Jump to content

Մասնակից:Նարինե000/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարինե000/Ավազարկղ2
Ծնվել էսեպտեմբերի 9, 1991
ԾննդավայրՇանհայ, Չինաստան
Ազգությունչինացի
Մասնագիտությունպարող, դերասան, երգիչ, մոդել

Յան-Յան (չինարեն՝ 杨洋, փինյին՝ yáng yáng) (9 սեպտեբերի, 1991, Շանհայ, Չինաստան), չինացի դերասան: Մեծ ճանաչում է ձեռք բերել «Երազը Կարմիր պալատում» վեպի հիման վրա 2010 թվականին նկարահանված համանուն հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Այնուհետև դերակատարում է ունեցել 2015 թվականին նկարահանված «Կորուսյալ գերեզմանը», նույն թվականի «Փոթորիկ աղջիկը», 2018 թվականի «Մարտական տիեզերք» ֆիլմերում:

Յան-Յանը ծագումով Անհոյի Հեյֆեյ քաղաքից է, սակայն ծնվել և մեծացել է Շանհայում, սովորական ընտանիքում, ծնողները գրասենյակային աշխատողներ էին։ Նա ընտանիքում միակ երեխան էր։ Մանկության տարիներին Յան-Յանը հաճախել է ջութակի և բեյսբոլի դասընթացների։ 11 տարեկանից հանգստյան օրերին նա հաճախում էր Շանհայի Հուաջի արվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցիչներից մեկը նկատեց տղայի պարային տաղանդը։ Հետագայում Յան-Յանը հաճախ էր ներկայացնում դպրոցը մրցույթներում և ներկայացումներում, արժանանում մրցանակների և դրսևորում արտասովոր պարային տաղանդ[1]։

Կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառության տարիներին Յան-Յանը շատ էր լավ էր սովորում և իր աշխատանքի շնորհիվ միշտ եղել է լավագույնների շարքում։ Ակադեմիայի երկրորդ կուրսում նա դարձել է իր մասնագիտությամբ առաջինը և բազմիցս ներկայացրել է դպրոցը միջազգային և միջպետական պարային մրցույթներում։ Այդ տարիներին նրա երազանքը պարզապես գերազանց պարող լինելն էր[2]։ 2007 թվականին ռազմական պարարվեստի 4-րդ «Red Star Cup» պարային մրցույթում Յան-Յանը արժանացել է ժամանակակից պարերի առաջին մրցանակի[3]։ Բացի այդ, Յան-Յանը ռազմական ակադեմիայում միշտ հայտնի է եղել որպես գերազանցությամբ փայլող սան[4]:

2007 թվականին «Երազը Կարմիր պալատում» համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսեոր Լի Շաոհոնգը ռազմական ակադեմիայից խմբակային նկարահանումների համար ընտրեց դերասանների 15 թեկնածու, որոնցից վերջնական ընտրվեցին 6 ուսանող, այդ թվում նաև Յան-Յանը: Նա պատրաստվում էր Նանծինի ավարտական քննություններին և պատրաստվում էր մասնակցել միջազգային պարային մրցույթների[5]։ Այդպիսով նա չմասնակցեց խմբակային նկարահանումներին: Ամիսներ շարունակ մասնագիտական վերապատրաստումներից հետո ռեժիսոր Լի Շաոհոնը ընտրեց նրան՝ խաղալու Ծիա Բաոյույի դերը «Երազը կարմիր պալատում» ֆիլմում[6][7]:

2010 թվականին «Երազը Կարմիր պալատում» զգացմունքային դրաման պաշտոնապես հեռարձակվեց հեռուստատեսությամբ և դարձավ հիթ: Յան-Յանը մրցանակաբաշխություններից մեկում արժանացավ 4-րդ պատվավոր մրցանակի՝ Ծիա Բաոյույի դերը մարմնավորելու համար:

2011 թվականին CCTV հեռուստատեսությամբ հեռարձակվեց «Երիտասարդական մեղեդի» ֆիլմը, որը նկարահանվեց «Երիտասարդական մեղեդի» հեռուստասերիալի հիման վրա[8][9]։ Ֆիլմում նա մարմնավորեց Նին Հաոյին՝ քոլեջի մի ուսանողի, ով խիզախորեն գնում էր դեպի իր երազանքները և երգում թեմատիկ մի երգ։ Նույն թվականի հունիսին պաշտոնապես թողարկվեց «Կուսակցության հիմնում» ֆիլմը, որի եկամուտը գերազանցեց 300 միլիոնը[10][11]։ Յան-Յանը ֆիլմում մարմնավորեց գլխավոր դերակատարի՝ Յան Կայհուի եղբորը՝ Յան Կայջիին։ Ֆիլմը գրավեց տարբեր խավերի մարդկանց ուշադրությունը՝ առևտրականներից մինչև հայտնի աստղեր։ Յան-Յանի խաղը ֆիլմում ուշագրավ էր, հատկապես սգի տեսարաններից մեկում, որտեղ մահացավ Յանգ Կայհուի հայրը: Յան-Յանն իր հույզերը շատ լավ էր ցուցադրում[12]։

