Jump to content

Մասնակից:Սվետլանա1/Ավազարկղ29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փող-ձվարանային թարախակույտը կոնքի բորբոքային հիվանդության (PID) ուշ բարդություններից է և կարող է կյանքին վտանգ ներկայացնել, եթե թարախակույտը պատռվի և առաջացնի սեպսիս: Այն բաղկացած է պարուրված կամ սահմանափակված թարախային գրպանից՝ որը սահմանապակված է, որը ձևավորվում է արգանդափողի և ձվարանների վարակման ժամանակ: Այս թարախակույտերն առավել հաճախ հանդիպում են վերարտադրողական տարիքի կանանց մոտ և սովորաբար առաջանում են վերին սեռական ուղիների վարակի հետևանքով[1][2]: Դա բորբոքային զանգված է, որն ընդգրկում է արգանդափողերը, ձվարանները և երբեմն նաև հարակից կոնքի այլ օրգանները։ Փող-ձվարանային թարախակույտը կարող է զարգանալ նաև որպես հիստերէկտոմիայի բարդություն[3]:

Ախտանիշները սովորաբար ներառում են տենդ, արյան սպիտակ բջիջների քանակի բարձրացում, ցածր որովայնային և կոնքի ցավ և/կամ հեշտոցային արտադրություն: Տենդը և լեյկոցիտոզը կարող են բացակայել: ՓՁԹ-ները հաճախ պոլիմանրէային են՝ անաէրոբ բակտերիաների բարձր տոկոսով: ԱՄՆ-ում բուժման արժեքը կազմում է մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար մեկ հիվանդի համար, ինչը կազմում է տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար[4]: Չնայած հազվադեպ, ՓՁԹ-ն կարող է առաջանալ առանց կոնքի բորբոքային հիվանդությունների կամ սեռական ակտիվության նախորդ դրվագի[5][6]:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային թարախակույտի (TOA) նշաններն ու ախտանիշները նույնն են, ինչ կոնքի բորբոքային հիվանդության (PID) դեպքում, բացառությամբ, որ թարախակույտը կարող է հայտնաբերվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI), սոնոգրաֆիայի և ռենտգենի միջոցով[7]: Այն նաև տարբերվում է կոնքի բորբոքային հիվանդություններից նրանով, որ կարող է առաջացնել կոնքի սուր ցավի ախտանիշներ[8]: Սովորաբար այս հիվանդությունը հայտնաբերվում է սեռական ակտիվ կանանց մոտ[9][10]: Փող-ձվարանային թարախակույտը կարող է նմանակել որովայնի ուռուցքները[11]:

Bacteroides fragilis

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային թարախակույտի բարդությունները կապված են մեկ կամ երկու ձվարանների և արգանդափողերի հնարավոր հեռացման հետ: Առանց այս վերարտադրողական կառույցների, պտղաբերությունը կարող է տուժել: Վիրաբուժական բարդություններ կարող են զարգանալ, որոնք են.

Ենթադրվում է, որ փող-ձվարանային թարախակույտի զարգացումը սկսվում է պաթոգեններից, որոնք տարածվում են արգանդի վզիկից մինչև էնդոմետրիում, սալպինքսի միջոցով, որովայնի խոռոչի մեջ և ձևավորելով փող-ձվարանային թարախակույտ (որոշ դեպքերում) կոնքի պերիտոնիտով: Փող-ձվարանային թարախակույտն կարող է զարգանալ ավշային համակարգից՝ ներարգանդային պարույրից (IUD) պարամետրիումի վարակով[12]: Փող-ձվարանային թարախակույտերից անջատված բակտերիաներն են՝ Escherichia coli, Bacteroides fragilis, Bacteroides այլ տեսակներ, Peptostreptococcus, Peptococcus և aerobic streptococci [13]: Ներարգանդային պարույրի երկարատև օգտագործումը կապված է փող-ձվարանային թարախակույտի առաջացման հետ[14]: Actinomyces-ը նույնպես անջատվելէ փող-ձվարանային թարախակույտից[14]:

Genus species Gram stain form genome sequenced reference
Neisseria gonorrhoeae spp. - cocci [15][16]
Chlamydia trachomatis spp. - intracellular [15][16]
Mycoplasma genitalium spp. + bacillus [16]
Mycoplasma hominis [16]
Ureaplasma urealyticum + bacillus [16]
Escherichia coli - bacillus X [17][18][16]
Corynebacterium jeikeium + bacillus X [16]
Bacteroides fragilis + bacillus X [18][16]
Lactobacillus jensenii + bacillus [16]
Cutibacterium acnes + bacillus [16]
Haemophilus influenzae + bacillus [16]
Streptococcus pneumoniae + cocci [16]
Streptococcus constellatus + cocci [18][16]
Prevotella bivia - bacillus [16]
Fusobacterium nucleatum + bacillus [16]
Enterococcus faecium + cocci [16]
Actinomyces neuii + bacillus X [16]
Lactobacillus delbrueckii + bacillus [16]
Streptococcus intermedius + cocci [18][16]
Eikenella corrodens + bacillus X [16]
Abiotrophia + bacillus X [17]
Granulicatella + bacillus X [17]



