Կլո Լյուսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Կլո Լյուսե
Leonardo Da Vinci's house.jpg
Տեսակ դղյակ
Հասցե 2 rue du Clos-Lucé
Վարչական միավոր Ամբուազ[1] և Լուար և Շեր
Երկիր Flag of France (XII-XIII).svg Ֆրանսիա[1]
Կառուցված 1106
Օգտագործվան մեջ .
Կայք vinci-closluce.com
Կոորդինատներ: 47°24′36.000000099988″ հս․ լ. 0°59′29.000000100004″ ավ. ե. / 47.41000000002777170° հս․. լ. 0.99138888891666777° ավ. ե. / 47.41000000002777170; 0.99138888891666777
Կլո Լյուսեը գտնվում է Ֆրանսիաում
Կլո Լյուսե
Manoir du Clos Lucé Վիքիպահեստում

Կլո Լյուսե (ֆր.՝ Le Clos Lucé), Ֆրանսիական միջնադարյան ամրոց, Լուարի ամենահայտնի ամրոցներից մեկը։ Լեոնարդո դա Վինչիի տուն-թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տունը այս տարածքումը, որը պատրաստվել է վարդագույն աղյուսից Լյուդովիկոս VI թագավորության ժամանակ։ 1107-1115 թթ․ այն կառուցվել է Հուգո Ամբուազի (ֆր.՝ Hugues d’Amboise) հրամանով։ 1477 թ․֊ին կառուցել են ոչ շատ մեծ կալվածք, որը դարձել էր Էտեն Լելուի սեփականությունը, թագավորի ֆավորիտուհին։ Կլո Լյուսե ամրոցը ձեռք է բերվել Կառլ VIII կողմից 3500 էկյուով, որը փոխակերպվել է թագավորական նստավայրի։ Վաճառքի փաստաթուղթը, որը թվագրվել է 1490 թ․֊ի հուլիսի 2֊ին և արձանագրվել է մագաղաթի վրա, պահպանվում է Կլո Լյուսեում։ Ֆրանսիայի ապագա թագավոր՝ Ֆրանցիսկ I, իր մանկությունը անց է կացրել Կլո Լյուսեում։ Նա գալիս էր այստեղ իր քրոջ՝ Մարգարիտ Նավառացու հետ։ 1516 թ․֊ին սկզբին Լեոնարդո դա Վինչին ընդունել է Ֆրանցիսկ I թագավորի հրավերը և հաստատվել է ֆրանսիայում։ Նկարիչը մահացել է 1519 թ․֊ի մայիսի 2֊ին։ Լեոնարդո դա Վինչին թաղված է Ամբուազական ամրոցում, որը գտնվում է ոչ շատ հեռու։ Հեղաշրջման ժամանակ, Կլո Լյուսե ամրոցը ավերումից փրկել է Ամբուազների ընտանիքը։ Հետագայում ամրոցը դարձել է Սեն֊Բրի ընտանիքի սեփականությունը։ Այս ընտանիքը պահպանել է ամրոցը մինչև մեր օրերը։ Ներկայումս Կլո Լյուսեում է Լեոնարդո դա Վինչիի թանգարանը։

Էքսպոզիցիա (ցուցադրանք)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի ոչ շատ մեծ դահլիճներում, կառուցված աղյուսներից և սպիտակ քարերից, ստեղծված են Լեոնարդո դա Վինչիի ժամանակաշրջանի ինտերիերներ․ ննջասենյակ մահճակալով (կրկնօրինակ), որտեղ մահացել է նկարիչը, խոհանոցը մեծ օջախով և մի քանի սենյականերով՝ ձևավորված վերածննդի ժամանակաշրջանի կահույքով։ Ինչպես նաև կա սրահ՝ կահավորված Լյուդովիկոս XV ոճով։

Հետաքրքրություն է ներկայացնում մեքենաների հավաքածուն՝ պատրաստված Լեոնարդո դա Վինչիի մոդելներով․ նախատիպերը ինքնաթիռի, ուղղաթիռի, մեքենայի, տանկի, պարաշյուտի։ Պահպանվել են մատուռներ ՝ պատրաստված Լյուդովիկոս XV կողմից և գատնի գետնանցումը դեպի Ամբուազ, որը 400մ հեռավորության վրա է գտնվում ամրոցից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]