Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ46

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլիզաբեթ Էլեն Բլեքբերն[1] (անգլ.՝ Elizabeth Helen Blackburn, ), ամերիկացի գիտնական-բջջագենետիկ։ 2009 թվականին Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ արժանացել է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի 1971 թվականին Ալեքսեյ Օլովնիկովի առաջ քաշած տեսության հիման վրա «թելոմերներով և թելոմերազի ֆերմենտով քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար»[2]։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է (1992)[3], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ (1993)[4], Բժշկության ինստիտուտի անդամ (2000), Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2007)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքբերնը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Մելբուռնի համալսարանում ստացել է բակալավրի (B.Sc., 1970) և մագիստրոսի (M.Sc., 1972) աստիճան։ Սովորել է նաև Քեմբրիջի Դարվինի քոլեջում։

1975 թվականին Քեմբրիջի համալսարանում ստացել է դոկտորի կոչում (Ph.D.), իսկ 1975-1977 թվականներին աշխատել է Եյլի համալսարանում։ 1978 թվականին աշխատանքի է ընդունվել Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի մոլեկուլային կենսաբանության ամբիոնում։

1985 թվականին Բլեքբերնը Քերոլ Գրեյդերի հետ բացահայտել է թելոմերազի ֆերմենտը։ 1990 թվականին աշխատանքի է ընդունվել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում, որը ղեկավարել է 1993-1999 թվականներին։

1998 թվականին դարձել է Բջջային կենսաբանության ամերիկյան հանրության, իսկ 2010 թվականին՝ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Ամերիկայի գենետիկայի հանրության խորհրդի անդամ է (2000-2002)։

2003 թվականին ստացել է Ամերիկայի քաղաքացիություն։

2016 թվականին կոչ-նամակ է հղել Գրիփիսին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի կառավարություններին՝ դադարեցնել պայքարը ԳՄՕ-ների դեմ[6][7][8]։

Ամերիկայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի (1991), Միկրոկենսաբանության ակադեմիայի (1993), Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (2000), «Cell» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր Ջոն Սեդատի հետ, ունեն մեկ որդի՝ Բենջամինը[9]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - ԱՄՆ ազգային ակադեմիայի մրցանակ մոլեկուլային կենսաբանության բնագավառում
  • 1990 - Հարվեյի Հանրության դասախոս Նյու Յորքի Հարվեյի Հանրությունում
  • 1991 - Եյլի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր
  • UCSF կանանց ֆակուլտետի ասոցիացիայի մրցանակ
  • 1998 - Ավստրալիայի մրցանակ
  • 1998 - Գեյրդների միջազգային մրցանակ
  • 1998 - Շառլ Լեոպոլդ Մայերի մրցանակ
  • 1999 - Ռոզենստիլի մրցանակ (Քերոլ Գրեյդերի հետ համատեղ)
  • 1999 - Հարվիի մրցանակ
  • 1999 - Կեյոյի մրցանակ
  • 1999 - Տարվա գիտնական Կալիֆոռնիա նահանգում
  • 2000 - Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիա, Գ. Հ. Ա. Կլոուսի հուշամրցանակ
  • 2000 - Ամերիկյան օնկոլոգիական ընկերության պատվո մեդալ
  • 2000 - Դիքսոնի մրցանակ
  • 2001 - «AACR-Pezcoller» հիմնադրամի միջազգային մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
  • 2001 - «General Motors» քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի Ալֆրեդ Պ. Սլոան կրտսերի մրցանակ
  • 2001 - Վիլսոնի մեդալ՝ ամերիկյան բջջային կենսաբանության միության կողմից
  • 2003 - Ռոբերտ Ջ. և Քլեր Պասարով հիմնադրամի բժշկական հետազոտությունների մրցանակ
  • 2004 - Հեյնեկենի մրցանակ
  • 2005 - Բենջամին ֆրանկլինի մեդալ
  • 2005 - Քըրք Ա. Լենդոն «AACR» մրցանակ՝ քաղցկեղի հիմնական հետազոտության համար
  • 2006 - Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնարար բժշկական հետազոտությունների համար (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)
  • 2006 - Գրուբերի մրցանակ գենետիկայի ոլորտում
  • 2006 - Ուայլի մրցանակ
  • 2006 - Մայենբուրգի մրցանակ
  • 2007 - Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ժոզեֆ Գալի հետ համատեղ)
  • 2008 - Լ՛Օրեալ-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ «Գիտության կանանց համար»
  • 2008 - Օլբանի բժշկական կենտրոնի մրցանակ
  • 2008 - Փերլ Մեյստեր Գրինգարդի մրցանակ
  • 2009 - Մայք Հոգգի մրցանակ
  • 2009 - Պոլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտադթերի մրցանակ
  • 2009 - Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)[10]
  • Ավստրալիայի ազգային համալսարանի Բժշկական հետազոտությունների գերազանցության համար Կուրտինի մեդալ (2011)
  • 2012 - Ամերիկյան քիմիկոսների ինստիտուտի ոսկե մեդալ
  • 2012 - Լիլիա Գրուբերի հիշատակի մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
  • 2013 - Շրեդինգեր դասախոսություն (Լոնդոնի կայսերական քոլեջ)
  • 2015 - Լոնդոնի Թագավորական միության թագավորական մեդալ

2007 թվականին Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. БЛЭКБЕРН / Мартынова Е. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. «The 2009 Nobel Prize in Physiology or Medicine - Press Release» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-04-08-ին. Վերցված է 2009-10-05-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  3. Elizabeth Blackburn(անգլ.)
  4. Elizabeth Blackburn(անգլ.)
  5. Professor Elizabeth Blackburn
  6. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  7. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  8. Список нобелевских лауреатов подписавших письмо
  9. «UCSF's Elizabeth Blackburn Receives Nobel Prize in Physiology or Medicine - UCSF's Nobel Prize». web.archive.org. 2009-12-11. Վերցված է 2021-12-14-ին.
  10. Blackburn, Greider, Szostak share Nobel: «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009-10-22-ին. Վերցված է 2009-10-05-ին.
  11. Alice Park. «The Time 100: Elizabeth Blackburn». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին. Վերցված է 2008-05-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]