2012 թվականի սեպտեմբերին սկսվեց «Պատերազմը արցունքներին չի հավատում» ռազմական թեմայով հեռուստասերալը, որում նա մարմնավորեց Փոքր Կարմիր բանակի Տու Չանյուի դերը[13][14]։ Հոկտեմբերին հեռարձակվեց «3+7» ֆիլմաշարը։ Այստեղ Յան-Յանը նկարահանվեց «Տերակոտեյի մարտիկները» բաժնում՝ մարմնավորելով հարուստ գործարար Հը Տյանզեի միակ որդուն։

2014 թվականի ապրիլի 29-ին Յան-Յանը նախաձեռնեց դադարեցնել յոթնամյա համագործակցությունը չինական հայտնի բրոքերային ընկերություններից մեկի հետ, քանի որ այն չկարողացավ Յան-Յանին տրամադրել կարիերայի ողջամիտ պլան՝ համաձայն կնքված պայմանագրի[15]։

2013 թվականին թողարկվեց «Գաղտնի գործակալը» դետեկտիվ մարտաֆիլմը, որտեղ Յան-Յանն առաջին անգամ հանդես եկավ մարտակարվեստի ժանրում՝ մարմնավորելով հայրենասեր Ջեյմս Վուին[16]։ Նույն թվականին հեռարձակվեց «Չորս հայտնի դեռահասներ» մարտական սերիալը, որում Յան-Յանը հանդես եկավ գլխավոր դերում: Այստեղ նա մարմնավորում էր Յուշու Լինֆենի որդուն՝ արտասովոր մարտիկի, ով ընկել էր սիրո թակարդը[17]: Նրա աչքի ընկնող արտաքինն արժանացավ հանդիսատեսի համակրանքին: Այս ժամանակաշրջանում նա ձեռք բերեց իր երկրպագուների մեծ մասին[18]։ Յան-Յանի դերասանական կարիերան հասավ գագաթնակետին։ Բացի այդ, քանի որ դերասանի պայմանագրային գործակալը՝ Ցզյա Շիկան, հրաժարական տվեց տվյալ ընկերության փոխնախագահի պաշտոնից, Յան-Յանը միացավ մեկ այլ գործակալության՝ կրկին Ցզյա Շիկայի գլխավորությամբ։ Հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Վայրի աղջիկը» երիտասարդական սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերակատարը հենց Յան-Յանն էր։ Սեպտեմբերի 9-ին Յան-Յանը թողարկեց իր առաջին՝ «Մտքի խաղաղություն» սինգլը։

2016 թվականին Յան-Յանը «Ազգային դրամատիկական փառատոնում» արժանացավ պատվավոր երկու մրցանակի՝ «Ամենաազդեցիկ դերասան» և «Տարվա ամենադիտելի դերասան»։ 2016 թվականին հունվարի 8-ին չինական փոստի կողմից թողարկված Յան-Յանի բացառիկ հուշանվերների հավաքածուն թողարկվեց ողջ երկրում, և Յան-Յանը դարձավ առաջին հայտնի դեմքը, ով հայտնվեց պատվերով նամականիշերի վրա[19]: Նա նաև առաջին չինացի դերասանն է, ով պաշտոնապես հրավիրվել է ֆրանսիական Դիորի նորաձևության ընկերության կողմից։ Նա մասնակցել է 2016 թվականի Փարիզի նորաձևության շաբաթվա Dior Homme 2016 ձմեռային շարքի թողարկման ցուցադրությանը[20]։ Փետրվարի 7-ին նա առաջին անգամ հայտնվեց CCTV-ի գարնանային փառատոնի գալայի բեմում, երգեց «Հայր և որդի» երգը երգիչ Թոնգ Թիեքսինի հետ և արժանացավ Գարնանային փառատոնի գալայի պատվավոր մրցանակի: Ապրիլի 21-ին Յան-Յանը դարձավ 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերի ջահակիրը, իսկ ապրիլի 22-ին նա հաջողությամբ ավարտեց ջահի փոխանցումավազքը Հունաստանի Ռիո-Անտիրրիո կամրջի վրա։ Մայիսի 11-ին հաստատվեց, որ նա կհայտնվի «Անցնելով քո աշխարհով» ֆիլմում, որի ռեժիսորն է Չժան Իբայը[21]։ Հունիսի 11-ին նա ներկա գտնվեց Շանհայի միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը «Երեք կյանք, երեք աշխարհ» ֆիլմի ռեժիսորի հետ[22]։

