Մասնակից:Մուգուչ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ֆլետչեր Համիլտոն Հենդերսոն

Ջեյմս Ֆլետչեր Համիլտոն Հենդերսոն (դեկտեմբերի 18 1897 - դեկտեմբերի 29 1952), Ամերիկացի խմբի ղեկավար, գործիքավորող, կոմպոզիտոր, դաշնակահար։ Դյուկ Էլինգտոնի հետ միասին համարվում էր ավելի ազդեցիկ գործիքավորող, սահմանված սկզբում այսպես կոչված սվինգի դարաշրջանի գորձիքային կազմի և կոնկրետ ճանաչելի բիգ բենդի ձայնը։

Կենասգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլետչեր Հերինգտոնը ծնվել է աֆրոամերիկացի հարուստ ընտանիքում Քաթբերտում, Ջորջիա։ Նրա հայրը՝ Ֆլետչեր Հ․ Հենդերսոն մեծը (1857-1943) եղել է Howard Normal Randolph School դպրոցի տնորենը 1880-1942 թթ։ Նրա մայրը դաշնակահարուհի էր և ուսուցիչուհի, որդուն 6 տարեկանից սովորացնում էր դաշնամուր նվագել։

1920 թվականին Հենդերսոնն ավարտել է Ջորջիայի Ատլանտայի համալսարանը՝ ստանալով քիմիայի և մաթեմատիկայի բակալավրի կոչում։ Նույն թվականին նա տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ սովորեց Կոլումբիայի համալսարանում՝ քիմիայի մագիստրոսի կոչում ստանալու համար։ Այնուամենայնիվ, նրա մասնագիտությամբ աշխատանքի տեղավորման հեռանկարը շատ փոքր էր, և այդ պատճառով Ֆլետչերը որոշեց զբաղվել երաժշտությամբ: Ֆլետչերը սկզբում աշխատել է երաժշտական ​​հրատարակչական ընկերությունում, իսկ ավելի ուշ հանդես է եկել որպես դաշնակահար։ 1922 թվականին նա հրավեր ստացավ ձայնագրման ստուդիայից, որը կազմակերպվել էր Ու. Ք. Հենդիի մասնակցությամբ՝ սևամորթների բլյուզային երգը հանրահռչակելու համար։ Ֆլետչերը վերջնականապես որպես մասնագիտություն ընտրեց երաժշտությունը։ Նա բազմիցս շրջագայել է և ձայնագրվել ձայնապնակներին՝ որպես հայտնի բլյուզ կատարողների նվագակցող (1920-ականների սկզբին՝ Է. Ուոթերսի և Բ. Սմիթի հետ, ապա՝ Կլարայի և «Տրիքսի» Սմիթի, Գ. «Մա» Ռեյնիի, Ի. Քոքսի, Ա. Հանթերի և ուրիշների):

1923 թվականին Հենդերսոնը կազմակերպել է իր առաջին անսամբլը, որում 1924-1925 թվականներին նվագել էր Լուի Արմսթրոնգը, 1924 թվականից՝ Քոլման Հոքինսը և այն ժամանակ հայտնի այլ փողային գործիք նվագողները։ Հենդերսոնի նվագախումբն իր ամենամեծ ժողովրդականությունը ձեռք բերեց 1926-31թթ։ .[1]

Սկզբում Հենդերսոնը օգտագործում էր այլ երաժիշտների գործիքավորումներից, հատկապես Դոն Ռեդմեյնը, ով պատասխանատու էր գործիքավորման համար 1923-1927 թվականներին, և Բենի Քարթերը (1930-1931): 1931-1936 թվականներին նա զարգացրեց իր սեփական գործիքավորման տեխնիկան և ձեռք բերեց այնպիսի մեծ հեղինակություն, որ նույնիսկ սկսեց իր գործիքավորումները «դրսում» վաճառել Բենի Գուդմանի, Թեդի Հիլի, Իշամ Ջոնսի և այլոց նվագախմբերին: 1936-1937 թթ. Հենդերսոնի բիգ խումբը դուրս մղվեց այլ կոմերցիոն առումով ավելի հաջողակ նվագախմբերի կողմից, և 1939 թվականին այն ցրվեց։

Հետագայում Հենդերսոնը մեկ անգամ չէ, որ փորձել է ստեղծել նոր նվագախմբեր (վերջին փորձը եղել է 1950 թվականին), սակայն չունեցավ նախկին հաջողությանը այդ ոլորտում։ Բայց Հենդերսոնի աշխատանքը որպես գործիքավորող և կոմպոզիտոր 1930-1940-ական թվականներին շատ արդյունավետ էր Դորսի եղբայրների՝ Գ. Գրեյի («Casa Loma»), Ջ. Հիլթոնի և հատկապես (1939 թվականից) Բենի Գուդմանի նվագախմբերում:[2].

Ընտրված դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chime Blues (1921)
  • I Want To (1923)
  • The Unknown Blues (1923)
  • First Impressions (Vol. 1, 1924–1931) (վերաձայնագրվել է LP-ի վրա, 1958)
  • Swing's the Thing (Vol. 2, 1931–1934) (վերաձայնագրվել է LP-ի վրա, 1961)
  • A Study in Frustration (1923-1938) (վերաձայնագրվել է 4 LP-ի վրա 1961)
  • Tidal Wave (վերաձայնագրվել է CD-ի վրա, 1994)
  • Ken Burns Jazz: Fletcher Henderson (վերաձայնագրվել է CD-ի վրա, 2000)
  • Sweet and Hot (վերաձայնագրվել է CD-ի վրա, 2007)
Բենի Գուդմանի նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sing, Sing, Sing (վերաձայնագրվել է CD-ի վրա, 1992)
  • The Harry James Years, Vol. 1 (վերաձայնագրվել է CD-ի վրա, 1993)
  • The Best of the Big Bands (1933—1946 / վերաձայնագրվել է CD-ի վրա, 1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PBS — JAZZ A Film By Ken Burns: Selected Artist Biography — Fletcher Henderson». Արխիվացված օրիգինալից 2013-04-23-ին. Վերցված է 2013-06-16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 4 (օգնություն)
  2. Reading Jazz, ed. Robert Gottlieb

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allen W.C. Hendersonia – the music of Fletcher Henderson and his musicians. A Bio-Discography. Highland Park, NJ, 1973. OCLC 76750621
  • Schuller G. The Swing era: the development of jazz, 1930–1945. Oxford: Oxford University Press, 1989, p.323-326.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]