Մասնակից:Anna.99D/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդա-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ)՝ 1970-ական թվականներին Կալիֆորնիայում Ռիչարդ Բանդլերի և Ջոն Գրինդերի կողմից ստեղծված կեղծ-գիտական մոտեցում հաղորդակցությանը, անձնային զարգացմանը և հոգեթերապիային։ Նյարդա-լեզվաբանական ծրագրավորման հեղինակները պնդում են, որ կապ գոյություն ունի նյարդաբանական գործընթացների, լեզվի և վարքային պատտերնների միջև, որոնք ստացվել են փորձի արդյունքում, և, որ դրանք կարող են փոփոխվել կյանքի ընթացքում որոշ նպատակների հասնելու համար[1][2]։ Բանդլերը և Գրինդերը նաև պնդում են, որ նյարդա-լեզվաբանական ծրագրավորման մեթոդաբանությունը կարող է մոդելավորել բացառիկ մարդկանց հմտությունները և թույլ տալ նրանց ևս ձեռք բերել դրանք[3][4] Նրանք նաև հավաստում են, որ հաճախ, նույնիսկ նյարդա-լեզվաբանական ծրագրավորման ընդամենը մեկ սեանսը կարող է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ֆոբիաները, դեպրեսիաները, տիկային խանգարումները, հոգեմարմնական հիվանդությունները, կարճատեսությունը[5], ալերգիաները, սովորական մրսածությունը[6] և սովորելու հետ կապված խանգարումները։[7][8] ՆԼԾ-ն ընդունվել է որոշ հիպնոթերապևտների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք դասընթացներ են անց կացնում բիզնեսում և պետական գործակալություններում առաջնորդության թեմաներով։

ՆԼԾ-ի կողմնակիցների հայտարարությունների վերաբերյալ գիտական ապացուցույցներ չկան, ուստի վարկածներ կան առ այն, որ նյարդա-լեզվաբանական ծրարավորումը կեղծ գիտություն է[9][10][11]։ Գիտական գրաքննություններում հաստատվում է, որ ՆԼԾ-ն հիմնվում է ուղեղի ժամկետնանց փոխաբերությունների վրա և փաստական բազմաթիվ սխալներ է պարունակում[12][13]։ Գրաքննությունը նաև ցույց է տալիս, որ ՆԼԾ-ին սատարող հետազոտությունների գիտական մեթոդաբանությունը հագեցած է թերություններով և երեք անգամ ավելի շատ հետազոտություններ, որոնք որոկապես ավելի բարձր մակարդակի վրա են, չեն կարողացել վերարտադրել Բանդլերի, Գրինդերի և նյարդա-լեզվաբանական ծրագրավորման այլ ջատագովների «արտասովոր պնդումները»[10][11]։

Պատմություն և գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բանդլերի և Գրինդերի նյարդա-լեզվաբանական ծրագրավորումը իր մեջ ներառում է «մոդելավորում» կոչվող մեթոդաբանություն և մեթոդների մի հավաքածու, որոնք իրենք բխեցրել են իրենց սկզբնական ծրագրերից[14][15]։ Այն մեթոդները, որոնք հիմնաքարային են համարվում, նրանք փոխառել են Վիրջինիա Սատիրից, Միլտոն Էրիկսոնից և Ֆրից Պերլզից[16]։

Բանդլերը և Գրինդերը որպես հիմք են ընդունել նաև Գրեգորի Բեթսոնի, Ալֆրեդ Կորժիբսկու, Նոամ Չոմսկու գիտական տեսությունները, հատկապես՝ փոխակերպվող քերականությունը,[14][17] ինչպես նաև Կարլոս Կաստանեդայի գաղափարները և տեխնիկաները[18]։