2017 թվականի Փետրվարի 19-ին Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվեց Յան-Յանի մոմե արձանը[23]։ Մայիսի 4-ին դերասանը ներկա գտնվեց «Ծաղիկներ մայիսին» երիտասարդական փառատոնին և որպես նշանավոր երիտասարդների ներկայացուցիչ հարգանքի տուրք մատուցեց ներկա ականավոր դեմքերին ու կոչ արեց երիտասարդներին քրտնաջան աշխատել իրենց երազանքներին հասնելու համար[24]։ Օգոստոսի 3-ին էկրան բարձրացավ «Երեք կյանք, երեք աշխարհ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Յան-Յանն էր[25]։ Նա ֆիլմում մարմնավորեց Յեհուային՝ Ծյուջոնյան արքայազնին[26]։ Նոյեմբերի 22-ին նա արժանացավ երկու պարգևների՝ «Տարվա դերասան» և «Տարվա արտիստ»՝ դառնալով մրցանակաբաշխության ամենամեծ մրցանակակիրը[27]։ Դեկտեմբերի 31-ին Յան-Յանը «Հունան» արբանյակային հեռուստաընկերության կողմից հրավիրվել է մասնակցելու 2017-2018 ամանորյա համերգին և կատարել «Որպես օրինակ» և «սիրո ուժը» սինգլները ։

2019 թվականի ապրիլի 19-ին պաշտոնապես մեկնարկեց «Պատերազմի փառք» ռազմական հեռուստասերիալը, որտեղ Յան-Յանն իր դերակատարումն ուներ։ Նա մարմնավորում էր Յան Պոյեին՝ «զինվորների թագավորին»։ Յան-Յանն ուներ ակնառու հմտություններ, բայց համահունչ չէր կոլեկտիվին[28]: Հուլիսի 24-ին Tencent Video-ով հեռարձակվեց «Լրիվ դրույքով վարպետ» սպորտային-երիտասարդական դրաման, որտեղ Յան-Յանը մարմնավորում էր վարպետ Յե Սիուին: Սեպտեմբերի 28-ին պաշտոնապես մեկնարկեց «1970, ես եմ գլխավոր դերում» մարտաֆիլմը։ Դեկտեմբերի 14-ին նա նաև ընդգրկվել է տարվա ազդեցիկ դեմքերի ցանկում՝ որպես տարվա արտիստ[29]։ Դեկտեմբերի 26-ին «Պատերազմի փառքը» ֆիլմը պաշտոնապես ավարտվեց 274 օր նկարահանումներից հետո։

«Պիոներ» ֆիլմի ցուցադրումը հետաձգվեց, որն ի սկզբանե նախատեսված էր էկրան բարձրանալ 2020 թվականի լուսնային օրացույցի Նոր տարվա առաջին օրը։ Սա պայմանավորված էր Չինաստանում կորոնավիրուսային համավարակի լայնածավալ տարածմամբ։ Այն մրցում էր 6 այլ չինական ամանորյա ֆիլմերի հետ Գարնանային փառատոնին ցուցադրվելու համար: Կառավարության կողմից համաճարակի կանխարգելման նպատակով բոլոր ցուցադրությունները չեղարկվեցին և ցուցադրվեցին մեկ այլ ամսաթվով[30]: Այս պատճառով հետաձգվեց նաև ֆիլմի թողարկումը Սինգապուրում, Ֆիլիպիններում և Մակաոյում[31]։ Մայիսի 21-ից Յան-Յանը նկարահանվեց «Քայլում ենք միասին» ռեպորտաժային դրամայում[32]։ Հուլիսի 7-ին հայտարարվեց, որ նա կդառնա Հունան արբանյակային հեռուստատեսության մրցութային-խաղային շոուի անդամ։ Ավիատիեզերական ինժեներ Յան-Յանը երկրորդ անգամ նկարահանվեց Գու Մանի օրիգինալ վեպից ադապտացված հեռուստասերիալում, սեպտեմբերի 20-ին Դունհուանում սկսեց նկարահանվել «Դու ես իմ փառքը» ֆիլմը և պաշտոնապես հեռարձակվեց Շանհայում սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես թողարկվեց «Պիոներ» միջազգային հակաահաբեկչական մարտաֆիլմը՝ Յան-Յանի մասնակցությամբ։ Հոկտեմբերի 1-ին հեռարձակվեց «Միասին» հակահամաճարակային դարաշրջանի ռեպորտաժային դրամայի երրորդ բաժինը, որում նա մարմնավորում էր թոքային բժիշկ Լե Բինին։ Դեկտեմբերի 20-ին Tencent Starlight մրցանակաբաշխության ժամանակ, Յան-Յանը որպես Tencent Video-ի VIP խոսնակ, կրկին արժանացավ «Տարվա VIP աստղ» մրցանակին: Սա չորրորդ անգամն է, որ Յան-Յանը ստանում է VIP աստղի պարգև՝ 2017-ից ի վեր[33]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր Ծանոթագրություն
2011 Կուսակցության հիմնումը 建党伟业 (փինյին՝Jiàndǎng wěiyè) Յան Քայջը (Yang Kaizhi) [34]
2012 Ուրախ վերամիավորում 饮食男女2012 Yǐnshí nánnǚ 2012 Շի Ջը (Shizhe (young) [35]
2015 Տեսուչ Հանի անտանելի լավատեսությունը 暴走神探 Bàozǒu shéntàn Ճանշի Ու (Zhanshi Wu) [36]
Ձախ ականջը 左耳 Zuǒ ěr Սյու Ի (Xu Yi) [37]
2016 Ես քեզ էի պատկանում 从你的全世界路过 Cóng nǐ de quán shìjiè lùguò Մաո Շիբա (Mao Shiba) [38]
2017 Ժուկով-ժամանակով 三生三世十里桃花 Sān shēng sānshì shílǐ táohuā Յե Խուա (Ye Hua)
2020 Ավանգարդ 急先锋 Jí xiānfēng Լեի Ճըն Ու (Lei Zhen Yu ) [39]