Լապարոսկոպիան և այլ պատկերային գործիքները կարող են պատկերել թարախակույտը: Բժիշկները կարող են ախտորոշել, եթե թարախակույտը պատռվի, երբ կնոջ մոտ որովայնի ստորին հատվածում ցավեր սկսվեն, որոնք հետո սկսում են տարածվել: Այնուհետև ախտանիշները դառնում են նույնը, ինչ պերիտոնիտի ախտանիշները: Սեպսիս է առաջանում, եթե չբուժվի[19]: Ուլտրաձայնային հետազոտությունը բավականաչափ զգայուն սկանավորման գործիք է, որը կարող է ճշգրիտ տարբերակել հղիությունը, ձվարանների հեմոռագիկ կիստաները, էնդոմետրիոզը, ձվարանների ոլորումը և փող-ձվարանային թարախակույտը: Դրա հասանելիությունը, դրա օգտագործման ուսուցման համեմատական առաջընթացը, դրա ցածր արժեքը և քանի որ այն չի ենթարկում կնոջը (կամ պտուղին) իոնացնող ճառագայթմանը, ուլտրաձայնային հետազոտությունը դարձնում են իդեալական պատկերային պրոցեդուրա է վերարտադրողական տարիքի կանանց համար[20]:

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտվել են ռիսկի գործոններ, որոնք ցույց են տալիս, թե որ կանանց մոտ ավելի հավանական է զարգացնա փող-ձվարանային թարախակույտ: Սրանք են՝ մեծ տարիքը, ներարգանդային պարույրի տեղադրումը, քլամիդիոզ վարակ և որոշակի սպիտակուցների (CRP և CA-125) մակարդակների բարձրացում, որոնք բժիշկներին զգուշացնում են՝ հետևելու կոնքի բորբոքային հիվանդությունների չլուծված ախտանիշներին: [21]

Փող-ձվարանային թարախակույտի բուժումը տարբերվում է ԿԲՀ-ից նրանով, որ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս փող-ձվարանային թարախակույտ ունեցող հիվանդներին առնվազն 24 ժամ ստացիոնար պարենտերալ բուժում անցնել հակաբիոտիկներով, և որ նրանք կարող են պահանջել վիրահատություն[22][23]: Վիրահատության անհրաժեշտության դեպքում սկսվում է լայն սպեկտրի հակաբիոտիկների նախավիրահատական ընդունումը և կատարվում է թարախակույտի հեռացում, ինչպես նաև ախտահարված ձվարանի ու արգանդափողի հեռացում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո օրալ հակաբիոտիկները շարունակվում են բժշկի կողմից նշանակված տևողությամբ[24]:

