Աբդ ալ-Կադիր ալ-Ջազաիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդ ալ-Կադիր ալ-Ջազաիրի
արաբ․՝ عبد القادر الجزائري‎‎
DamascusabdulKader.jpg
սեպտեմբերի 6, 1808(1808-09-06)[1][2][3], սեպտեմբերի 6 (18), 1808 կամ 1808[4] - մայիսի 26, 1883(1883-05-26)[1][2][3] կամ մայիսի 26 (հունիսի 7), 1883
Ծննդավայր Մասկարա, Ալժիր
Մահվան վայր Դամասկոս
Կոչում Էմիր
Մարտեր/պատերազմներ Մակտայի ճակատամարտ
Սիդի Բրահիմի ճակատամարտ
Պարգևներ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Սպիտակ արծվի շքանշան
Abdelkader El Djezairi Վիքիպահեստում

Աբդ էլ-Կադիր (արաբ․՝ عبد القادر الجزائري‎‎ սեպտեմբերի 6, 1808(1808-09-06)[1][2][3], սեպտեմբերի 6 (18), 1808 կամ 1808[4], Մասկարա, Ալժիր - մայիսի 26, 1883(1883-05-26)[1][2][3] կամ մայիսի 26 (հունիսի 7), 1883, Դամասկոս), ֆրանսիական գաղութարարների դեմ Ալժիրի ժողովրդի ազատագրական շարժման առաջնորդ։ Աբդ էլ-Կադիրի հակաֆրանսիական պայքարի բարեհաջող փուլում (1834) Ֆրանսիան ստիպված ճանաչեց նրա իշխանությունը Ալժիրի ներքին մարզերում, ուր կազմվեց ամիրայություն։ Աբդ էլ-Կադիրը ստեղծեց կանոնավոր բանակ, կազմակերպեց ռազմական ուսուցում, կառուցեց ամրոցներ։ 1843 թվականին, երբ ֆրանսիական զորքերը գրավեցին ամիրայությունը, նա փախավ Մարոկկո։ 1845 թվականին վերադառնալով Ալժիր՝ ղեկավարեց հակաֆրանսիական նոր ապստամբությունը, որի պարտությունից հետո գերվեց։ 1852 թվականից բնակվել է Դամասկոսում։ 1860 թվականի հուլիսին, երբ Դամասկոսում դրուզները փորձեցին կոտորել քրիստոնյաներին, Աբդ էլ-Կադիրը, օգտագործելով իր հեղինակությունն ամբոխի շրջանում և անձնական ալժիրական պահակագունդը, փրկեց մի քանի հազար քրիստոնյաների կյանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png