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր Հեռուստաընկերություն Ծանոթագրություն
2010 Երազը Կարմիր պալատում 红楼梦 (փինյին՝ Hónglóumèng) ]Ծյա Բաոյույ (Jia Baoyu) QTV [40]
2011 Երիտասարդության մեղեդին 青春旋律 (Qīngchūn xuánlǜ) Նին Հաո (Ning Hao) CCTV [41]
2012 Պատերազմն արցունքների չի հավատում 战争不相信眼泪 (Zhànzhēng bù xiāngxìn yǎnlèi) Տու Չանյու (Du Changyou) STV [42]
3+7 刷新3+7 (Shuāxīn 3+7) Խը Թիենծը (He Tianze) Dragon TV [43]
2013 Աստվածային լեգենդը 新洛神 (Xīn luòshén) Չաո Ջը (Cao Zhi) Jiangsu TV [44]
Վերջնական նվաճում 武间道 (Wǔ jiàndào) Բայ Նիենշըն (Bai Niansheng) Sichuan TV [45]
Փայնելիայի ծաղիկները 花开半夏 (Huā kāi bàn xià) Լու Յուեն (Lu Yuan) Hunan TV [46]
2014 Լապտերներ 花灯满城 (Huādēng mǎn chéng) Ֆեյ Ու (Fei Yu) [47]
Կարճ ժամեր 小时代之折纸时代 (Xiǎo shídài zhī zhézhǐ shídài) Նեյլ (Neil) Youku [48]
2015 Չորս երիտասարդները 少年四大名捕 (Shàonián sì dàmíng bǔ) Ու Ցին (Wu Qing) Hunan TV [49]
Չգտնված գերեզմանը 盗墓笔记 (Dàomù bǐjì) Ճան Քիլյան (Zhang Qiling) iQiyi [50]
2016 Սեր O2O 微微一笑很倾城 (Wéiwéi yīxiào hěn qīngchéng) Սյաո Նայ (Xiao Nai) Dragon TV, Jiangsu TV
Իմ սքանչելի ամուսինը 我的蠢萌老公 (Wǒ de chǔn méng lǎogōng) Յան Քան (Yang Kang) iQiyi [51]
2018 Ծյան քաղաքի քրոնիկոնը 茧镇奇缘 (Jiǎn zhèn qí yuán) Հուան Մորու (Huang Moru) Mango TV [52]
Մարտական տիեզերք 武动乾坤 (Wǔ dòng qiánkūn) Լին Դոն (Lin Dong) Dragon TV
2020 Միասին 在一起 (Zài yīqǐ) Ճու Պին (Zhu Bin) Dragon TV [53]
2021 Դու իմ փառքն ես 你是我的荣耀 (Nǐ shì wǒ de róngyào) Ու Թու (Yu Tu) Tencent [54]
2022 Ով է կառավարում աշխարհը 且试天下 (Qiě shì tiānxià) Լան Ֆըն Սի (Lan Feng Xi / Hei Feng Xi)
Չինաստանի հատուկ ուժեր 特战荣耀 (Tè zhàn róngyào) Յեն Փոյուե (Yan Poyue) [55]

Կարճամետրաժ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Ծանոթագրություն
2016 Լեգենդի հետքերով 寻年传说 (փինյին՝ Xún nián chuánshuō)
Բուժող կղզի 治愈之岛 (Zhìyù zhī dǎo) [56]
Ժասմինները 茉等花开 (Mò děng huā kāi) [57]
Իմ ընկերը 我的VR男友 (Wǒ de VR nányǒu) [58]
Ես ՝ քո Յան-Յանը 我是你的咩咩 (Wǒ shì nǐ de miē miē) [59]
Ի Ցիի ժպիտը 衣博士的微微一笑 (Yī bóshì dì wéiwéi yīxiào) [60]
2017 Թզուկի արկածները 小人国奇幻之旅 (Xiǎo rén guó qíhuàn zhī lǚ) [61]
Ժասմինի սերը 茉莉之恋 (Mòlì zhī liàn) [62]
Պաշտպանիր և մի հեռացիր 守护不放 (Shǒuhù bù fàng)
2018 Ժասմինի մեղեդին 音为茉莉 真情告白 (Yīn wèi mòlì zhēnqíng gàobái) [63]
2019 Աստղն ընտրված է 摘星者 (Zhāi xīng zhě) [64]
1970, ես եմ գլխավոր դերում 70年,我是主角 (70 Nián, wǒ shì zhǔjiǎo) [65]

