Մասնակից:Սիլվա Վարդանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սիլվա Վարդանյան/Ավազարկղ

Էլիզաբեթ Նավահանգիստ (անգլ.՝ Port Elizabeth, աֆրիկաանս՝ Die Baai, կոսա՝ Ibhayi, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Արևելյան Կապում գտնվող քաղաք, Կակադուի շրջանի վարչական կենտրոն: Քաղաքն ընկած է Հնդկական օվկիանոսի Ալգա ծոցի ափերին, Քեյփթաունից 770 կմ արևելք: Աշխարհագրական կոորդինատներն են` 33°57′29″ հվ. լ. 25°36′00″ ավ. ե.HGЯO: Քաղաքը ձգվում է Ալգա ծոցի երկայնքով 16 կմ և Հարավաֆրիկյան Հանրապետությունում խոշորագույն նավահանգիստներից մեկն է հանդիսանում: Այսօր քաղաքը Նելսոն Մանդելա Բեյ Բորու քաղաքի կազմում է և ունի 1.152.115 բնակիչ: Քաղաքը իր անվանումը ստացել է 1820-1821 թվականներին Քեյփ Քոլոնի նահանգապետի պարտականությունները կատարող, բրիտանացի սպա Ռուֆան Շո Դոնկինի կողմից, ի հիշատակ իր սիրելի, երիտասարդ կնոջ` Ելիզավետա Ֆրենսիս նե Մարկհամի, ով մահացել էր 1818 թվականին` տենդից: Այդ ժամանակ Դոնկինը ծառայելիս է եղել Հնդկաստանում: Կնոջ հիշատակին Դոնկինը փարոս կառուցողի տան մոտ կանգնեցրել է փոքրիկ բուրգ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ նավահանգիստը հիմնադրվել է 1820 թվականին բրիտանացի բնակիչների կողմից, որոնք ենթադրաբար պետք է ամրապնդեին սահմանային տարածքը ռազմաշունչ կոսա ցեղով: 1861 թվականին քաղաքը ստացել է քաղաքային տեղական ինքնավարության մարմնի կարգավիճակ: Երկրորդ Անգլո-բուրական պատերազմի ժամանակ բրիտանացիները այստեղ կառուցել են Համակենտրոնացման ճամբար` բուրացի կանանց և երեխաների համար: Քաղաքը ամասն չի մնացել նաև ապարտհեյդի վարած քաղաքականությունից, երբ 1962 թվականին սկսվեց սևամորթ բնակչության հարկադիր վերաբնակեցումը, իսկ 1965 թվականին ամբողջ Սեյթ Էնդ շրջանի վերաբնակեցումը շարունակվեց մինչև 1975 թվականը, 1994 թվականին կայացած ազատ ընտրություններից հետո Էլիզաբեթը կանգնած էր նույն խնդրի առջև, ինչպես երկրի մնացած մասը՝ քաղաքը լցվել էր հանցագործության ալիքով, շատ դեպքեր կապված էին թմրամիջոցների հետ: 2001 թվականին ստեղծվել է Նելսոն Մանդելա բեյ քաղաքային շրջանը, որը Էլիզաբեթ նավահանգստից բացի իր մեջ ներառել էր հարևան Էյթենհահե և Դեսպեչ քաղաքները, ինչպես նաև հարակից գյուղատնտեսական տարածքներ:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի համաձայն, Նելսոն Մանդելա բեյ քաղաքային շրջանում բնակվում էր 1.152.115 մարդ:

Նույն մարդահամարի համաձայն, հարցվածների 58.90%-ը իրեն անվանել է «սևամորթ աֆրիկացի», 23,48%-ը՝ «գունավոր», 16.51%-ը՝ «սպիտակ», իսկ 1,12%-ը՝ հինդուս/ասիացիներ:

Եկեղեցական կազմ՝ քրիստոնյաներ (բնակիչների 89,4%), աթեիզմ (6,1%), մուսուլմաններ (1,5%), հուդայականություն (0.4%) և հինդուիզմ (0.3%):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն Մանդելայի համալսարանը ձևավորվել է 2005 թվականին` Էլիզաբեթ նավահանգստի համալսարանի, Տեխնիկոնի ինստիտուտի և Վիստայի համալսարանի միավորումից հետո: Այն համարվում է Արևելյան Քեյպի ամենամեծ համալսարանը, յոթ մասնաշենքերում և յոթ ֆակուլտետներում ուսանողների թիվը կազմում է 24000 մարդ:

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոն
Քաղաքի կենտրոն
Քաղաքապետարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Selwyn Cape carols and miscellaneous verses. — Capetown Argus Print. and Pub. Co, 1891. — 200 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]