Բանդլերը և Գրինդերը հավաստում են, որ իրենց մեթոդաբանությունը կարող է կոդավորել անկապտելի թերապևտիկ «կախարդանքը», ինչպես դա արվում է Պերլսոնի, Սատիրի, Էրիկսոնի թերապիաների ժամանակ, և դրանից հետո այդ թերապիաների կառուցվածքը և ակտիվությունը կարող են ուսումնասիրվել ուրիշների կողմից։ 1975 թվականի նրանց «Կախարդանքի կառուցվածքը I․ գիրք լեզվի և թերապիայի մասին» գիրքը նախատեսված է Պերլսի և Սատիրի թերապևտիկ մեթոդների կոդավորման համար[14][19]։

Բանդլերը և Գրինդերը նշում են, որ իրենք կիրառել են իրենց սեփական մոդելավորման գործընթացը, որպեսզի մոդելավորեն Վիրջինիա Սատիրին, որպեսզի կարողանան ստեղծել այն, ինչ նրանք անվանել են «Մետա-Մոդել», մոդել, որը նախատեսված է տեղեկատվության հավաքագրման, շահառուի լեզվի շահարկման և հիմնարար մտածողության համար[14][19]Նրանք պնդում են, որ մարտահրավեր նետելով լեզվաբանական խեղաթյուրումներին, շահառուների հայտարարություններից ջնջված տեղեկատվությունները վերականգնելով, «արտաքին կաուցվածքի» փոխակերպվող քերականության գաղափարախոսությունը ավելի ամբողջական պատկերացումներ են տալիս հիմքում ընկած «խորը կոռուցվածքի» մասին, և հետևաբար, թերապրտիկ օգուտ ունեն[20][21]։ Սատիրից են սկիզբ առել նաև «խարսխման», «ապագա քայլերի» և նկարագրողական համակարգերը[22]։

Ի հակադրումն, «Միլտոնի մոդելը»՝ Միլտոն Էրիկսոնի հիպնոտիկ լեզվի մոդելը, Բանդլերի և Գրինդերի կողմից նկարագրվում է որպես «վարպետորեն անորոշ» և «փոխաբերական»[23]։ Միլտոնի մոդելը կիրառվում է Մետա-Մոդելի հետ միասին, որպես մեղմացնող միջոց՝ «տրանս» առաջացնելու և երկրորդային թերապևտիկ առաջարկություն ներկայացնելու համար[24]։

Այնուամենայնիվ, լեզվաբանության դասախոս Կարեն Սթոլլզնոուն Բանդլերի և Գրինդերի հղումները որակում է որպես նեյմդրոփփինգ։ Բացի Սատիրը, մնացած բոլոր մարդիկ, ովքեր հիշատակվել են նրանց աշխատանքներում որպես ազդեցության աղբյուր, չեն համագործակցել Բանդլերի և Գրինդերի հետ։ Հոմսկին անձամբ, որևէ առնչություն չունի ՆԼԾ-ի հետ․ նրա բնագիր աշխատանքը տեսություն է և ոչ թե թերապիա։ Սթոլլզնոուն գրում է․ «Բացի տերմինաբանությունը ՆԼԾ-ն որևէ առնչություն չունի Հոմսկու տեսությունների կամ փիլիսոփայության հետ՝ լեզվաբանական, վարքաբանական, քաղաքական»[25]։

Առևտրայնացում և էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ 1970-ականներին «հանուն մարդկային պոտենցիալի» շարժումը վերածվել է արտադրության և շուկա ապահովել ՆԼԾ-ի այլ գաղափարների համար։ Այդ աճի կենտրոնում Կալիֆորնիայի Էսալեն ինստիտուտն էր։ Պերլսը բազմաթիվ գեշտալտ-թերապիաների սեմինարներ է անց կացրել Էսալենում։ Սատիրը առաջին առաջնորդներից էր, իսկ Բեյստոնը՝ հրավիրյալ ուսուցիչ էր։ Բանդլերը և Գրինդերը պնդում էին, որ նյարդա-լեզվաբանական ծրագրավորումը միայն թերապևտիկ մեթոդ չէ, այն նաև հաղորդակցության ուսումնասիրություն։ Նրանք սկսել են այս գաղափարն առաջ տանել որպես բիզնես-գործիք, պնդելով, որ «եթե ցանկացած մարդ կարող է անել ինչ-որ բան, ապա կարող ես նաև դու»[26]։ Այն բանից հետո, երբ 150 ուսանողներ յուրաքանչյուրին 1000 դոլար վճարեցին Սանտա Կրուսում տասնօրյա սեմինարների դիմաց, Բանդլերը և Գրինդերը հրաժարվել են իրենց ակադեմիական գրություններից և սեմինարների սղագրությունների հիման վրա հայտնի գրքերը հրատարակել, որոնց շարքում էր «Դոդոշից՝ արքայազն»-ը, որը վաճառվել է ավելի քան 270 000 օրինակով։ Բանդլերի և Գրինդերի ինտելեկտուալ սեփականության վեճի մասին դատական փաստաթղթերի համաձայն 1980 թվականին Բանդլերը ավելի քան 800 000 դոլար է վաստակել վարպետաց դասերի և գրքերի վաճառքի արդյունքում[26]։

