրուքս Հաղթանակ
Տորոնտոյի կինոքննադատների ասոցիացիայի

մրցանակաբաշխություն

Լավագույն դերասան Ջեք Նիքոլսոն 2-րդ տեղ [37]
Թուրքիայի կինոքննադատների ասոցիացիայի

մրցանակաբաշխություն

Լավագույն օտարերկրյա ֆիլմ 13-րդ տեղ
Ամերիկայի գրողների գիլդիայի մրցանակաբաշխություն Լավագույն սցենար` գրված անմիջապես

էկրանի համար

Մարկ Էնդրուս և Ջեյմս Լ. Բրուքս Հաղթանակ [38]
YoungStar մրցանակաբաշխություն Երիտասարդ դերասանի լավագույն կատարում կատակերգական ֆիլմում Ջեսսի Ջեյմս Հաղթանակ

Տեղական թողարկման միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է տնային վիդեո համակարգով, լազերային սկավառակով և DVD-ով 1998 թվականի մայիսի 19-ին: Այն թողարկվել է Blu-ray-ով Միացյալ Նահանգներում 2012 թվականի հունիսի 12-ին, որպես Twilight Time-ի էկրանային արխիվի հավաքածուի մի մաս: Հավաքածուն սահմանափակ էր և բաղկացած էր 3000 միավորից, ուստի արագ[39] սպառվեց:

