Jump to content

Մասնակից:Սուսաննա Երիցյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամբուազյան դղյակ (ֆր.՝ château d'Amboise- պատմահնէաբանական համալիր Ֆրանսիայում։Վեր է խոյանում Լուար գետի վրա,Ամբուազ քաղաքում,Էնդր և Լուար դեպարտամենտում։Սա Լուարայի դղյակներից մեկն է,որը 2000 թվականից պատկանում է Համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕի կազմի մեջ՝որպես «Լուարայի հովիտ Սյուլի սյուր Լուար ամրոցից մինչև Շալոն։»[1].

Ամբուազյան դղյակի առաջին տիրակալն է եղել անժուարյան կոմս Ֆուլկ Ներրան։Միջնադարում քաղաքում տիրապետում էր Ամբուազների ամենակարող տոհմը,ովքեր այնտեղից հսկում էին Լուարի կարևոր անցահուները։1430-ական թվականների սկզբում դղյակի տիրակալը մեղադրվում էր թագավորի դեմ ուղղված դավադրության մեջ,որի համար տիրակալին մահապատժի են ենթարկում։ Այժմյան եռհարկանի դղյակը,շուրջբոլորը շրջապատված կիկլոպյան աշտարակներով,սկսվել է կառուցվել 1492 թվականից Կարլ 8-րդ-ի տիրապետության ժամանակ,ով ծնվել ու մահացել է Ամբուազում։Աշխատանքը վերջացնելու համար իր կողմից հրավիրված իտալացի Դոմենիկո դա Կարտոնի և Ֆրա Ջովաննի Ջոկոնդայի կողմից է առաջինը Ֆրանսիա բերվել Վերածննդի ճարտարապետությունը։Համարվում է,որ հենց Ամբուազում է հայտնվել առաջին իտալական սահմանը՝Կանոնավոր այգին։

Ֆրանցիսկ I-ը մեծացել է Ամբուազյան դզյակում,որը պատկանում էր իր մորը՝ Լուիզա Սավոյսկային․նրան այստեղ ավելի հաճելի է եղել, քան Բլուա (դղյակ)ում,որը պատկանում էր իր նախնիներից Լյուդովիկոս XIIին։ 1515 թվականին նա բնակեցրեց Կլո Լյուսեում Լեոնարդո դա Վինչիին։Այստեղ նա վերջացրել է իր«Ջոկոնդան»,այստեղ էլ և մահացել է 1519 թվականին։Ինչպես ասում են արվեստագետը թաղված է դղյակի ժամում՝Գուբերտում(կառուցման թվերը 1491—1496)։ [[Файл:Chapel-Saint-Hubert.JPG|thumb|left|200px|Часовня с предполагаемым захоронением Леонардо да Винчи]]

Ֆրանցիսկ I-ի մահից հետո Ամբուազում հիմնվեց «երիտասարդ բակ» Հենրի IIի և Եկատերինա Մեդիչիի կողմից։Այստեղ մեծացել են իրենց երեխաները և հարսը՝ Մարի Ստյուարտը։1560 թվականին Գիզերը Բլուայից Ամբուազ բերեցին երիտասարդ թագավոր Ֆրանցիսկ IIին,որի վրա ծրագրվում էր հարձակում Հուգենոտների կողմից։Այստեղ դավադիրները ենթարկված էին դաժան հաշվեհարդարի։

Հաջորդող ֆրանսիացի միապետները հետաքրքրություն չեն ցուցաբերել Ամբուազյան նստավայրի հանդեպ։Լյուդովիկոս XIII Արդարը նվիրել է իր եղբորը Գաստոն Օրլեանին,իսկ Լուի Սիրվածը՝ Լուազել Էտտեն Ֆրանսուա դե-ին։Լուի Արև արքան այստեղ կալանքի տակ է պահել Նիկոլյա Ֆուկեին և Գերցոգ Լոզենին։XIX դարում այստեղ բնակեցվել է գերի Աբդ ալ-Կադիր ալ-Ջազաիրին։

Ֆրանսիական հեղափոխության տարիներին Ամբուազյան դղյակի մեծ մասը ոչնչացված էր,որպեսզի դադարեցնեին մշակութային գանձերի հափշտակման գործընթացը Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը 1872 թվականին կարգադրեց դղյակի մի մասի տնօրինումը Օռլեարյան տանը։Ներկայումս այն կառավարվում է Լյուդովիկ Լուսավորի ֆոնդով և բարձրաստիճան Փարիզյան կոմսի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Կատեգորիա:Դղյակներ այբբենական կարգով Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով Կատեգորիա:Ֆրանսիայի թանգարաններ Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ֆրանսիայում