Հեգեթերապևտների և ուսանողների հանրույթը հավաքվել է Բանդլերի և Գրինդերի առաջին աշխատանքների շուրջ, ինչի արդյունքում աճել է ՆԼՊ-ի տարածումը որպես պրակտիկա և տեսություն[27]։ Օրինակ՝ Թոնի Ռոբբինսը Գրինդերի հետ պարապմունքներից հետո իր ինքնօգնության և մոտիվացիոն խոսակցական ծրագրերում օգտագործել է ՆԼՊ-ի մի քանի գաղափարներ[28] Բանդլերը ՆԼՊ-ն այլ տեսանկյունից օգտագորոծելը բացառելու մի քանի անհաջող փորձ է արել[29]։ Բացի այդ տեսաբանների և պրակտիկների թվի աճը հանգեցրել է նրան, որ նյարդա-լեզվաբանական ծրագրավորումը դարձավ առավել միատարր[25]։ Մինչև ՆԼՊ-ի «անկումը» գիտնականները ձեռնամուխ էին եղել ստուգելու նրա տեսական հիմքերը[11]։ 1990-ականները բնորոշվել են որպես առավել պասիվ՝ ՆԼՊ-ին վերաբերող գիտական ուսումնասիրությունների նախաձեռնման և իրականացման տեսանկյունից, քան նախորդ տասնամյակում։ Թոմաս Վիտկովսկին տեղի ունեցածը բացատրել է ՆԼՊ-ի կողմնակիցների շարքում էմպիրիկ աջակցության և դիսկուրսների նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ[11]։

Հիմնական բացադրիչներ և հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԼՊ-ն կարելի է ընկարել երեք հիմնական բաղադրիչների և դրանց առնչվող հիմնական հասկացությունների միջոցով.