Հեռուստաշոու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր Հեռուստաընկերություն Ծանոթագրություն
2013 Զինվորը 防务精英之星兵报到 (Fángwù jīngyīng zhī xīng bīng bàodào) Դերասանական կազմի անդամ Beijing TV [66]
2020 Անդիմադրելին 元气满满的哥哥 (Yuánqì mǎn mǎn dí gēgē) Hunan TV [67]
2021 Երիտասարդություն 青春环游记 (Qīngchūn huán yóujì) Zhejiang TV [68]

Երաժշտական բեմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Չինարեն անվանում Դեր
2009 Երազը կարմիր պալատում 红楼梦 (Hónglóumèng) Ծյա Բաոյույ (Jia Baoyu)

Երաժշտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Չինարեն անվանում Ալբոմ Ծանոթագրություն
2011 Խատուտիկ 蒲公英 (փինյին՝ Púgōngyīng) Երիտասարդության մեղեդի [69]
2015 Վազիր առանց խղճի խայթի 放心去飞 (Fàngxīn qù fēi) Ձախ ականջը [70]
Քնքուշ սեր 安心的温柔 (Ānxīn de wēnróu) [71]
2016 Ամառային պար 夏日顺发舞 (Xiàrìshùn fā wǔ) [72]
Այս ժպիտը գեղեցիկ է 微微一笑很倾城 (Wéiwéi yīxiào hěn qīngchéng) Սեր O2O
Խենթ սերը 爱是一个疯字 (Ài shì yīgè fēng zì) [73]
Արևի շողը քո աչքերում 瞳孔里的太阳 (Tóngkǒng lǐ de tàiyáng) [74]
Հայր և որդի 父子 (Fùzǐ) [75]
2017 Երեք կյանք, երեք աշխարհներ 三生三世十里桃花 (Sān shēng sānshì shílǐ táohuā) Ժուկով-ժամանակով
Սիրո ուժը 爱的力量 (Ài de lìliàng) [76]
2018 Լավագույնը 最好 (Zuì hǎo) [77]
Հավերժ երիտասարդ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինական արվեստների մրցանակաբաշխություն
Տարեթիվ Մրցանակաբաշխություն Աստիճան Ծանոթագրություն
2017 Չինացի երիտասարդ դեմքեր 5th մրցանակ [78]
2019 Չինական արվեստների մրցանակաբաշխություն 27th մրցանակ [79]
2020 Երիտասարդ դերասանների մրցանակաբաշխություն 44th մրցանակ [80]
Տարեթիվ Մրցանակաբաշխություն Մրցանակ Առաջադրված Արդյունք Ծանոթագրություն
2009 Չինացի հայտնիների 4-րդ մրցանակաբաշտություն Նորընտիր դերասան Հաղթանակ
2010 Mango TV մրցանակաբաշխություն Լավագույն զույգ Երազը կարմիր պալատում Հաղթանակ [81]
2011 Չինական ազգային մրցանակաբաշխություն Նոր ամենահմային աստղ Հաղթանակ [82]
Սոհուի ընկերության մրցանակաբաշխություն Նոր դեմք Հաղթանակ [83]
2015 Բայդուի մրցանակաբաշխություն Ամենաթրենդային աստղ Հաղթանակ [փա՞ստ]
Տարվա տղամարդ մրցանակաբաշխություն Տարվա մենահմայիչ դերասան Հաղթանակ [84]
Չինական արվեստների մրցանակաբաշխություն Ամենահայտնի դերասան Չորս երիտասարդներ Հաղթանակ [85]
Չինական դրամաների 8-րդ մրցանակաբաշխություն Ամենից ամենաքննարկված դերասան Հաղթանակ
Ըստ ԶԼՄ-ների ամենաազդեցիկ դերասան Հաղթանակ
2016 Դերասաններն իրենց լավագույն դերում 13-րդ մրցանակաբաշխություն Ամենահայտնի տղամարդ դերասան Հաղթանակ [86]
Սոհուի նորաձևության մրցանակաբաշխություն Ամենահայտնի տղամարդ արտիստ Հաղթանակ [87]
Երիտասարդ դերասանների մրցանակաբաշխություն Տարվա արտիստ Հաղթանակ [88][89]
Հաղթանակ
2017 Չինացի երիտասարդ դեմքեր Մայիսի 4-ի մրցանակ Հաղթանակ [90]
Դերասաններն իրենց լավագույն դերում 14-րդ մրցանակաբաշխություն Տարվա դերասան Հաղթանակ [91]
Տարվա արտիստ Հաղթանակ
Լավագույն հեռուստաաստղ 11-րդ մրցանակաբաշխություն Տարվա VIP աստղ Հաղթանակ [92] [93]
