Մասնակից:AnnIna Hakobyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AnnIna Hakobyan/Ավազարկղ

Անդրանիկ Զեյթունյան (), հայ գրող, բանահավաք, բառարանագիր, հասարակական, մշակութային գործիչ, մանկավարժ, համշենահայ մշակութային միության նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Զեյթունյանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Սոչի քաղաքի մոտ գտնվող Վերին Բուու գյուղում, գյուղացու ընտանիքում: 1929 թվականին ավարտել է նույն գյուղի տարրական դպրոցը[1]:

1932 թվականին Անդրանիկ Զեյթունյանն ընդունվել է Ռոստովի մանկավարժական տեխնիկումը, բայց հիվանդության պատճառով կիսատ է թողել ուսումը: 1933 թվականին սկսել է աշխատել տարրական դասարանի ուսուցիչ Գագրայի շրջանի Բաղնարի գյուղում: 1934 թվականից դասվանդել է նաև աշխարհագրություն և պատմություն[1]:

1940 թվականին Անդրանիկ Զեյթունյանը հեռակա կարգով ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը[1]:

Ուսուցչական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին նշանակվել է միջնակարգ դպրոցի տնօրեն[1]:

1949 թվականին ավարտել է Սուխումի ռուսական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]:

Անդրանիկ Զեյթունյանն ուսուցչական բնագավառում աշխատել է 37 տարի: 1950-1963 թվականներին աշխատել է Ադլերի լուսավորության բաժնում որպես հայկական դպրոցների տեսուչ[1]:

«Ձայն համշենական»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ռուսաստանում հայկական դպրոցները հետզհետե սկսվեցին փակվել, Անդրանիկ Զեյթունյանը 1966 թվականին համշենահայ գրող Աշոտ Քոչքոնյանի հետ հիմնեց «Ձայն համշենական» հայկական գրական մշակութային խմբակը: Խմբակի նախաձեռնությամբ տպագրվել են «Ձայն համշենական» ժողովածունները, որտեղ ընդգրված են համշենահայ գրողների արձակ, չափածո գործերը, ժողովրդական բանահյուսական երկեր, հեքիաթներ, երգեր[1]:

Լույս են տեսել «Ձայն համշենականի» հետևյալ ժողովածուները[2].

  • 1-ին ժողովածու (1971 թվական, «Սովետական գրող» հրատարակչություն, խմբագիր՝ Սերո Խանզադյան)
  • 2-րդ ժողովածու (1979 թվական, «Սովետական գրող» հրատարակչություն, խմբագիր, կազմող՝ Անդրանիկ Զեյթունյան)
  • 3-րդ ժողովածու (1989 թվական, «Խորհրդային գրող» հրատարակչություն, խմբագիր՝ Սերգեյ Վարդանյան)
  • 4-րդ ժողովածու (1999 թվական, «Երևան» հրատարակչություն, կազմողներ և խմբագրողներ՝ Սերգեյ Գալստյան, Լյուդվիգ Կարապետյան)
  • 5-րդ ժողովածու (2006 թվական, «Երևան» հրատարակչություն, խմբագրողներ և կազմողներ՝ Սերգեյ Գալստյան, Սերգեյ Վարդանյան)

2004 թվականից Սերգեյ Վարդանյանի խմբագրությամբ լույս է տեսնում «Ձայն համշենական» ամսաթերթը[2]։

Անդրանիկ Զեյթունյանը մահացել է 1986 թվականին[1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Զեյթունյանի գիտական, բանահավաք աշխատությունները (անտիպ)[1].

  • «Համշենահայ ազգագրություն և բանահյուսություն»
  • «Համշենի երգարան»
  • «Բառարարն Համշենի լեզվի»
  • «Համշենի բարբառի բառարան»
Ամենամեծ հարցը, որ մտահոգում է ինձ, դա համշենահայերի վիճակն է։
- Անդրանիկ Զեյթունյան, ինքնակեսագրականից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվ, գլխավոր գույքամատյան մմ_3693 (11_4_1987), նվեր Զեյթունյանների ընտանիքից, հանձնել է Սերգեյ Վարդանյանը»։
  2. 2,0 2,1 ««Ձայն համշենական» ամսաթերթ, թիվ 1, օգոստոս 2004 թվական, էջեր 1-2» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]