Մասնակից:Anahit Manvelyan/Յան Դավիդս դը Հեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anahit Manvelyan/Յան Դավիդս դը Հեմ

Ջեն Դեյվիդս դը Հեմ , (հոլ.՝ .Jan Davidsz. de Heem), ծնվել է 1606 թվականի ապրիլին Ուտրեխտում, մահացել 1683/1684 թվականին, Անտվերպենում: Նիդերլանդացի նկարիչ է, նկարիչ Դավիդ դը Հերմի որդին է: Ենթադրվում է, որ Բալտազա վան դե Աստայի աշակերտն է:

Ծնունդով [[Ուտրեխտ]]ից է, որոշ ժամանակ նկարիչը աշխատել է Լեյդենում: 1635 թվականին ընդունվում է անտվերպենյան նկարիչների գիլդիա, իսկ հաջորդ տարի ստանում է Անտվերպենի քաղաքացիություն: Մոտավորապես 1667 թվականին վերադառնում է Ուտրեխտ, իսկ 1672 թվականին քաղաքը գրաված ֆրանսիացիներից փախչում է Անտվերպեն:

Դը Հեմը համընդհանուր սեր վայելեց իր ծաղիկների և մրգերի հիանալի նկարների շնորհիվ: Նույնիսկ նկարի ամենափոքր դետալը նա կապում էր գունային գամմայի փայլուն ընտրության հետ և շատ նրբաճաշակ կոմպոզիցիաների էր ստեղծում: Նա նկարում էր ծաղկեփնջեր կամ ծաղկամաններում ծաղիկներ, որոնց մեջ հաճախ թևածում էին թիթեռներն ու միջատները, որմնախորշերի մեջ ծաղկեպսակներ, մրգերի շարաններ, գինով լի բաժակներով, խաղողով և այլ մրգերով ու մթերքներով նատյուրմորտներ: Հեմը վարպետորեն օգտագործում էր գույների հնարավորությունները և հասնում էր վճիտության բարձր աստիճանի: Նրա անկենդան բնության նկարները առանձնանում էին ռեալիստականությամբ: Նրա վրձնի կտավները գտնվում են աշխարհի գրեթե բոլոր խոշոր պատկերասրահներում:

Յան դե Հեմ Կորնելիսի որդին, ով ծնվել է 1631 թվականի ապրիլին Լեյդեն քաղաքում, գեղանկարչություն է սովորել իր հորից, աշխատել է Գագայում և Անտվերպենում, մահացել է 1695 թվականի մայիսին: Նա մրգերի և ծաղիկների նատյուրմորտները նկարում էր հայրիկի ոճով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arthur K. Wheelock Jr. «Heem, Jan Davidsz de» (PDF). NGA Online Editions (անգլերեն). Վերցված է 2017-02-12-ին.
  • «Jan Davidsz de Heem» (անգլերեն). National Gallery of Canada. Վերցված է 2017-02-12-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]