Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ50

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Prisencolinensinainciusol.jpg
Ադրիանո Չելենտանոն պարում է «Prisencolinensinainciusol» երգի կատարման ժամանակ (կադր 1972 թվականի տեսահոլովակից)

«Prisencolinensinainciusol», իտալացի երգիչ և դերասանական արվեստի Ադրիանո Չելենտանոյի հայտնի երգը, որն ստեղծել և կատարել է նա, ինչպես նաև կինը` Կլաուդիա Մորին:

Կազմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը մինչ օրս մեծ հանրաճանաչություն ունի Իտալիայում. Rai 1 հեռուստաալիքով շատ հաճախ է հեռարձակվում Ադրիանոյի և պարուհի Ռաֆայելա Կառայի ելույթի տեսագրությունը, որտեղ նրանք կատարում են երգը՝ կատարելով պարային շարժումներ երաժշտության հետ միաժամանակ: Առաջին անգամ կատարվել է որպես սինգլ 1972 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ հետո թողարկվել է Nostalrock ալբոմում:

Երգի տեքստն իրենից ներկայացնում է մաքուր գլոսոլալիա՝ հորինված բառեր, որոնք ոչինչ չեն նշում: Ըստ հնչեղության տեքստը հիշեցնում է անգլերենի և իտալերեն խառնուրդ: Երգը կատարվում է ռեչիտատիվով, ինչը կարելի է գնահատել որպես առաջին ռեփ-փորձարկումներից մեկը: Երգը երկար է մնացել եվրոպական հիթ-շքերթների վերին հորիզոնականներում և հայտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոփ-չարթերում: Ներկայումս կոմպոզիցիան բավականին հայտնի է որպես համացանցային մեմ[1], հայտնվելուց քառասուն տարի անց այն հանրաճանաչություն է ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներում բլոգեր կորի Դոկտորոյի շնորհիվ, ով հիացած էր երգից և Չելենտանոյին անվանել է «երաժշտական նորարարության լեգենդ և ռահվիրա»: Երգի վրա արվել է ոչ պակաս, քան տասը ռեմիքս(դրանցից երկուսը թողարկվել են Չելենտանոյի Alla corte del remix ալբոմում): 2014 թվականին երգը օգտագործվել է Forza Horizon 2 համակարգչային խաղի անոնսում[2]: 2016 թվականին le migliori ալբոմում ներառվել է այս երգի ռեմեյքը, որը ստեղծվել է հայտնի իտալացի դիջեյ Բենի Բենասիի կողմից, նույն տարվա դեկտեմբերին երգի հիման վրա նկարահանվել և թողարկվել է երաժշտական տեսահոլովակ:

1987 թվականին Խորհրդային միությունում կայացած համերգի ժամանակ Ադրիանո Չելենտանոն խոստովանել է, որ այդ ստեղծագործությամբ ցանկացել է ասել շատ մարդկանց հաղորդակցվելու բացակայության մասին, որոնք չեն կարողանում հասկանալ միմյանց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]