Sony Pictures-ը թողարկեց ֆիլմը 4K UHD Blu-ray-ով 2022 թվականի հոկտեմբերի 25-ին`որպես իր Columbia Classics 4K Ultra HD հավաքածուի 3-րդ հատորի մաս, հետևյալ ֆիլմերի հետ միասին. «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Այստեղից մինչև հավերժություն», «Սիրով` պարոնին», «Վերջին սեանսը» և «Էննի»[40]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Garner, Chris (March 24, 1998). «A 'Titanic' winner». Gannett News Service. Iowa City Press-Citizen. էջ 17. Արխիվացված օրիգինալից May 6, 2023-ին. Վերցված է May 6, 2023-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  2. «Empire Features». Empire. Արխիվացված օրիգինալից October 14, 2012-ին. Վերցված է October 17, 2009-ին.
  3. «Jill the Dog». IMDb. Արխիվացված օրիգինալից February 26, 2023-ին. Վերցված է February 26, 2023-ին.
  4. Douglas Aiton, "10 Things You Didn't Know About Geoffrey Rush", Weekend Australian Magazine, 4–5 September 2004, p. 12
  5. «Betty White turned down 'Good as It Gets'». Digital Spy. March 4, 2011. Արխիվացված օրիգինալից October 28, 2021-ին. Վերցված է October 14, 2021-ին.
  6. Longsdorf, Amy (14 February 1999). «Owen Wilson Carves a Bigger Niche with 'Rushmore' Script». The Morning Call. Արխիվացված է օրիգինալից August 31, 2022-ին. Վերցված է August 31, 2022-ին.
  7. Pollak, Kevin (September 25, 2011). «James L. Brooks #128». Kevin Pollak’s Chat Show (Podcast). Earwolf. Event occurs at 1:23:19. Արխիվացված օրիգինալից August 31, 2022-ին. Վերցված է August 31, 2022-ին.
  8. «As Good as It Gets (1997) - James L. Brooks, James A. Brooks | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related | AllMovie». Արխիվացված օրիգինալից June 19, 2018-ին. Վերցված է April 28, 2020-ին – via www.allmovie.com.
  9. Wilson, Jeff (December 30, 1997). «'Scream 2' losing its voice at box office». The Daily News. էջ 8. Արխիվացված օրիգինալից June 13, 2022-ին. Վերցված է June 13, 2022-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  10. «Weekend Box Office Results for December 26–28, 1997». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից July 23, 2009-ին. Վերցված է July 6, 2009-ին.
  11. «Top 10 movies for the weekend of December 26–28». The Times of Northwest Indiana. Munster, Indiana. January 2, 1998. էջ 23. Արխիվացված օրիգինալից May 15, 2021-ին. Վերցված է May 14, 2021-ին – via Newspapers.com.
  12. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «boxoffice3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. «Batman (1989)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից June 11, 2009-ին. Վերցված է July 6, 2009-ին.
  14. Rosenbaum, Jonathan (December 22, 1997). «As Good as It Gets». Chicago Reader. Արխիվացված օրիգինալից February 20, 2009-ին. Վերցված է June 25, 2018-ին.
  15. Ebert, Roger (December 22, 1997). «As Good as It Gets». RogerEbert.com. Ebert Digital LLC. Արխիվացված օրիգինալից June 25, 2018-ին. Վերցված է June 25, 2018-ին.
  16. Howe, Desson (December 23, 1997). «'As Good as It Gets': Saving the Worst for Last». The Washington Post. Արխիվացված օրիգինալից March 30, 2018-ին. Վերցված է June 25, 2018-ին.
  17. «As Good as It Gets». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից February 14, 2024-ին. Վերցված է May 6, 2024-ին.
  18. «As Good as It Gets». Metacritic. CBS. Արխիվացված օրիգինալից June 29, 2010-ին. Վերցված է June 25, 2018-ին.
  19. «The 70th Academy Awards (1998) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. AMPAS. Արխիվացված օրիգինալից November 9, 2014-ին. Վերցված է November 19, 2011-ին.
  20. «Nominees/Winners». Casting Society of America. Արխիվացված օրիգինալից August 16, 2018-ին. Վերցված է January 6, 2019-ին.
  21. «Blockbuster Entertainment Awards Nominees Announced». Blockbuster Entertainment. December 17, 1997. Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին. Վերցված է 5 October 2018-ին – via PR Newswire.
  22. «1988-2013 Award Winner Archives». Chicago Film Critics Association. Վերցված է August 24, 2021-ին.
  23. «4th Annual Chlotrudis Awards». Chlotrudis Society for Independent Films. Արխիվացված օրիգինալից February 3, 2023-ին. Վերցված է April 23, 2022-ին.
  24. «The BFCA Critics' Choice Awards :: 1997». Broadcast Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից December 12, 2008-ին. Վերցված է January 7, 2014-ին.
  25. «1998 Czech Film Awards». Czech Lion Awards. Արխիվացված օրիգինալից August 24, 2021-ին. Վերցված է August 24, 2021-ին.
  26. «50th DGA Awards». Directors Guild of America Awards. Վերցված է July 5, 2021-ին.
  27. «1999 Empire Awards». Empireonline.co.uk. 1999. Արխիվացված է օրիգինալից August 16, 2000-ին.
  28. «1997 FFCC AWARD WINNERS». Florida Film Critics Circle. Արխիվացված օրիգինալից January 10, 2014-ին. Վերցված է August 24, 2021-ին.
  29. «As Good as It Gets – Golden Globes». HFPA. Արխիվացված օրիգինալից May 24, 2017-ին. Վերցված է July 5, 2021-ին.
  30. «The Annual 23rd Los Angeles Film Critics Association Awards». Los Angeles Film Critics Association. Վերցված է August 24, 2021-ին.
  31. «1997 Award Winners». National Board of Review. Արխիվացված օրիգինալից May 28, 2021-ին. Վերցված է July 5, 2021-ին.
  32. «2nd Annual Film Awards (1997)». Online Film & Television Association. Արխիվացված օրիգինալից October 16, 2020-ին. Վերցված է May 15, 2021-ին.
  33. «The Annual 1st Online Film Critics Society Awards». Online Film Critics Society. January 3, 2012. Արխիվացված օրիգինալից February 28, 2021-ին. Վերցված է August 24, 2021-ին.
  34. «1998 Satellite Awards». Satellite Awards. Արխիվացված օրիգինալից May 2, 2021-ին. Վերցված է August 24, 2021-ին.
  35. «The 4th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild Awards. Արխիվացված օրիգինալից November 1, 2011-ին. Վերցված է May 21, 2016-ին.
  36. «1997 SEFA Awards». sefca.net. Վերցված է May 15, 2021-ին.
  37. «TFCA Past Award Winners». Toronto Film Critics Association. May 29, 2014. Արխիվացված օրիգինալից December 23, 2018-ին. Վերցված է August 24, 2021-ին.
  38. «Writers Guild Awards Winners». WGA. 2010. Արխիվացված է օրիգինալից May 25, 2012-ին. Վերցված է March 7, 2019-ին.
  39. As Good as It Gets Blu-ray (Screen Archives Entertainment Exclusive), Արխիվացված օրիգինալից August 20, 2022-ին, Վերցված է 2022-08-20-ին
  40. «Press Release - SPHE Press Release: Columbia Classics 4k Ultra HD Collection Volume 3 (4k UHD)». Home Theater Forum (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից August 20, 2022-ին. Վերցված է 2022-08-20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պարգևներ
Նախորդող:
The Silence of the Lambs
Academy Award winner for Best Actor and Best Actress Հաջորդող:
No film has achieved this since