  • «Սուբյեկտիվություն» Բանդլերի և Գրինդերի խոսքով
    • մենք աշխարհը ընկալում ենք սուբյեկտիվորեն, այդպիսով՝ մենք սուբյեկտիվ պատկերացումներ ենք կազմում մեր փորձի մասին։ Այդ սուբյեկտիվ պատկերացումները ձևակերպվում են հինգ զգացողությունների հասկացությունների և բնական լեզվի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tosey, Paul; Mathison, Jane. «Introducing Neuro-Linguistic Programming» (PDF). Centre for Management Learning & Development, School of Management, University of Surrey. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 January 2019-ին. Վերցված է 12 September 2019-ին.
  2. Dilts, R., Grinder, J., Delozier, J., and Bandler, R. (1980). Neuro-Linguistic Programming: Volume I: The Study of the Structure of Subjective Experience. Cupertino, CA: Meta Publications. էջ 2. ISBN 978-0-916990-07-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Bandler, Richard; Grinder, John (1975). The Structure of Magic I: A Book about Language and Therapy. Science and Behavior Books Inc. էջեր 5–6. ISBN 978-0-8314-0044-6.
  4. Bandler, Richard (1993). Time for a Change. Meta Pubns. էջ vii. ISBN 978-0-916990-28-2. «Անհատական պարապմունքների միջոցով նրանք կարող են արագացնել ուսուցումը, չեզոքացնել ֆոբիաները, բարձրացնել ստեղծարարության մակարդակը, բարելավել հարաբերությունները, վերացնել ալերգիաները և քայել կրակի վրայով առանց ոտքերը այրելու։ Նյարդա-լեզվաբանական ծրագրավորումը հասցնում է իր նախնական նպատակին։ Մենք կարողանում ենք անել այն, ինչ միայն հանճարը կարող էր անել տասը տարի առաջ։»
  5. Pickersgill, Gina. «Dr Richard Bandler On Healing – A Special Interview – by Gina Pickersgill». NLP Life Training. The Best You Corporation. Արխիվացված է օրիգինալից 1 March 2012-ին. Վերցված է 8 August 2013-ին. «
    Գինա: Ես տեսա, թե Դուք ինչպես էիք ցուցադրում մի տեխնիկա, որը ոմանք անվանում են բժիշկ Բենդլերի Գեղեկվության մշակում։ Խնդրում եմ, պատմեք դրա մասին
    Ռիչարդ Բանդլեր: Ըստ էության, ես նկատեցի, որ երբ ես հիպնոսի միջոցով հետ եմ գնում, մարդիկ ավելի երիտասարդ են սկսում երևալ, և, ես սկսեցի մտածել, թե կա՞ արդյոք դա հենց այդպես պահելու տարբերակ։ Ես նկատեցի, որ երբ ակնոցներ դնող մարդկանց հիպնոսով հետ էի տանում մինչև հինգ տարի, նրանք այլևս այդ ակնոցների անհրաժեշտությունը չէին ունենում։ Այդ իսկ պատճառով ես սկսեցի մարդկանց աչքերը երիտասարդ ու առողջ թողնել, սրանք հասցնելով ներկա պահին, և դա կփոխեր նրանց ակնոցերի նշանակությունը այն աստիճանի, որ նրանք կսսկեին ավելի լավ տեսնել։ Որոշ ժամանակ անց նրանցից շատերը կարողանում էին տեսնել առանց ակնոցների։ Այսպիսով, ես մի փոքր հեռուն գնացի, և DHE (Design Human Engineering™) կուրս անց կացրեցի, որում մենք ստեղծեցինք մի մեխանիզմ, որը նրանց հոգու խորքում անընդհատ հիպնոսի միջոցով հետ էր գնում երբ նրանք քնած էին։ Այն կարող է տարիների տարբերությամբ փոխել մարդու արտաքինը, այն մեծացնում է մարդկանց էներգիայի քանակը, իսկ որոշ դեպքերում նրանք ինքնաբուխ կերպով բուժվել են լուրջ հիվանդություններից։ Վերջինս պայմանավորված էր նրանով, որ հիպնոսի միջոցով այդ մարդիկ հետ էին գնացել մինչև այն ժամանակ, երբ նրանք դեռ հիվանդ չէին։ Հիմա ես դա չեմ կարող ապացուցել, բայց ես այն տեսել և տպավորվել եմ բազմիցս։»