2018 Լավագույն հեռուստաաստղ 12-րդ մրցանակաբաշխություն Հաղթանակ [94] [95]
Youku Choice մրցանակաբաշխություն Ամենագնահատված դերասան Հաղթանակ [96] [97]
Չինական երիտասարդություն Ականավոր երիտասարդ դերասան Հաղթանակ [98] [99]
Դերասաններն իրենց լավագույն դերում 15-րդ մրցանակաբաշխություն Մայրցամաքի ականավոր արտիստ Հաղթանակ [100] [101]
2019 Չինաստանի ժամանցային գագաթնաժողով Լավագույն դերասան Հաղթանակ [102]
Լավագույն դերասան Արքա Ավատարը [103] [104]
Չինական շաբաթաթերթ Տարվա մարդ Հաղթանակ [105]
2020 Լավագույն հեռուստաաստղ 13-րդ մրցանակաբաշխություն Լավագույն դերասան [106] [107]
VIP աստղ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «小小年紀當演員之《寶玉楊洋》». 張弘富敏的博客.
  2. «《紅樓》人物造型曝光 寶玉千呼萬喚終出來». 搜狐娛樂.
  3. «楊洋:爸媽習慣我的帥 激情戲前做俯臥撑». 新浪娛樂.
  4. «聊群居糗事眉飛色舞 楊洋:我和小黛玉最配». 鳳凰娛樂.
  5. 四代軍藝校草,沈騰最搞笑楊洋太帥,你最喜歡哪個?
  6. 细数军艺毕业的影视明星. Sohu (չինարեն). May 3, 2011.
  7. 杨洋:我不想做什么"小鲜肉",我要做"红烧肉". CCTV (չինարեն). February 26, 2018.
  8. 《战争泪》开播 杨洋沪宁两地奔忙(图). Sina (չինարեն). June 5, 2012.
  9. 《战争不相信眼泪》获好口碑 杨洋演绎战地纯爱. Tencent (չինարեն). September 25, 2012.
  10. 楊洋當代舞獨舞《蒲公英》 Yang Yang Contemporary Dance Solo: "Dandelion"
  11. «楊洋17歲舞蹈畫面曝光 舞技精湛獲稱讚». 騰訊娛樂.
  12. «杨洋:口水风暴中的大宝玉 剧组失而复得的宝贝». 新浪娱乐.
  13. «《建黨》全國票房破3億». 網易娛樂. Արխիվացված է օրիգինալից 2015-02-27-ին. Վերցված է 2015-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «《建黨偉業》新人亮眼 大寶玉楊洋哭戲一條過». 搜狐娛樂.
  15. «《飲食男女2》首映 楊洋等"寶黛釵"再度聚首». 網易娛樂.
  16. «《戰爭淚》開播 楊洋滬寧兩地奔忙(圖)». 新浪娛樂.
  17. 新《红楼》8年耗资1.18亿 投资方称年收益率低. NetEase (չինարեն). September 7, 2010.
  18. «楊洋與榮信達4月解除合同 經仲裁委員會終局裁決». 網易娛樂.
  19. «杨洋《暴走神探》血拼内心戏 "眼技"传神». 网易娱乐.
  20. «《左耳》上映4日超速奔3 杨洋成吸粉利器». 新浪娱乐.
  21. «花少餘威未減!楊洋獲封真人秀之王». 新浪娛樂.
  22. «《旋風少女》完美收官 楊洋數據奪冠成收視保障». 騰訊娛樂.
  23. 愛奇藝-iqiyi.com. «尖叫2016愛奇藝之夜 年度人氣演員:楊洋鄭爽». www.iqiyi.com (Chinese (China)). Վերցված է 2020-05-17-ին.
  24. «楊洋專屬郵票引瘋搶 望粉絲提筆寫家書». 騰訊娛樂.
  25. «百草味杨洋演吃会斩获金投赏两项金奖». ifeng (չինարեն). 21 октября 2016. Արխիվացված է օրիգինալից 2019-12-19-ին. Վերցված է 2021-09-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «獨家:楊洋Dior看秀 終於和"幹部"級Pose再見了». 鳳凰時尚.
  27. «《全世界》票房破8億 持續刷新愛情片紀錄». 新浪娛樂.
  28. sina_mobile (2019-04-19). «《特戰榮耀》首曝定妝照 楊洋再披軍裝鐵骨錚錚». ent.sina.cn. Վերցված է 2020-05-17-ին.
  29. sina_mobile (2019-12-15). «2019"年度影響力人物"榜單在京揭曉 董明珠、楊洋上榜». news.sina.cn. Վերցված է 2020-05-17-ին.
  30. «全撤了!春節檔《唐探3》《奪冠》紛紛撤檔 《急先鋒》《緊急救援》一部不留 – Mtime時光網». news.mtime.com. Վերցված է 2020-05-17-ին.
  31. Frater, Patrick (2020-01-23). «Overseas Releases of Chinese Films to be Cancelled Following Virus Outbreak». Variety (անգլերեն). Վերցված է 2020-05-17-ին.
  32. «楊洋進組《在一起》,酷照曝光,另一新劇同樣值得期待 - 娛樂資訊(存滿娛樂網)». www.cunman.com. Վերցված է 2020-06-29-ին.
  33. 新浪 (2020-12-21). «杨洋:连续四年腾讯视频vip之星,恭喜演员杨洋». k.sina.cn. Վերցված է 2021-11-27-ին.