Բուժումը տարբերվում է, եթե այն հայտնաբերվի նախքան դրա պատռվելը և հնարավոր լինի բուժել ներերակային հակաբիոտիկներով: Այս բուժման ընթացքում ներերակային հակաբիոտիկները սովորաբար փոխարինվում են օրալ հակաբիոտիկներով ամբուլատոր հիմունքներով: Հիվանդներին սովորաբար այցելում են հիվանդանոցից դուրս գրվելուց երեք օր հետո, իսկ հետո նորից մեկից երկու շաբաթ անց՝ հաստատելու, որ վարակը վերացել է[25]: Ամպիցիլին/սուլբակտամ գումարած դոքսիցիկլինն արդյունավետ է փող-ձվարանային թարախակույտ ունեցող կանանց համար՝ C. trachomatis, N. gonorrhoeae և անաէրոբների դեմ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից նկարագրված պարենտերալ հակաբիոտիկներն են՝ Ամպիցիլին/Սուլբակտամ 3 գ ներերակային ամեն 6 ժամը մեկ և Դոքսիցիկլին 200 մգ օրալ կամ ներերակային յուրաքանչյուր 24 ժամը մեկ, չնայած մյուս խմբերը, որոնք օգտագործվում են կոնքի բորբոքային հիվանդության համար, արդյունավետ են եղել:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փող-ձվարանային համաճարակաբանությունը սերտորեն կապված է կոնքի բորբոքային հիվանդության հետ, որը տարեկան հայտաբերվում է մեկ միլիոն մարդու մոտ[26]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  2. «CDC - Pelvic Inflammatory Disease - 2010 STD Treatment Guidelines». Վերցված է 2015-05-16-ին.
  3. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  4. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  5. Goodwin, K.; Fleming, N.; Dumont, T. (2013). «Tubo-ovarian Abscess in Virginal Adolescent Females: A Case Report and Review of the Literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): e99–e102. doi:10.1016/j.jpag.2013.02.004. ISSN 1083-3188. PMID 23566794.
  6. Ho, Jeh Wen; Angstetra, D.; Loong, R.; Fleming, T. (2014). «Tuboovarian Abscess as Primary Presentation for Imperforate Hymen». Case Reports in Obstetrics and Gynecology. 2014: 1–3. doi:10.1155/2014/142039. ISSN 2090-6684. PMC 4009186. PMID 24822139.
  7. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  8. Dupuis, Carolyn S.; Kim, Young H. (2015). «Ultrasonography of adnexal causes of acute pelvic pain in pre-menopausal non-pregnant women». Ultrasonography. 34 (4): 258–267. doi:10.14366/usg.15013. ISSN 2288-5919. PMC 4603210. PMID 26062637.
  9. Goodwin, K.; Fleming, N.; Dumont, T. (2013). «Tubo-ovarian Abscess in Virginal Adolescent Females: A Case Report and Review of the Literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): e99–e102. doi:10.1016/j.jpag.2013.02.004. ISSN 1083-3188. PMID 23566794.
  10. Cho, Hyun-Woong; Koo, Yu-Jin; Min, Kyung-Jin; Hong, Jin-Hwa; Lee, Jae-Kwan (2015). «Pelvic Inflammatory Disease in Virgin Women with Tubo-ovarian Abscess: A Single-center Experience and Literature Review». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 30 (2): 203–208. doi:10.1016/j.jpag.2015.08.001. ISSN 1083-3188. PMID 26260586.
  11. Lim, Andy; Pourya, Pouryahya; Lim, Alvin (2020). «Tubo-ovarian Abscess Masquerading as Dual Tumours». OSP Journal of Case Reports. 2 (2). doi:10.26180/5ed852773f47e. Վերցված է 4 June 2020-ին.
  12. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  13. Landers, D. V.; Sweet, R. L. (1983). «Tubo-ovarian Abscess: Contemporary Approach to Management». Clinical Infectious Diseases. 5 (5): 876–884. doi:10.1093/clinids/5.5.876. ISSN 1058-4838. PMID 6635426.
  14. 14,0 14,1 Lentz, Gretchen (2013). Comprehensive gynecology. Philadelphia: Mosby Elsevier. էջ 558. ISBN 9780323069861.
  15. 15,0 15,1 Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 Dessein, Rodrigue; Giraudet, Géraldine; Marceau, Laure; Kipnis, Eric; Galichet, Sébastien; Lucot, Jean-Philippe; Faure, Karine; Munson, E. (2015). «Identification of Sexually Transmitted Bacteria in Tubo-Ovarian Abscesses through Nucleic Acid Amplification: TABLE 1». Journal of Clinical Microbiology. 53 (1): 357–359. doi:10.1128/JCM.02575-14. ISSN 0095-1137. PMC 4290956. PMID 25355760.
  17. 17,0 17,1 17,2 Goodwin, K.; Fleming, N.; Dumont, T. (2013). «Tubo-ovarian Abscess in Virginal Adolescent Females: A Case Report and Review of the Literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 26 (4): e99–e102. doi:10.1016/j.jpag.2013.02.004. ISSN 1083-3188. PMID 23566794.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Landers, D. V.; Sweet, R. L. (1983). «Tubo-ovarian Abscess: Contemporary Approach to Management». Clinical Infectious Diseases. 5 (5): 876–884. doi:10.1093/clinids/5.5.876. ISSN 1058-4838. PMID 6635426.
  19. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  20. Dupuis, Carolyn S.; Kim, Young H. (2015). «Ultrasonography of adnexal causes of acute pelvic pain in pre-menopausal non-pregnant women». Ultrasonography. 34 (4): 258–267. doi:10.14366/usg.15013. ISSN 2288-5919. PMC 4603210. PMID 26062637.
  21. Lee, Suk Woo; Rhim, Chae Chun; Kim, Jang Heub; Lee, Sung Jong; Yoo, Sie Hyeon; Kim, Shin Young; Hwang, Young Bin; Shin, So Young; Yoon, Joo Hee (2015). «Predictive Markers of Tubo-Ovarian Abscess in Pelvic Inflammatory Disease». Gynecologic and Obstetric Investigation. 81 (2): 97–104. doi:10.1159/000381772. ISSN 0378-7346. PMID 25926103. S2CID 27186672.
  22. Pelvic inflammatory disease. American Family Physician, Vol. 85, No. 8. (15 April 2012), pp. 791-796 by Margaret Gradison
  23. Lentz, Gretchen (2013). Comprehensive gynecology. Philadelphia: Mosby Elsevier. էջ 584. ISBN 9780323069861.
  24. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  25. Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  26. «PID Epidemiology». Center for Disease Control. Արխիվացված է օրիգինալից 2015-02-22-ին. Վերցված է 2015-05-21-ին.