  6. Grinder, John; Richard Bandler; Connirae Andreas, eds. (1981), Trance-Formations: Neuro-Linguistic Programming and the Structure of Hypnosis, Moab, UT: Real People Press, ISBN 978-0-911226-23-2, «Դասընթացի ժամանակ Բանդլերը և Գրինդերը հիպնոսի հետ համադրված ՆԼԾ-ի մեկ սեանսը կարող է վերացնել որոշ խնդիրներ կապված տեսողության հետ, ինչպիսին կարճատեսությունն է, կարող է վերացնել նաև մրսածությունը։ Բանդլերը և Գրինդերը ենթադրում էին, որ ՆԼԾ-ի և հիպնոսի համադրությունը թույլ կտա ոչ միայն լուծել մարդու խնդիրը, այլև առհասարակ մոռանալ դրա երբևէ գոյություն ունենալու մասին։ Այսպիսով, թերապիայի ավարտին ծխողը կարող է ժխտել նախկինում իր ծխող լինելու փաստը, նույնիսկ այն դեպքում, երբ նրա ընտանիքը և ընկերները ամեն կերպ, համառորեն ձգտում են ապացուցել դա՝ ի ցույց դնելով այնպիսի ակնհայտ ապացույցներ, ինչպիսիք, օրինակ նիկոտինի հետքերն են։»
  7. Bandler, Richard (2008). What is NLP? (Promotional video). NLP Life. Վերցված է 1 June 2013-ին. «Մենք կարող ենք հուսալիորեն ազատվել ֆոբիաներից ամեն անգամ ընդամենը 10 րոպեում։»
  8. Grinder, John; Bostic St. Clair, Carmen (2001). «Chapter 4: Personal Antecedents of NLP». Whispering In The Wind. J & C Enterprises. ISBN 978-0-9717223-0-9.
  9. Thyer, Bruce A.; Pignotti, Monica G. (2015-05-15). Science and Pseudoscience in Social Work Practice. Springer Publishing Company. էջեր 56–57, 165–167. ISBN 978-0-8261-7769-8. «Քանի որ ՆԼԾ-ն հայտնի է դարձել, որոշ հետազոտություններ են անց կացվել և դրանց արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ նկարագրողական համակարգերի և աչքերի շարժումների վերաբերյալ տեսությունը գիտական հիմքեր չունի։»
  10. 10,0 10,1 Sharpley, Christopher F. (1 January 1987). «Research findings on neurolinguistic programming: Nonsupportive data or an untestable theory?». Journal of Counseling Psychology. 34 (1): 103–107. doi:10.1037/0022-0167.34.1.103.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Witkowski, Tomasz (1 January 2010). «Thirty-Five Years of Research on Neuro-Linguistic Programming. NLP Research Data Base. State of the Art or Pseudoscientific Decoration?». Polish Psychological Bulletin. 41 (2). doi:10.2478/v10059-010-0008-0. «Այս ամենը ինձ մոտ այնպիսի ճնշող տպավորություն է թողնում, որ գիտական հոդվածների վերլուծվող հիմքը քննարկվում է որպես թատերական ձևավորում, որպես կեղծ գիտության ֆոն, ինչիսին կարծես թե նյարդա-լեզվաբանական ծրագրավորումն է․․․Իմ ետազոտությունները անժխտելիորեն հանգեցնում են այն համոզմունքին, որ նյարդա-լեզվաբանական ծրագրավորումը կեղծ գիտություն է»
  12. von Bergen, C. W.; Gary, Barlow Soper; Rosenthal, T.; Wilkinson, Lamar V. (1997). «Selected alternative training techniques in HRD». Human Resource Development Quarterly. 8 (4): 281–294. doi:10.1002/hrdq.3920080403.
  13. Druckman, Daniel (1 November 2004). «Be All That You Can Be: Enhancing Human Performance». Journal of Applied Social Psychology. 34 (11): 2234–2260. doi:10.1111/j.1559-1816.2004.tb01975.x.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Bandler, Richard; Grinder, John (1975). The Structure of Magic I: A Book about Language and Therapy. Science and Behavior Books Inc. էջ 6. ISBN 978-0-8314-0044-6.
  15. Grinder, John; Bostic St. Clair, Carmen (2001). «Chapter 2: Terminology». Whispering In The Wind. J & C Enterprises. ISBN 978-0-9717223-0-9.
  16. Bandler, Richard; Grinder, John (1979). Andreas, Steve (ed.). Frogs into Princes: Neuro Linguistic Programming. Real People Press. էջ 8. ISBN 978-0-911226-19-5.