  34. «《元气满满的哥哥》阵容曝光 哥哥火力全开入仲夏». Sohu (չինարեն). 20 июль 2020. Արխիվացված է օրիգինալից 2021-09-18-ին. Վերցված է 2021-09-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. 《饮食男女2012》热映 杨洋雨中嘶吼获导演盛赞. Sina (չինարեն). March 27, 2012.
  36. 杨洋《暴走神探》血拼内心戏 眼技传神一黑到底. Sohu (չինարեն). January 29, 2015.
  37. «和杨洋一起穿越!电影频道献礼新中国成立70周年». 1905.com (չինարեն). 28 сентября 2019. Արխիվացված է օրիգինալից 2020-11-22-ին. Վերցված է 2021-09-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. 南派三叔亲定小哥 发杨洋正面试装照(图). Sina (չինարեն). September 17, 2014.
  39. «张杰郑恺TFBOYS获"魅力校园青少年最爱大奖». People's Daily (չինարեն). December 2, 2015.
  40. 《微微一笑很倾城》完美收官 大势杨洋精彩待续. iFeng (չինարեն). September 7, 2016.
  41. 《青春旋律》登陆央视 杨洋蒋梦婕再携手. Tencent (չինարեն). January 25, 2011.
  42. «《芭莎男士》井柏然压轴 郭敬明获创业奖». Sina (չինարեն). November 14, 2015.
  43. 《刷新3+7》热播 杨洋首曝兵马俑造型 (չինարեն). November 15, 2012.
  44. 《新洛神》杨洋演活曹植 获封"完美男人". Sohu (չինարեն). March 14, 2014.
  45. 杨洋专属邮品牵引粉丝正能量. Sina (չինարեն). January 11, 2016.
  46. 《武动乾坤》定档8月7日 杨洋高燃诠释英雄出少年. ifeng (չինարեն). July 26, 2018.
  47. 《花灯满城》张妍与杨洋演绎虐恋大戏 (չինարեն). September 2, 2014.
  48. 杨洋《小时代》率先杀青 完美演绎"高富帅". ifeng (չինարեն). September 6, 2012.
  49. «《少年四大名捕》杀青 杨洋演绎侠义青春». Sina (չինարեն). June 4, 2013.
  50. «杨洋佟铁鑫《父子》获春晚最受喜爱节目». Sina (չինարեն). February 22, 2016.
  51. 《我的蠢萌老公》定档9月14日 杨洋结婚照抢镜. Netease (չինարեն). September 8, 2016.
  52. 《茧镇奇缘》定档元旦 宋茜蒋劲夫杨洋上演三角虐恋. ifeng (չինարեն). December 29, 2017.
  53. 杨洋首圆医生角色梦,《在一起》不化妆饰演“最美逆行者”. Netease (չինարեն). May 21, 2020.
  54. «《你是我的荣耀》官宣男女主 杨洋迪丽热巴搭档». Sina (չինարեն). August 2, 2020.
  55. 杨洋《爱是一个疯字》首发 大玩爵士摇滚. Sina (չինարեն). September 8, 2016.
  56. «法国娇兰携亲密男友杨洋共赴"治愈之岛" 之约». Sohu (չինարեն). March 13, 2016.
  57. «杨洋郑爽拍了部微电影《茉等花开》,一言不合就发糖!». Digitaling (չինարեն). August 2016.
  58. «杨洋VR微电影震撼来袭,VR风潮势不可挡!». People's Daily (չինարեն). May 24, 2019.
  59. «杨洋《咩咩phone》收官 超人气暖心哥哥来袭». Tencent (չինարեն). July 5, 2016.
  60. «杨洋、李易峰、TFBoys……细数宝洁广告的鲜肉大跃进». Sina (չինարեն). November 12, 2016.
  61. «OPPO ×杨洋:《小人国奇幻之旅》年度巨制大片». Digitaling (չինարեն). January 2017.
  62. «杨洋赵丽颖空降茉莉之恋广州粉丝见面会». Sina (չինարեն). May 20, 2017.
  63. «茉莉告白使者如约而至,杨洋空降广州音乐告白». Sohu (չինարեն). May 20, 2018.
  64. «摘星者——百事可乐2019把爱带回家». Sohu (չինարեն). January 22, 2019.
  65. «和杨洋一起穿越!电影频道献礼新中国成立70周年». 1905.com (չինարեն). September 28, 2019.
  66. 北京卫视强档重磅推出《防务精英之星兵报到》. ifeng (չինարեն). November 15, 2013.
  67. «《元气满满的哥哥》阵容曝光 哥哥火力全开入仲夏». Sohu (չինարեն). July 20, 2020.
  68. «杨洋郑爽拍了部微电影《茉等花开》,一言不合就发糖!». Digitaling (չինարեն). Август 2016. Արխիվացված է օրիգինալից 2021-09-18-ին. Վերցված է 2021-09-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  69. «OPPO ×杨洋:《小人国奇幻之旅》年度巨制大片». Digitaling (չինարեն). Январь 2017. Արխիվացված է օրիգինալից 2021-09-18-ին. Վերցված է 2021-09-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  70. «欧豪杨洋胡夏演绎小虎队经典 《左耳》曝推广曲». Tencent (չինարեն). March 25, 2015.
