Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ105

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիթեր Կորտ վան դեր Լինդեն, (հոլ.՝ Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden; [1]), նիդերլանդացի քաղաքական գործիչ, Նիդերլանդների վարչապետ 1913-1918 թվականներին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հաագայում՝ քաղաքական գործիչ Հեյսբերտուս Մարտինուս վան դեր Լինդենի և նրա կնոջ՝ Յակոբ Հենրիետա Վտեվալի ընտանիքում։ Իրավաբանություն է սովորել Լեյդենի համալսարանում, որտեղ 1869 թվականին ստացել է դոկտորի կոչում[2]։ Աշխատել է փաստաբան։

1897-1901 թվականներին արդարադատության նախարար էր Նիկոլաս Փիրսոնի կառավարությունում: Փիթեր Կորտ վան դեր Լինդենի՝ 1913 թվականի կաբինետը ստեղծվել է Լիբերալ կուսակցության կողմից[3]։ Դա Նիդերլանդների վերջին լիբերալ կառավարությունն էր մինչև 2010 թվականը, երբ իշխանության եկավ Մարկ Ռյուտեի կաբինետը: Կուսակցության կողմնակիցները բացարձակ մեծամասնություն չունեին խորհրդարանում և կախված էին սոցիալ-դեմոկրատների աջակցությունից։ Կորտ վան դեր Լիդենի իշխանությունն առաջ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Չնայած Նիդեռլանդները չեզոք մնաց և խուսափեց գերմանական օկուպացիայից, երկիրը հայտնվեց լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ, որն առաջացել էր բրիտանական ծովային շրջափակման և փախստականնների հոսքի պատճառով։

Փիթեր Կորտ վան դեր Լինդենի օրոք Նիդեռլանդներում ներդրվեց համընդհանուր ընտրական իրավունքը։ 1918 թվականի առաջին ընդհանուր ընտրություններում լիբերալները ջախջախիչ պարտություն կրեցին, իսկ սոցիալ-դեմոկրատներն ու կաթոլիկ կուսակցությունները հաղթեցին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերն ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին կինը Իոաննա Դիդերիկա Վտեվալն էր՝ ծնունդով Լեյդենից։ Նա Փիթերի մորեղբոր դուստրն էր[4]։ Նրանց ամուսնությունը գրանցվել է 1873 թվականի մայիսի 29-ին Հաուտենում[5]։ 1874 թվականի մարտին՝ քսաներկու տարեկան հասակում, Իոաննան մահացել է:

1880 թվականի հուլիսին Փիթերն ամուսնացել է 19-ամյա Յոհաննա դե Կոնինգի հետ[6]։ 1893 թվականի օգոստոսին ծնվել է նրանց որդին՝ Փիթեր Վիլեմ Յակոբ Անրի Կորտ վան դեր Լինդեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mr. P.W.A. Cort van der Linden» (հոլանդերեն). parlement.com. Վերցված է 17.12.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. «14 mei jarig: Pieter Cort van der Linden» (հոլանդերեն). isgeschiedenis.nl. Արխիվացված է օրիգինալից 2014-12-17-ին. Վերցված է 17.12.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Kabinet-Cort van der Linden (1913-1918)» (հոլանդերեն). parlement.com. Վերցված է 17.12.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. «Bartholomeus Willem Wttewaall. Kinderen» (հոլանդերեն). genea.hommelberg.nl. Վերցված է 17.12.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. «BS Huwelijk met Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden (I)» (հոլանդերեն). wiewaswie.nl. Վերցված է 17.12.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «BS Huwelijk met Pieter Wilhelm Adrianus Cort van der Linden (II)» (հոլանդերեն). wiewaswie.nl. Վերցված է 17.12.2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)