  17. Wake, Lisa (2001). Neurolinguistic psychotherapy : a postmodern perspective. London: Routledge. ISBN 978-0-415-42541-4. Վերցված է 24 May 2013-ին.
  18. McClendon, Terrence L. (1989). The Wild Days. NLP 1972–1981 (1st ed.). էջ 41. ISBN 978-0-916990-23-7. «Կապված Միլտոնի աշխատանքի հետ, Ռիչարդը և Ջոնը բախվեցին նաև Կաստանեդայի «Դոն Ժուանի ուսուցմանը», «Յակիի կենսակերպին», «Առանձին իրականությանը», և «Ասքեր ուժի մասին»-ին։ Հենց այնտեղից է տեղի ունեցել Դոն Ժուանի փոխաբերությունների և հիպնոսների, ինչպես նաև Միլտոն Թրիկսոնի լեզվական պատտերնների և փոխաբերությունների ինտեգրացիան։ Հիպնոսի ծրագրերից զարգացած ամենադինամիկ մեթոդներից մեկը երկակի ինդուկցիայի մեթոդի կիրառումն էր։ Երկակի ինդուկցիան տրանս ինդուկցիա է, որը անց է կացնում երկու մարդ։ Մարդկանցից մեկը խոսում է ականջի մոտ՝ օգտագործելով բարդ բառեր և լեզվական մոդելներ, որպեսզի զբաղեցնի ուղեղի մեկ կիսագունդը, իսկ մյուս մարդը խոսում է մյուս ականջի մոտ՝ օգտագործելով մանկական քերականություն և լեզու, որպեսզի զբաղեցնի ուղեղի մյուս կիսագունդը։ Զգայական զգացողությունները առկա են լինում մարմնի հենց այն կեսում, որ կողմում տեղի է ունեցել ձայնային ներդրումը։ Այդ տեխնիկան կիրառվում էր այն զրույցներում, որոնք Կարլոս Կաստանեդը ունենում էր դոն Ժուանի և դոն Ժենարոյի հետ։ Այս տեխնիկան հաճախ է կիրառվել Ռիչարդի և Ջոնի դասընթացային ծրագրերի հաշվետվությունների կազմման ժամանակ»
  19. 19,0 19,1 page 6 of Bandler & Grinder 1975a.
  20. John Grinder, Suzette Elgin (1973). "A Guide to Transformational Grammar: History, Theory, Practice." Holt, Rinehart and Winston. 0-03-080126-5. Reviewed by Frank H. Nuessel, Jr. The Modern Language Journal, Vol. 58, No. 5/6 (September–October 1974), pp. 282–283
  21. E. Jane Bradley; Biedermann, Heinz-Joachim (1 January 1985). «Bandler and Grinder's neurolinguistic programming: Its historical context and contribution». Psychotherapy: Theory, Research, Practice, Training. 22 (1): 59–62. doi:10.1037/h0088527. ISSN 0033-3204. OCLC 1588338.
  22. Spitzer, Robert (1992). «Virginia Satir & Origins of NLP» (PDF). Anchor Point Magazine (July): ?. Վերցված է 5 June 2013-ին.
  23. Grinder, John; Bandler, Richard (1981). Connirae Andreas (ed.). Trance-formations: Neuro-Linguistic Programming and the Structure of Hypnosis. Moab: Real People Press. էջ 240."artfully vague" occurs in the context of describing the "Milton-Model"
  24. Bandler, Richard; Grinder, John (1985). «Appendix II». In Andreas, Connirae (ed.). Trance-formations. Real People Press. ISBN 978-0-911226-22-5.
  25. 25,0 25,1 Stollznow, Karen (2010). «Not-so Linguistic Programming». Skeptic. 15 (4): 7. Վերցված է 1 June 2013-ին.
  26. 26,0 26,1 Clancy, Frank; Yorkshire, Heidi (1989). «The Bandler Method». Mother Jones Magazine. 14 (2): 26. ISSN 0362-8841. Վերցված է 24 May 2013-ին.(չաշխատող հղում)
  27. Hadnagy, Christopher; Wilson, Paul (21 December 2010). Social Engineering. John Wiley & Sons Inc. ISBN 978-0-470-63953-5. Վերցված է 24 May 2013-ին.
  28. Salerno, Steve (2006). Sham: How the Self-Help Movement Made America Helpless. Crown Publishing Group. ISBN 978-1-4000-5410-7.
  29. Druckman, Daniel; John A. Swets (1988). «Enhancing human performance: Issues, theories, and techniques». Human Resource Development Quarterly. 1 (2): 202–206. doi:10.1002/hrdq.3920010212.