  71. 《花少》杨洋获封真人秀之王. Sina (չինարեն). November 18, 2015.
  72. «杨洋首支舞曲《夏日顺发舞》MV曝光 顶级阵容海外拍摄». ifeng (չինարեն). May 11, 2016.
  73. «杨洋新歌《爱是一个疯字》首播 变身摇滚爵士». Netease (չինարեն). September 8, 2016.
  74. «TFBOYS杨洋公益曲《瞳孔里的太阳》首发». Sina (չինարեն). November 30, 2016.
  75. «杨洋佟铁鑫再合作 《父子》作者崔恕偕父出演MV». Tencent (չինարեն). February 23, 2016.
  76. 组图:杨洋时尚先生获奖 亲吻奖杯不忘感谢粉丝. Tencent (չինարեն). December 8, 2016.
  77. «杨洋发布新单曲,《Forever Young》和《最好》». Sohu (չինարեն). September 11, 2018.
  78. «2017 Forbes China Celebrity List (Full List)». Forbes. 22 September 2017. Արխիվացված օրիգինալից 28 August 2019-ին. Վերցված է 29 September 2019-ին.
  79. «福布斯中国发布100名人榜 吴京黄渤胡歌位列前三» (չինարեն). Sina Corp. 20 August 2019. Արխիվացված օրիգինալից 20 August 2019-ին. Վերցված է 28 August 2019-ին.
  80. «福布斯中国发布2020名人榜,00后少年易烊千玺荣登榜首». Forbes China (չինարեն). August 27, 2020.
  81. «凤凰网:年度荧幕情侣杨洋李沁 金玉良缘携手助阵粉丝节». Hunan TV (չինարեն). December 31, 2010.
  82. «精品时尚盛典». Sina (չինարեն). January 8, 2011.
  83. «搜狐娱乐盛典帅真落幕 葛优徐帆登顶年度演员». Sohu (չինարեն). January 20, 2011.
  84. «《芭莎男士》井柏然压轴 郭敬明获创业奖». Sina (չինարեն). November 14, 2015.
  85. «张杰郑恺TFBOYS获"魅力校园青少年最爱大奖». People's Daily (չինարեն). December 2, 2015.
  86. 组图:杨洋时尚先生获奖 亲吻奖杯不忘感谢粉丝. Tencent (չինարեն). December 8, 2016.
  87. «搜狐时尚盛典群星璀璨 杨洋斩获人气男明星». Sohu (չինարեն). December 23, 2016.
  88. 年轻的选择2016优酷盛典完整获奖名单 杨洋成"双料王. Edushi (չինարեն). December 26, 2016.
  89. 刘玮 (December 23, 2016). 十年新生,优酷做出"年轻的选择". Beijing News (չինարեն).
  90. 团中央授予10位艺人"五四优秀青年"称号. ifeng (չինարեն). May 4, 2017.
  91. «以荣耀之冠致敬时代大人物 第十四届MAHB年度先生盛典启幕». ifeng (չինարեն). November 23, 2017.
  92. «杨洋2017星光大赏"年度VIP之星"领奖+红毯视频CUT观看地址». mnw.cn (չինարեն).
  93. 小鲜肉杨洋首战米兰男装周 时尚之旅受期待. Xinhua (չինարեն). June 18, 2015.
  94. «腾讯视频星光盛典:Baby美杨超越萌,老戏骨们最有范儿». Tencent (չինարեն). December 18, 2018.
  95. 杨洋深夜开工被赞敬业 塑形备战《三生三世》. Netease (չինարեն). December 4, 2015.
  96. «杨幂杨洋摘得优酷YC盛典年榜桂冠». Sohu (չինարեն). April 3, 2018.
  97. 杨洋热衷公益 获“全国向上向善好青年”称号. Sina (չինարեն). May 3, 2018.
  98. «杨洋现身五四晚会 荣获"优秀青年演员"称号». CNR (չինարեն). May 4, 2018.
  99. 杨洋谈《战争不相信眼泪》:让我还掉女人债. Sina (չինարեն). August 11, 2011.
  100. «为时代风云加冕 众星亮相第十五届MAHB年度先生盛典». ifeng (չինարեն). December 5, 2018.
  101. «Bulgari, Panerai Tap Co-Stars in Hot Chinese Drama as Spokespeople». businessoffashion (անգլերեն).
  102. «恭喜杨洋获得2019金河豚奖最具商业价值明星艺人». Sina (չինարեն). November 29, 2019.
  103. «金骨朵网络影视盛典提名揭晓 王一博肖战杨紫等入围». Ynet (չինարեն). November 25, 2019.
  104. 杨洋入驻上海蜡像馆 量身细节首次公开. NetEase (չինարեն).
  105. «杨洋荣获年度演艺人物». Tencent (չինարեն). December 14, 2019.
  106. «第七届"中国电视好演员奖"候选名单,易烊千玺马思纯等超百名演员入围». Chongqing Chongbao (չինարեն). September 15, 2020.
  107. «'Yang Yang triplet' in Madame Tussauds Beijing». China Daily. July 20, 2017.